Մատեուս Կունյա

բրազիլական Ֆուտբոլիստ

Մատեուս Կունյա (պորտ.՝ Matheus Cunha, մայիսի 27, 1999(1999-05-27)[1], Ժուան Պեսոա, Բրազիլիա[2]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Մատեուս Կունյա
Matheus Cunha
Կունյան ՌԲ Լայպցիգի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Matheus Santos Carneiro Da Cunha
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1999(1999-05-27)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ժուան Պեսոա, Բրազիլիա[2]
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 20
Պատանեկան կարիերա
2014-2017 Բրազիլիա Կուրիտիբա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Շվեյցարիա Սյոն 29 (10)
2018-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 11 (1)
Ազգային հավաքական
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ20 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 26-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սյոն խմբագրել

Կունյան Կուրիտիբայի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի ամռանը նա միացավ Սյոնին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կունյան նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Սուդուվայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Սյոնի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ցյուրիխի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 27-ին՝ Բազելի դեմ խաղում[8]։ 2018 թվականի մարտի 11-ին Կունյան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թունի դեմ խաղում[9]։ Ապրիլի 15-ին բրազիլացին խփեց Լյուցերնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Ապրիլի 22-ին Կունյան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բազելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Մայիսի 19-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Թունի դեմ խաղում[12]։ Սյոնի կազմում Կունյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[13]։

ՌԲ Լայպցիգ խմբագրել

2018 թվականի հունիսի 24-ին Կունյան 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[14][15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Հեկենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Ժան-Քևին Օգյուստենին Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[20]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբեր 20-ին՝ Ռեդ Բուլ Զալցբուրգի դմե խաղում[21]։ Գերմանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 3-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[22]։ Դեկտեմբերի 13-ին Կունյան գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կունյան ներկայացրել է Բրազիլիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[24]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սյոն 2017–18 Սուպեր Լիգա 29 10 1 0 2 0 32 10
ՌԲ Լայպցիգ 2018–19 Բունդեսլիգա 11 1 0 0 12 6 23 7
Կարիերայի ընդհանուր 40 11 1 0 14 6 0 0 55 17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 New Striker: Matheus Cunha signs for RB LeipzigRB Leipzig, 2018.
  3. «Brazil - Matheus Cunha - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Who is RB Leipzig's new signing Matheus Cunha?». It's Round and It's White (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. Fussballstadt (2018 թ․ օգոստոսի 7). «Matheus Cunha - In the footsteps of Giováne Élber». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Suduva Marijampole - FC Sion, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «FC Zürich - FC Sion, Aug 10, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «FC Sion - FC Basel 1893, Aug 27, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «FC Sion - FC Thun, Mar 11, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «FC Luzern - FC Sion, Apr 15, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «FC Sion - FC Basel 1893, Apr 22, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «FC Thun - FC Sion, May 19, 2018 - Super League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «Matheus Cunha | Football Stats | RB Leipzig | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «RasenBallsport Leipzig - Matheus Cunha signs». redbulls (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  15. «RB Leipzig Sign Young Striker Matheus Cunha -» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «RB Leipzig sign 19-year-old Brazilian striker Matheus Cunha». www.goalzz.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. «Matheus Cunha kommt vom FC Sion - Bullen schnappen sich Brasi-Stürmer». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. «RB Leipzig - BK Häcken, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  19. Welle (www.dw.com), Deutsche. «Europa League: Cunha stunner helps RB Leipzig past Häcken on early return | DW | 26.07.2018». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  20. «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. «RB Leipzig - Red Bull Salzburg, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. «Hertha BSC - RB Leipzig, Nov 3, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. «RB Leipzig - Rosenborg BK, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  24. «RB Leipzig's Samba speedster Matheus Cunha hot on the trail of Timo Werner». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  25. «Matheus Cunha». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեուս Կունյա» հոդվածին։