Մարատ Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարատ Դանիելյան (մարտի 6, 1984, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2015, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։
Մարատ Դանիելյան | |
---|---|
մարտի 6, 1984 - ապրիլի 21, 2015 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Ծառայության տարիներ | 2015-2016 |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄարատ Ռաֆայելի Դանիելյանը ծնվել է 1984 թվականի մարտի 6-ին, Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ քաղաքում։ 1991-2002 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2002-2004 թվականներին ծառայել է ԼՂՀ-ի ՊԲ-ում։ 2006 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժինը։ 2014 թվականից աշխատել է ԼՂՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում, որպես տնտեսվար։ 2015 թվականի հունիսի 17–ից զբաղեցրել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։ Մարտական դիրքերը ամուր պահելու նպատակով ԼՂՀ նախագահի հրամանագրով Մարատ Դանիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։
Մարտական գործողություններ
խմբագրելԱպրիլի 21-ին Թալիշում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Ադրբեջանի ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով Մարատ Դանիելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել թիկունքից[2]։
Մրցանակներ
խմբագրելՀուղարկավորություն
խմբագրելՀոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 22-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին Շուշիի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել