Արամ Սիմոնի Գյուլնազարյան (հունվարի 7, 1993(1993-01-07), Օշական, Աշտարակի շրջան, Հայաստան - հունիսի 18, 2012(2012-06-18), Ասկերան, Խոջալուի շրջան, Ադրբեջան), Արցախի Պաշտպանության բանակի հայ զինծառայող։ Զոհվել է ադրբեջանական դիպուկահարի կողմից ստացված հրազենային վնասվածքից։

Արամ Գյուլնազարյան
հունվարի 7, 1993(1993-01-07) - հունիսի 18, 2012(2012-06-18) (19 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայաստան
Մահվան վայրԱսկերան, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ՊարգևներՄարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի հունվարի 7-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ 7 տարեկանից հաճախել է Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց։ 2002 թվականից հաճախել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցը, մասնակցել է ժողովրդական և ազգագրական երգի-պարի, նկարչության, գոբելենի խմբակներին, դպրոցում գործող շախմատի խմբակին 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ճանապարհային և տրանսպորտային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը, սովորել է 2 տարի այնուհետև կիսատ թողնելով ուսումը 2011 թվականի հունիսի 24-ին զորակոչվել է բանակ[1]։

2012 թվականի հունիսի 18-ին Ասկերանի մարտական դիրքերում ստանալով հրազենային վնասվածք ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կողմից մահանում է հոսպիտալի ճանապարհին։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2012 թվականի հունիսի 20-ին Արցախի պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել