HarutArmeni
Հարութ Արմենի(Հարություն Հովհաննիսյան),ծնվել է 1985թ-ի դեկտեմբերի 25-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեվանում: Հասարակ աշխատողի ընտանիքում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-1992-2002թթ սովորել է Երեվանի Սահակ Մեսրոպյանի անվան թիվ 185 միջնակարգ դպրոցում: 2001թ ընդունվել է Երեվանի պետական բժշկական համալսարան(Ե.Պ.Բ.Հ.), բայց վարձավճարի շատ լինելու պատճառով ընդհատել է ուսումը:2002թ ընդունվել է Երեվանի պետական հենակետային բժշկական քոլեջ:2003-2005թթ ծառայել է հայկական բանակում: 2006թ ավարտել է Ե.Պ.Բ.Ք-ը գերազանցության դիպլոմով: Նույն թվականին երկրորդ անգամ ընդունվում է Երեվանի պետական բժշկական համալսարան,վարձավճարի պատճառով 2007թ-ին տեղափոխվել է Երեվանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, ստոմատոլոգիական ֆակուլթետ, որը ավարտել է 2011թ-ին:2011թ-ին ընդունվել է Ե.Պ.Բ.Հ-ի կլինիկական օրդինատուրա
Ողջույն խմբագրել
|
Հնարավոր ջնջում խմբագրել
հարգելի HarutArmeni, եթե ճիշտ եմ հասկացել Դուք ինքներդ Ձեր մասին հոդված եք գրել, այո՞: Մի բան եմ ուզում հարցնել, Դուք Հայաստանի գրողների միության անդամ ե՞ք: Մի խոսքով, Ձեր ստեղծած Մադլի Լեկար հոդվածը հնարավոր է ջնջվի, քանի որ այն չի համապատասխանում Վիքիպեդայի կանոններից մեկին, ոչ նշանակալի անձի մասին հոդված: Չեմ ուզում Ձեզ նեղացնել և չեմ ուզում որ նեղանաք, պարզապես Վիքիպեդիայում այդպես է: Կարող եք ունենալ Ձեր սեփական բլոգը կամ կայքը կամ և այլն, բայց Վիքիպեդիայում այս պահին Ձեր մասին գրված հոդվածը կջնջվի, չնայած մյուս վիքիներում Ձեզ այդ մասին կարծես զգուշացրել են ու ջնջել, ի դեպ Google-ում փնտրելիս էլ Ձեր հետ կապված որևէ նյութ չկա: -ERJANIK քննարկում: 18:36, 12 Օգոստոսի 2012 (UTC)