Մատեուշ Պոնիտկա (լեհ.՝ Mateusz Ponitka, ծնվ․՝ 1993 օգոստոսի 29, Օստրուվ Վելկոպոլսկի, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս «Զենիթ» բասկետբոլային ակումբում՝ որպես թեթև հարձկվող։

Մատուեշ Պոնիտկա

Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)

Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019)

Զենիթ (2019-մեր օրեր)
Ակումբ Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)

Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019) Զենիթ (2019-մեր օրեր)

Դիրքը Թեթև հարձակվող
Ծննդյան ամսաթիվ 1993 Օգոստոսի 29
Ծննդավայր ք․ Վելկոպոլսկի
Ազգություն Լեհաստան Լեհաստան
Հասակ 192 սմ
Քաշ 93 կգ
Քաղաքացիություն Լեհաստան Լեհաստան
Դրաֆթ նշված չէ
Դրաֆթի տարի 2015

Կարիերա խմբագրել

 
Մատեուշ Պոնիտկան Լեհաստանի պոլիտեխնիկական համալսարանի թիմի կազմում

Մատեուշ Պոնիտկան ծնվել և մեծացել է լեհական Օստրուվ Վելկոպոլսկի քաղաքում, այնտեղ էլ սկսել է խաղալ բասկետբոլ։ Մեծահասակների բասկետբոլում Մատեուշը հայտնվել է բավականին վաղ։ 17 տարեկանում Լեհաստանի «Բոլոր աստղերի խաղ» առաջնությունում հաղթել է երեք միավորանոց նետումների մրցույթը։ Հենց այդ խաղաշրջանում էլ դարձավ երկրի երիտասարդական առաջնության չեմպիոն և աշխարհի U17 առաջնության արծաթե մեդալակիր։ Մեկ տարի անց ստցավ Լեհաստանի հավաքականին միանալու առաջին հրավերը։

19 տարեկանում Պոնիտկան առաջնաելույթ կատարեց Եվրալիգայում «Ասեկո Պրոկոմ»-ի կողմից, 10 մրցախաղերում ձեռք բերելով այսպիսի ցուցանիշներ․ 8,8 միավոր և 3,5 անդրադարձ։ Լեհաստանի հավաքակի պայծառ խաղաշրջանից հետո Մատուեշն ուղևորվում է Բելգիայի չեմպիոնատ, որտեղ երկու անգամ դառնում է «Օստենդե»-ի չեմպիոն։ Լինելով մենաթռիչքի հնգյակի մշտական խաղացող, Պոնիտկան վաստակել է 12,7 միավոր և ստիպել է իր վրա ուշադրություն դարձնել նույնիսկ օվկիանոսից այն կողմ[1]։

Սակայն նախադրաֆթային պարապմունքները «Դալաս Սթարզ»-ի, «Յութա Ջազ»-ի, «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս»-ի և «Ֆինիքս Սանս»-ի չհամոզեցին Պոնիտկային առաջադրել իր թեկնածությունը դրաֆթին։

Վերադառնալով Լեհաստանի լիգա Պոնիտկան դարձավ երկրի և MVP(Ամենանշանավոր խաղացող) խաղաշրջանի չեմպիոն, իսկ Եվրոգավաթում ճանաչվեց «Ծագող աստղ»՝ միջինում ունենալով 13,5 միավոր և 6,5 անդրադարձ ցուցանիշներ[2]։

2016/2017 մրցաշրջանում Պոնիտկան խաղացել է «Կարշիանկայի» կողմից[3]։ Դառնալով թուրքական լիգայի ամենավառ խաղացողներից մեկը նա մասնակցեց «Բոլոր աստղերի խաղին»։

2017 թվականի հուլիսին Պոնիտկան դարձավ «Տեներիֆեի» խաղացող, որի հետ հաղթեց Միջմայրցամաքային գավաթը[4]։ Իսկ Իսպանիայի առաջնության 4-րդ[5] և 11-րդ[6] մրցաշրջաններում Մատուեշը ճանաչվել է «Ամենանշանավոր խաղացող», 33-րդ մրցաշրջանում՝ միջինում հավաքել 13,6 միավոր և 5,6 անդրադարձ։ Մրցաշրջանի վերջում Պոնիտկան միացավ առաջնության երկրորդ սիմվոլիկ հավաքականին[7]։

2018 թվականի հուլիսին տեղափոխվեց «Լոկոմոտիվ Կուբան»[8]։ ՎՏԲ միասնական լիգայում Մատեուշը մասնակցեց 29 մրցախաղի, որտեղ վաստակեց միջինում 6,4 միավոր, 2,0 փոխանցում և 4,8 անդրադարձ[9]։

2019 թվականի հուլիսին Պոնիտկան 2 տարով պայմանագիր ստորագրեց «Զենիթի» հետ[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  •   ՖԻԲԱ-ի Միջմայրցամաքային գավաթակիր․ 2017
  •   Բելգիայի չեմպիոն (2․ 2013/2014, 2014/2015
  •   Լեհաստանի չեմպիոն․ 2015/2016
  •   Բելգիայի գավաթակիր (2 անգամ)․ 2013/2014, 2014/2015
  •   Բելգիայի Սուպերգավաթակիր․ 2014
  •   Լեհաստանի Սուպերգավաթակիր․ 2015

Լեհաստանի հավաքական խմբագրել

  •   Հաղթող 201Եվրոպայի երրորդ դիվիզիոնի չեմպիոնատ (մինչև 20 տարեկանների)
  •   Արծաթե մրցանակակիր 201․ Աշարհի առաջնություն (մինչև 17 տարեկանների)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մատեուշ Պոնիտկա․ Գենեզիս
  2. Մատեուշ պոնիտկա –2015/16 խաղաշրջանի լավուգույն երիտասարդ խաղացող
  3. Մատեուշ Պոնիտկան կարիերան կշարունակի «Կարշիանկա»-ում
  4. Մատեուշ Պոնիտկան տեղափոխվել է «Տեներիֆե»
  5. Մատեուշ Պոնիտկա– MVP Իսպանիայի առաջնության 4-րդ խաղաշրջան
  6. Մատեուշ Պոնիտկա– MVP Իսպանիայի առաջնության 11-րդ խաղաշրջան
  7. Կամպացո, Էրտել, Պոնիտկա, Դուբլևիչ և Թոմիչ – ACB սեզոնի-2017/18 երկրորդ սիմվոլիկ հավաքականում
  8. Մատեուշ Պոնիտկան միացել է «Լոկոմոտիվ Կուբան»-ին
  9. Շնորհակալությու՜ն Մատուեշ
  10. ««Զենիթ»-ը ստորագրեց Մատեուշ Պոնիտկային». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեուշ Պոնիտկա» հոդվածին։