Ողջույն խմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն Yerevanci, բարի գալուստ հայերեն Վիքիփեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիփեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ vacio 10:19, 16 Հունվարի 2012 (UTC)

Հայերի թվի մասին խմբագրել

Ողջույն Yerevanci, շնորհակալություն խմբագրումների համար։ Բայց Ձեր Հայերի քանակի հոդվածում խմբագրումը ետ շրջեցի։ նախկին աղյուսակւ ինքնին վատը չէր, ավելացնելու, ճշտելու բան կա, խնդրում եմ ավելացրեք, այլ ոչ թե անգլերենի աղյուսակւ պատճենեք։ Ներքին հղումները՝ Հայերը այստեղ կամ այնտեղ, անհետացել էին, դրանց տեղը անգլերեն վիքիպեդիայի հոդվածների հղումները։ Ճիշտ է արտաքին հղումներն էին ավելացել, բայց ոչ մնացածը կորցնելու պայմանով։ Խնդրում եմ ավելացրեք, առանց հինը վնասելու։--Bekoքննարկում 15:41, 5 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Beko ջան, անգլերեն հոդվածի հեղինակը ես եմ: Ահագին ժամանակ եմ ծախսել աղբյուրներ գտնելու համար: Իմ գործունեությունը հիմնականում ծավալում եմ անգլերեն Վիքիում, քանի որ այնտեղի լսարանաը շատ ավելի մեծ է քան հայերենինը, ուստի չեմ կարող ժամանակ ծախսել մնացածը թարգմանելու վրա: Խորհուրդ կտայի ձեզնից մեկին անել այն: --Yerevanci (talk) 18:13, 5 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Նախազգուշացում խմբագրել

Yerevanci, դուք անգլերեն Վիքիպեդիայից տեղյակ եք, որ պետք է լինել քաղաքավարի, իսկ վիրավորանքները անթույլատրելի են։ Այս գրածը խախտում է երկուսն էլ և կրկնվելու դեպքում դուք կարող եք արգելափակվել։ Առիթից օգտվելով ուզում եմ ձեր ուշադրությունն հրավիրել, որ սա անգելերն վիքիպեդիան չէ, սա հայերենն է, և առաջինի հետ կապված աշխատանքները պետք է քննարկել այնտեղ (այո, ես հասկանում եմ, որ դուք պատասխանում էիք, բայց կրկին անդրադառնալու ցանկություն չունեմ)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:57, 7 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Կրկին ողջույն, ինչպես նկատեցի դու ավտոպատրուլ ես, եթե հնարավոր է այս էջին հետևի[1] , գոնե այս տարբերակով մնա, թե չէ հոգեխանգարված և ոչ միայն   մասնակիցը ետշրջումներ չանի և ընդհանրապես նմանատիպ կաղապարներում հարկավոր է բոլորը փոխել, չգիտեմ անգլերեն վիքիում այդ հարցին ինչպես են նայում, եթե ինչ -որ բան հնարավոր է անել, ապա օգնիր:--6AND5 (քննարկում) 16:08, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Բարև, իհարկե կհետևեմ այդ էջին, բայց մի խնդիր կա: Ես ինքնս համաձայն եմ ՀՀ դրոշի (զինանշանի հետ) օգտագործմանը, բայց ինչպես երևում է անգլերեն վիքիում իրոք քարտեզն են օգրագործում՝ Ալբանիա, Վրաստան, Հունաստան և այլն: --Երևանցի (քննարկում) 17:06, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել
Խոսքը առանց ադրբջ-կան անկլավների քարտեզի մասին է(որն ես դրել էի, իսկ այդ մասնակից հետ էր շրջել), թե ինչպես են այդ հայ-ադրբ. վիճելի հարցերը կարգավորվում անգլ. վիքիում:--6AND5 (քննարկում) 17:22, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել
Ախ դա, ճիշտն ասած հաստատ չգիտեմ, բայց երևի օգտագործվում են միջազգայնորեն ճանաչված սահմաները: Տես [2] Ադրբեջանի քարտեզից հանված է Արծվաշենը, չնայած նրանք այն գրավել են 92-ին: --Երևանցի (քննարկում) 17:57, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Վարազդատ խմբագրել

Բարև ձեզ: Եթե չեմ սխալվում Վարազդատի նկարը դուք եք դրել commons-ում ( https://commons.wikimedia.org/wiki/File:King_Varazdat.jpg?uselang=ru ): Այդ նկարի հեղինակը Վահան Ղարիբյանն է: Խնդրում եմ ավելացրեք հեղինակի անունը: Ահա նրա էջը Facebook-ում` https://m.facebook.com/vagan.garibyan

--Armenavag (քննարկում) 06:41, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել