Մահ Շարաֆ Խանոմ Մաստուրե Արդալան կամ Մաստուրա Արդալան (Mah Sharaf Khanom Mastoureh Ardalan կամ Mastura Ardalan, 1805[1], Սանանդաջ, Իրան - 1848[1], Սուլեյմանիա), քուրդ բանաստեղծուհի, պատմագիր, գրող[2]։

Մաստուրա Արդալան
Դիմանկար
Ծնվել է1805[1]
ԾննդավայրՍանանդաջ, Իրան
Մահացել է1848[1]
Մահվան վայրՍուլեյմանիա
ՔաղաքացիությունԻրան
ԵրկերQ28332454?
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, պատմաբան և գեղագիր
 Mastoureh Ardalan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արդալանը ծնվել է Սանանդաջ քաղաքում (Արևելյան Քուրդիստան / Իրանական Քուրդիստան) և մահացել է Սուլեյմանիահում (Քուրդիստանի հյուսիում /Իրաքյան Քուրդիստանում

Մաստուրան Սեննայի կենտրոնում գտնվող Արդալան խանության արքունիքի ֆեոդալական ազնվականության անդամ է եղել։ Հայրը՝ Աբոլհասան Բեյգ Քադիրը դստերը սովորեցրել է քրդերեն, արաբերեն և պարսկերեն։ Մաստուրայի ամուսինը՝ Խասրավ Խանի Արդալանը, խանության տիրակալն էր։ Ամուսնու մահը խանությունը խոցելի է դարձրել արտաքին միջամտությունների համար։ Երբ 19-րդ դարում Ղաջարները նվաճել են Արդալանի խանության տարածքը, Ամստուրա Արդալանն իր ընտանիքի հետ մեկնել է Բաբանի խանություն, որի կենտրոնը Սուլեյմանիահն էր։ Նրա որդին՝ Խասրավ Խանի ժառանգորդ Ռեզա Քուլիխանը, բանտարկվել է ղաջարների կողմից։

Ստեղծագործություն խմբագրել

Մաստուրա Արդալանը գրել է պոեզիայի, պատմության և գրականության մի քանի ժողովածուներ։ Նա հիմնականում գրել է կամ քրդերենի գորանի (Gurâni), ավրամանի (Awrâmâni) և պարսկերեն լակի (Laki) բարբառներով[2], բայց ունի մի քանի բանաստեղծություններ նաև կենտրոնական քրդերենով (սորանի)[2]։ Նրա քրդական պոեզիայի մեծ մասը մոռացվել է 20-րդ դարի ընթացքում և նորից հայտնաբերվել և հրատարակվել է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին[3]։ Նա եղել է բանաստեղծ և, հավանաբար, մինչև տասնիններորդ դարի վերջը Մերձավոր Արևելքի միակ կին պատմագիրը։ Նա գիրք է գրել քրդական Արդալան տոհմի պատմության մասին։ Նա նաև գրել է բանաստեղծությունների ժողովածու, որը վերջին տարիներին վերահրատարակվել է։

Մաստուրա Արդալանի 200-ամյակը նշվել է Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի Հյուլեր քաղաքում (Էրբիլում) կայացած փառատոնում, որտեղ արարողությամբ բացվել է նրա արձանը։ 2005 թվականի դեկտեմբերի 11-ից 15-ը Էրբիլում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Մաստուրեի ստեղծագործություններին։ Իրաքյան Քրդստանի այդ համագումարին ներկա են եղել աշխարհի ավելի քան հարյուր գիտական գործիչներ, որի ընթացքում երեսուն հոդվածներ քրդերեն, պարսկերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով ներկայացվել են Մաստուրե Արդալանի կյանքն ու ստեղծագործությունները։ Բացի այդ, կազմակերպիչները համագումարի ընթացքում հրատարակել են նրա մի քանի աշխատանքներ պարսկերեն և քրդերեն լեզուներով։

Իրանցի քանդակագործ Հադի Զիա-Դիենայի ստեղծած Արդալանի արձանը այժմ կանգնած է Իրան, Սանանդաջ քաղաքում[4]։


Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 «KURDISH LITERATURE»։ web.archive.org։ 2006-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-13-ին։ Վերցված է 2021-03-18 
  3. «KURDISH WRITTEN LITERATURE – Encyclopaedia Iranica»։ iranicaonline.org։ Վերցված է 2021-03-18 
  4. «City of Statues»։ ISNA (անգլերեն)։ 2018-12-24։ Վերցված է 2021-03-18 

Արտաքին հղումներ խմբագրել