Թիվ 967 չվերթ, 2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթ, որն ավարտվել է աղետալի ավիավթարով։

Թիվ 967 չվերթի աղետ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմայիսի 3, 2006
Ժամանակ02:13 (22:13 UTC)
Պատճառանձնակազմի սխալ
ՎայրՍև ծով, ,  Ռուսաստան
ՉվերթRNV 967
Թռիչքի վայրՀայաստան Զվարթնոց միջազգային օդանավակայան, Երևան
Վերջնական կետՌուսաստան Սոչի օդանավակայան, Սոչի
Զոհվածներ113 (բոլորը զոհվել են)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20060503-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-211
ԱվիաընկերությունՀայաստան Armavia
Կողային համարЕК-32009
Արտադրման թվական1995 թվականի հունիսի 28-ին
Ուղևորներ105
Անձնակազմ8
Կենդանի մնացած0
Քարտեզ
Քարտեզ
 Armavia Flight 967 Վիքիպահեստում
Վթարի զոհերին նվիրված խաչքար Երևանում (Նորքի 8-րդ զանգված)

Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանին չհաջողված մոտեցումից հետո փորձել է երկրորդ շրջանը կատարել, սակայն ընկել է ծովը։ Զոհվել են ինքնաթիռում բոլոր գտնվողները՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ[1][2]։

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառը անձնակազմի անհամաձայնեցվածությունն է եղել և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները երկրորդ շրջանը կատարելու կարգավարի հրահանգը ստանալուց հետո բարձրությունը ավելացնելիս («բարձրություն հավաքելու» ընթացքում)։

Ինքնաթիռ

խմբագրել

Airbus A320-211 ինքնաթիռը արտադրվել է 1995 թվականին։ Առաջին չվերթն իրականացրել է հունիսի 28-ին, F-WWIU գրանցման համարով։ Նույն թվականի օգոստոսի 30-ին ինքնաթիռը փոխանցվել է Ansett Australia ավիաընկերությանը։ 2004 թվականի փետրվարի 6-ին այն վաճառվել է Armavia ավիաընկերությանը և ստացել EK-32009 գրանցման համարը։

Շահագործման ընթացքում այս ինքնաթիռն իրականացրել է ավելի քան 14 376 չվերթ (մեկնում-ժամանում), և օդում է գտնվել ավելի քան 28 234 ժամ։ Այն ուներ CFM Inernational 56-5A1 արտադրության երկու շարժիչ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ

խմբագրել
  • Ինքնաթիռի հրամատար - 40 ամյա Գրիգոր Գրիգորյան՝ փորձառու օդաչու։ Armavia ավիաընկերությունում է աշխատել 2 տարի։ Airbus A320 ինքնաթիռի հրամանատար է նշանակվել 2005 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ունեցել է ավելի քան 5458 ժամ թռիչքի փորձ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 29 ամյա Արման Դավթյան՝ փորձառու օդաչու։ Armavia ավիաընկերությունում է աշխատել 4 տարի։ Airbus A320 ինքնաթիռի հրամանատար է նշանակվել 2005 թվականի հոկտեմբերի 11-ին։ Ունեցել է ավելի քան 2185 ժամ թռիչքի փորձ։
Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
  Հայաստան 77 8 85
  Ռուսաստան 26 0 26
  Ուկրաինա 1 0 1
  Վրաստան 1 0 1
Ընդամենը 105 8 113

Երևան-Սոչի RNV 967 չվերթն իրականացնող ինքնաթիռը լքել է Զվարթնոց միջազգային օդանավակայանը Երևանի ժամանակով ժամը 23:47-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 00։47-ին)։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են եղանակի մասին տվյալները։ Անձնակազմի անդամներն ունեցել են տվյալ չվերթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ և տեղեկացել, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին (Մոսկվայի ժամանակով) անձնակազմի անդամները վատ եղանակի պատճառով որոշել են վերադառնալ Երևան[3], սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ Ժամը 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել է թիվ 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 3600 մետր բարձրության վրա։ Այն գտնվել է Սոչիի ռադարների ծածկույթի տակ։ Դիսպետչերը անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալու թույլտվություն է տվել։

Ժամը 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայրէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը անձնակազմի անդամներին հայտնել է, որ ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ժամը 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել և 4000 մետր բարձրությունից ընկել Սև ծովը, ինչի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է։ Ինքնաթիռի բեկորները սուզվել են 700 մետր խորությամբ։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Մշակութային ասպեկտներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել