Մարգածիծուկ ռուսական

բույսերի տեսակ
Մարգածիծուկ ռուսական
Մարգածիծուկ ռուսական
Մարգածիծուկ ռուսական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Մարգացնծու (Peucedanum)
Տեսակ Մարգածիծուկ ռուսական (P. ruthenicum)
Միջազգային անվանում
Peucedanum ruthenicum

Մարգածիծուկ ռուսական (լատին․՝ Peucedanum ruthenicum), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Կարճ կոճղարմատով և հաստ առանցքային արմատներով բազմամյա խոտաբույս է։ Ուղղաձիգ, մինչև 150 սմ բարձրության հասնող ցողունը վերին մասում ճյուղավոր է։ Երկար կոթուններ և եռակի փետրաձև արմատամերձ և ստորին ցողունային տերևներն մասնատված են։ Ցողունի միջին մասում աճող տերևները կոթունները համեմատաբար կարճ են, վերինները՝ նստադիր։ Ճյուղերի գագաթներին՝ բազմաճառագայթ հավանոցներում, հավաքված են մանր, դեղին, կամ ոսկեգույն ծաղիկները։ Փաթաթոցի բազմաթիվ, խոզանանման տերևիկները հետ ծալված են։ Մանր երկարավուն-էլիպսաձև պտուղները կողավոր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է անտառներում, մերձալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, որոնք ունեն յուրահատուկ ուժեղ հոտ և թույլ այրող համ։ Բույսն ունի միզամուղ, քրտնաբեր, ցավազրկող, լեղամուղ, հակաբորբոքային, հանգստացնող ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգածիծուկ ռուսական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգածիծուկ ռուսական» հոդվածին։