Ողջույն խմբագրել


  Բարի գալո՜ւստ։
  Welcome message in English
Ողջույն Doors26, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

 
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ --Bekoքննարկում 20:28, 6 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Դու ընդհանարպես ո՞վ ես, որ ինձ ուղություն ցույց տաս: Էտ հոդվածի վրա դեռ աշխատում եմ և դա վերջնական տարբերակը չի: Մինչ իմ հայտնվելը այդ հոդվածը հոդված կոչել նույնիսկ չէր կարելի: Իսկ եթե ուզում ես լավություն անես հավայի խոսալու տեղը, օգնիր որ թուրքերի դեմ փաստարկներ բերվի: Ի դեպ, եթե կարդաս ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Առաջին տարիները՝ 1918-1919թթ.» գիրքը, նա ևս նշում է որ Անդրանիկը Զանգեզուրից տեղահանել է մահմեդական բնակչությանը: Եթե դու սա որպես բացասական երևույթ ես դիտում, ես այն դիտում եմ որպես մեծն հայ Զորավարի իրատեսական քայլ՝ տվյալ ժամանակին համապատասխան, քանի որ Զանգեզուրը վերջին հայկակական հողն էր որ դեռ մնում էր մեռ ձեռքերում, իսկ այնտեղի մահմեդական բնակչությունը կարող է գործակցել թուրքերի հետ: Այսքան բան: Ի՞նչ թուրքերին ընդառաջ գնալու մասին է խոսքը: Ու մի բան էլ, եթե ինչ որ մի մարդու չես ճանաչում, ապա վիրավորանքներդ անտեղի դուրս տալը լավ կլիներ դադարեցնեիր: Նույն բանը կարելի է նաև առանց վիրավորելու բացատրել, ի վերջո գոմում չես գտնվում: --Yerevanci (talk) 19:51, 7 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Երևանցի, ինքնագոհությունը, որ դու ցուցաբերում ես, անգիտությանն է հատուկ: Մինչև քո Վիքի գալը ես ու մի հինգ հոգի հինգ տարի օրուգիշեր էնդեղ աշխատել ենք ու լավ գիտենք, որ անգլերեն վիկիում ուռա հայրենասիրությունը չի անցնում: Երկու բառ իմ մասին. պատմական չորս ժողովածուի ու շատ հոդվածների հեղինակ եմ, Հովհաննիսյանի գիրքը ես կարդացել եմ քո Վիկի գալուց շատ առաջ,ու թուրքերի հետ քննարկել եմ բազմաթիվ անգամ, դրա համար կրկնում եմ՝ դու վնասակար քայլեր ես անում, լավ մտածիր, նոր արա, իսկ Անդրանիկի մասին հիանալի հոդվածը մի վերածիր կիսագրագետ ու անստույգ խոպանի, որտեղ արդեն թուրքերն են արածում, դու էլ հաճույք ես ստանում: Քո անլուրջ լոգիկայով մենք պիտի Խջալիի էջում էլ գրենք որ հարյուր հազար թուրք ենք սպանել ու մի բան էլ ամերիկացիների մոտ հպարտանանք: Երնեկ քեզ նման մտածող թուրքերի կողմից լիներ... Մի քիչ կողմ կանգնի, գրքեր կարդա, նոր հետ վերադարձի... Ինչ որ է՝ ես ամեն անգամ քեզ նամակ չեմ գրելու, ուղղակի իմացիր որ արդեն հիասթափեցնում ես: Doors26 (talk) 15:03, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելիս, խնդրում եմ նայիր հոդվածի տեսքը իմ հայտվելու առաջ և հիմա: Կարծում եմ որ տարբերությունը դեպի լավ կողմ ակնհայտ է: Եթե ինձ տգետ ես համարում միայն այդ նախադասության համար, ապա դա քո խնդիրն է: Ինքնս ավելացրել եմ նրա կենսագրության կարևոր հատվածների մասին՝ Առաքելոց վանքի կռվի, Սասունի ապստամբության, Բուլղարիայում թուրքերի դեմ պայքարի, Արևմտյան Հայաստանի՝ ռուսական զորքերի կազմում, ազատագրման, Զանգեզուրում նրա գործունեության, որի կարևորությունը Սարդարապատից պակաս չէր: Ավելացրել եմ նաև նրա ժառանգության մասին, առձանների, փողոցների և այլ բաների մասին: Եվ այսքանից հետո տգետը ես ե՞մ: Իսկ դու ընդհանրապես ի՞նչ ես արել այդ էջի համար: Կամ որևէ այլ էջի Վիքիպեդիայում: Այդքանից հետո, «ինքնագոհ» պիտակը ավելի շատ քեզ կսազեր: Եթե կարող ես օգնել, ապա խորհուրդ կտայի հենց դրանով ձբաղվեիր, այլ ոչ թե այստեղ դասեիր տայիր ինձ, սիրելի հայրենակիցս: --Yerevanci (talk) 16:28, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Նախազգուշացում խմբագրել

Doors26, սրա նման գրառումները, Վիքիպեդիայում անթույլատրելի են, թե տոնի, թե վիրավորանքների, թե առհասրակ հայերեն վիքիպեդիայի հետ ոչ մի կապ չունենալու պատճառով։ Նման ձևի ևս մեկ գրառում և ձեր արգելափակվելու հարցն է դրվելու։ Անգլերեն վիքիպեդիայի հետ կապված գործերը պետք է քննարկել այնտեղ։ Եթե դա ինչ–որ հատուկ պատճառներով հնարավոր չէ, կա էլ–փոստ։ Հայերեն վիքիպեդիան, համայն հայության հրապարակավ հարաբերություններ պարզելու տեղը չէ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:05, 7 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Պատահում է, Xelgen: Էլ-փոստ միշտ չի, որ կա: Doors26 (talk) 15:05, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել