Բազրիք, ճաղաշարից և ճաղերի գլուխները միացնող հեծանից կազմված ցածր պատվար–հենարան, որ տեղադրվում է պատշգամբների, աստիճանների, տանիքների, կամուրջների եզրերին, որպես հենվելու հարմարանք, ինչպես և արգելափակոց՝ անցնելիս վայր ընկնելու վտանգը կանխելու համար։ Պատրաստվում է փայտից, քարից, մետաղից, բետոնից և այլն։ Բազրիք լինում է նաև առանց ճաղաշարի։ Կառույցի օրգանիզմում, ունենալով որոշակի ֆունկցիա, բազրիք ճարտ․ հարդարանքի արտահայտիչ տարր է։ Բազրիք են նաև բազկաթոռի երկու կողմի հենարանները։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բազրիք կատեգորիայում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 219)։
|