Մարգարիտա Չեռնովայի տուն
Մարգարիտա Չեռնովայի տուն (ռուս.՝ Дом Маргариты Черновой), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցում (տուն 27/47)։
![]() | |
Տեսակ | պատմական շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հասցե | ул. Б. Садовая, 27 / пер. Халтуринский, 47, г. Ростов-на-Дону, Россия. |
Փողոց | Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) (27/47) |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն և historicist architecture?[2] |
Հիմնադրված է | 1899 |
Ճարտարապետ | Նիկոլայ Դորոշենկո |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Առանձնատունը կառուցվել է 1899 թվականին ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով, այն պատկանում էր Մ. Ն. Չեռնովային[3]։ Չեռնովայի տունն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[4]։
Պատմություն
խմբագրելԲոլշայա Սադովայա փողոցում գտնվող առանձնատունը Մարգարիտա Նիկիտիչնա Չեռնովայի համար կառուցել է նրա երկրպագուն՝ Պարամոնովների ցեղի ներկայացուցիչներից մեկը։ Տան ճարտարապետը, ենթադրաբար, եղել է Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դորոշենկոն[3]։
19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին տանը հաճախ տեղի էին ունենում պարահանդեսներ, ընդունելություններ, երաժիշտների կատարումներ և այլ միջոցառումներ։ Շենքի առաջին հարկում տարածքներ էին վարձակալում առևտրային տարբեր կազմակերպություններ, մասնավորապես, Շամկովիչի դեղատունը և «Յուլիուս Գարոխովի առևտրի տունը»։ Երկրորդ հարկում բնակելի տարածքներ էին։ Բոլշայա Սադովայա փողոց էին դուրս գալիս ընդունելությունների սրահի պատուհանները։ Այլ սենյակների շարքում սրահը առանձնանում էր բարձր առաստաղներով և ներսույթի շքեղ դեկորով։ Բեմը սրահի անկյունում էր։ Միջանցքից հնարավոր էր դուրս գալ բազրիքով պատշգամբ։ Խալտուրինի նրբանցք դուրս եկող ճակատի երկայնքով տեղակայված էին ճաշասենյակը, հյուրասենյակը, ննջարանը և այլ սենյակներ։ Յուրաքանչյուր սենյակ զարդարված էր ծեփվածքով, որը նկարազարդված էր յուղաներկով[3]։
Շենքի գլխավոր մուտքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Խալտուրինի նրբանցքի անկյունում։ Նրա երկու կողմերում կեղծ պատուհաններն են, որոնք զարդարված են ծեփածո զարդաքիվեր ունեցող երեսկալներով։ Անկյունային մասի վրա վեր է խոյանում գմբեթավոր արևնակ[5]. սա առանձնատան հորինվածքային միջուկն է[3]։ Երկրորդ հարկում բազրիքով պատշգամբ է։ Ճակատը ճոխ դեկորացրված է ծեփվածքով՝ խորշերում դեկորատիվ ծաղկամաններով, ատլանտներով, կարիատիդներով, մեդալիոններով, ծովային խեցիներով, դրասանգներով, բուսական նախշերով[3]։
1920 թվականին, խորհրդային իշխանության հաստատումից հետո, Չեռնովային վտարեցին, իսկ շենքն ազգայնացվեց։ Առաջին հարկում և նկուղում տեղակայվեց «Թիվ 2 դեղատունը», երկրորդում՝ «Թիվ 5 մանկական կոմունան»։ 1926 թվականի տվյալներով՝ երկրորդ հարկում Դոնպրոֆոբրի կարուձևի դպրոցն էր։ Առաջին հարկում, բացի «Թիվ 2 դեղատնից», տեղակայվել էին «Կոժսիրյո» բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև «9 ընտանիքների բնակիչներ, որոնք մեկ սենյակում 7-ական հոգով նեղված ապրում են առևտրային տարածքներում»[3]։
1926 թվականի փետրվարի 2-ին առանձնատունը հանձնվեց երկրամասային դատախազությանը։ 1926 թվականից տանը գործում էր կուսակցական ակումբը[3]։ 1940 թվականից շենքում տեղակայվել էր Ռոստովի մարզի կուսակցական արխիվը, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ Ռոստովի մարզի պետական արխիվը[5]։ 2000-ական թվականների սկզբին շենքը գտնվում էր վթարային վիճակում։ 2001 թվականին շենքը վերակառուցվել է, որի ընթացքում տունը քանդվել է և կրկին կառուցվել։ Շենքը վերականգնելիս օգտագործվել են դեկորի բնօրինակ տարրերը[6]։ Ներկայում շենքում գտնվում է ՎՏԲ բանկի մասնաճյուղը։
Պատկերասրահ
խմբագրել- Չեռնովայի տունը նախահեղափոխական բացիկների վրա
-
1909 թվական
-
1910 թվական
-
1916 թվական
- Չեռնովայի տան ճակատի ձևավորման տարրեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6100000330
- ↑ Ростов-на-Дону, Халтуринский переулок, 47 / Большая Садовая улица, 27 (ռուս.) — PhotoBuildings, 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 1999. — С. 105—107. — ISBN 5-8456-0433-8
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
- ↑ «Дом Черновой - с.3». voopiik-don.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.