Մարգարետ Ֆերս (անգլ.՝ Margaret Furse, փետրվարի 18, 1911(1911-02-18), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 8, 1974(1974-07-08), Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հագուստի նկարիչ, «Օսկար», BAFTA և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Մարգարետ Ֆերս
Ծննդյան թիվ՝փետրվարի 18, 1911(1911-02-18)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝հուլիսի 8, 1974(1974-07-08) (63 տարեկան)
Վախճանի վայր՝Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն՝հագուստ ձևագծող
Պարգևներ՝
«Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար
IMDb։ID 0299094

Կենսագրություն խմբագրել

Մարգարետ Ուոթսը ծնվել է 1911 թվականին Punch ամսագրի նկարազարդող Արթուր Ուոթսի ու նրա կնոջ՝ Ֆիլլիս Գորդոնի ընտանիքում[1]։ 1940-ական թվականների վերջին ամուսնացել է բեմադրող նկարիչ Ռոջեր Քեմբլ Ֆերսի հետ և սկսել է աշխատել թատրոնում որպես հագուստի նկարիչ։ Լոուրենս Օլիվիեի հետ ծանոթությունը նրան հնարավորություն է տվել կարիերա սկսել կինոմատոգրաֆիայի բնագավառում[2]։

Մարգարետ Ֆերսն առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի» 1950 թվականի «Արտույտը կեղտի մեջ» ֆիլմի հագուստների դիզայնի համար։ «Բեքեթ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար Մարգարետ Ֆերսն արժանացել է BAFTA մրցանակի, իսկ 1970 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի Չարլզ Ջերրոթի «Աննայի հազար օրը» պատմական ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։

Ռոջեր Ֆերսի հետ ամուսնալուծությունից[3] հետո Մարգարետ Ֆերսն ամուսնացել է Սթիվեն Ուոթսի հետ[3][4]։ Մարգարետ Ֆերսը մահացել է 1974 թվականի հուլիսի 8-ին կրծքագեղձի քաղցկեղից։

Մարգարետ Ֆերսի դիմանկարը, որ ստեղծել է նրա առաջին ամուսինը՝ Ռոջեր Քեմբլ Ֆերսը, ընդգրկվել է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Մրցանակներ և անվանակարգեր[6]
1948 Օլիվեր Թվիստ Oliver Twist
1949 Կրքոտ ընկերություն The Passionate Friends
1950 Մադլեն Madeleine
1950 Արտույտը կեղտի մեջ The Mudlark Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
(Էդվարդ Ստիվենսոնի հետ համատեղ)
1951 Տունը հրապարակում The House in the Square
1952 Կարմիր ծովահենը The Crimson Pirate
1953 Բալանտրեի տերը The Master of Ballantrae
1954 Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի բանկային տոմս The Million Pound Note
1958 The Inn of the Sixth Happiness
1960 Առևանգվածը Kidnapped
1960 Որդիներ և սիրեկաններ Sons and Lovers
1964 Բեքեթ Becket BAFTA մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար
Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1964 Կրակոց խավարում A Shot in the Dark Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1965 Պատանի Քեսիդի Young Cassidy Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1966 Մեծ ստվեր գցիր Cast a Giant Shadow
1968 Առյուծը ձմռանը The Lion in Winter Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1968 Եկատերինա Մեծ Great Catherine
1969 Աննայի հազար օրը Anne of the Thousand Days Արժանացել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
Ներկայացվել է BAFTA մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1970 Սքրուջ Scrooge Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1971 Մարին՝ Շոտլանդիայի թագուհին Mary, Queen of Scots Ներկայացվել է «Օսկար» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար
1973 Անկայուն հավասարակշռություն A Delicate Balance
1975 Սերն ավերակների մեջ Love Among the Ruins Արժանացել է «Էմմի» մրցանակի հագուստի լավագույն դիզայնի համար[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Margaret Furse personal life info. at Yasni.co.uk(չաշխատող հղում)
  2. «Margaret Furse» (անգլերեն). theoscarsite.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  3. 3,0 3,1 Carter, Ernestine (1970 թ․ փետրվարի 15). «Article about Margaret Furse by Ernestine Carter». The Sunday Times. էջ 61.
  4. Entry for Stephen Watts (1977). Who’s Who in the Theatre (16th ed.). London: Pitman Publishing Ltd. էջեր 1232–1233.
  5. «Портрет Маргарет Ферс» (անգլերեն). npg.org.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Awards for Margaret Furse» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Entry for Margaret Furse on Academy of Television Arts and Sciences Database». Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.