Շնորհավոր Նոր տարի

խմբագրել
 

Տեղեկաքարտ

խմբագրել

Երջանիկ նկատեցի, որ հետևյալ հոդվածների 1 2 3 4 հետ ինչ–որ բան այն չէ, բայց ես չեմ կարողանում ուղղել։ Եթե կարող ես, խնդրում եմ ուղղի։ Երևի տեղեկաքարտի հետ ինչ–որ բան այն չէ։--Գարդմանահայ (քննարկում) 15։40, 5 Հունվարի 2014 (UTC)

շնորհակալություն որ ուշադիր ես Գարդմանահայ ջան, այո տեղեկաքարտից էր, հիմա նորմալ է: --ERJANIK քննարկում: 16:22, 5 Հունվարի 2014 (UTC)
Ապրես :), -Գարդմանահայ (քննարկում) 16:30, 5 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված

խմբագրել
  Տարվա հոդված
Հարգելի ERJANIK/Արխիվ/2014,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

ՎՊ:ԱԵՀ քննարկումների ամփոփում

խմբագրել

Բարի օր, Երջանիկ ջան։ Ի՞նչ ես կարծում, չարժի՞ արդեն ամփոփել ՎՊ:ԱԵՀ֊ի քննարկումներն ըստ ՎՊ:ՔԺ֊ի։   ջեօ 13։28, 12 Հունվարի 2014 (UTC)

հազար բարին ջեո ջան, գիտես ես այդ մեկ ամիսը կարծում եմ այսպես, որ ոչ պակաս քան մեկ ամիս, այնտեղ ամփոփման մեջ գրել եմ, սա ընդհանուր, իսկ կոնկրետ այդ քննարկումներից ինչքանոը որ համարել եմ ավարտված ավարտել եմ, չգիտեմ, հետո կնայեմ: --ERJANIK քննարկում: 19:21, 12 Հունվարի 2014 (UTC)

Օրվա հոդված

խմբագրել

Հարգելի Երջանիկ։ Ես Չավի Էռնանդես Էջում բավականին շտկումներ արեցի։ Կարծում եմ բավական է օրվա հոդված դառնալուն։ Ինչ կասեք։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 09։55, 13 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Vadgt, չեմ հասկանում Ձեր շտապողականության պատճառը, սպասեք կտեսնենք: --ERJANIK քննարկում: 11:05, 13 Հունվարի 2014 (UTC)
արդեն առաջին հայացքից մանր-մունր վրիպակներ կան, թող մնա, ժամանակ կգտնեմ կշտկեմ ու նոր կդառնա, խնդրում եմ համբերատար լինես, հազար ու մի գործեր կան ախր, այս դեպքում օրվա հոդվածը հաստատ կարևորներից չի, նորից եմ ասում, սպասի, կշտկեմ կդառնա: --ERJANIK քննարկում: 11:08, 13 Հունվարի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 հունվար

խմբագրել
  Անքուն Աչք
Հարգելի՛ ERJANIK, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։27, 13 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան, անկեղծ ինձ գերագնահատված եմ զգում, շատ շատ շատ շնորհակալ եմ, ապրես, բայց ես հաստատ այսքան շքանշանների արժանի չէի: --ERJANIK քննարկում: 06:46, 14 Հունվարի 2014 (UTC)

։ Ես առատաձեռն եմ շքանշաններ բաժանելուց, Երջանիկ ջան։ Հայերեն Վիքիպեդիան այն վիճակի եմ բերել, որ մարդիկ շահագրգռված լինեն շքանշանների համար լավ աշխատեն, և զգան, որ իրենց աշխատանքը գնահատվում է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06։51, 14 Հունվարի 2014 (UTC)

Անվանափոխում

խմբագրել

Հարգելի Երջանիկ, ազատ ժամանակ ունենալու դեպքում կար՞ող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 09։45, 14 Հունվարի 2014 (UTC)

Ջնջում

խմբագրել

Հարգելի Երջանիկ, սա իմ վերջին գրառումն է հայերեն վիքիում։ Խնդրեմ արդարության համար ջնջիր նվազագրույն ծավալին չհամապատասխանող եբրայական գրերի մասին հոդվածները՝ א-ից սկսած։ Հաջողություն։ --Vadgt (քննարկում) 17։50, 16 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Vadgt, պարզապես խնդրեմ արձագանքիր քո քննարկումներին, նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում քեզ հայերեն վիքիպեդիայում: --ERJANIK քննարկում: 19:04, 16 Հունվարի 2014 (UTC)

Անալներ —> Աննալներ

խմբագրել

Հարգելի ERJANIK, զուտ հետաքրքրասիրությունից դրդված և չունենալով որևէ քննարկման նպատակ, կարո՞ղ եք բացատրել անվանափոխությունների քննարկման էջի «Անալների դպրոց» բաժինը ջնջելու (միշտ տեսել եմ որ քննարկումը նախ փակվել է որոշակի եզրակացությամբ և հետո՝ արխիվացվել) և երեք մասնակիցների դեմ լինելու ու առանց որևէ հակափաստարկի մեկ մասնակցի պահանջի դեպքում ինչ տրամաբանությամբ է անվանափոխվել հոդվածը։ Ստորև բերում եմ քննարկմանն առնչվող նյութը համապատասխան հղումներով և իմ շեղագիր նշումներով։ Նաև եթե իմանամ, որ հերթական արգելափակումը 1 շաբաթից ավել չի տևի, կբացահայտեմ Սմբատի հայրենակիցների պատմագիտական մականունը։) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13։51, 20 Հունվարի 2014 (UTC)


սխալ եմ հասկացել հարգելի Վահրամ Մխիթարեան, շնորհակալություն նկատելու համար։ --ERJANIK քննարկում: 05։21, 21 Հունվարի 2014 (UTC)

ERJANIK քննարկում: ջան, Ձեզ պետք է հարկադիր արձակուրդ ուղարկել գոնե մեկ ամսով և ամեն ինչ տեղը կընկնի։ Ամենայն հարգանքով և սիրով՝ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07:49, 21 Հունվարի 2014 (UTC)
շնորհակալ եմ լավ խոսքերի համար հարգելի Vahram Mekhitarian, վիքիից դուրս ասեմ որ երկու տեղ եմ աշխատում, ցերեկային հիմնական և գիշերային հերթափոխով, ցավոք իսկական արձակուրդ գրեթե չեմ ունենում, ուր մնաց վիքիարձակուրդ, ուղղակի 2 գործն էլ կապված է համակարգչի հետ, դրա համար ժամանակ գտնում եմ ինչ-որ բաներ անելու: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 08:02, 21 Հունվարի 2014 (UTC):
Ես դրա մասին գիտեմ և դրա համար էլ առանձնակի գնահատում և հնարավորինս ուշադիր եմ Ձեր խմբագրումների նկատմամբ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 08:09, 21 Հունվարի 2014 (UTC)
շատ շնորհակալություն և գնահատանքի և ուշադրության համար: --ERJANIK քննարկում: 10:31, 21 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն

խմբագրել

Հարգելի՛ ERJANIK, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 18։56, 23 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Vadgt, բայց չէ որ ես այդ նախագծում ոչ մի անգամ ոչ մի բան չեմ արել: --ERJANIK քննարկում: 05:39, 24 Հունվարի 2014 (UTC)
Հարգելի՛ ERJANIK, կապ չունի, բոլորը կարող են մասակցել քվեարկությանը: --Vadgt (քննարկում) 09:31, 24 Հունվարի 2014 (UTC)
թեկուզ և այդպես, ես այդ նախագծում ոչինչ չեմ արել, վիքի-բարոյականության տեսանկյունից իրավունք չունեմ: --ERJANIK քննարկում: 11:50, 24 Հունվարի 2014 (UTC)

ՀՍՀ նախագծի ամփոփում

խմբագրել

Ողջո՜ւյն, Երջանիկ ջան։ Ավագ դպրոցների հետ ՀՍՀ նախագծի փուլը երեկ ավարտվեց։ Խնդրում եմ մինչև փետրվարի 4-ը գնահատել և հայտնել քո կարծիքը թիմերի մասին։ Հիշեցնեմ, որ պետք է գնահատել 5 միավորանոց սանդղակով։ Ահա փոքրիկ վիճակագրություն, որը կօգնի քեզ՝

  1. Այբ ավագ դպրոց
  • Ա թիմ` 7 մասնակից և 135 հոդված
  • Բ թիմ` 7 մասնակից և 337 հոդված
  • Գ թիմ` 8 մասնակից և 327 հոդված
  1. Ֆիզմաթ դպրոց

Շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 10:02, 1 Փետրվարի 2014 (UTC)

լավ, եղավ, այդ ես եմ շնորհակալ Լիլիթ ջան, հավանաբար կիրակի օրը կնայեմ: --ERJANIK քննարկում: 10:14, 1 Փետրվարի 2014 (UTC)

Քննարկումների ամփոփումներ

խմբագրել

Ողջույն, Երջանիկ ջան։ Մեկ հարց ունեմ. ՎՊ:ՋԵՀ, ՎՊ:ԱԵՀ էջերի ժամկետանց (համաձայն ՎՊ:ՔԺ֊ի) քննարկուները ցանկանում եմ փակել, սակայն ի՞նչ անեմ այն քննարկումների հետ, որտեղ կողմերը համաձայնության չեն եկել կամ էլ արդյունքը մշուշոտ է. մասնավորապես ՎՊ:ԱԵՀ#Կատեր և ՎՊ:ՋԵՀ#Թերթ.am քննարկումներում։ Կցանկանայի նաև կարծիքդ լսել, Երջանիկ ջան։   ջեօ 08:13, 2 Փետրվարի 2014 (UTC)

ողջույն ջեօ ջան, չգիտեմ ինչ կասեմ, կոնկրետ ասելու բան էլ չկա, իմ կարծիքն այն է, որ դեռ որ թող մնա, լավ կլիներ որ փակվեր բայց կիսատ փակվելը դա անիմաստ ու սխալ բան կլինի: --ERJANIK քննարկում: 15:30, 2 Փետրվարի 2014 (UTC)
Իմ կարծիքով պետք է փակենք քննարկումը, որքան էլ որ ցանկալի չլինի, Երջանիկ ջան։ Հստակ որոշվել է մեկ ամիս, ուրեմն ոչ ավել։ Այլապես օրինակ կարող է հանդիսանալ այլ խմբագիրների համար՝ քննարկումները վիճարկելու հարցում։ Անկեղծորեն բնավ ցանկություն չունեմ նմանատիպ քննարկումներ ծագեն ՀՅՎՊ֊ում, որը միայն և միայն քննարկումներին թեժ բնույթ է տալիս։ Օրինակ՝ ՌՈւՎՊ֊ում քննարկման ժամկետն լրանալուն պես փակվում է քննարկումը. եթե ցանկություն կա վերսկսել քննարկումը. ևս մեկ անգամ է առաջադրվում քննարկման։ Կարող ենք մեզ մոտ այս մեթոդը կիրառել, այլապես այսպես քննարկումները անվերջ կմնան։ Ես պատրաստ են առաջին քայլերն անել, ու ժամկետը լրացած քննարկումները փակել. որքան էլ դա այս կամ այն կողմի վրդովմունքը առաջացնի։   ջեօ 17:33, 2 Փետրվարի 2014 (UTC)
Ի դեպ, քննարկումները կարող են փակել միա՞յն ադմինները։   ջեօ 17:33, 2 Փետրվարի 2014 (UTC)
ես այդ ժամկետը համարում եմ ոչ պակաս քան մեկ ամիս, ոչ թե դոգմա մեկ ամիս, իսկ քննարկումները յուրաքանչյուր մասնակից կարող է փակել, եթե արդյունք կա իհարկե, քո բերած օրինակի համաձայն ինչ իմաստ ունի փակել ու նորից բացել եթե դեռ հարցը քիչ թե շատ միանշանակ լուծում չի ստացել, քո նշած կարգի քննարկումներ իհարկե ես էլ չեմ ուզում որ լինի ջեօ ջան, նորից եմ ասում իմ կարծիքով մնալը վնաս չի, հնարավոր է իհարկե սրանք առիթ լինեն մյուսների համար երկարելու հարցում, բայց կոնկրետ կատերի դեպքում թող մնա, թերթ.am կարելի է և փակել, ավելի շատ թողնել ձայներ կան: Սրանք իմ կարծիքն են: --ERJANIK քննարկում: 17:49, 2 Փետրվարի 2014 (UTC)
Լավ, թող փոքր֊ինչ էլ մնա քննարկումը, դեմ չեմ։ Սակայն կասկածում եմ, որ քննարկումը երկարացնելը ինչ֊որ արդյունք կարող է տալ։ Ամեն դեպքում սպասենք. բայց մի շարք քննարկումներ, որտեղ արդյունքն ակնհայտ է, կփակեմ։   ջեօ 18:06, 2 Փետրվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթ

խմբագրել

Ողջո՜ւյն Երջանիկ ջան, երևի տեղյակ ես, որ ես ու Պանդուխտը այսպիսի նախագիծ ենք նախաձեռնել: Մնացել է անցկացման ժամկետը որոշենք: Որպեսզի այն հաջողվի, ցանկալի է հնարավորինս շատ մասնակիցներ: Ինչպե՞ս կարող ենք բոլորին հայտնել այս մասին:--Գարդմանահայ (քննարկում) 17:54, 5 Փետրվարի 2014 (UTC)

ողջույն Գարդմանահայ ջան, երբ ամբողջովին պատրաստ կլինի նախագիծը ու կլինեն աղբյուրներ որտեղից կարող են մասնակիցները օգտվել հոդվածներ ստեղծելիս, կավելացնենք գլխավոր էջի համագործակցության բաժնում: Ինչքան հասկացա աղբյուրները http://anmahner.com/ կայքն է և Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանը, թե դրանք էլ է կարծես բավարար, ամեն դեպքում հենց պատրաստ լինի նախագիծը վերջնական, իմաց տվեք, գլխավոր էջում տեղադրելով բոլորն էլ կիմանան, շատ ապրեք նման նախագիծ ստեղծելու համար: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 05:30, 6 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալություն Երջանիկ ջան:--Գարդմանահայ (քննարկում) 06:57, 6 Փետրվարի 2014 (UTC)
Երջանիկ ջան, նախագծի էջը պատրաստ է:--Գարդմանահայ (քննարկում) 07:40, 8 Փետրվարի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, թող մի փոքր էլ մնա կապված Վիքիպեդիայի քննարկում:Համագործակցություն/Ազատամարտիկների շաբաթ քննարկման հետ, չնայած կարծես խնդիր չկա, բայց շտապելու կարիք չկա: --ERJANIK քննարկում: 09:16, 8 Փետրվարի 2014 (UTC)
Ոնց ասես:--Գարդմանահայ (քննարկում) 09:53, 8 Փետրվարի 2014 (UTC)

Դավթաշեն (վարչական շրջան)

խմբագրել

Խնդրեմ բացատրէք թէ ինչո՞ւ էք փոխարինել Դաւթաշէնի գլխաւոր պատկերը Տիգրան Պետրոսեանի պատկերով: Այդ էջը պատկանում է Դաւթաշէն վարչական շրջանին և ոչ Տիգրան Պետրոսեանին: Կարող էք ներքևում զետեղել Պետրոսեանի պատկերը որպէս շրջանի արուեստի նմուշներից: Շնորհակալութիւն:--Zyzzzzzy (քննարկում) 04:33, 6 Փետրվարի 2014 (UTC)

շնորհակալություն հարգելի Zyzzzzzy, ուղղակի Ձեր նշած Դավթաշենի գլխավոր պատկերը այս դեպքում պարզապես Դավթաշենի կամրջի մի հատված էր, իսկ տվյալ արձանը պարզապես commons-ում գտած պատկերներից իմ կարծիքով լավերից էր, եթե կարծում եք, որ կամջրի մի մասը ավելի լավ է բնորոշ Դավթաշենին քան թե այդ արձանը, ապա փոխարինեք այն նորից հետ շրջելով իմ խմբագրումը, խնդիր չկա, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 05:24, 6 Փետրվարի 2014 (UTC):

Շքանշաններ, 2014 փետրվար

խմբագրել
  ՀՍՀ-ի շքանշան
Հարգելի՛ ERJANIK, այս շքանշանը ձեզ՝ ՀՍՀ-ի հոդվածները վիքիֆիկացնելու և Վիքիպեդիա տեղափոխելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։03, 6 Փետրվարի 2014 (UTC)
շատ շատ շնորհակալություն: --ERJANIK քննարկում: 20:42, 6 Փետրվարի 2014 (UTC)

Կարևոր քննարկում

խմբագրել

Ողջո՜ւյն, խնդրում եմ մասնակցել այս քննարկմանը։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 21։09, 6 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան,մի հարց ունեմ։Կարող եմ հոդված ստեղծել 2012 թվականին Ասկերանում զոհված զինվորի մասին։--Ռ Ա Զ 11։06, 9 Փետրվարի 2014 (UTC)

ողջույն ՌԱԶ ջան, կարող ես իհարկե, ենթադրում եմ հարցդ վերաբերվում է նրան թե այդ հոդվածը կհամարվի բավարար հանրագիտարանային թե ոչ, որպես փորձառու ծմբագիր կարծում եմ դու էլ կարող գնահատել թե այն հանրագիտարանային կլինի թե ոչ, եթե կան կայքերում նյութեր, տպագրված փաստեր, հեռուստա-ռադիոհաղորդումներ և այլն, ապա գրիր, թե չէ հատուկ ոչ ոք չի կարող ասել: --ERJANIK քննարկում: 11:12, 9 Փետրվարի 2014 (UTC)
Մի շարք նյութեր կան տարբեր կայքերում,բայց ես իմ բլոգում եղած նյութից եմ օգտվելու որը ինքս եմ գրել իր հարազատներից վերցրած տեղեկությունների հիման վրա:--Ռ Ա Զ 11:15, 9 Փետրվարի 2014 (UTC)
գրիր Ռազ ջան, հետո կտեսնենք: --ERJANIK քննարկում: 12:54, 9 Փետրվարի 2014 (UTC)
Գրել եմ արդեն,ահա բայց դեռ շատ աշխատանքներ կան,մոտ օրերս կտեղադրեմ մնացած տեղեկություններս:--Ռ Ա Զ 12:59, 9 Փետրվարի 2014 (UTC)

Օրվա հոդված

խմբագրել

Ողջո՜ւյն, Երջանիկ ջան։ Օրվա հոդվածում՝ անվանումը պետք է լինի առանց յ-ի՝ տուբերկուլոզ (տես քննարկումը)։ Խնդրում եմ ուղղես, քանի որ ես փնտրեցի, բայց չկարողացա գտնել, թե որտեղից ուղղեմ։ Շնորհակալութուն --Lilitik22 (քննարկում) 08։47, 17 Փետրվարի 2014 (UTC)

ողջույն, արեցի, շնորհակալություն ուշադիր լինելու համար Լիլիթ ջան: --ERJANIK քննարկում: 10:04, 17 Փետրվարի 2014 (UTC)

խնդրանք

խմբագրել

Ազատամարտիկների՝ իմ կողմից Վիքիպահեստ բեռնված նկարները ներկայացվել են ջնջման։ Ինչպե՞ս կարելի է բացատրել, որ դրանք բեռնված են CC արտոնագրով։ Արմենուհի (քննարկում) 15։59, 1 Մարտի 2014 (UTC)

Արմենուհի ջան, փաստորեն արդեն ջնջվել են, խնդրեմ նայիր այնտեղ իմ բեռնած նկարները, տես ես ինչպես եմ արել, դու էլ այդպես արա, ինքս էլ նորմալ գլուխ չեմ հանում, բայց համենայնդեպս իմ բեռնածները այսպես ասած ձեռք չեն տվել: --ERJANIK քննարկում: 00:17, 2 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Բոտի սխալ

խմբագրել

Ողջո՜ւյն, Երջանիկ ջան։ Բոտդ 05.02.2013 թվականին Հայկական թատրոն հոդվածում փոփոխություն է արել, որի արդյունքում ծանոթագրություններում error էր։ Սխալն ուղղեցի, սակայն միգուցե մյուս հոդվածներում էլ նման խնդիր լինի։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ստուգիր։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 15։12, 4 Մարտի 2014 (UTC)

հատուկ ստուգելու ձև չգիտեմ կա թե չէ, բայց ես չգիտեմ, նման ուղղումները AWB-ը ավտոմատ է անում, կոնկրետ այս դեպքում նույն ծանոթագրությունից 2 հատ կար, ծրագիրը փորձել է մի ref-ը վերնագիր դնել, մյուսը արդեն գրել ref name-ով, զարմանալի է թե ինչու չի ստացվել, տեսնեմ մյուս անգամները ուշադիր կլինեմ, շնորհակալություն Լիլիթ ջան որ նկատել ես: --ERJANIK քննարկում: 05:43, 5 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Առաջարկ

խմբագրել

Ողջո՜ւյն, Երջանիկ ջան։ Ինչպե՞ս ես։ Մի առաջարկ ունեմ՝ կապված ապրիլի 24-ի հետ։ Շուտով մարտի 24-ից ցանկանում ենք սկսել միամսյակ՝ նվիրված Հայկական հարցին ու Մեծ եղեռնին։ Առաջարկում եմ ապրիլ ամսվա օրվա բոլոր հոդվածները նվիրել այս թեմային։ Լավ հոդվածներ հաստատ կլինեն ու կհասցնենք գրել լավերը։ Ի՞նչ կարծիքի ես։ --Lilitik22 (քննարկում) 07։37, 10 Մարտի 2014 (UTC)

ողջույն Լիլիթ ջան, իհարկե համաձայն եմ, ու արդեն այդպես էլ անում եմ, գրել եմ օրվա հոդված բաժնում որ այդպես պետք է լինի, ու ի դեպ արդեն հոդվածներ նշել եմ այդ թեմայով: --ERJANIK քննարկում: 07:38, 10 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Շատ լավ է, չէի տեսել․․․ --Lilitik22 (քննարկում) 07:40, 10 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

DEFAULTSORT

խմբագրել

Ողջույն Երջանիկ ջան, մի հարց ունեմ, DEFAULTSORT–ը ի՞նչ դեր է կատարում Վիքիպեդիայում, (օրինակ՝{{DEFAULTSORT:Վարդան, Լևոն}})։ Անձանց մասին իմ ստեղծած հոդվածներից շատերում այս «212.73.65.135» IP–ից ավելացվում է {{DEFAULTSORT:․․․․․․}}։ Ուզում եմ իմանամ, թե ինչ է դա, որ ինքս ավելացնեմ՝ չչարչարելով այդ IP–ին օգտագործող անձին։--Գարդմանահայ (քննարկում) 08։16, 24 Մարտի 2014 (UTC)

Գարդմանահայ ջան, դա նրա համար է ավելացվում, որպեսզի Անձինք այբբենական կարգով կատեգորիայում անձինք դասավորվեն ըստ ազգանունի այբբենական կարգով։ --Լիլիթ (քննարկում) 08:26, 24 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Այսինքն այսուհետ անձանց մասին իմ ստեղծած հոդվածներում ես է՞լ ավելացնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:57, 24 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Ահա, լավ կլինի, որ ավելացնես {{DEFAULTSORT:Աճեմյան, Վարդան}} --Լիլիթ (քննարկում) 16:59, 24 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Քվեարկություն:Լևոն Արոնյան

խմբագրել

Երջանիկ ջան, Լևոն Արոնյան հոդվածը թեկնածու է ներկայացվել լավ հոդված դառնալու համար։ Հոդվածի վերևի մասում դրված կաղապարը հղվում է դեպի այս էջը, որտեղ նշված քվեարկությունը չկա։ Լիլիթի օգնությամբ գտա իրական էջը, որը հոդվածի էջում չկա։ Խնդրում եմ պարզաբանես, թե ինչն ինչոց է։ ։) --23artashes (քննարկում) 11։26, 25 Մարտի 2014 (UTC)   Արված է Արտաշես ջան, ուղղակի թեկնածուների բաժնում չկար։ --ERJANIK քննարկում: 15։53, 25 Մարտի 2014 (UTC)

Question about Armenian text

խմբագրել

How do you type the Armenian text seen in http://oia.net/wp-content/uploads/2013/01/header_tricolor.png ? It is the Armenian name of the Organization of Istanbul Armenians Los Angeles

Thank you WhisperToMe (քննարկում) 14։03, 25 Մարտի 2014 (UTC)

In Armenian it will be Պոլսահայ Միություն --Լիլիթ (քննարկում) 14:07, 25 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Thank you very much! I added it to en:History of the Armenian Americans in Los Angeles WhisperToMe (քննարկում) 11:47, 30 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

ջնջման հարց

խմբագրել

հարքելի մասնաքից : տուք չնչելեք հետեվեալ հոթվածը : This page has been deleted. The deletion and move log for the page are provided below for reference.

09:17, 6 April 2014 ERJANIK (Talk | contribs) deleted page Սօֆիա(Իմաստութիւն) (Վատորակ կամ մեքենայական թարգմանություն: Պարունակությունն էր. «Սօֆիա (Σοφíα Հունաստանեն «իմաստություն») հանդիսանում է կ...» (և միակ հեղ...)

խնթդրումեմ տեղեկացնել պատճառը – Այս անստորագիր գրառման հեղինակն է NightFireApril24 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի NightFireApril24 , պատճառը արդեն այնտեղ գրված էր` Վատորակ կամ մեքենայական թարգմանություն,

այստեղ ես նորից գրեմ այս տեքստը`

 
- Սօֆիա (Σοφíα Հունաստանեն «իմաստություն») հանդիսանում է կենտրոնական գաղափարը հելլենիստական փիլիսոփայության եւ կրոնի, պլատոնիզմը, Գիտենալութեան, ՈՒղղափառ քրիստոնեությունը, էզոտերիկ քրիստոնեությունը, ինչպես նաեւ քրիստոնյա Միսդիսիզմի. Սօֆիաքիտութիւնը փիլիսոփայական հասկացություն է իմաստության վերաբերյալ , ինչպես նաեւ աստվածաբանական ըսկզբունք աստվածաշնչյան Աստծո իմաստության վերաբերյալ . Սօֆիան Բարաբանվում եւ Հարքվում է որպես իմաստություն աստվածուհի Գիտենալութեանը, ինչպես նաեւ ինչ - որ որոշ Նորահեթանոսների կողմից, Նորդար , եւ ինչպես նաեւ ֆեմինիստական աստվածուհիների ոգեշնչված , հոգեւորը խմբերի. Ուղղափառ եւ Հռոմի Կաթոլիկ քրիստոնեության, Սոֆիայն , կամ ավելի շուտ, Սուրբ Սոֆիա (Սուրբ իմաստություն), որը արտահայտութիւն է երկրորդ անձի Սուրբ Երրորդություն Հասկացողութեան (ինչպես հատուկ նվիրվելայ Սուրբ Սոֆիա եկեղեցին Ստամբուլում), ինչպես նաեւ Հին Կտակարանի, ինչպես երեւում է Սողոմոնի առակների մեկնությունը 9.1, բայց ոչ մի հրեշտակ կամ աստվածուհի:
 

այստեղի նախադասությունները ամենաքիչը չեն հասկացվում: --ERJANIK քննարկում: 12:53, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

խնդրեմ , ինչ նախադասություն է որ չի հասկցվում ՞ ես Թարքմանելեմ անքլերենից եւ կը ցանկանաի տուք կամ ովեվէ ուրիշ անց , հիմնավորի ինչնայ սխալը , եւ սրբաքրել եթէ կարելի է հոթվածը չնչելով ինչ օքուտ կըստանանք եթէ ոչ արքիլենք տեղեկութիւնը ՞ կը ցանկանաի հարցը ուրիշ դիտանկյունէ նայիլ : – Այս անստորագիր գրառման հեղինակն է NightFireApril24 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

դե հարգելի NightFireApril24, նման կարգի թարգմանություններով կարելի է ամեն օր 100-ավոր հոդվածներ ստեղծել, օգուտ չունենք իհարկե ջնջելուց, բայց նման հոդվածները մնալը ոչ թե օգուտ այլ վնաս է, եթե ուզում եք հոդված ստեղծել, շատ լավ եք անում, բայց պետք է նորմալ լինի, ում ուզում եք գրեք կամ խնդրեք թող գրի որևէ հոդված, կարող եք այդ նյութերը թողնել Ձեր անձնական սևագրությունների էջ, մինչև նորմալ հոդված դառնալը, անկախ նրանից այդ հոդվածը թարգմանված է թե որևէ աղբյուրից վերցված է, կապ չունի, հոդվածը պետք է հասկանալի ու մեր դեպքում հայերեն լինի, ուղղակի հայատառ նյութերը կամ բառերը իրար կապկպելը ու հոդված ներկայացնելը ճիշտ չի, հասկանում եմ ինչ եք ուզում ասել ուրիշ տեսանկյունից նայելով, բայց ինչ եք կարծում եթե նման կերպ մտածենք ու այս կարգի նյութեր (չասեմ դեռ հոդված) լցնենք մեր վիքիպեդիան ի՞նչ օգուտ դրանից, կներեք մի քիչ կոպիտ համեմատությունների համար, բայց իրականությունը այս է, նաև խնդրեմ մի մոռացեք ստորագրել քննարկումները: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 05:29, 8 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշան, 2014 ապրիլ

խմբագրել
  Կոտայքի շքանշան
Հարգելի՛ ERJANIK, այս շքանշանը ձեզ, Զովունի հոդվածը զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:10, 22 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
շնորհակալություն հարգելի Արման, իհարկե որ կզարգացնեի, չէ որ խոսքը իմ ծննդավայրի մասին է, դեռ էլի պետք է փորձեմ ավելացնել: --ERJANIK քննարկում: 14:56, 27 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Պատասխան

խմբագրել

Հարգելի ERJANIK ես Ղազախստան հոդվածի վերաբերյակ իմ ցանկությունը գրեցի Օրվա հոդվածի թեկնածու հոդվածների մեջ:--Gor Minasyan (քննարկում) 14:07, 27 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

եղավ, հասկացա, փաստորեն շփոթմամբ եք ջնջել: --ERJANIK քննարկում: 14:54, 27 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հունիս

խմբագրել
  Կինոշքանշան
Հարգելի՛ ERJANIK, այս շքանշանը ձեզ կինոյի թեմատիկան էապես զարգացմնելու և Հարիսոն Ֆորդ հոդվածի բարելավվման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:30, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան շատ շնորհակալ եմ, բայց դե ախր ինչ եմ արել Հարիսոն Ֆորդ հոդվածում որ, մեկ-երկու բան եմ ավելացրել ու մանր-մունր «շտկումիկներ», ապրես այս շքանշանը հավատա քոնն է, քանի որ ինչ էլ արել եմ, քո կողմից հոդվածի գնահատման առաջադրումն է եղել պատճառ: --ERJANIK քննարկում: 10:31, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Դու բազմաթիվ կինոհոդվածներում լիքը կարևոր խմբագրումներ ես արել, Երջանիկ ջան, իսկ ծավալուն հոդվածները կարգի բերելը շատ ավելի բարդ է, քան լրիվ նոր ստեղծելը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:57, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ Արման ջան, միևնույն է, ծավալային առումով ես կոնկրետ քո խմբագրումների մի քանի տոկոսն եմ արել ընդամենը, այնպես որ ... : --ERJANIK քննարկում: 11:03, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Արձագանք

խմբագրել
 
Ողջույն, ERJANIK: Դուք ունեք նոր հաղորդագրություն Raz from Armenia մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Օրվա հոդված – Զովունի

խմբագրել
 

Երջանիկ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Զովունի հոդվածն ընտրվել է 2014 թ. հունիսի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար :) --Լիլիթ (քննարկում) 09:21, 21 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

քեզ էլ շնորհակալություն Լիլիթ ջան քո կատարած մեծածավալ ու բազմաբնույթ աշխատանքի համար, ենթադրում եմ ուզում ես օրվա հոդվածի հետ կապված մասնակիցներին տեղյակ պահես որպես հոդվածի հեղինակ, եթե ժամանակ ու հավես ունես, իհարկե լավ բան է, շարունակիր: --ERJANIK քննարկում: 05:05, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Հա, Երջանիկ ջան։ Ավանդույթը վերականգնելու միտքը Արմանինն էր․ մտածեցինք, որ նոր մասնակիցներ ունենք, և սա ևս մեկ ոգևորիչ խթան կլինի նորերի, ինչպես նաև փորձառուների համար :) --Լիլիթ (քննարկում) 06:32, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
շատ ճիշտ եք: --ERJANIK քննարկում: 07:06, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Request for Armenian translation of description from File:Calendar Thessaloniki 1896.jpg

խմբագրել

Hi! Are you interested in providing an Armenian translation of this Ottoman calendar from Thessaloniki, Greece? Among the languages featured is Armenian: File:Calendar Thessaloniki 1896.jpg

Thanks WhisperToMe (քննարկում) 10:35, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

WhisperToMe, Done, but the translations aren't seen, I don't know why...--Լիլիթ (քննարկում) 11:17, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, երևում է։Beko (քննարկում) 11:25, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Beko ջան Վիքիպահեստում չի երևում։ --Լիլիթ (քննարկում) 12:12, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Վերևում Language select կա, եթե ընտրես Show all ցույց կտա բոլոր լեզուներով, կամ միայն այն լեզվով, որ ընտրել ես։-Beko (քննարկում) 14:28, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Thank you so much! WhisperToMe (քննարկում) 15:26, 22 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

հարց նյութափոխանակություն հոդվածի վերաբերյալ

խմբագրել

Ողջույն ERJANIK ջան:Շնորհակալություն ձեր դիտողությունների համար:Բայց կոնկրետ կարող եք ասել,թե նյութափոխանակություն հոդվածը ինչ թերություններ ունի:Նաև Շնչառությունը որպես էներգետիկ փոխանակության մի փուլ կարող եք ինձ ցույց տալ:--Narek 16 (քննարկում) 09:26, 26 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

ողջույն Նարեկ ջան, թերություն բառը պետք չէ ընդունել որպես զուտ թերություն, թերի է որպես լավ կամ ընտրյալ հոդված, նորից եմ ասում, նայիր մյուս լավ ու ընտրյալ հոդվածները, կզգաս տարբերությունը, նայել ե՞ս, նայիր խնդրում եմ, Շնչառությունը որպես էներգետիկ փոխանակության մի փուլ կարող եք ինձ ցույց տալ նախադասությունը կներես ինձ այնքան էլ հասկանալի չէ, եթե մասնագիտական տեսանկյունից ես հարցնում, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, կոնկրետ որպես հոդվածի համար թերի են նախ ծանոթագրությունները, որոնք շատ քիչ են, չկան արտաքին հղումներ, գրականություն, աղբյուրներ նման բաներ, մի տեսակ դասավորվածությունը և կառուցվածքը լավ չի, նոր բաժինների կարիք կա ըստ իս, որպես քեզ օգնություն կարող ես նայել, այդ հոդվածը մի քանի լեզուներում ունի ընտրյալ կարգավիճակ, որոնցից կարող ես օգտվել (ասենք թարգմանելով), թեկուզ հենց նայիր այդ հոդվածը անգլերենում ` en:Metabolism, տես որ հաստատ զիջում է: Մի խոսքով փորձիր ավելի վիքի-տեսանկյունից զարգացնել, որպես ուղղակի նյութ կարծում եմ շատ լավն է, բայց որպես վիքիպեդիայի հոդված որ լավի կամ ընտրյալի թեկնածու է` դեռ վաղ է, կարծում եմ հասկանում ես թե ինչի մասին է խոսքը: --ERJANIK քննարկում: 11:13, 26 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Return to the user page of "ERJANIK/Արխիվ/2014/1".