Մատնունի ծիրանավոր

բույսերի տեսակ
Մատնունի ծիրանավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Տրիբա Potentilleae
Ենթատրիբա Potentillinae
Ցեղ Մատնունի (Potentilla)
Տեսակ Մատնունի ծիրանավոր (P. porphyrantha)
Միջազգային անվանում
Potentilla porphyrantha

Մատնունի ծիրանավոր(լատին․՝ Potentilla porphyrantha), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա գեղազարդային մետաքսանման առսեղմ թավոտությամբ սպիտակավուն բույս է, որն ունի 6-15 սմ բարձրություն և գլխավոր հաստ առանցքային արմատ։ Արմատամերձ տերևները մատնաձև են, հաստավուն և հակաձվաձև։ Ցողունայինները եռամասնյա են։ Ծաղկաբույլը նոսր է, սակավածաղիկ։ Ծաղիկները 5-15 են, պսակաթերթերն ու բաժակաթերթերը 5-ական են, վառ ծիրանագույն, լավ արտահայտված մուգ գորշ ջղերով։ Պտուղը բազմաընկույզիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Գեղամի (լեռնագագաթներ՝ Սևսար, Ագուսարկա) և Զանգեզուրի (Լեռնագագաթ՝ Մեծ Իշխանասար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3300-3500 մ բարձրությունների վրա, քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքով ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Չի պահպանվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի ծիրանավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի ծիրանավոր» հոդվածին։