Մարատ Բորիսի Ղարայան, (ծնվել է 1972թ․ հունիսի 1-ին, Ստեփանակերտում) Արցախյան 2-րդ պատերազմի ազատամարտիկ[1] [2][3][4][5] ։

Մարատ Բորիսի Ղարայան
49
ԾննդավայրՍտեփանակերտ
Մահվան վայրՖիզուլի
ՊաշտոնԱրցախյան պատերազմի ազատամարտիկ
Մարտեր/
պատերազմներ
Ֆիզուլի
Պարգևներ«Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1990 թվականին ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։

1998 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԱրՊՀ-ի հումանիտար ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։

1992-1993 թվականներին աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։

1993-1995 թվականներին աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995 թվականին որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013 թվականին թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։

2018-2020 թվականին աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։

2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։

Մարտական ուղի խմբագրել

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Արցախյան 2-րդ պատերազմին կամավորագրվել և մասնակցել է ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարտեր է մղել Ֆիզուլիում, Կարգաբազար կոչվող տեղամասում։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, սակայն չի հանձնվել և շարունակելով անհավասար մարտը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով մի խումբ ազերիների։

Զոհվելուց 7 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը և հուղարկավրությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 13-ին[6][7]։

Ամուսնացած էր, ուներ չորս զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

2007 թվականի մայիսի 09-ին Արցախի Հանրապետությունում գործող Մայրության կոմիտեի կողմից Արցախի պաշտպանության և ազատության գործում ցուցաբերած հատուկ ծառայության համար պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թվականի ապրիլի 25-ի N 487 հրամանով պարգևատրվել է «խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան» մեդալով։ Արցախի ազատամարտիկների միության վարչության 2009 թվականի թիվ 28 որոշմամբ Մարատ Բորիսի Ղարայանը պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան» մեդալով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2012 թվականի ապրիլի 14-ի N 340 հրամանով պարգևատրվել է «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ» մեդալով։ ՀՀ ԱԱԾ տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի N 658-Ագ հրամանով պարգևատրել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։ ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» կողմից 2021 թվականի մայիսի 13-ին պարգևատևվել է «Հայրենիք և Հավատ» մեդալով։ Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի մայիսի 12-ի N 2003 հրամանագրով Արցախյան 2-րդ պատերազմի նահատակ հերոս Մարատ Բորիսի Ղարայանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զոհվել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը». infoport.am. Մայիս 12, 2021 23:14.
  2. «Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում». Լուրեր Հայաստանից | SHAMSHYAN.com - (շարժական տարբերակ). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  3. «Itlab.am». ipress.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  4. «Մահացել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը». araratnews.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  5. «Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում». news.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  6. «Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում». Live News (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  7. «Մահացել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը». Aurora News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել