Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգար Ավետիսի Մարգարյան (հոկտեմբերի 4, 1894(1894-10-04), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 20, 1941(1941-11-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հայտնի դուդուկահար։ Հայտնի է եղել Ուստա Մարգար անունով։

Մարգար Մարգարյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1894(1894-10-04)
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 1941(1941-11-20)[1] (47 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդուդուկ[1]
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ[1]
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Մարգար Մարգարյանը ծնվել է 1894 թվականին Վաղարշապատում։ Նվագել է արևելյան գործիքների անսամբլում, այնուհետև Վարդան Բունու ղեկավարած Արևելյան սիմֆոնիկ նվագախմբում։ 1926 թվականից դարձել է Հայաստանի ժողոգործիքների անսամբլի մենակատար (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)[2]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Մարգար Մարգարյանը ունեցել է հարուստ երգացանկ՝ պարեղանակներ, հայկական ժողովրդական ու աշուղական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ; 1939 թվականին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակին։ Ի. Ստալինը պարգևատրել է նրան ոսկե ժամացույց;որը ոչ միայն ընծա է եղել այլ Կրեմլ ազատ ել ու մուտ անելու այցեքարտ։ Ժողգործիքների երաժիշտ կատարողների համամիութենական ստուգատեսում նա արժանացել է երրորդ մրցանակի։ Մարգարյանի կատարողական արվեստը բարձր է գնահատել Արամ Խաչատրյանը։ Մարգար Մարգարյանի կատարմամբ թողարկվել են ձայնապնակներ, գրառվել են «Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Լեռնային հեղեղ» և այլ ֆիլմեր[3]։ Դուդուկի կատարելագործմանն առաջինն անդրադարձել է Մարգար Մարգարյանը. նա փոքրացրել է դուդուկի չափսերը և իրար մոտեցրել նվագանցքերը, դուդուկի իրանի գլխամասում բերանոցի համար սարքել կոնաձև մուտք, ինչը հեշտացրել է նվագարանը լարելը։ Այդ կոնաձև մուտքը բնորոշ է միայն հայկական դուդուկներին։ Մ. Մարգարյնի ստեղծած դուդուկի տարատեսակը դարձավ սոպրանո-դուդուկի նախատիպ< ժողովրդական փողային նվագարան`դուդուկ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 302.
  2. «Zarkfoundation - Մարգար Մարգարյան». zarkfoundation.com.
  3. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 302