Առյուծը ձմռանը (ֆիլմ, 1968)

«Առյուծը ձմռանը» (անգլ.՝ The Lion In Winter), ֆիլմ։ Ջեյմս Գոլդմենի համանուն վեպի էկրանիզացիա։

Picto infobox cinema.png
Առյուծը ձմռանը
The Lion in Winter
Առյուծը ձմռանը (ֆիլմ, 1968).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, պատմական ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թեմաանհաջող ընտանիք
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորAnthony Harvey?[1][3][4][5][2]
ՊրոդյուսերMartin Poll?
Սցենարի հեղինակJames Goldman?
ԴերակատարներՊիտեր Օ'Թուլ[6][3][4][7][5], Քեթրին Հեփբորն[6][3][4][7][5][2], Էնթոնի Հոփքինս[6][3][4][7], John Castle?[6][7], Nigel Terry?[6][4][7], Թիմոթի Դալթոն[6][7], Nigel Stock?[7], Oothout Zabriskie Whitehead?, Kenneth Ives?, Kenneth Griffith? և Henry Woolf?
ՕպերատորԴուգլաս Սլոկոմբ
ԵրաժշտությունՋոն Բարրի
ՄոնտաժJohn Bloom?
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՈւելս
ԿինոընկերությունEmbassy Pictures
Տևողություն129 րոպե
The Lion in Winter (1968 film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

1183 թվական: Գալիք Սուրբծննդյան ժամանակ, Անգլիայի թագավոր Հենրին, ով արդեն իր կյանքի վերջին տարիներն էր ապրում, պետք է հանդիպեր Ֆրանսիայի երիտասարդ թագավոր Ֆիլիպի հետ։ Որպեսզի հանդիպումը պատշաճ կերպով ընթանար, Հենրին անգամ բաց է թողնում իր դեմ դավադրությանը մասնակցելու հետևանքով բանտարկված կնոջը՝ Էլեոնորային։

Հենրի II-ի երեք որդիները՝ Ռիչարդը, Ջեֆերին և Հովհաննեսը, նույնպես գալիս են հոր մոտ՝ դիմավորելու Սուրբ ծնունդը, նամանավանդ, որ իրենց ավագ երղբոր մահից հետո թագավոր Հենրին պետք է լուծեր գահաժառանգոթյան հարցը։ Գահը, ըստ կարգի, պետք է անցներ ըստ հաջորդականության հաջորսդ ավագ որդուն՝ Ռիչարդին, և նրան բարեհաճում է Էլեոնորան (ինչը ոչ պակաս կարևոր էր, քանի որ նա ժառանգել եր Ակվիտանիան՝ Ֆրանսիայի մեծ և հարուստ նահանգը)։ Բայց փոքրը՝ Հովհաննեսը, մոտ է հորը։ Ծնողների և եղբայրների կողմից չսիրված Ջեֆերին նույնպես ցանկանում է ժառանգել գահը և խորամանկ ինտրիգա է հյուսում, որպեսզի, շրջանցելով եղբայրներին, դառնա գահաժառանգը։

Գահաժառանգության հարցը հուզում է նաև Անգլիայում դաստիարակված ֆրանսիացի արքայադուստր Էլիսը․ նա պետք է դառնար թագավորի ապագա կինը, բայց դրա հետ մեկտեղ Էլիսն արդեն ներկայիս թագավոր՝ Հենրիի սիրուհին էր դարձել․․․

Ֆիլիպ Օգոստոսը դեռ շատ երիտասարդ է։ Նա Հենրի Անգլիացուց կախում ունեցող, թույլ, լուսահոգի թագավոր Լյուդովիկի որդին է։ Ֆիլիպը մտածել է վրեժխնդիր լինել՝ հանկարծակի խառնվելով անգլիացի թագավորական տան գործերին։

Թագուհի Էլեոնորան այլևս չի ցանկանում վերադառնալ բանտ և մտադիր է Ակվատանիայի ժառանգության շուրջ խաղի միջոցով վերադարձնել իր ազատությունը և թագուհու իրավունքները։

Հենրի 2-րդը տեսնում է (նրան թվում է, որ տեսնում է) հանդիպման մասնակիցների պանները և պատրաստվում է օգտագործել ուրիշների իշխանամոլությունը ի շահ իր նպատակների․․․Բայց առաջնայինը նրա համար հանդիսանում է ոչ թե քաղաքական, այլ անձնական կոնֆլիկտը․ թեկնածուներից և ոչ մեկը չէր կարող լինել իրեն հավասար, իսկ միակ և հասկացող մարդը պարզվում է իր դեմ ապստամբող կինը։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Պիտեր Օ'Թուլ Հենրի II (Անգլիայի թագավոր)
Քեթրին Հեփբըրն Էլեոնորա
Էնթոնի Հոփքինս Ռիչարդ I Առյուծասիրտ
Նայջել Թերի Հովհաննես Անհող
Ջոն Կասլ Ջեֆերի II Պլանտագենացի
Թիմոթի Դալթոն Ֆիլիպ II Օգոստոս
Մերոյ Ջեյն Էլիս
Ստոք Նայջել Ուիլիամ Մարշալ

Խորհրդային վարձույթում դերերը կրկնօրինակում ենԽմբագրել

Ֆիլմը կրկնօրինակվել է «Լենֆիլ» կինոընկերությունում 1971 թվականին։

  • Ռեժիսոր - Անատոլի Գրանիկ
  • Ձայնային օպերատոր - Բորիս Անտոնով

Պարգևներ և անվանակարգերԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

  • 1969 — Օսկար մրցանակ
    • Լավագույն կնոջ դերակատարում — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն երաժշտություն — Ջոն Բերի
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
  • 1969 — BAFTA մրցանակ
    • Լավագույն կնոջ դերակատարում — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն երաժշտություն (Anthony Asquith Award) — Ջոն Բերի
  • 1970 — David di Donatello մրցանակ
    • Լավագույն արտասահմանյան պրոդյուսեր — Մարտին Փոլ
  • 1969 — Ոսկե գլոբուս մրցանակ
    • Լավագույն ֆիլմ-դրամա
    • Լավագույն դրամատիկ դերասան — Պիտեր Օ'Թուլ

ԱնվանակարգերԽմբագրել

  • 1969 — Օսկար մրցանակ
    • Լավագույն դերասան — Պիտեր Օ'Թուլ
    • Լավագույն հագուստ — Մարգարետ Ֆյորս
    • Լավագույն ռեժիսոր — Էնթոնի Հարվի
    • Լավագույն ֆիլմ — Մարտին Փոլ
  • 1969 — BAFTA մրցանակ
    • Լավագույն օպերատորական աշխատանք — Դուգլաս Սլոկոմբ
    • Լավագույն ահգուստներ — Մարգարետ Ֆյորս
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
    • Լավագույն սաունդթրեք — Քրիս Գրինհեմ
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Էնթոնի Հոփքինս
    • ԱՊՀ պարգև — Էնթոնի Հարվի
  • 1969 — Ոսկե գլոբուս մրցանակ
    • Լավագույն դրամատիկական դերասան — Քեթրին Հեփբըրն
    • Լավագույն ռեժիսիոր — Էնթոնի Հարվի
    • Լավագույն օրիգինալ երաժշտույթուն — Ջոն Բերի
    • Լավագույն սցենար — Ջեյմս Գոլդմեն
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Մերոյ Ջեյն

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել