Մատեյ Կովարժ (չեխ․՝ Matěj Kovář,մայիսի 17, 2000(2000-05-17)[1][2], Ուհերսկե Հրադիշտե), չեխ ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Չեխիայի հավաքականի դարպասապահ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական համակարգին միացել է 2018 թվականին՝ տեղափոխվելով չեխական «Սլովացկո» ակումբից: Վարձակալության ընթացքում խաղացել է «Սվինդոն Թաունում», որտեղ նորամուտն է նշել մեծահասակների թիմում և «Բարթոն Ալբիոնում»: Հանդես է եկել Չեխիայի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից։

Մատեյ Կովարժ
չեխ․՝ Matěj Kovář
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 2000(2000-05-17)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Ուհերսկե Հրադիշտե
Հասակ 1,83 մետր

Ակումբային կարիերա

խմբագրել

Կովարժը կարիերան սկսել է իր ծննդավայրի՝ Ուգերսկե-Գրադիշտեի չեխական «Սլովացկո» ֆուտբոլային ակումբում, իսկ 2018 թվականի հունվարին 17 տարեկանում տեղափոխվել է Անգլիա՝ պայմանագիր կնքելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[3]։ Առաջին անգամ «Յունայթեդի» կազմ մտել է 2018 թվականի փետրվարի 21-ին: Նա հայտավորվել է որպես պատանեկան թիմի պահեստային դարպասապահ ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2017-18 մրցաշրջանի «Լիվերպուլի» դեմ խաղում: Պատանեկան թիմում (մինչև 18 տարեկան) նորամուտը նշել է երեք օր անց՝ «Էվերթոնի» դեմ տնային խաղում, որը «Յունայթեդը» հաղթել է 4:1 հաշվով: Դրանից հետո խաղացել է այդ մրցաշրջանում մնացած գրեթե բոլոր խաղերում՝ բաց թողնելով միայն երկու խաղ՝ հիմնական դարպասապահի պաշտոնում փոխարինելով Ալեքս Ֆոյտիչեկին։ Հաջորդ մրցաշրջանում կրկին դարձել է երիտասարդական թիմի լավագույն դարպասապահ` խաղալով լիգայի 22 հանդիպումներից 17-ում, նաև անցկացրել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2018-19 թվականների յոթ հանդիպումներից վեցը[4]։ 2019-20 մրցաշրջանում խաղացել է լիգայի 17 հանդիպումներից 11-ում, նախքան մրցաշրջանն ընդհատվել էր COVID-19 համաճարակի պատճառով, ինչպես նաև բոլոր չորս խաղերում, որոնք նրանք խաղացել են Անգլիայի լիգայի գավաթում, որտեղ նրանց դեմ են եղել Լիգա 1-ի և Լիգա 2-ի հիմնական կազմերը: Պահեստայինների լավ խաղի շնորհիվ ակումբը նրան առաջարկել է նոր պայմանագիր, որը կնքվել է 2019 թվականի հոկտեմբերին[5]։ Քանի որ հիմնական թիմը որակավորված էր միանգամից Եվրոպա լիգայի խմբային փուլին մասնակցելու համար, գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Ղազախստանում կայանալիք «Աստանայի» դեմ հինգերորդ տուրի խաղին հայտավորել է պահեստային կազմը: Խաղը կայացել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին։ Խաղի հայտացուցակում հայտնվել է որպես պահեստային դարպասապահ (հիմնական կազմում հանդես է եկել Լի Գրանտը), բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[6]։ 2020-21 մրցաշրջանի մեկնարկից առաջ 2020 թվականի օգոստոսին[7] Կովարժը վարձակալվել է Սվինդոն Թաունում։ Նոր թիմում նորամուտն է նշել 2020 թվականի սեպտեմբերի 5-ին։ Իսկ Սուիդոնը լիգայի գավաթում 3:1 հաշվով պարտություն է կրել «Չարլթոնից»[8]։ 2021 թվականի հունվարին հետ է կանչվել «Մանչեսթեր Յունայթեդի» վարձակալությունից։ «Սուինդոնի» կազմում անցկացրել է 21 հանդիպում[9]։ Կովարժն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի «Յունայթեդի» վերջնական կազմում, որը ներկայացվել է 2021/22 մրցաշրջանի համար[10]։ 2022 թվականի հունվարի 31-ին նոր պայմանագիր է կնքել «Յունայթեդի» հետ մինչև 2023 թվականի հունիսը և վարձավճարով տեղափոխվել է «Բարթոն Ալբիոն» մինչև մրցաշրջանի ավարտը[11][12][13]։ 2022 թվականի սեպտեմբերին վարձավճարով մեկնել է չեխական «Սպարտա (Պրահա)» ակումբ։ Առաջին լիգայում իր առաջին հանդիպումն է անցկացրել 2022 թվականի սեպտեմբերի 10-ին «Տեպլիցե» ակումբի դեմ[14]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Չեխիայի պատանեկան (Մ18 և Մ19) և երիտասարդական (Մ20 և Մ21) հավաքականներում[15]։ Նա նաև 2021 թվականի մարտին կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակից է[16], սակայն մրցաշարում ոչ մի հանդիպում չի անցկացրել[15]։ Երիտասարդական հավաքականի կազմում նորամուտն է նշել 2021 թվականի սեպտեմբերին՝ Սլովենիայի դեմ խաղում[17]։ Կովարժն առաջին անգամ հրավիրվել է Չեխիայի հիմնական հավաքական 2021 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Ուկրաինայի դեմ ընկերական խաղին այն բանից հետո, երբ Տոմաշ Վացլիկը վնասվածք է ստացել[18]։ 2024 թվականի մարտի 26-ին Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել երկրի գլխավոր հավաքականում՝ խաղալով ամբողջ հանդիպումը։ Չեխիան հաղթել է 2:1 հաշվով[19]։

Հավաքականի ելույթների վիճակագրություն

խմբագրել
Հանդիպումներ Չեխիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 26   Հայաստան 2:1 -1 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ

խմբագրել
«Սպարտա» Պրահա
  • Չեխիայի չեմպիոն՝ 2022/23
«Բայեր 04»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 2023/24
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ 2023/24
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր՝ 2023/24

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Froggatt, Mark (2018-01-31). «Young goalkeeper joins United from FC Slovacko». ManUtd.com. Manchester United. Արխիվացված է օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  4. «Matej Kovar». redStat. Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին. Վերցված է 2020-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Marshall, Adam (2019-10-09). «Kovar signs new contract with United». ManUtd.com. Manchester United. Արխիվացված է օրիգինալից 2022-07-01-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  6. Chowdhury, Saj (2019-11-28). «Astana 2–1 Manchester United: Solskjaer says youngsters 'knocking on door' of first team». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  7. «Matej Kovar: Manchester United keeper joins Swindon on loan». BBC Sport. 2020-08-28. Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  8. «Match report: Swindon Town 1–3 Charlton Athletic». Swindon Town F.C. 2020-09-05. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2022-05-29-ին.
  9. «MANCHESTER UNITED RE-CALL GOALKEEPER MATEJ KOVAR». Swindon Town F.C. 2021-01-05. Արխիվացված է օրիգինալից 2022-08-18-ին. Վերցված է 2021-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Marshall, Adam (2021-09-10). «United's Premier League squad confirmed». ManUtd.com. Manchester United. Արխիվացված է օրիգինալից 2022-05-16-ին. Վերցված է 2021-09-12-ին.
  11. «Kovar signs deal and moves on loan». ManUtd.com. Manchester United. 2022-01-31. Արխիվացված է օրիգինալից 2022-05-31-ին. Վերցված է 2022-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Draycott, Evan (2022-01-31). «Burton Albion Sign Goalkeeper Matej Kovar on Loan from Manchester United». BurtonAlbionFC.co.uk. Burton Albion. Արխիվացված է օրիգինալից 2022-06-29-ին. Վերցված է 2022-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Burton Albion sign Harry Chapman, Sam Hughes, Christian Saydee and Matej Kovar». BBC Sport. 2022-01-31. Արխիվացված է օրիգինալից 2022-05-16-ին. Վերցված է 2022-05-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «SESTŘIH: Teplice - Sparta 2:2. Ztráta hostů po hrubce, opět zářil Gning» (չեխերեն). 2022-09-10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-10-ին. Վերցված է 2022-09-10-ին.
  15. 15,0 15,1 «Matěj Kovář Reprezentace». Fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2022-06-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Greenwood out of under-21 European Championship». Manchester United. 2021-03-23. Արխիվացված է օրիգինալից 2022-05-29-ին. Վերցված է 2022-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Confidence boosting back-to-back clean sheets for Matej Kovar». unitedinfocus.com. 2021-09. Արխիվացված է օրիգինալից 2022-09-26-ին. Վերցված է 2022-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Adam, Marshall (2021-09-08). «First senior call-up for Kovar». ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2021-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Česká republika - Arménie 2:1» (չեխերեն). fotbal.cz. Արխիվացված օրիգինալից 2024-04-02-ին. Վերցված է 2024-04-03-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել