Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Layjohnes ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 13:11, 28 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Սպամի հարցը հոդվածներում խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Layjohnes: Շատ հաճելի է, որ զբաղվում եք հայ գրականության գործերը տարածելով, և դրա համար նույնիսկ կայք եք ստեղծել: Մի քանի հարց կա այդ առթիվ: Հայերեն Վիքիպեդիան Վիքինախագիծ է, որը բավական ակտիվ է գուգլի շրջանակներում: Այսինքն՝ եթե դուք գրում եք որևէ հարց գուգլում, ապա անմիջապես բերում է վիքիպեդիայի պատասխանը (եթե այդպիսին կա), եթե ոչ՝ ևս 5 հեղինակավոր կայքեր՝ զուգահեռ դրան: Այսինքն՝ ցանկացած ինֆորմացիա, որը հայտնվի Վիքիպեդիայում, կարող է արագացնել այս կամ այն հղման կիրառումը: Քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է, ուրեմն հղումների մեջ ցանկալի է, որ լինեն հիմնականում հանրագիտարանային աղբյուրներ, համալսարանական և ակադեմիական հրատարակություններ, վստահելի տեղեկատվական աղբյուրներ և այլն: Ձեր կայքը, ստացվում է, որ նորություն չէ վիքիընթերցողի համար, քանի որ Շիրվանզադեի, Նար-Դոսի, Թոթովենցի, Րաֆֆու ստեղծագործությունները արդեն կան մեկ այլ վիքինախագծում, որ կոչվում է Վիքիդարան: Ուրեմն՝ ձեր հղման կարիքը Վիքիպեդիան արդեն չունի:

Հավելեմ, որ Ձեզ պես կարող են լինել շատերը, ովքեր կցանկանան ստեղծել մշակութային կայքեր, և դնեն արտաքին հղումներ բաժնում՝ դրանով նպաստելով սեփական կայքի տարածմանը: Դա կոչվում է սպամ՝ փոստաղբ, երբ Դուք պատճառ եք հանդիսանում ընթերցողին Ձեր կայքը այցելելու համար: Բոլոր տեսակի փոստաղբերը և գովազդները Վիքիպեդիայում տեղ չեն գտնում: Արտաքին հղումները պետք է լինեն խիստ սահմանափակ՝ կոնկրետ հղումներ, առանց որի հոդվածը պատկերացնել հնարավոր չէ, այն էլ՝ ասացի ինչպիսի բնույթի: Թե որքանով է Ձեր կայքը վստահելի, չի երևում՝ այն ոչ համալսարանական, ոչ ակադեմիական հրատարակչություն է, ոչ հեղինակավոր աղբյուր, ոչ էլ լուսաբանված է լրատվամիջոցներում: Այլ կերպ ասած՝ ստացվում է այնպես (կամա թե ակամա), որ մեր ընթերցողը իմանում է Ձեր կայքի մասին՝ մեր միջոցով: Դա հակասում է Վիքիպեդիայի կանոնադրությանը:

Դուք այժմ արգելափակված եք, բայց պատասխանել սեփական քննարկման էջում կարող եք: Չմոռանաք պատասխանելիս ստորագրել քննարկման էջերում, ինչը հաճախ եք մոռանում: Վերջում, իմ կոլեգայի քննարկման էջում գրում եք հետևյալ խոսքերը՝ Դուք իրոք չե՞ք հասկանում, որ դա սպամ չէ. սա Վիքիէթիկետի խախտում է, որի համար Ձեզ առանձին նկատողություն, ինչպես նաև՝ արգելափակում է հասնում: Հաճելի խմբագրումներ--Հայկ (արաբագետ) 19:44, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Նախ հաճելի է, որ քիչ թե շատ լուսաբանեցիք մեր գրառումները շրջելու պատճառները, որը մինչ այս պատշաճ ձևով չէր անում Ձեր կոլեգան։ Իսկ այ լուսաբանման հետ համաձայն չենք։ Միանգամից ասենք, որ հղումների տեղադրումը ոչ մի կերպ չի հետապնդում կայքը գովազդելու նպատակը։ Կայքը չունի ոչ մի կոմերցիոն նպատակաուղվածություն և գտնվում է զարգացման վաղ փուլում։ Այդ է պատճառը, որ գրքերի քանակը ներկայումս քիչ է և շատերը կարող եք հանդիպել այլ կայքերում, սակայն, եթե այցելել եք, թե ձևավորմամբ, թե պարունակությամբ ծառայում է իր բուն նպատակին, այն է՝ մատչելի, արագ և ազատ էլեկտրոնային գրադարան։
Ինչ վերաբերում է նրան, որ կայքը նորություն չէ վիքիընթերցողի համար, ապա նշենք, որ նույն Շիրվանզադեի, Թումանյանի, Իսահակյանի վիքիէջերից շրջվում են մեր լինքերը՝ փոխարենը թողնելով այս մեղմ ասած ոչ հանրագիտարանային, ոչ համալսարակական, ոչ հեղինինակավոր աղբյուրները։ Ստացվում է այնպես, որ Վիքիպեդիան եղած լինքերից ոչ մեկի կարիքը չունի, որովհետև ոչ մի հոդվածում արտաքին հղումներ վերնագրի տակ գտնվող կայքերը չեն համապատասխանում նշված պայմաններին, բայց հանվում են միայն մեր հղումները։ Արատքին հղումների ձեր նշած կանոններին հակասող լինքերը շատ են, իսկ դրանց մասին բավականին տեղեկացված ենք: Վերջում ավելացնենք, որ ձեր կոլեգայի պատշաճ պատասխանելու դեպքում հարցը չէր հնչի, որի համար արդեն արգելափակել էիք, իսկ այս մասնակցային հաշիվը արգելափակելու իմաստը չենք տեսնում։--Layjohnes (քննարկում) 21:26, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Layjohnes, համարենք որ վերջին անգամ եմ էթիկետի մասին խոսում. չի կարելի քննարկել մարդու անձը այն ժամանակ, երբ նա ներկա չէ: Պատշաճության գնահատականը այս տեսանկյունից տեղին չէր: Հղումների տեղադրումը ինչ նպատակով է արվում, դա արդեն նույնիսկ երկրորդական բնույթ չունի: Նորից եմ կրկնում, որ եթե արդեն ունենք այլ նախագծեր, որտեղ Ձեր նշված ինֆորմացիան կա, ուրեմն այլ հղումների կարիք չունենք: Ես ողջունում եմ Ձեր կայքը, բայց այն պետք է զարգանա Վիքիպեդիայից դուրս: Ինչ վերաբերում է այլ հղումներին, ապա դրանց առկայությունը կարող եմ բացատրել երկու պատճառով՝ դրանք կա՛մ այն հղումներն են, որտեղ կա ինֆորմացիա, որը բացակայում է Վիքիդարանում, Վիքիպեդիայում կամ այլ հանրագիտարաններում, գրքերում ու կայքերում: Կա՛մ դրանք հղումներ են, որոնք պետք է ջնջվեին, նույն պատճառաբանությամբ, ինչպես և Ձերը, ուղղակի դեռ չեն ջնջվել: Եթե ուշադրություն դարձնեք վիքիպեդիայի նշանին, կտեսնեք, որ վերևի մասում այն թերի է, ամբողջովին լրացված չէ: Այսինքն՝ այն կատարյալ չի կարող լինել, և այդ թերությունները մշտապես կլինեն: Մեր խնդիրը թերություններին անդրադառնալը չէ, այլ նոր թերություններ թույլ չտալը, և հները աստիճանաբար վերացնելը: Իսկ այս հաշիվը չարգելափակելը որևէ կապ չունի մեղմացնող հանգամանքի հետ. բոլորս էլ հասկացանք, որ Դուք եք հաշվի սեփականատերը, և հավելեմ, որ Վիքիպեդիայում դա կոչվում է խամաճիկություն, երբ խմբագիրը օգտագործում է մեկից ավելի հաշիվներ: Խամաճիկների օգտագործումը դարձյալ ավարտվում է արգելափակմամբ, այսինքն՝ բոլորը լիարժեք իրավունք ունեն արգելափակել նաև այս հաշիվը: Այստեղ խնդիրն այն է, որ կա մեղմ վերաբերմունք, և մենք կարևորում ենք յուրաքանչյուր խմբագրի աշխատանքը, աշխատելով նրան հնարավորինս չհիասթափեցնել Վիքիպեդիայից և Վիքիպեդիայում խմբագրելու ցանկությունից:--Հայկ (արաբագետ) 22:26, 30 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Էթիկետի ու մնացած այլ տարրական կուլտուրայի կանոնները եկեք մի սովորացրեք մեզ, ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ։ Ձեր հարգարժան կոլեգային ոչ ճանաչում ենք, ոչ էլ ուզում ենք քննարկենք նրա անձը, ավելի կարևոր քննարկելու հարցեր կան, որոնց իմիջիայլոց ոչ նա, ոչ դուք կոնկրետ չեք պատասխանում։ Արտաքին հղումներ․ կարո՞ղ եք կոնկրետ նշել, որ կետերին են հակասում մեր տեղադրած լինքերը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ բազմաթիվ լինքերի ցուցակից խմբագրելիս ջնջվի միայն մերը, այն դեպքում, երբ մնացածն էլ նույն կարգավիճակում են։ Տեղադրված հղումների 90 տոկոսը կա Վիքիդարանում, բայց, տեղին է կրկնել, որ դրանք դեռ մնում են իրենց տեղում։ Իսկ Ձեր Վիքիպեդիայի անձնազմի կողմից հնարված պիտակները անտեղի մի օգտագործեք, վիճակագրությանն էլ կուրորեն մի հավատացեք, իրականում բոլորդ էլ սխալվում եք։ Մեղմ վերաբերմունքն էլ խմբագրելու հենց առաջին րոպեներից զգացվեց։--Layjohnes (քննարկում) 20:00, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Քանի որ ավելի կարևոր հարցերը ես արդեն վերևում պատասխանել եմ, ուստի դրանք քննարկելու առիթ չունեն: Կարող եմ ընդամենը կրկնել ասածս՝ այստեղ 3-րդ կետում նշված է, որ արգելվում է դնել Հղումներ, որոնց տեղադրումը իր հիմնական նպատակ ունի որևէ կայքի առաջխաղացումը, և որպես օրինակ բերված է առևտրայինը, սա զուտ որպես օրինակ: Իսկ 13-րդ կետի համաձայն արգելվում է դնել Հղումներ դեպի Վիքիփեդիայի նյութերի բովանդակության պատճենացնող էջեր։ Եթե ուշադիր եք եղել, ես հեռացրել եմ Ձեր նշած սխալ հղումները, ու վերևում նշել, կրկնում եմ՝ Վիքիպեդիան կատարյալ չի կարող լինել, և այդ թերությունները մշտապես կլինեն: Մեր խնդիրը թերություններին անդրադառնալը չէ, այլ նոր թերություններ թույլ չտալը, և հները աստիճանաբար վերացնելը: Այն հղումները, որոնք սխալ են տեղադրված, նույնպես հեռացվելու են: Եվ երկու նշում. «Ձեր» կամ «մեր» Վիքիպեդիա չկա, Վիքիպեդիան համաշխարհային ժառանգություն է: Իսկ մեղմության հետ կապված, նորից եմ ասում, այս հաշվի օգտագործումը Ձեզ չպետք է թույլատրվեր, բայց հիմա թույլատրվել է և Դուք դեռ խմբագրում եք--Հայկ (արաբագետ) 20:40, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Երկարացնելու իմաստ չեմ տեսնում Ձեզ հետ, որովհետև գործին վերաբերող նախադասությունների թիվը ձգտում է զրոյի։ Շատ շնորհակալություն որ թույլատրվել է խմբագրելը։Ամեն դեպքում կշարունակենք խմբագրելը ու այսուհետ կտեղադրենք լինքեր որոնք չեն հանդիսանում Վիքիպեդիայի նյութերի բովանդակության պատճենացնող էջեր։ Վերջում ասենք, որ առաջխաղացման համար ավելի հարմար ու արագ միջոցներ կան և դրա համար չէ, որ կատարում ենք խմբագրման աշխատանքներ։ Այսքանից հետո միմյանցից չնեղանանք։--Layjohnes (քննարկում) 21:10, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Սփամ խմբագրել

Ողջույն։ Չնայած, որ արդեն վերևում Ձեզ զգուշացվել է սփամ չտարածել Հայերեն Վիքիպեդիայում, ամեն դեպքում ինձնից գնում է ևս մեկ անգամ զգուշացնել։ --Ջեօ 20:48, 6 Մարտի 2016 (UTC)Պատասխանել