Մասնակցի քննարկում:ERJANIK/Արխիվ/2012/1
Քվեարկություն. տարվա հոդված
խմբագրելՏարվա հոդված | ||
Հարգելի ERJANIK/Արխիվ/2012, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19։54, 2 Հունվարի 2012 (UTC)|} |
Շքանշան
խմբագրելՎիքիմեդալ | ||
Հարգելի մասնակից Երջանիկ, նվիրում եմ ձեզ այս շքանշանը հայկական Վիքիփեդիայում ձեր քրտնաջան աշխատանքի համար: Hovhannes 17:01, 6 Հունվարի 2012 (UTC) |
Ես լրտես եմ
խմբագրելՀարգելի ERJANIK խնդրում եմ վերջացնել Ես լրտես եմ ֆիլմի հոդվածը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է մանակից 212.73.91.6 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Վերջացրեցի, եթե թերություններ կամ պակաս բաներ կան կարող ես ասել, սիրով կուղղեմ։ ERJANIK 05։43, 14 Հունվարի 2012 (UTC)
Ստորագրություն
խմբագրելՈղջույն Երջանիկ։ Ահա փորձեմ պատասխանել սորագրության վերաբերյալ քո հարցերին։ Նախկին քննարկումների ստորագրությունդ փոխել չես կարող, դրանք մնալու են «հին ձևով»։ Իմ բոլոր գրառումներն էլ մինչև 2010 թ. առանց ձևավորման են և միայն դրանից հետո են գունավոր։ Եթե այլ հարցեր ունես, ուրախ կլինեմ պատասխանել։ --vacio 08։58, 14 Հունվարի 2012 (UTC)
Լիլո և Սթիչ
խմբագրելՀարգելի ERJANIK եթե դժվար չէ օգինիր ինձ ստեղծել Լիլո և Սթիչ մուլտֆիլմի էջը
Սիրով կօգնեմ, բայց հարգելի 212.73.91.5 IP-ով մասնակից խորհուրդ կտամ գրանցվես Վիքիփեդիայում, որ հեշտ լինի ամեն ինչ Քո և մնացածների համար։ Կոնկրետ ոնց օգնեմ ասա, առաջարկում եմ ես ստեղծեմ այդ հոդվածը, որը տեսնելով Դու կհասկանաս թե ինչ եմ արել ու ինքդ կարող ես քիչ քիչ ինքնուրույն հոդվածներ ստեղծել։ ERJANIK 16։39, 14 Հունվարի 2012 (UTC)
Հարգելի ERJANIK որ խնդրեմ ռուսերենից վիքիպեդիայից ամբողջությամբ կթարգմանես Լիլո և Սթիչ էջը որպեսզի այդ էջին նայելով փորձեմ ինքնուրույն ստեղծեմ մուլտֆիլմի էջ (արդեն ֆիլմի էջ փորձել եմ ստեղծել հմիա ուզում եմ մուլտ էջ փորձեմ ստեղծել) – Այս անստորագիր գրառման հեղինակն է 212.73.91.6 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ստեղծել եմ ու թարգմանել եմ, նայի, եթե կոնկրետ հարցեր լինեն, ասա։ Բայց անպայման գրանցվի, որ ես էլ մյուսներն էլ կարողանան ավելի հեշտ օգնել Քեզ։ --ERJANIK 07։19, 15 Հունվարի 2012 (UTC)
Կաղապար: Տեղեկաքարտ Մուլտֆիլմ
խմբագրելԵրջանիկ ջան, դու պատճենել ես ֆիլմի կաղապարը, բայց մուլտում ուրիշ կետեր են պահանջվում։ Նայիր այստեղ։--Bekoքննարկում 17։15, 14 Հունվարի 2012 (UTC)
Արդեն հասկացել եմ, փորձեմ տեսնեմ ինքնուրույն կկարողանամ,եթե ոչ կխնդրեմ հարգելի Beko որ ուղղություն ցույց տաս ինձ։ --ERJANIK 17։17, 14 Հունվարի 2012 (UTC)
Հարգելի Beko կարծես թե կարողացա ստեղծեի մուլտֆիլմի կաղապար։ Խնդրում եմ նայես մասնագիտական վիքիփեդիական տեսանկյունից սխալներ կան թե ոչ։ --ERJANIK 18։13, 14 Հունվարի 2012 (UTC)
Ֆիլմեր
խմբագրելԵրջանիկ, փորձնական կաղապարի վերաբերյալ իմ դիտարկումները ահա ստորև.
- Նախ, ինչպես կտեսնես դաշտերի մի քանիսը փոփոխվել են կամ նոր դաշտեր են ավելացել (այդպիսի դաշտերը ներկված են դեղին)։
- Երկրորդ կտեսնես, որ ավելացել է նոր թերթիկ «կաղապարը» անվամբ։ Այս թերթիկը ներառում է հետևյալ դաշտերը. (B-AH) դաշտում բոլոր անփոփոխ տվյալներն են, ինչպես ասենք տեղեկաքարտի պարամետրերը, վիքի ձևաչափի տարբեր նշաններ և հոդվածի այլ անփոփոխ մասեր։ (A) դաշտում այս դաշտերը և «տվյալների աղյուսակը» թերթիկի դաշտերը միացված են իրար՝ այնպես որ ստացվի հոդված։ Այսինքն պատրաստի հոդվածը գտնվում է հենց այս դաշտում։
- Նախքան Վիքիպեդիա տեղափոխելը, սովորաբար մեկ-երկու փոփոխություն է պետք կատարել Վորդում։ Քո դեպքում՝ A դաշտի հոդվածը պետք է պատճենել Վորդ դոկումենտի մեջ և այնտեղ անել հետևյալ գործողությունը. փնտրել
արժեքը և փոխարինել ^p արժեքով (փնտրել-փոխարինելու պատուհանը բացվում է Ctrl+H սեղմելով)։
Այսքանը տեխնիկական կողմի մասին։ Հուսով եմ այժմ քիչ թե շատ պարզ է, թե ինչպես է այն գործում։ Իսկ այժմ արդյունավետության մասին։
- Դու ճիշտ ես նկատել, որ բոլոր այս տվյալները ձեռքով մուտքագրելու դեպքում, գրեթե ժամանակի նույն ծախսն է լինում։ Թեև էլի կարելի է պրոցեսը արագացնել, սակայն էքսել-աղյուսակը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա՛մ հոդվածը կարելի է ստեղծել ընդամենը մեկ-երկու տվյալներ մուտքագրելով, կա՛մ հնարավորություն կա օգտագործել արդեն գոյություն ունեցող տվյալների աղյուսակ։ Օրինակ. անգլերեն վիքիպեդիայից կարող են վերցնել ու օգտագործել ահա այս աղյուսակը, մնում է միայն այն պատճենել Էքսելի մեջ, տառադարձել անգլերեն տեղանունները և միանգամից հոդվածը պատրաստ է։ Նման աղյուսակներ կարելի է փորձել գտնել և ֆիլմերի վերաբերյալ, սակայն հիշիր, որ եթե ցանկանում ես լիարժեք հոդված ստեղծել, ապա այսպես թե այնպես պետք է շատ ժամանակ ներդնես դրա համար։ Այս եղանակի հիմնական նպատակն է կարճ, համառոտ հոդվածների ստեղծումը արագացնելու համար։
Ահա այսքանը, եթե էլի հարցեր ունես, սիրով կպատասխանեմ։ --vacio 13։48, 16 Հունվարի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ, արեցի արդեն, հարցեր չունեմ, հա իսկապես կիսակիսակիսաավտոմատ է արվում, բայց ճիշտ ես, այս եղանակը կարճ ու ստանդարտ հոդվածներ ստեղծելու համար ավելի լավ է: Ինչև, փորձեմ համակարգչով փորփրել, գուցե այլ տարբերակ կարողանամ գտնել, որ ավելի հեշտացնեմ նոր ֆիլմի հոդված ստեղծելը: ERJANIK 15:06, 16 Հունվարի 2012 (UTC)
մուլտֆիլմ
խմբագրելERJANIK օգնիր ինձ ստեղծել Լունտիկ մուլտֆիլմի տեղեկաքարտը
Հարգելի 212.73.91.6 IP-ով մասնակից արդեն քանի անգամ հուշում եմ Քեզ գրանցվելու, ինչու՞ չես գրանցվում, խնդիր ունես ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ։ Ասա։ Այո կoգնեմ, բայց չէ որ ցույց էի տվել։ Կարծում եմ դժվար բան չի։ Copy ես անում Կաղապար: Տեղեկաքարտ Մուլտֆիլմը ու լրացնում համապատասխան դաշտերը թարգմանելով ռուսերենից կամ եթե ուրիշ աղբյուր ունես այդտեղից։ Ես այսպես թե այնպես կարող եմ, փորձիր ինքդ, կարծում եմ հեշտ է։ Ուղղակի ուզում եմ, որ ինքդ փորձես ու հասկանաս։ Եթե չկարողանաս կրկին դիմի ցանկացած հարցով այս քննարկման էջում։ գրանցվի։ ERJANIK 18։10, 16 Հունվարի 2012 (UTC)
Film
խմբագրելERJANIK yes norem grancvel wikipediayum ev cankanum em stexctel Мост в Терабитию filmi hayeren ej@ kognes indz hnaravore vorosh baner chkaroxanam anel (kneres ete hayeren chem grum Kdwin chunem) --"" 17։44, 18 Հունվարի 2012 (UTC)
Ներողության կարիք չկա, այո կօգնեմ, փորձիր ստեղծել, եթե հարցեր լինեն ազատ դիմիր, ոչ մի խնդիր։ ERJANIK 17։47, 18 Հունվարի 2012 (UTC)
Ողջույն ERJANIK և շնորհակալություն քո խմբագրումների համար։ Նկատել եմ, որ երբ նոր մասնակիցներին ողջունում եք, ձեր ստորագրությունը վերջւմ չի երևում։ ինձ թվում է, որ դուք ուղղակի քոփի եք արել ձեր քննարկման էջում տեղադրված Ողջույն կաղապարը։ Սակայն որպեսզի յուրաքանչյուր անգամ նույն բանը չարվի, կարող եք ուղղակի քննարկման էջերում տեղադրել ահա այս բանաձևը՝ {{subst: Ողջույն}}։
Կաղապար: Տեղեկաքարտ Ֆիլմ
խմբագրելԲարի օր ERJANIK, մի շարք ֆիլմերի մասին հոդվածներում դուք ավելացրել էք հղումներ դեպի պաշտոնական կայքերը և IMDb-ին, բայց հղումները դեպի այդ կայքերը հոդվածներում արդեն կային, դրա համար ես այդ խմագրումները հետ եմ շրջել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Պեշիի դերերից
խմբագրելԵրջանիկ, եթե Պեշիի հոդվածում Իմ զարմիկ Վինին կինոնկարը չնշես կնեղանամ։)--Bekoքննարկում 08։52, 22 Հունվարի 2012 (UTC)
Ինձանից կյանքում գրեթե չեն նեղացել, բնականաբար չեմ թողնի որ Վիքիփեդիայում էլ նեղանան, ոչ միայն Իմ զարմիկ Վինին, այլև նրա ընդհանուր ֆիլմագրությունը կավելացնեմ, սիրելի Beko։ ERJANIK 11։07, 22 Հունվարի 2012 (UTC)
Ընտրյալ հոդված
խմբագրելԲարի օր ERJANIK, այդ քննարկումը կիսատ չէր մնացել, ես այնտեղ նշել էի մի շարք թերություններ կապված ձևավորման, դասավորության և նկարների հետ։ Բացի այդ միայն ես չեմ, որ դեմ է քվեարկել այդ հոդվածին։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Քո գրածները գիտեմ, գիտեմ նաև որ էլի մարդիկ են դեմ քվեարկել, չիմացածս եմ քեզանից հարցնում: Ես ուզում եմ ավելին ու կոնկրետ իմանալ հետևալի մասին, կրկնվում եմ, Դու գրել էիր լեզվական թերություններ, կամ ասա դրանք որոնք են որ ես կարողանամ ուղղել, իսկ եթե կոնկրետ չասես, կհամարեմ որ Դու իրականում չես գտել լեզվական թերություն: ERJANIK 19:07, 24 Հունվարի 2012 (UTC)
Կոնկրետ լեզվական թերությունների հետ կապված համաձայն եմ, արդեն ուղղել եմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Շնորհակալ եմ ճիշտ արձագանքիդ համար, հա ի դեպ անգլերեն Վիքիփեդիայում ինչպես Դուք եք նշում, շատ բաներ ավելացվել են իմ հոդվածում գրվելուց հետո միայն, որոնք գրեթե իմ գրածներն են։ Ինչ եմ ուզում ասեմ, իրենք էլ մեզանից կամ մերկ ուրիշ լեզվից էլ են բաներ վերցնում։
Սա ի դեպ, իսկ ավելի կոնկրետ խնդրում եմ եթե Քեզ համար դժվար չի նշես ավելի մանրամասն Քո կողմից նշված թերությունները քիչ ավելի մանրամասն.
- ոչ օրիգինալ պոստեր Արված է, փոխել եմ օրիգինալ
- վատ որակի ? ի՞նչ ի նկատի ունես
- ավելորդ նկարներ ?, ասա որ նկարներն են ավելորդ ըստ Քեզ
- մուգ գույնի տողեր տեքստի ներսում Արված է, դրանք փոխված են
- ավելորդ հատվածներ ? ո՞ր հատվածները
- լեզվական թերություններ Արված է
- և այլ ????
Միաժամանակ նշեմ, որ շատ բաներ Ձեր գրելուց հետո, եթե կոնկրետ բաներ են եղել ընդունել եմ ի գիտություն և փոփոխել եմ։ Խնդրում եմ շատ չուշացնես հարգելի David1992։ P.S. Հա, մի բան էլ, քննարկումները չեն հեռացվում ըստ Վիքիփեդայի կանոնների: Քո քննարկման էջում գրվածները պետք չի հեռացնել։ ERJANIK 19։34, 24 Հունվարի 2012 (UTC)
- ERJANIK, քննարկումները ճիշտ է չի կարելի հեռացնել, բայց կարելի է տեղափոխել, եթե դրանք ոչ ճիշտ տեղում են: Կոնկրետ այս քննարկման համար ճիշտ վայրը Ցուցափեղկ/Թեկնածուներ էջն է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Kamurj depi Terabitia
խմբագրելHargeli Erjanik karcum em sxal stexcel Kamurj depi Terabitia filmi masin hodvac ev chpatmel syujen
Սև կարապ
խմբագրելվերջացրեցի Սև Կարապ հոդվածը սակայն սյուժեն փորձել եմ համառոտ ներկայացնել չգիտեմ ինչպես է ստացվել,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Շնորհակալություն Կամուրջ դեպի Տերաբիթիա հոդվածը խմբագրելու համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ։)
Ձմեռային լույս
խմբագրելԱյո, տեսելեմ ERJANIK --jossian 21։23, 31 Հունվարի 2012 (UTC)
Ինչպե՞ս կարող եմ:
խմբագրել- Գրել «Վիքիում» 2 շարքով, իրար կողք (2 սյունակով)։
- Ինչպե՞ս ավելացնել տեքստ, որը կարելի լինի թաքցնել (խմբագրելու կոճակի նման բայց գրված է ցույց տալ)
Շնորհակալություն։ --jossian 18։09, 1 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Jossian, ահա գրում եմ թե ինչպես են դրանք անում՝
1. գրի այսպես՝
<div class= style="-webkit-column-count:2;"> * մեկ * երկու * երեք * չորս * հինգ * վեց * յոթ * ութ * ինը * տաս * 11 * 12 * 13 * 14 * 15 * 16 * 17 * 18 * 19 * 19 * 20 </div>
կստացվի այսպես
- մեկ
- երկու
- երեք
- չորս
- հինգ
- վեց
- յոթ
- ութ
- ինը
- տաս
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 19
- 20
2. գրի այսպես՝
{{Թաքնված բովանդակություն |բովանդակություն= բովանդակություն |տեղավորում=left |վերնագիր= վերնագիր |շարք=1 }}
կստացվի այսպես՝
բովանդակություն
կարծում եմ պարզ է, եթե հարցեր լինեն դիմեք։ ERJANIK 06։37, 2 Փետրվարի 2012 (UTC)
Շնորհակալ եմ --jossian 21։25, 2 Փետրվարի 2012 (UTC)
Ջեք Լեմոն → Ջեք Լեման
խմբագրելԵրջանիկ ջան Ֆոնդայի հոդվածում տեսա Ջեք Լեմոն, ինչքան գիտեմ միշտ էլ Լեման է հնչել։ Ի՞նչ կարծիքի ես։--Bekoքննարկում 14։26, 2 Փետրվարի 2012 (UTC)
Եթե կոնկրետ թարգմանության փաստեր և/կամ աղբյուրներ կնշեք իհարկե կհամաձայնեմ Ձեզ հետ, փոխեք։ Ոչ միայն Ջեյն Ֆոնդայի հոդվածում, նաև շատ այլ իմ կողմից ստեղծված հոդվածներում Լեմոն եմ գրել, windows-ը մի գործք ունի, որտեղ ասում է գրած բառը անգլերեն, այնտեղ հնչում է Լեմոն, ռուսերենում էլ է Լեմոն (ռուսերեն Վիքիփեդիայում), ուրիշ փաստեր չգիտեմ։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար հարգելի Beko, սպասում եմ արձագանքիդ։ ERJANIK 16։01, 2 Փետրվարի 2012 (UTC)
- Լսիր այս թարգմանությամբ, կամ այստեղ ինչպես է հնչում: Կարող է Լեմըն, բայց ոչ Լեմոն: Ինչևէ սա էլ է հետաքրքիր կարդա:--Bekoքննարկում 16:26, 2 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Beko շնորհակալություն արձագանքի համար, այո լսեցի, Լեմըն, բայց Լեմընը գիտենք որ հայերեն չի կարող լինել, դրա համար մտածում եմ Լեմոն, եթե նայեք այստեղ կարծում եմ համընկնում է իմ կարծիքի հետ։ Ինչևէ, սպասում եմ Քո նոր արձագանքին։ ERJANIK 16։40, 2 Փետրվարի 2012 (UTC)
TO ERJANIK
խմբագրելՀարգելի Երջանիկ ջան։ Դու երևի չէիր տեսել Բրեդ Փիթի էջը մինչև իմ ուղղելը (օրինակ՝ Բենջամինի փոխարեն գրված էր Բենջամըն, Ռաստի Ռայենի փոխարեն Րաստի Րայըն), էջի հեղինակը աղյուսակը քոփի էր արել անգլերեն վիքիից չմտածելով որ այդ բոլոր էջերը չկան հայկական Վիքիում, չկան նաև այն կաղապարները, որոնք օգտագործվում են հայկական վիքիում այսինքն ամբողջ աղյուսակը կազմված էր սխալ։
- Իսկ ինչ վերաբերում է էջին, ես կդնեմ ինֆորմացիան ուղղակի ժամանակ է պետք թարգմանելու համար: Հարգանքներով --jossian 17:54, 5 Փետրվարի 2012 (UTC)
- Ոչ իհարկե չես նեղացրել, (ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում այս հարցում), իսկ ինչ վերաբերում է էջին համաձայն եմ շտապել եմ տեղադրելու համար, բայց մի անհանգստացիր ինֆորմացիա դեռ կավելացնեմ մեր Բրեդ Փիթի էջում :) --jossian 18:05, 5 Փետրվարի 2012 (UTC)
Հասկանալի է։ Իսկ եթե ես վերցնում եմ այն կայքից որտեղ նրանք ազատ «դրված» են ։) Օրինակ՝ Kinopoisk-ից ։) --jossian 20։26, 5 Փետրվարի 2012 (UTC)
Լավ չի ։( Շնորհակալ եմ։ --jossian 20։33, 5 Փետրվարի 2012 (UTC)
Մադրիդ
խմբագրելՈղջույն Երջանիկ, շնորհակալություն Մադրիդ հոդվածում կատարած ուղղումների համար, բայց թեկնածուներ բաժնում հոդվածի տակ երկու անգամ ես քվեարկել, կխնդրեի ջնջեիր որևէ մեկը--Samo04 10։21, 6 Փետրվարի 2012 (UTC)
Ողջույն հարգելի մասնակից Երջանիկ։ Ինչպե՞ս ես... Տեսա, որ ահագին բան փոփոխել ես իմ ստեղծած հոդվածում։ Շնորհակալ եմ։ Ներիր, բայց կխնդրեյի այլևս առանց իմ խնդրանքների, իմ ստեղծած հոդվածներում ոչինչ չփոխել։ Եթե դրա կարիքը լինի ես առաջինը քեզ իմաց կտամ, եղբայր։ Ես պատրաստվում էի ինքս այդ ամենը ներդնել, իսկ դու խանգարեցիր։ Եվ հետո, նայիր քո տառասխալներին։ Դրա համար ես քո թույլտվությամբ ետ կշրջեմ քո խմբագրումները և ինքս կանեմ ամեն ինչ։ Հուսով եմ կմտնես դրությանս մեջ և կհասկանաս ինձ։ Դա իմ անձնական խնդրանքն է քեզ, առաջին հերթին որպես մարդ, հետո մասնակից, հետո մոտիկ մասնակից։ Շատ եմ խնդրում համաձայնվել և չխանգարել։ Ի՞նչ կլինի, որ այս անգամ էլ համակերպվես։ Իմ հոդվածներում մի փոխիր ոչ մի բան։ Ինքդ էլ լավ գիտես, որ դա իմ թուլությունն է, երբ իմ ստեղծած հոդվածներում առանց խորհրդակցելու փոխում են ու ավելացնում նյութեր։ Ի դեպ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ քո ներդրումների համար Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածում։ Եվ քո դրական ձայնի համար։ Սակայն հուսահատված եմ, որ քվերկությունը կանգ է առել և մնացած մասնակիցները, ինձ արհամարհում են ու չեն պատասխանում խնդրանքիս։ Եթե ասելու բան ունենաս, խնդրում եմ այստեղ քեզ մոտ գրիր։ Շնորհակալ եմ։ Հարգանքներով։ Hovhannes 12։33, 8 Փետրվարի 2012 (UTC)
- Դարձյալ ողջույն, հարգելի Երջանիկ: Շատ շնորհակալ եմ քո ներդրումների համար իմ հոդվածներում: Նկատել եմ, որ իմ ետևից սրբագրիչի պես ուղղում ես քերականական կամ պարզապես անուշադրական սխալները: Դրա համար շատ գոհ ու շնորհակալ եմ քեզանից: Սակայն թույլ տուր վերադառնամ հին խնդրանքիս: Ինձ համար մեծ կարևորություն են ներկայացնում հենց իմ ներդրումները: Դրա համար շատ եմ քեզ խնդրում, որ աշխատես իմ գրածները չփոխել ու ջնջել: Նույնն էլ այն անհայտ IP հասցեյի տիրոջն եմ խնդրում: Կարծում եմ ինչպես միշտ ինձ ճիշտ կհասկանաս: Եթե ասելու բան ունենաս, խնդրում եմ այստեղ, քեզ մոտ գրիր: Շնորհակալ եմ: Հարգանքներով: Hovhannes (talk) 10:46, 23 Մարտի 2012 (UTC)
- Եղավ, նոր բան չլսեցի Հովհաննես ջան, բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, համաձայն եմ, ու ասեմ, կոնկրետ քո հոդվածներում սխալներից բացի որևէ բան վաղուց արդեն չեմ փոխում ու չեմ էլ փոխելու, քանի որ արդեն գիտեմ, դրանք քո համար շատ շատ կարևոր են: ERJANIK 10:58, 23 Մարտի 2012 (UTC)
- Շատ շնորհակալ եմ, եղբայր: Կցանկանայի, որ բոլորը քեզ պես լինեյին: Ասեմ, որ արդեն հանգիստ եմ սխալներիս համար: Երբ նոր խմբագրում եմ անում, հաստատ համոզված եմ, որ ամպայման կուղղես կոպիտ սխալներս: Հաճելի է, երբ այդպիսի մասնակից է կողքիդ կանգնած: Ես դեռ հոդվածներ կստեղծեմ: Կուզենայի նաև Վիքիմեդալներ ունենայի: Գեղեցկության ու ոգևորվածության համար: Ընտրյալ հոդված, տարվա հոդված, ընտրյալ ցուցակ, վիքիմեդալ: Յուրաքանչյուր մասնակից երազում է սրանց մասին: Hovhannes (talk) 15:25, 23 Մարտի 2012 (UTC)
- Եղավ, նոր բան չլսեցի Հովհաննես ջան, բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, համաձայն եմ, ու ասեմ, կոնկրետ քո հոդվածներում սխալներից բացի որևէ բան վաղուց արդեն չեմ փոխում ու չեմ էլ փոխելու, քանի որ արդեն գիտեմ, դրանք քո համար շատ շատ կարևոր են: ERJANIK 10:58, 23 Մարտի 2012 (UTC)
Mississippi
խմբագրելՈղջույն Երջանիկ, շնորհակալություն նոր հոդվածների շարքի համար։ Mississippi-ին մեկ p-ով էր և անգլերենի հղումը չէր աշխատում։ Հիմա ԱՎԶ-ով ուղղում եմ։--Bekoքննարկում 11։10, 12 Փետրվարի 2012 (UTC)
Ես էլ եմ շնորհակալ Vacio ջան։ ERJANIK 11։11, 12 Փետրվարի 2012 (UTC)
- Նախ ես Մհերն եմ:) Hետո էլ քարտեզների պատկերների մեջ էլ է մեկ պ-ով և դրա պատճառով նկարների ի ասը չեր աշխատում, ետագա մուտքագրվող նյութերի մեջ ուղղիր:--Bekoքննարկում 11:16, 12 Փետրվարի 2012 (UTC)
Հա շփոթեցի Մհեր ջան, կներես, իսկ Vacio-ն արդեն նկատեց իր սխալը։
Ի՞նչ հանդիպում հարգելի Beko։ ERJANIK 11։23, 12 Փետրվարի 2012 (UTC)
- Հանդիպենք ու քննարկենք, թե ինչպես կարելի է աշխատել Պիթոնով և ինչ հնարավորություններ է այն ընձեռում։ --vacio 11:28, 12 Փետրվարի 2012 (UTC)
Եղավ, հասկացա, այո իմ առաջարկած տարբերակը ուժի մեջ է, բայց նախապես պետք է իմանամ։ ERJANIK 11։33, 12 Փետրվարի 2012 (UTC)
Շնորհակալություն
խմբագրելՇնորհակալ եմ ERJANIK ջան։ --jossian 16։28, 25 Փետրվարի 2012 (UTC)
Այսօր
խմբագրելԵրջանիկ ջան, ութից տասը հատ, ոչ ավելի։--Bekoքննարկում 11։52, 4 Մարտի 2012 (UTC)
Տեղեկաքարտ: Դերասան
խմբագրելՀարգելի ERJANIK, ինչքանով է օբյեկտիվ {{Տեղեկաքարտ Դերասան}} կաղապարում ընտրանի բաժինը, կարծում եմ այն ավելորդ է, քանի որ այնտեղ չկա հստակ չափանիշ, այն շատ սուբյեկտիվ է։
- Կան համընդհանուր գնահատանքի արժանացած դերեր, կան գնահատման չափորոշիչներ: Կարծում եմ դա այդքան էլ սուբյեկտիվ չէ: Բացի այդ մյուս վիքիներում այդ կետը կա, օրինակ՝ անգլերենում կա՝ notable_works, ռուսական թատերական դերասանների համար՝ сыгранные артистом значимые роли:--Bekoքննարկում 10:44, 10 Մարտի 2012 (UTC)
- Beko ջան ես չեմ հեղինակել այդ բաժինը կաղապարում, Ինչէ, իմ կարծիքով կարելի է և մնա, բայց քիչ թե շատ տվյալներով հոդվածում գրվում է դերասանի ֆիլմերը, այսինքն ընտրանին դառնում է ավելորդ: Անձամբ ես կուզեմ որ չլինի: Հեղինակը Arman musikyan մասնակիցն է, գրի իրեն, թող հանի: ERJANIK 14:45, 10 Մարտի 2012 (UTC)
- Ես գրել եմ նրան բայց նա չի հանում: Ընդ որում շատ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում: Օրինակ Ռոբերտ Դե Նիրոի ընտրանու մեջ ընդգրկել է «Վերլուծիր սա», «Ծանոթացեք ծնողների հետ» ֆիլմերը, որոնք շատ ցածր վարկանիշ ունեն: Հարգելի ERJANIK եթե հնարավոր է դուք հանեք այդ բաժինը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.187.124 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Կներեք, ո՞վ է սուբյեկտիվ, և ո՞վ է ընգծել այդ ֆիլմերի անունները: Կաղապարի այդ կետերը եթե ձեզ չեն բավարարում պարզապես մի լրացրեք և վերջ, իսկ եթե ինչ-որ մեկը լրացնում է, ուրեմն գտնում է, որ հարկավոր է: Այդ դեպքում կարող եք քննարկելով մյուս խմբագրողի հետ համաձայնության գալ:--Bekoքննարկում 14:04, 17 Մարտի 2012 (UTC)
- Ես գրել եմ նրան բայց նա չի հանում: Ընդ որում շատ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում: Օրինակ Ռոբերտ Դե Նիրոի ընտրանու մեջ ընդգրկել է «Վերլուծիր սա», «Ծանոթացեք ծնողների հետ» ֆիլմերը, որոնք շատ ցածր վարկանիշ ունեն: Հարգելի ERJANIK եթե հնարավոր է դուք հանեք այդ բաժինը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.241.187.124 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Beko ջան ես չեմ հեղինակել այդ բաժինը կաղապարում, Ինչէ, իմ կարծիքով կարելի է և մնա, բայց քիչ թե շատ տվյալներով հոդվածում գրվում է դերասանի ֆիլմերը, այսինքն ընտրանին դառնում է ավելորդ: Անձամբ ես կուզեմ որ չլինի: Հեղինակը Arman musikyan մասնակիցն է, գրի իրեն, թող հանի: ERJANIK 14:45, 10 Մարտի 2012 (UTC)
Կենսագրության ստանդարտ կարկաս:
խմբագրելԵրջանիկ ջան մի խնդրանք ունեմ։ Կենսագրության ստանդարտ կարկաս մշակենք, որպեսզի հայտնի մարդկանց կենսագրությունները տեղադրենք Վիքիփեդիայում։ Ավելի մանրամասն գրել եմ քեզ ուղարկած mail-ում։ Շնորհակալություն։SusikMkr (talk) 15։43, 10 Մարտի 2012 (UTC)
- Այսպիսի քննարկումները կարելի է ծավալել Ոճական ուղեցույցի քննարկման էջում, այդպես հեշտ կլինի արդյունքները միանգամից ամրագրել ուղեցույցում որպեսզի բոլոր մասնակիցները դրանց հետևեն։ --vacio 17:21, 12 Մարտի 2012 (UTC)
TUSC token a9b5b8cf59ae71e191fe54ab72a43a62
խմբագրելI am now proud owner of a TUSC account!
Վիքիմեդալ
խմբագրելՎիքիմեդալ | ||
Հարգելի Երջանիկ, համարիր սա մի համեստ պարգև քո ստեղծած բազմաթիվ հոդվածների, քո կատարած մեծածավալ խմբագրումների և իհարկե Գլխավոր էջի և հատկապես Այս օրը պատմության մեջ նախագիծը զարգացնելու համար։--Արամ-Վան 15։59, 17 Մարտի 2012 (UTC) |
Գեներալ
խմբագրելԵրջանիկ ջան, վստահ ե՞ս, որ զինվորական կոչումները՝ կոնկրետ այս դեպքում գեներալը մեծատառով է գրվում։--Bekoքննարկում 05։35, 3 Ապրիլի 2012 (UTC)
այո, ճիշտ եք հարգելի Մհեր, հիմա կուղղեմ փոքրատառով։ ERJANIK 07։36, 3 Ապրիլի 2012 (UTC)
Օրվա հոդված – Օլիվիա դե Հևիլլենդ
խմբագրելՀարգելի՛ ERJANIK։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած/առաջարկած Օլիվիա դե Հևիլլենդ հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 15-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 17։26, 6 Ապրիլի 2012 (UTC)
ՈՒզում եմ ձեր ուշադրությունը դարձնել նրա վրա, որ այստեղ դուք փաստացիորեն ոչնչացրիք հոդվածը ռոք-խմբի մասին, ինչը հեչ անպայման չէր անել։ Այդ էջի վրա վերահղվում էր "Nirvana" անվանումը, պետք էր պարունակությունը տեղափոխել այնտեղ և դրա տեղը գրել ձեր հոդվածը։ Կամ վերանվանել էջը լատինատառի, իսկ հայերեն վերահղման տեղը գրել հոդվածը երևույթի մասին։ Խնդրում եմ ձեզ ավելի ուշադիր լինել։ -- Maykel քննարկում 15։29, 8 Ապրիլի 2012 (UTC)
Պարդոն, չէի նկատել այս էջը, այլ հետևություն արեցի պատմությունից։ Դուք կարող էիք պարզապես վերանվանել էջը և վերահղման տեղը հոդվածը ստեղծել, որպեսզի պատմության էջերի հետ խառնաշփոթ չստեղծվեր։ -- Maykel քննարկում 10։29, 9 Ապրիլի 2012 (UTC)
Կարծում եմ այսպես էլ սխալ չի, ինչևէ շնորհակալություն։ ERJANIK 11։33, 9 Ապրիլի 2012 (UTC)
Requests
խմբագրելThanks! Here are my requests։ Մասնակից:Pandukht/Articles from WhisperToMe
In addition Pandukht was apparently working on the Armavia article, but he didn't finish it in a while WhisperToMe (talk) 06։01, 24 Ապրիլի 2012 (UTC)
Thank you, Erjanik!
Թիվ 967 չվերթի աղետ seems like it was emptied because a newer article was in progress, but Pandukht hadn't worked on it in awhile. If you want, you are welcome to re-write the content WhisperToMe (talk) 07։44, 24 Ապրիլի 2012 (UTC)
- Okay, here's what happened. The original text at Թիվ 967 չվերթի աղետ was machine translated. We can't use that. We need to have new hand-written text about this. If someone does not add new text to Թիվ 967 չվերթի աղետ the article may be deleted. Please see Մասնակցի_քննարկում:Vacio#Armavia_article WhisperToMe (talk) 14:35, 29 Ապրիլի 2012 (UTC)
Իրոք
խմբագրելՇնորհակալ եմ ERJANIK, իրոք չէի տեսել, անպայման կոգտագործեմ։) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Jossian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ողջույն, Երջանիկ։ Ի՞նչ իրավունքով ես ջնջում կետադրությունը։ Դա իմ խմբագրումներն են, որոնք ես սխալ չեմ համարում։ Կետադրության այսպիսի տեսքով, ինչպիսին հիմա է, այն անգրագետ տեսք է ընդունում։ Եվ ընդհանրապես... Օրինակ՝ ինչու՞ ոչ սաունդթրեք։ Ո՞ր մի հայերեն հանրագիտարանում է այդ բառը ճիշտ գրված։ Խնդրում եմ այլևս այս հոդվածում այդպիսի ազատ խմբագրումներ չանել, քանի որ այն հիմա իբր թե քվեարկության է ներկայացված։ Եթե ուզում ես իսկապես օգնել մի բանով... Լավ կլիներ, որ անդրադառնայիր ցուցափեղկի խնդրին, որի մասին ես այսքան տեղերում այսքան անգամ ասել եմ։ Որպես փորձառու մասնակից։ Պատիվ ունեմ։ Hovhannes (talk) 14։28, 16 Մայիսի 2012 (UTC)
Վիքիընկերության իրավունքով, որոնք գուցե Դու սխալ չէս համարում, բայց հայոց լեզուն սխալ է համարում։ ERJANIK 17։18, 16 Մայիսի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ, Երջանիկ: Գիտեյի, որ անտարբեր չես անցնի քվեարկության կողքով և կօգնես: Ես կուզենայի, որ հոդվածի մեջ ընդհանրապես փոփոխություններ չավելացվեն, սակայն ոնց երևում է, ինչ որ անհայտ IP հասցեներ, անգրագետ խմբագրումներ են կատարում: Ոչինչ, միևնույն է վերջում ես իմ վճռական խմբագրումը կանեմ: Փոխում են իմ գրածը, որը հավանել են քվեարկող մասնակիցները: Չեմ սիրում այդպիսի բաներ: Hovhannes (talk) 10:19, 17 Մայիսի 2012 (UTC)
ՈՒ թե Ու
խմբագրելՀարգելի ERJANIK ես նկատել եմ, որ Վիքի-ում սկվել է ավելի շատ օգտագործվել «Ու»-ի այս տարբերակը և դրա հետ ես համաձայն չեմ, բացատրեմ ինչու։
- Այս «Ու» ստացվում է մեծատառ «Ո»-ի և փոքրատառ «ու»-ի մասնիկներից, իսկ եթե դու հավաքես երկրորդ մասնել մեծատառ ապա կստանաս սա «ՈՒ»
- Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ մարդիկ օգտագործում են KDWin կամ Windows-ում գտնվող հին տառադասավորվածության ձևը և հավաքում «ՈՒ» տառը երկու մասնիկից մոռանալով, որ կյանքը գնում է առաջ և կան արդեն ստեղնաշարեր, որտեղ պետք չի հավաքել «ՈՒ» տառը երկու կոճակի օգնությամբ։
- Երրորդ և ամենահամոզիչ փաստարկը կայանում է նրանում, որ ՀՀ օրենքով հաստատված GHEA Grapalat և GHEA Mariam տառատեսակներում մեծատառ գրվողների մեջ այսպիսի «ւ» նշան ուղղակի չկա։ Կարողես համոզվել ինքտ այցելելով այստեղ։
- Եվ նաև պետք չի մոռանալ, որ Վիքի-ից օգտվում են հազարավոր մարդիկ, որոնք օգտագործում են «ՈՒ» տառը այսպես «ՈՒ», այլ ոչ թե «Ու» այսպես։
- Բացի այս նոր երկու տառատեսակներից եթե ուշադիր նաես նաև հները՝ Character Map-ի օգնությամբ, ապա կհամոզվես, որ մեծատառերի շարքում չկա այսպիսի նշան՝ «ւ»։
- Չմոռանանք նաև պատմությունը ։) նայիր այս նկարը
Եսել եմ օգտագործել «ՈՒ» տառը մի քանի տեղ այսպես «Ու» այն պատճառներով, որպեսզի հղվեմ տարբեր էջերի, բայց ես դրա կողմնակիցը չեմ: Հարգանքներով --jossian (talk) 22։07, 28 Մայիսի 2012 (UTC)
Եղավ, շնորհակալություն, հասկացա Քեզ, փորձենք ավելի ճշգրտել պետական մարմիններից։ ERJANIK 05։30, 29 Մայիսի 2012 (UTC)
Վիքիմեդալ
խմբագրելՎիքիմեդալ | ||
Հարգելի Երջանիկ, նվիրում եմ Ձեզ այս վիքիմեդալը Կիլիկյան Հայաստան հոդվածը տեղեկություններով հարստացնելու, ծավալի մեծացման և խմբագրման համար, որի շնորհիվ այն ներկայումս իրոք որ ընտրյալ հոդված է։ Նվիրում եմ քեզ այս համեստ պարգևը ոչ միայն իմ և ոչ միայն այս հոդվածի, այլ բոլորի կողմից և քո կատարած մեծածավալ աշխատանքի համար։ Հարգանքներով --Արամ-Վան 08։16, 28 Մայիսի 2012 (UTC) |
Ավազարկղ
խմբագրելՈղջույն Երջանիկ ջան, նկատեցի Վիքիփեդիա: Ավազարկղ էջն ես բացել Վիքիպեդիան «Փ»-ով։ Կա մեր հին էջը՝Վիքիպեդիա: Ավազարկղը։ Սա քո մոտ փորձ է՞, թե Ավազարկղի նոր տարբերակ ես ստեղծել։--Bekoքննարկում 17։18, 3 Հունիսի 2012 (UTC)
- Փորձ է: ERJANIK 17:22, 3 Հունիսի 2012 (UTC)
- Պարզ է։--Bekoքննարկում 17:32, 3 Հունիսի 2012 (UTC)
Օրվա հոդված – Ռյունոսկե Ակուտագավա
խմբագրելՀարգելի՛ ERJANIK։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ռյունոսկե Ակուտագավա հոդվածն ընտրվել է 2012 թ. հունիսի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 09։27, 6 Հունիսի 2012 (UTC)
Կաղապար
խմբագրելԲարև։ Նախ en:Template:Infobox dog breed սրա հայերենն եմ ուզում, դրանից բացի ուղղակի ուզում եմ կաղապարից գլուխ հանեմ Arantz (talk) 20։51, 18 Հունիսի 2012 (UTC)
- Բարև հարգելի Arantz, պատրաստեցի քո ուզած կաղապարը, ահա՝ Կաղապար: Տեղեկաքարտ Շան ցեղ, մի հատ էլ օրինակ եմ պատրաստել՝ Սենբեռնար: Տես, գուցե ինչ-որ բան այնպես չեմ արել, ասա կուղղեմ, կամ կքննարկենք ավելի լավ դարձնելու համար: Այ իսկ գլուխ հանելը այսպես զուտ գրելով չեմ կարող, գուցե մի օր վիքի հանդիպումների ժամանակ կարողանամ բացատրել, հարգանքներով՝ ERJANIK 18:12, 19 Հունիսի 2012 (UTC):
- Այ, վիքիհանդիպման համար էլ իմաց կանես, գլուխները կընկնեն տեղը, իսկ կաղապարները գործի մեջ են իրենց լավ ու վատը ցույց տալիս, Աստված անի՝ գործ անեմ: Հարգանքով Arantz (talk) 18:32, 19 Հունիսի 2012 (UTC)
- Վիքիհանդիպումների ու ընդհանրապես կարևոր բաների մասին հետևիր այստեղ՝ Վիքիպեդիա: Խորհրդարան-ում, լինելու մասին առանձին Քեզ տեղյակ կպահեմ: ERJANIK 19:15, 19 Հունիսի 2012 (UTC)
- Երջանիկ ջան, կաղապարը թարգմանելիս աշխատիր չթարգմանված մասեր չթողնել:--तावूश 18:33, 19 Հունիսի 2012 (UTC)
- Նաև եթե հնարավորություն ունես՝ փորձիր թարգմանել որակավոր կաղապարը: Միշտ չե որ ռուսերեն բաժնի կաղապարը հաջողակ է, տվյալ դեպքում ավելի լավ կլիներ օգտվել անգլերեն տեղեկաքարտից:--तावूश 18:35, 19 Հունիսի 2012 (UTC)
- Շնորհակալություն դիտողությունների համար հարգելի Pandukht, ես էլ եմ սիրում որ կաղապարը ամբողջապես հայերեն թարգմանված լինի, ուղղակի կոնկրետ այս կաղապարի դեպքում չկարողացած թարգմանել որոշ բառեր, որովհետև դրանց նշանակությունը հստակ չգիտեի, եթե կարող ես օգնել ինձ ու գիտես այդ բառերի իմաստային թարգմանությունը, ասա, մնացածը ես կփոխեմ (չնայած զուտ մեխանիկական թարգմանություն կարող եմ անել, գուցե այդպես էլ անեմ): Իսկ Քո նշած անգլերեն տարբերակը իմ կարծիքով ավելի վատն էր քան ռուսականը, որից ես օգտվեցի, այն ավելի օգտակար տվյալներ ունի լրացնելու, ըստ իս այն ավելի որակյալ էր : ERJANIK 19:12, 19 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ ինչ՞ով է անգլերեն տարբերակը վատը: Ռուսերենում կա միայն քաշ, հասակ, երկիր, տարեթիվ, խումբ, բաժին, ստանդարտի համար, Վիքիպահեստ և մի երկու այլ պարամետրերը: Անգլերենում դրանք ամենը կան ու կան նաև հիմնական շնաբանական կազմակերպությունների դասակարգումները, դա առաջինը: Իսկ երկրորդը՝ մենք միշտ կարող ենք ավելացնել ցանկացած պարամետրը, եթե դրա կարիքը կա: --तावूश 19:15, 19 Հունիսի 2012 (UTC)
- Հարգելի Pandukht, պարզապես ինձ ավելի դժվար լրացվող թվաց անգլերեն տարբերակը, ու հասարակ ընթերցողի համար կարծում եմ այն ավելի դժվարընթեռնելի է: Ինչևէ, եթե ուզում ես, կարող ես փոփոխել իմ պատրաստածը, տեսել էի, որ սկզբում ունեցել էիր այս կաղապարի անգլերեն տարբերակին մոտ մի նախագիծ: Եթե ուզում ես ու կարող ես, խնդրեմ փոփոխիր Քո ասած ձևով: Հարգանքներով՝ ERJANIK 16:09, 20 Հունիսի 2012 (UTC):
Հարգելի ERJANIK/Արխիվ/2012։ Ձեր ստեղծած BAFTA հոդվածը չի բավարարում նվազագույն ծավալի պահանջը։ Եթե այն 7 օրվա ընթացքում չբարելավվի, ապա ենթակա է ջնջման։ Դիմեք ինձ, եթե ունեք հարցեր կամ կզգաք օգնության կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։
Ողջույն, հարգելի Երջանիկ։ Չե՞ս կարծում, որ քո ստեղծած այս պորտալում, ավելի լավ կլիներ, եթե բաժինների պարունակությունը փոփոխվեր շաբաթը մեկ, այլ ոչ թե ամիսը։ Ես նկատի ունեմ հատկապես ընտրված հոդվածը, անձը... Քո, իմ և մի շարք կինոսեր մասնակիցների շնորհիվ, մեր նախագծում, կինեմատոգրաֆի թեման զարգացած է և դեռ շատ կզարգանա։ Ասածս նա է, որ կարող ենք մեզ թույլ տալ, ամեն շաբաթ փոխել բաժինները, քանի որ թեման կարծես թե բավարարում է։ Ամիսը մեկ, մի տեսակ լավ չէ։ Այդպես վարվում են ոչ լրացված թեմաների պորտալների հետ։ Ի՞նչ կասես։ Hovhannes (talk) 09։24, 25 Հունիսի 2012 (UTC)
- Ողջույն հարգելի Հովհաննես, սկզբի համար թող փոխվի ամիսը մեկ, շաբաթը մեկ փոխելը իմ կարծիքով թող մնա մի քանի ամիս հետո, երբ կինոաշխարհի մասին էլ ավելի շատ նյութեր կունենանք: Չնայած եղածն էլ քիչ չէ, պարզապես ամեն շաբաթ դարձնելու համար որոշակի աշխատանանքներ պիտի տարվեն: Գուցե ժամանակս չհերիքի այդ անելու: Եթե ուզում ես ու կարող ես ամեն շաբաթ նյութեր գտնել, ավելացնել, փոփոխել և այլն, ապա արա, կողմ եմ: Բայց կարծում եմ, որ մի քիչ շուտ է, նաև պետք է հաշվի առնել, որ ամեն շաբաթ պորտալ այցելողներ գուցե չլինեն, ու ամսեկան նորությունն էլ է առայժմ բավական: Հարգանքներով՝ ERJANIK 10:20, 25 Հունիսի 2012 (UTC)
- Ինչպես կուզես: Hovhannes (talk) 11:35, 25 Հունիսի 2012 (UTC)
- Հիանալի փոփոխություններ ես արել պորտալում, Երջանիկ ջան: Շնորհակալ եմ: Hovhannes (talk) 09:11, 30 Հունիսի 2012 (UTC)
- Ես ել շնորհակալ եմ Քո արած ներդրումների համար, ինչու՞ երեկ չէիր եկել Վիքիհանդիպմանը: ERJANIK 09:16, 30 Հունիսի 2012 (UTC)
- Երևի պարզապես հավես չունեյի երեկ երեկոյան: Դեռ միայն մեկ անգամ եմ մասնակցել վիքիհանդիպման: Այդ անգամ դու չէիր եկել, վեց հոգով էինք: Տեսնեմ, եթե ուզենամ հաջորդ անգամ մասնակցել, կգամ: Չէի ուզենա կոլեկտիվից ետ ընկնել: Hovhannes (talk) 09:23, 30 Հունիսի 2012 (UTC)
- վաղը ժամը 11-ին Վիքիհաթոն կա, պետք է գնանք ու նորեկներին խմբագրումներ սովորեցնենք, ու մենք էլ այսպես ասած փորձ փոխանակենք, լավ կլինի Դու էլ ներկա լինես, կուզեմ ծանոթանալ հարգելի Հովհաննես, կգա՞ս: ERJANIK 09:26, 30 Հունիսի 2012 (UTC)
- Այդ Վիքիհաթոնին դժվար թե գամ, սակայն խոստանում եմ, որ դեռ կծանոթանամ քեզ հետ, և նրանց, ում չեմ ճանաչում (որոշներին ճանաչում եմ): Խոստանում եմ, որ հետագա Վիքիհանդիպումներից մեկին ներկա կգտնվեմ, իհարկե եթե մյուսները դեմ չեն: Հնարավոր է անցյալ անգամվա պես եղբորս հետ կգամ: Hovhannes (talk) 09:32, 30 Հունիսի 2012 (UTC)
- վաղը ժամը 11-ին Վիքիհաթոն կա, պետք է գնանք ու նորեկներին խմբագրումներ սովորեցնենք, ու մենք էլ այսպես ասած փորձ փոխանակենք, լավ կլինի Դու էլ ներկա լինես, կուզեմ ծանոթանալ հարգելի Հովհաննես, կգա՞ս: ERJANIK 09:26, 30 Հունիսի 2012 (UTC)
- Երևի պարզապես հավես չունեյի երեկ երեկոյան: Դեռ միայն մեկ անգամ եմ մասնակցել վիքիհանդիպման: Այդ անգամ դու չէիր եկել, վեց հոգով էինք: Տեսնեմ, եթե ուզենամ հաջորդ անգամ մասնակցել, կգամ: Չէի ուզենա կոլեկտիվից ետ ընկնել: Hovhannes (talk) 09:23, 30 Հունիսի 2012 (UTC)
- Ես ել շնորհակալ եմ Քո արած ներդրումների համար, ինչու՞ երեկ չէիր եկել Վիքիհանդիպմանը: ERJANIK 09:16, 30 Հունիսի 2012 (UTC)
- Հիանալի փոփոխություններ ես արել պորտալում, Երջանիկ ջան: Շնորհակալ եմ: Hovhannes (talk) 09:11, 30 Հունիսի 2012 (UTC)
Եղավ։ ERJANIK 09։36, 30 Հունիսի 2012 (UTC)