Որդիներ և սիրեկաններ (ֆիլմ)

«Որդիներ և սիրեկաններ» (անգլ.՝ Sons and Lovers), ռեժիսոր Ջեք Քարդիֆի սև-սպիտակ ֆիլմը, որը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում 1960 թվականին Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի համանուն վեպի մոտիվներով։ Վեպն ընդգրկվել է Modern Library հրատարակչության 20-րդ դարի անգլիագիր 100 լավագույն վեպերի ցանկում և այնտեղ զբաղեցրել իններորդ հորիզոնականը[1][2]։

Picto infobox cinema.png
Որդիներ և սիրեկաններ
անգլ.՝ Sons and Lovers
ԵրկիրFlag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքՈրդիներ և սիրեկաններ
Թվական1960
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեք Քարդիֆ
ՊրոդյուսերJerry Wald?
Սցենարի հեղինակT. E. B. Clarke? և Gavin Lambert?
ԴերակատարներԹրևոր Հովարդ, Դին Սթոքվել, Ուենդի Հիլլեր, Մերի Յուր, Conrad Phillips?, Դոնալդ Փլեզենս, Heather Sears?, Ernest Thesiger? և Rosalie Crutchley?
ՕպերատորՖրենսիս Ֆրեդի
ԵրաժշտությունMario Nascimbene?
ՄոնտաժGordon Pilkington?
Նկարահանման վայրPinewood Studios
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն104 րոպե

ՍյուժեԽմբագրել

Գերտրուդան (Հիլլեր)` աղջիկը խստակեցական հայացքներով ընտանիքից, սիրելով ամուսնանում է ածխահատ Ուոլտեր Մորելի (Հովարդ) հետ։ Ընտանիքում հերթով ծնվում են Ուիլյամը (Լուկաս), Արթուրը (Բարեթ) և Փոլը (Սթոքվել)։ Ուոլտերն սկսում է խմել, ինչը մշտական վիճաբանությունների պատճառ է դառնում։ Աշխատել սկսած Արթուրը մահանում է հանքահորում, Ուիլյամը մեկնում է Լոնդոն՝ աշխատանքի որոնումներով։ Փոլը մոր համար դառնում է կյանքի իմաստ։ Նա սիրահարվում է հարևանուհի Միրիամ Լիվերսին (Սիրս), նրա հետ հարաբերությունները կրում էին պլատոնական բնույթ։ Գերտրուդան հավանություն չի տալիս որդու ընտրությանը։ Ամբողջությամբ գտնվելով մոր ազդեցության տակ՝ երիտասարդ Մորելը խուսափում է ամուսնությունից։

Փոլը ծանոթանում է Կլարա Դոուսի՝ ամուսնացած կնոջ հետ, որի հետ շատ ազատ քննարկում են Միրիամին։ Վերանայելով աղջկա հետ փոխադարձ հարաբերությունները՝ Փոլը ինտիմ կապի մեջ է մտնում նրա հետ։ Կարճ ժամանակ զույգը երջանիկ է լինում։ Սակայն Փոլը, հասկանալով, որ ամբողջ աշխարհում ամենաշատը սիրում է մորը և կախված է նրանից, բաժանվում է Միրիամից։ Ուոլտերը մտերմանում է Կլարայի հետ, նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում, սակայն Կլարան հրաժարվում է բաժանվել ամուսնուց։ Գերտրուդան հիվանդանում է, և չնայած որդու ջերմ հոգածությանը՝ մահանում է։ Հուսալքված Փոլը հեռանում է Լոնդոն։

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Դեր
Թրևոր Հովարդ Ուոլտեր Մորել, ածխահատ Ուոլտեր Մորել, ածխահատ
Ուենդի Հիլլեր Գերտրուդա Մորել, նրա կինը Գերտրուդա Մորել, նրա կինը
Դին Սթոքվել Փոլ Մորել Փոլ Մորել
Ուիլյամ Լուկաս Ուիլյամ Մորել Ուիլյամ Մորել
Շին Բարեթ Արթուր Մորել Արթուր Մորել
Հիզեր Սիրս Միրիամ Լիվերս Միրիամ Լիվերս
Մերի Յուր Կլարա Դոուս Կլարա Դոուս
Դոնալդ Պլեզենս միստր Պեպլոուտ միստր Պեպլոուտ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «100 Best Novels»։ Modern Library։ 2007։ Արխիվացված օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 2011-09-12 
  2. 20-րդ դարի անգլիագիր 100 լավագույն վեպ(անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել