Մարգարետա Մոմմա

շվեդ տպագրիչ

Մարգարետա Մոմմա (ծննդյամբ` ֆոն Բրանգեր, շվեդ.՝ Margareta Momma, մոտ 1702[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - նոյեմբերի 23, 1772(1772-11-23)[1], Riddarholmens parish, Շվեդիա[1]), շվեդ հրատարակիչ և հրապարակախոս։ Առաջին կին լրագրողը Շվեդիայում և առաջիններից մեկը Եվրոպայում։

Մարգարետա Մոմմա
շվեդ.՝ Margareta Momma
Ծնվել էմոտ 1702[1]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Մահացել էնոյեմբերի 23, 1772(1772-11-23)[1]
Մահվան վայրRiddarholmens parish, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունգրող, խմբագիր և տպագրիչ
ԱմուսինՊետեր Մոմմա[2][1]
ԵրեխաներԷլսա Ֆուգտ[3]

Կենսագրություն խմբագրել

Մարգարետա Մոմմայի ծագման մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց հավանական է, որ նա ծնվել է Նիդեռլանդներում։ Հավանաբար նա ինչ-որ կապեր է ունեցել Ֆրանսիայի հետ, քանի որ ֆրանսերեն գերազանց է գրել։ Ենթադրվում է, որ Մարգարետան իր ամուսնուն՝ Պետեր Մոմմային հանդիպել է 1730-ական թվականներին Նիդեռլանդներում, երբ նա տպագրություն էր սովորում Ամստերդամում[4]։

1735 թվականին՝ ամուսնությունից հետո, Մոմմա ամուսինները բնակություն են հաստատել Ստոկհոլմում, որտեղ Պետերը զբաղվել է գրքերի տպագրությամբ և երկար ժամանակ կրել արքայական գրքերի տպագրիչի կոչումը։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնք հետագայում շարունակել են ծնողների գործը (դրանում հատկապես հաջողակ էր նրանց դուստր՝ Էլզա Ֆուգտը)[4]։

Բացի գրքերից և կառավարական փաստաթղթերից, Պետեր Մոմման տպագրել է թերթեր և պարբերականներ։ 1738 թվականին լույս է տեսել «Samtal emellan Argi skugga och en obekant Fruentimbers skugga nyligen ankommen til de dödas rjke» (« Զրույց Արգուսի ստվերի և անհայտ կնոջ ստվերի միջև ») վերնագրով էսսեն։ Տեքստերի հեղինակը Մարգարետա Մոմման է։ «Խոսակցությունը» նոր ժանր էր, որը վերջին շրջանում էր տարածվել Շվեդիայում որպես էսսե։ Նման էսսեները գրվում էին թեթև, գեղարվեստական ձևով և վերաբերվում էին փիլիսոփայական, հասարակական և քաղաքական թեմաներին։ «Խոսակցությունը», մասնավորապես, գրվում էր մահացածների հետ երկխոսության ձևով։ Հիմնական հերոսը` անհայտ կնոջ ոգին, ապրում է մահացածների թագավորությունում և շփվում է այլ մահացած մարդկանց հետ։ Տեքստերի բնույթը վկայում է Մարգարետայի լավ պատրաստվածության և նրա տեղեկացվածության մասին այս ոլորտում առկա քաղաքական իրավիճակի և հակասությունների մասին։ Բացի այդ, «Խոսակցությունում» ակնհայտ է Եվրոպական լուսավորականության ազդեցությունը[5]։ Հեղինակի հռչակած գաղափարների թվում էին կանանց մտավոր ունակությունների ճանաչումը և նրանց կրթության իրավունքը, ստրկությունը վերացնելու անհրաժեշտությունը (ինչը դարաշրջանի փաստաթղթերի մեջ եզակի է դարձնում «խոսակցությունը») և կրոնական հանդուրժողականությունը։ Բացի այդ, հրատարակությունը ուներ ընդգծված հակապատերազմական ուղղվածություն (դա ենթադրում էր Շվեդիայի հնարավոր միացումը Ռուսաստանի հետ պատերազմին), ինչը ենթադրում էր գրաքննության միջամտություն և հանգնեցնում որոշ հատվածների շտկումների։ Հավանաբար, հենց այդ պատճառով էլ, հրատարակությունը 1739 թվականին դադարեցրեց գործունեությունը[4]։

Մարգարետա Մոմմայի հրապարակախոսական գործունեությունը, այնուամենայնիվ, շարունակվել է մինչև 1740-ականները։ 1742 թվականից, նա ամուսնու հետ միասին հրատարակել է Stockholm Gazette թերթը ֆրանսերեն լեզվով, որը ներկայումս համարվում է առաջին լրատվական հրատարակությունը Շվեդիայում։ Թերթի ձևաչափը շատ առումներով նման էր Նիդեռլանդների ֆրանսալեզու հրատարակություններին։ Առաջին համարում հայտնում էր, որ թերթը կոչված է ընթերցողներին տեղեկացնելու ինչպես ներքին, այնպես էլ արտերկրի լուրերի մասին, առավել անկողմնակալ կերպով։ Ուշադրության կենտրոնում էին քաղաքական և ռազմական նորությունները[4]։

Մարգարետա Մոմման մահացել է 1742 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Anna Margareta Momma (Margareta von Bragner) 1702 — 1772-11-23 Skribent, redaktör
  2. Wikström L. Peter Momma — P. 667.
  3. Bragner, Anna Margareta von (?-1772)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Svenskt kvinnobiografiskt lexikon
  5. The Feminism Book: Big Ideas Simply Explained. — Penguin, 2019.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ann Öhrberg. «Anna Margareta Momma (Margareta von Bragner)». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).