Մարգիտ Կաֆկա (հունգ.՝ Margit Kaffka, 10 հունիսի, 1880, Նադկարոյ (ներկայում՝ Կարեյ, Ռումինիա) - 1 դեկտեմբերի, 1918, Բուդապեշտ), հունգարացի գրող և բանաստեղծուհի։

Մարգիտ Կաֆկա
հունգ.՝ Margit Kaffka
Ծնվել էհունիսի 10, 1880(1880-06-10)[1][2]
ԾննդավայրԿարեյ, Սատու Մարե, Ռումինիա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1918(1918-12-01)[3][1][2] (38 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
Ստեղծագործական շրջան1901-1918
Ժանրերվեպ
ԱշխատավայրՆյուգաթ
ԱմուսինErvin Bauer? և Brunó Fröhlich?[4]
 Margit Kaffka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգիտ Կաֆկան ծնվել է 1880 թվականի հունիսի 2-ին Նադկարոյում (ներկայում՝ Կարեյ, Ռումինիա)։ Նրա հայրը եղել է դատախազ, բայց շուտ է մահացել, այդ պատճառով էլ նրա ընտանիքն ապրել է աղքատության մեջ։ Մարգիտ Կաֆկան Սատմարում սովորել է վանքի դպրոցում, իսկ վերադառնալուց հետո մեկ տարի դասավանդել է Միշկոլցում։ Ավելի ուշ նա սովորել է Բուդապեշտում՝ ստանալով իգական դպրոցի ուսուցչի դիպլոմ։ Միշկոլց վերադառնալուց հետո նա գրականություն ու տնտեսագիտություն է դասավանդել մասնավոր իգական դպրոցում։ Այդ շրջանում են գրվել նրա առաջին ստեղծագործությունները՝ պոեմներն ու վեպերը, և նա սկսել է համագործակցել Nyugat («Արևմուտք») ամսագրի հետ, որ այդ ժամանակաշրջանի ամենակարևոր պարբերականներից մեկն էր։

Մարգիտ Կաֆկան 1905 թվականի փետրվարի 17-ինամուսնացել է Բրյունո Ֆրյոլիխի հետ, որ անտառային ինժեներ էր։ 1907 թվականին նրա ամուսինն սկսում է աշխատել գյուղատնտեսության նախարարությունում, և Մարգիտ Կաֆկան մեկնել է Միշկոլցից։ Մի քանի տարի անց Կաֆկան բաժանվել է ամուսնուց։ 1910-1915 թվականներին նա որպես ուսուցիչ աշխատել է Բուդապեշտում։ 1914 թվականի օգոստոսի 18-ին նա ամուսնացել է Բելա Բալաժի կրտսեր եղբոր՝ Էրվին Բաուերի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Մարգիտ Կաֆկան թողնում է ուսուցչի իր աշխատանքն ու սկսում զբաղվել միայն գրականությամբ։

Մարգիտ Կաֆկան մահացել է 1918 թվականի դեկտեմբերի 1-ին Բուդապեշտում. Կաֆկայի ու նրա կրտսեր որդու մահվան պատճառ է դարձել իսպանական գրիպը։

Ստեղծագործություն խմբագրել

1912 թվականին հրատարակվում է Մարգիտ Կաֆկայի առաջին ու ամենահայտնի վեպը՝ «Գույներ և տարիներ»(«Színek és Évek», 1912), որ պատմում է աղքատացած ազնվականության ճակատագրի ու ժամանակակից կանանց մասին։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհու հիմնական խնդիրն այն է, որ կյանքը սահմանափակում է ամուսնանալու այլընտրանքային տարբերակները, իսկ ամուսնությունը որոշում է կնոջ դերը հասարակության մեջ։ Նա այդ խմդրին է բախվում իր առաջին ամուսնու ինքնասպանությունից հետո։ Հետագայում նա ամուսնանում է հաշվարկով՝ նպատակ ունենալով դրանով ձեռք բերել որոշակի դիրք հասարակության մեջ։ «Նրա ողբերգությունը, եթե այդպիսին այստեղ ընդհանրապես կա, բոլորովին նշանակալի չէ. նա դառնում է ոչինչ չանող մի կին ոչինչ չանող աշխարհում։ ....Կաֆկան կարողացել է ընդգծել կանանց խնդիրների մի լայն շրջանակ, դա գավառական ազնվականության նույն քայքայվող աշխարհն է, որ ժամանակակից վեպերի հիմնական թեմաներից մեկն է, բայց այդ աշխարհում նրանից առաջ դեռ ոչ ոք չէր արծարծել կանանց խնդիրները, ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, որ ազնվականության հասարակական դիրքի փոփոխությունը նոր իրավիճակ է ստեղծել կանանց համար, և որ կանայք տղամարդկանցից էլ քիչ էին պատրաստ հաղթահարել այդ խնդիրներն իրենց նոր կարգավիճակում ու նոր հնարավորությունների պայմաններում»[5]։

Կաֆկայի հաջորդ՝ «Մարիայի տարիները» («A Mária évei», 1913) վեպում հայտնվում է հերոսուհու նոր տիպ, որ սովորում է, աշխատում և դառնում անկախ, բայց դա նրան երջանկություն չի բերում։ Հեղինակն իր ստեղծագործության մեջ նորից ելք չի գտնում իր հերոսուհու համար. Մարիան չի կարողանում իր տեղը գտնել ժամանակակից կյանքում, այնինչ Մագդան՝ նախորդ վեպի հերոսուհին, կորցնում է այն դերը, որ հասարակության մեջ ավանդաբար կատարում էր կինը։

Իր վերջին՝ մանվանից կարճ ժամանակ առաջ գրված «Մրջնանոց» («Hangyaboly», 1917) վեպը, որ իր հայտնիությամբ զիջում է միայն հեղինակի առաջին վեպին, հիմնված է Մարգիտ Կաֆկայի՝ դպրոցում՝ գթության քույրերի մոտ անցկացրած տարիներին վերաբերող հիշողությունների վրա։ «Այդ թաքնված ու փակ աշխարհի ճնշող մթնոլորտի նկարագրությունում Կաֆկան թափանցիկ սիմվոլիզմով հանրագումարի է բերում իր հայացքները հասարակության մեջ կնոջ դիրքի վերաբերյալ։ Նրա աշակերտները նույնպիսի հալածականներ են, ինչպես հասուն հերոսուհիները, և միանձնուհիների՝ իշխանության համար մղված անողոք պայքարը, ճնշող սահմանափակումներն ու սեռական շեղումների վերաբերյալ ակնարկները վեպը դարձնում են ոչ միայն հակակղերական, այլև պեսիմիստական։ Ոչական տեսանկյունից սա նրա լավագույն վեպն է։ Ակնհայտ է, որ նա եղել է գեղարվեստական զարգացման հերթական փուլի սկզբում, որի լիովին իրականացմանը խանգարել է նրա մահը»[5]։

Հիմնական երկեր խմբագրել

 
Մարգիտ Կաֆկայի կիսանդրին Բուդապեշտում
  • Versek (1903)
  • Levelek a zárdából (վեպ օրագրի ձևով, 1904)
  • A gondolkodók és egyéb elbeszélések (պատմվածքներ, 1906)
  • Csendes válságok (պատմվածքներ, 1909)
  • Képzelet-királyfiak (վիպակ, 1909)
  • Csendes válságok (պատմվածքներ, 1910)
  • Csonka regény és novellák (պատմվածքներ, 1911)
  • Tallózó évek (բանաստեղծություններ, 1911)
  • Utolszor a lyrán (բանաստեղծություններ, 1912)
  • Süppedő talajon (պատմվածքներ, 1912)
  • «Цвета и годы»/Színek és évek (վեպ, 1912)
  • «Годы Марии»/Mária évei (վեպ, 1913)
  • Szent Ildefonso bálja (պատմվածքներ, 1914)
  • Két nyár (վեպ, 1916)
  • «Станции» /Állomások (վեպ, 1917)
  • «Муравейник»/Hangyaboly (վեպ, 1917)
  • Kis emberek barátocskáim (երկերի ժողովածու, 1918)
  • Az élet útján (բանաստեղծություններ, 1918)
  • A révnél (պատմվածքներ, 1918)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 [Margit Kaffka Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.nevpont.hu/palyakep/kaffka-margit-b451d
  5. 5,0 5,1 Lóránt Czigány. «A History Of Hungarian Literature From the Earliest Times to the mid-1970's» (англ.). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել