Սուրեն Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Գրիգորյան (հունիսի 24, 1992, Երևան, Հայաստան), իրավաբան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։ Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար։ Երևանի փոխքաղաքապետ։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ[2] (2023 հոկտեմբերի 10- հոկտեմբերի 24)։
Սուրեն Գրիգորյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 - 2021 | ||||
| ||||
2021 թվական ապրիլ - դեկտեմբեր | ||||
| ||||
2022 թվականի փետրվար | ||||
| ||||
10.10.2023 - 24.10.2023 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Հայ-Ռուսական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | հունիսի 24, 1992 (32 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրել Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Սուրեն Գրիգորյանը ծնվել է Երևանում՝ 1992 թվականի հունիսի 24-ին։
Միչև 2013 թվականը սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2018 թվականին՝ ասպիրանտուրան։ Իրավագիտության թեկնածու է։
2015 թվականին Դիլիջանում մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան», իսկ 2016 թվականին Երևանում «Արբիտրաժի օրեր Հայաստանում» Եվրոպական միության և Եվրոպական խորհուրդի համատեղ ծրագրերին։
2014 թվականի հուլիսից հոկտեմբեր աշխատել է «ԷյԷմ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատուի օգնական, 2014-2016 թվականներին՝ նույն ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2016-2017 թվականներին՝ ավագ իրավախորհրդատու։ 2017-2018 թվականներին՝ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 2018-2019 թվականներին՝ նույն ընկերության ավագ իրավաբան։
2015 թվականից Սուրեն Գրիգորյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։
Քաղաքական գործունեություն
խմբագրել Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
2021 թվականի ապրիլի-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
2022 թվականի փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում՝ նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2023 թվականի հոկտեմբերի 24-ին վայր է դրել Երևանի ավագանու անդամի մանդատը։
2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում վերանշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Ընտանիք
խմբագրելՍուրեն Գրիգորյանը ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սուրեն Գրիգորյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.