Մարգար Մելքոնյան

ամերիկահայ գրող, դասախոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգար Մելքոնյան (, Վիսեյլիա), ամերիկահայ գրող, դասախոս[2]։

Մարգար Մելքոնյան
անգլ.՝ Markar Melkonian
ԾննդավայրՎիսեյլիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Գիտական աստիճանPhD in Philosophy?
ԵրկերMy Brother's Road?
Մասնագիտությունգրող, ակտիվիստ և դասախոս
ԱշխատավայրԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ)[1]
Կայքmelkonianbooks.com

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եղբայրն է[3]։

Գործունեություն խմբագրել

Մարգար Մելքոնյանի «My Brother's Road: An American's Fateful Journey to Armenia» («Իմ եղբոր ճանապարհը. Մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդությունը դեպի Հայաստան», թարգմանվել է հայերեն «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը» անվանմամբ) հուշագրական գրքում մանրամասն նկարագրվում է եղբոր՝ Մոնթե Մելքոնյանի կյանքը և նրա նշանակալից դերը Արցախյան ազատամարտում[4][5][6]։ Գիրքը հրատարակվել է IB Tauris հրատարակչության կողմից 2005 թվականին, ամփոփվել և վերահրատարակվել է 2008 թվականին։ Թարգմանվել է հայերեն, իտալերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։

Մելքոնյանը նաև խմբագրել է 1993 թվականին լույս տեսած Մոնթե Մելքոնյանի հեղինակած «The Right to Struggle» («Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին») գրվածքների ընտրանին։ 2003 թվականից հասանելի է նաև հայերեն թարգմանությամբ[7]։

Մելքոնյանի այլ գրքերը ներառում են «Richard Rorty's Politics: Liberalism at the End of the American Century» («Ռիչարդ Ռորտիի քաղաքականությունը. Լիբերալիզմը ամերիկյան դարի վերջում»)[8] և «Marxism: A Post-Cold War Primer» («Մարքսիզմ. Հետ-սառը պատերազմյան ձեռնարկ») գրքերը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.csun.edu/humanities/philosophy/lecturers
  2. Մելքոնյան, Մարգար (2005). My brother's road : an American's fateful journey to Armenia. Սեդա Գպրանեան-Մելքոնյան. Լոնդոն: I.B. Tauris. ISBN 9781850436355. OCLC 56805609.
  3. ««Ավո, դու անմահ ես»․ Մարտունիում Մոնթեի հիշատակի օրերն են». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  4. Amirkhanian, Angela (2009 թ․ դեկտեմբերի 13). «A Commander, A Hero, A Brother: Chronicling the Plight of UC Berkeley Alumnus, Monte Melkonian». The Armenian Chronicles. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  5. «"My Brother's Road" Serves as Conduit for Dialogue». The Armenian Reporter. 2005 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  6. «Մարգար Մելքոնյանի «Իմ եղբոր ճանապարհը» հուշագրությունը պատրաստ է». «Ազգ» օրաթերթ. 2005 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  7. Մելքոնյան, Մոնթե (2003). Պայքարելու իրավունքը։ Հայոց ազգ. հարցի մասին. Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի. «Մոնթե Մելքոնեան» հաս. կազմակերպ.
  8. Մելքոնյան, Մարգար (1999). Richard Rorty's politics : liberalism at the end of the American century. Amherst, N.Y.: Humanity Books. ISBN 9781573927253. OCLC 41649687.
  9. Մելքոնյան, Մարգար (1996). Marxism: A Post-Cold War Primer. Boulder: Westview Press. ISBN 978-0756763718.