Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմսոմոլեց (այլ կիրառումներ)

«Կոմսոմոլեց» (ռուս.՝ Комсомолец - «կոմերիտական»), խորհրդային շրջանի հայկական երիտասարդական երկօրյա ռուսալեզու թերթ։ Հանդիսացել է Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1938 թվականից (1938-1941, 1945-1954 թվականներին՝ «Ստալինեց» անվամբ), Երևանում։ Խմբագիրներ՝ Ջ. Ջաֆարով, Վ. Սիրցև, Ա. Զախարյան, Դ. Եվանգուլով, Ս. Ավթանդիլով, Ա. Սահակյան, Յ. Պետրոսյան, Է. Կանանովա, Վ. Այդինյան (1979 թվականից)։

Կոմսոմոլեց
ռուս.՝ Комсомолец
Տեսակթերթ
Լեզուռուսերեն

Փորձել է երիտասարդության շրջանում կոմունիստական գաղափարախոսություն տարածել, օգնել իրագործելու ԽՄԿԿ, ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների՝ երիտասարդությանն ուղղված որոշումներն ու միջոցառումները։

Ներկայացրել է գյուղատնտեսության և արդյունաբերության առաջավոր համարվողներին, ընդհանրացնում նրանց փորձը, վեր հանում թերությունները։ «Հայրենասեր» արտահաստիքային բաժինը հատուկ էջեր էր թողարկում խորհրդային բանակի երիտասարդ մարտիկների և զինակոչիկների համար։ «Կոմսոմոլեցը» լայն տեղ է հատկացրել գրական, մարզական կյանքին, արվեստին, մշակույթի նորություններին։ Ունեցել է նաև միջազգային լուրերի բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 549