Մարատ Ռուսլանի Հասրաթյան (ծնվել է 1979 թ. օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում), քաղաքական գործիչ, իրավաբան։ 1996 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը։ 1996-1999 թթ. ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում։

Մարատ Հասրաթյան
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ իրավաբան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1979(1979-08-03) (44 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Արցախ

Քաղաքական գործունեություն խմբագրել

2007 թ. ավարտել է Երևանի «Երևան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1999-2005 թթ.՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ գործակալության «Սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու։ 2005-2007 թթ.՝ «Արցախի կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ կադրերի բաժնի վարիչ։ 2007 թ. հոկտեմբերի 14-ին Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ։ 2008 թ.-ից՝ Արցախի սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի իրավաբան-մեթոդիստ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր1[1][2]։ Եղել է Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական է։ 2011 թվականին նա մասնակցեց Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին, նվաճեց ընտրողների ձայների 13 տոկոսը՝ հաղթելով Սուրեն Գրիգորյանին և Էդուարդ Աղաբեկյանին[3][4][5][6]։ 2012 թ. Նշանակվել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնի տնօրեն։ 2015 թ. փետրվարի 24-ին Արցախի կառավարության որոշմամբ դարձավ Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի ղեկավար։ Մարատ Հասրաթյանը Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է և 2012 թվականից` սոցիալական և առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել