Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Alex alex, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 07:00, 19 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ներդրումների ոճը խմբագրել

Ողջոույն Alex, նախ շնորհակալոությոուն ձեր ներդրոումների համար։ Կա մեկ լուրջ խնդիր, ձեր ներդրումներոում շատ հաճախ են տարբեր տեսակի անձնական գնահատականները, գեղարվեստական, դեղին մամուլին բնորոշ արտահայտոությոունները ինչը անընդունելի է հանրագիտարանային ֆորմատոում։ «ունենալով բնածին արկածախնդրություն», «Սահակաշվլինուն այլևս ոչինչ չի մնում, քան համտեսել սեձական Գալստուկը», և նոույնի «ամենահայտնի ստեղծագործոությոունը, պակաս հայտնի օպերայից» անընդունելի են։ Նինո Բուրջանաձեի հոդվածը, ընդհանրապես կարելի է վորակավորել որպես վանդալիզմ։ Խիստ ցանկալի է, ցանկացած հայտարարություն, օրինակ «Խոշորագույն արվեստագետ» գրել որպես, «արվեստի քննադատների կածիքով», այնուհետև բերել, նշումներ/հղումներ այդ քննադատների հոդվածների վրա։ Առավելևս, դա պետք է անել, «բնածին արկածապնդրության» նման որակավորումների դեպքում։ Հարգանքներով --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:37, 19 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ինչպե՞ս կարելի է նկար դնել հոդվածի կողքին։ Ինտերնետից քաշած նկարները կարելի՞ է տեղադրել։ Հեղինակային իրավունքը չի՞ խախտվում։ - Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Alex alex (քննարկումներդրում) 16:36, 20 Սեպտեմբերի 2009.

Խնդրում եմ պարզաբանեք ինձ համար նկար տեղադրելու ձևերը, նաև հեղինակային իրավունքի մասին հարցիս պատսխանեք: - Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Alex alex (քննարկումներդրում) 16:06, 21 Սեպտեմբերի 2009.

Ողջույն Alex alex, նախ խնդրում եմ ձեր քննարկումները/հարցերը ստորագրել ~~~~ նշերով: Ապա, նկարը միայն կարողանում են բեռնել գրանցվելուց մի քանի օր հետո (10 օր, եթե չեմ սխալվում): Իսկ հավանաբար է, որ մեծ մասամբ նկարները, որ դուք համացանցի վրա կարող եք գտնել, բաց լիցենզիայի տակ չլինեն, իսկ Վիքիփեդիան կտրուկ կանոններ ունի դրա մասին: Այս կանոնները կարող եք անգլերենով ընթերցել այստեղ: Իսկ հավանական է, որ ձեր ուզած նյութի մասին կարողանակ պարկերներ գտնել Վիքիպահեստում, որոնք կարող եք օգտագործել Վիքիփեդիայում: Բեռնելու համար էլ ավելի լավ է (եթե պատկերը ձեզ է պատկանում կամ ազատ լիցենզիայի տակ է) այն բեռնել Վիքիպահեստում, քանի որ այդ պարագայում մյուս Վիքի նախագծերի մասնակիցներն էլ առիթը կունենան նրանց օգտագործելու: Հաջողություն, Chaojoker 18:57, 21 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Բավականին կարևոր հարց խմբագրել

Ինչպե՞ս կարելի է ՆԵՐՔԻՆ ԽՈՆԱՐՀՄԱՆ հայերեն բառերով տալ ներքին հղում։ մնացած դեպքերում հեշտ է, օրինակ, երբ գրում ես ՖՐԱՆՍԻԱՅԻ, կարող ես ՖՐԱՆՍԻԱ մասը գրել հղման չակերտների մեջ, իսկ ՅԻ՝ դրսում, կամ ՄԱՐԴ–ՄԱՐԴՈՒ, իսկ այ ինչպե՞ս անել դիցուք ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ բառի դեպքում, հո չի՞ լինի առանձին հոդված և՛ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ վերնագրերով։ (տես 1915 հոդվածի մեր վերջին խմբագրումը, որտեղ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը ստիպված օգտագործել եմ ուղիղ ձևով։)

հուսով եմ հարցս հասկանալի է, ակնկալում եմ հանգամանալից պատասխան։--Alex_alex 14:03, 25 Սեպտեմբերի 2009 (UTC)ԱլեքսՊատասխանել

Ողջույն։ նախ կներես, անցյալ անգամ, մինջև պատրաստվեցի պատասխանել, արդեն Chaojoker–ը մանրամասն պատասխանեց պատկերներին վերաբեվող հարցին։ Հղումների համար օգտագործվում է հետևյալ սինտաքսիսը [[հոդվածի անվանում|հղումի տեքստ]], օրինակ [[Հայաստանի Հանրապետության նախագահ|ՀՀ նախագահ]]։ Այս ձերնարկում, կարող ես վիքի-սինտաքսիսին ծանոթանալ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 14:24, 25 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Հահա, Ալեքսեյ ջան, այս անգամ էլ մինչև ես պատրաստվեցի, դու պատասխանեցիր ;) Chaojoker 14:29, 25 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Երկիմաստության փարատում խմբագրել

Ողջույն Alex alex , երկիմաստության փարատման մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա, դա նույնն է ինչ որ անգլիականում (disambiguation)-ը, ռուսականում (значения)-ն և վերջապես գերմանականում (Begriffsklärung)-ը։ - beko 13:28, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Շոստակովիչ խմբագրել

Տեղադրեցի «Դ.Շոստակովիչ» ծավալուն հոդված։ Սակայն արտաքին ձևավորման տեսայնկյունից շատ շտկումներ կարելի է անել։ ես համարյա ոչինչ չեմ արել, միայն տեքստ եմ տեղադրել։

Այլ, ոչ ազատ աղբյուրներից պատճենում խմբագրել

Ողջույն Alex, Վիքիփեդիան Ազատ հանրագիտարան է։ Այստեղ «Ազատ» բառը, ազատ արտոնագրերի, (free license, free content) իմաստով է։ Այսպիսով ցանկացած ոչ ազատ լիցենզիայով նյութի տեղադրում Վիքիփեդիայում խստիվ արգելված է, դա նաև խոշոր և թավատառ գրած է, ցակացած խմբագրման էջի ներքևում։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:26, 27 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Սեռ խմբագրել

Կենդանիների վերտեսակային հիմնական տաքսոնոմիաի մասին ես էջ եմ բացելու, այնպես որ հարկավոր չէ այն հեռացնել «Սեռ, երկիմաստության փարատումից»։ Alex alex, սկզբում առաջարկն արեք, հետո նոր փոփոխություննոերը, քանի որ կան ուրիշ կարծիքներ և եթե 100 տոկոսով վստահ չեք։beko 03:51, 28 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

սխալներ խմբագրել

hargelis, es ajd hodvac@ grelis, ham targmanumem , ham miazamanak mutqagrum, ete chnkateciq apa im hodvacner@ avartvac chen, isk inch verabervum e legend barin, apa asem, vor Michael Jackson@ uni ajdpisi tixos, ajnpes vor da es chem hnarel, hodvacners avartelun pes, es kancnem uxxagrutian@Tatul 10:49, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Լավ։ Առաջարկում եմ «Մայքլ Ջեկսոն» հոդվածի մեջ ներառել նաև «Մայքլ Ջեկսոնի մահը» հոդվածը։ Ավելի տրամաբանական կլինի։ Ցանկալի է, որ ուղղագրությունը միանգամից ճիշտ լինի։ տառասխալները սովորական են, բայց ես ի նկատի ունեի «արմատական սխալները» օրինակ, «թյուն» վերջաածանցը գրվում է Յ տառով։ Սխալները, իրականում շատ չեն, բայց կրկնվում են, Դա «միաժամանակ թարգմանելու» հետ կապ չունի։ Իմիջիայլոց, որտեղի՞ց եք թարգմանում։--Alex_alex 10:57, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

ruseren wikiic, et harc@ te piti lini mahavan masin arandzin hodvac te che arden 2 or e qnnarkvum e, shat kuzenai vor duqel mianaq, miaceq ev artahayteq dzer karciqy, search tveq hayeren tarerov 'michael jecksoni mahy' ev dzer araj kbacvi nor ej, Tatul 11:53, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

hargelis dranq armatakan sxalner chen , ajl anushadrutian, ete cheq nkatel apa es grel em հետաքննութԻուն և առողջութՅուն Tatul 11:57, 16 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

բերվածս օրինակներից համոզվեցիր որ դրանք արմատական սխալներ չեն?Tatul 14:46, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել


Պատկերներ խմբագրել

Ողջույն, Alex alex, կա մեկ հարց՝ արդյո՞ք ձեր Փաշինյանի բեռնած պատկերը ձեզ է պատկանում, կամ որևէ տեղ նշված է, որ բաց լիցենզիայի տակ է: Շնորհակալություն, Chaojoker 15:54, 27 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Նախազգուշացում խմբագրել

Alex_alex, այս զգուշացումից հետո, խորհրադարնում ծավալուն և երկարատև, քննարկումներից և բացատրություններից հետո, հեղինակային իրավունքի մասին օրենքի և բազմաթիվ կանոնադրական էջերի վրա հղումներից հետո, ձեր այսօրվա հարցից հետո դուք նույն տեղից, նույն հոդվածնրն եք պատճենում, ձևական մի երկու բառ փոխելով։ Խնդրում եմ, ևս մեկ անգամ, ուշադիր կարդացեք այդ քննարկումները, անցեք ձեզ տրված հղումներով և գոնե աչքի տակով անցկացրեք, այդ օրենքները և կաննոնրը։ Դրանից հետո, ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ պարզ կլինի։ Թե ինչպես կարելի է այս հարցերը էլ ավելի մանրամասն և մատչելի լուսբանաել, անձամբ ես չեմ պատկերացնում։ Շարունակական ՀԻ խախտումների դեպքում, դուք կարող եք արգելափակվել Copyright_violations քաղաքականության համաձայն։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 02:09, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ետ շուռ տվեք ձեր ջնջումները, դեռ չեմ վերջացրել «մատյանն» ու «տաղերը»։ --Alex_alex 08:19, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Միասի՜ն քայլենք դեպի ապագան. ի վերջո մեկ են և՛ չարչին, և՛ արքան։ ;) ― Teak 15:27, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Ինչը՞ չեք վերջացրել։ Նյութի պատճենման «հետքերի» մաքրումը՞։ Եթե չնկատեցիք, ձեր այս ներդումը ստիպեց ինձ տալ, այլ պատասխան, խորհրդարանում ձեր երեկ տված հարցին։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 17:14, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
ՉԷ, հոդված գրելը։ --Alex_alex 19:18, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Հոդված գրելուն ինչպես գիտեք, բոլորս, միշտ ուրախ ենք։ Իսկ պատճենված պարունակությունը վերականգնելու իրավունք չունեմ։ Նաև խնդրում եմ ծանոթացեք այս քննարկմանը --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 19:45, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Հոդվածի միայն մի մասն էր խախտում ՀԻ–ն։ Վերջացնելուց հետո իմաց կտամ--Alex_alex 22:04, 29 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Այլ մասնակիցների մեկնաբանությունների խմբագրումը խմբագրել

Ալեքս, խնդրում եմ այլ մասնակիցների մեկնաբանությունները չխմբագրել առանց այդ մասնակիցներին նախորոք թույլտվություն հայցելու։ ― Teak 18:22, 12 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Ես միայն տառասխալներն էի ուղղում, կներեք..--Alex_alex 19:29, 12 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Տառասխալներն ու քերականական սխալներն էլ են մեկնաբանության մի (կարելի է ասել ոճական) մաս, և ուրիշի մեկնաբանությունը խմբագրելով այն փաստորեն անձնազրկում եք։ Շնորհակալություն հասկանալու համար։ ― Teak 22:10, 12 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Իսկական տղամարդու առաջին ու միակ անփոխարինելի չափանիշը խմբագրել

Ալեքս, ինձ համար իսկական տղամարդու առաջին ու միակ անփոխարինելի չափանիշը հումորի զգացումն է։ Չես պատկերացնի. թե ինչ սպեղանի էր իմ հիասթափված հոգուն, որ գոնե մեկը կա այս որբ ու անտեր տիրույթում, որ ինձ ճիշտ է հասկանում։ Շնորհակալ եմ, նախ բարի խոսքերի համար և քառակուսի անգամ շնորհակալ եմ հումորի զգացում ունենալու համար։ Ես չեմ պատրաստվում հեռանալ նախագծից, համենայն դեպս ոչ մինչև չհասցնեմ այն իմ ուզած մակարդակին, որը վայել է միակ միջազգային հայերեն թվային տիրույթին։ Սակայն այս անցած երեք օրերի զգացմունքային ստրեսն այնքան մեծ էր ինձ համար, որ նույնիսկ վախենում էի տնեցիների աչքերի մեջ նայել, որ հանկարծ վիճակս չնկատեն ու չսկսեն ինձ վրա ծիծաղել, իբր էլի դու քո աննպատակ ալտրուիզմով ուզում ես հայրենակիցների համար ձրի գործ անել, տեղն ա քեզ, ու մի երկար պահ նույնիսկ մտածում էի, որ ճիշտ կասեն։ Սա իմ առաջին հայերեն տողերն են, այսպես ասած, աքսորից վերադառնալուց հետո։ Պատկերացրու թե ինչ ասացին իմ ոչ հայ ընկերները, երբ պատմեցի որ ինձ վռնդել են հայերեն վիքիից վարկաբեկիչ ու ահաբեկիչ պահելաձևի համար. ասացին ինչ գործ ունես հոդված ես գրում նրանց համար, այնտեղ պատմությունն ու ատելությունը այնքան ՛շատ է, որ խոտ չի ծլում, հետո ճիշտ է հիշեցին, որ ես էլ եմ հայ ու ներողություն խնդրեցին, բայց դե խոսքը երբեմն թրից ուժեղ է կտրում, բայց նաև թև է տալիս։ --Lilit Gabyan 15:13, 15 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, շատ ուրախ եմ քո վերադարձի համար։ Շատ սրտիդ մոտ մի ընդունիր։ Ստից բաներ են։ Ողջույններոս։--Alex_alex 11:25, 16 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել


Է-մակ խմբագրել

Ուզում էի քեզ է-մակ գրել բայց տեսա, որ հասցեդ չես թողել, եթե թույլ ես տալիս, որ գրեմ ուրեմն ինձ իմ քննարկման էջից է-մակ գրի քո հասցեով։ --Lilit Gabyan 23:01, 16 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, նախ ես չկարողացա գտնել, թե ինչպես կարելի է քննարկման էջից նամակ գրել։ Բայց եթե ինչ-որ ասելիք ունես, ամենանախընտրելին այստեղ գրելն է, որովհետև ես հիմա շատ հաճախ եմ լինում վիքիպեդիայում, և արագ կպատասխանեմ։ Ես որոշակի հարցեր ունեմ, կապված խմբագրման նրբությունների հետ։ Բավականին կարդացել եմ, բայց բացատրությունները ինձ համար հերիք չեն։ Օգտակար կլիներ օնլայն միանալ և հարցերը պարզել։ Դա կարող է լինել, օրինակ սկայպի միջոցով։ Բայց մեծ իմաստով դա լուծում չի։ Հարկավոր է տեսնել, թե այլ վիքիներում այս խնդիրը ինչպես է լուծվում։--Alexander_alex 18:09, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Երեկոյան 11-ից մինչև 3-ը ես կայքում եմ լինում։ Հարցերդ կարող ես այդ ժամանակ տալ, գրեթե օն-լայն կլինի։ --Lilit Gabyan 09:36, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա՞, որ հոդվածներ նշվում են ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ հերթականությամբ։ Իմ կարծիքով դա ճիշտ է, քանի որ մեկ է պոիսկ տալուց ազգանունը, բերում է նույն այդ հոդվածը։ լավ, չերկարացնեմ։ համենայն դեպս բոլոր վիքիենրը, կարծեմ, բացի ռուսերենից այդ օրենքին են հետևում։ Կարևորագույն հոդվածների մեջ ԿԱՆԴԻՆՍԿԻ ՎԱՍԻԼԻՆ, որը կարմիր էր, հենց նոր փոխեցի ՎԱԼԻՍԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ, որ ես եմ ստեղծել մի քանի օր առաջ։ Բացի դրանից, առաջարկում եմ նաև ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մտցնել այդ ցանկի մեջ։ Այդ հոդվածը բավականին որակյալ է, հետագայում էլ ավելի կլավանա։ Եթե համաձայն ես, մտցրու։--Alex 18:21, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Հարցեր

  • Ինչպե՞ս են օգտվում կաղապարներից և կատեգորիաներից։ Նաև ՏԵՂԵԿԱՔՐՏերից։ Ես մինչև այժմ մտնում եմ այլ հոդվածի խմբագրման մեջ, և պատճենում եմ։ ԴԵ ՌԵՖԼԻՍՏ և ՖԱԿՏ, և այլ կաղապարներ անգիր եմ հիշում, բայց հո չի լինի ամենի նչ անգիր հիշել։--Alexander_alex 18:09, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Կաղապարները պետք է ունենան իրենց օգտագործման մասին ձեռնարկ, կաղապարի էջում երևացող։ Ցավոք մեր մոտ նրանք ոչ միշտ են առկա։ Այսպիսով այլ հոդվածում դա նայելը (կամ անգլերեն հոդվածում, քանի որ կաղապարների մեծ մասը համատեղելի են, անգլերենի հետ, և ներքին պարամատրերի անունները թարգմանված չեն), լռիվ նորմալ ձև է այս պահին։ Ինչպես նշեցիք, հնարավոր չէ, ոչ էլ իմաստ ունի ամեն ինչ անգիր հիշել։
Ինչ վերաբերվում է կատոգորիաներին։ Կատեգորիաները նշվում են հոդվածի վերջում, միջլեվային հղումներից առաջ։ Կատեգորիաները նույնպես պետք է ունենան միջլեզվային հղումներ։ Կարող է մեկ–երկու նախատասությամբ նկարագրվի կատեգորիա էությունը։ Կատեգորիաների պետք է իրենք, լինեն մեկ այլ կատեգորիայի ենթակատեգորիա։ Այսպիսով ստացվում է կատեգորիաների մի մեծ ծառ, իրենց ճյուղավորումներով։ Պետք է հիշել, որ միևնույն հոդվածը, չպետք է երկու անգամ հայտնվի մեկ ճյուղում։ Օրինակ եթե Արևմտահայ գրողները, Հայ գրողների ենթակատեգորիան է։ Ապա հոդվածը չպետք է լինի համ «Արևմտահայ գրողներ» կատեգորիաում, համ «Հայ գրողներ» կատեգորիաում։ Մեկ–մեկ կատեգորիաների կառուցվածքը խուճուճ է, և այն ճիշտ կառուցելու համար, երկար մտածելու կարիք է լինում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:38, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Մինչև գրում էի, կարծես Քսելգենը պատախսանեց, հուսով եմ իմ ու նրա գրածների միջև տարբերությունը քիչ կլինի, և ես սխալ բաներ չեմ գրել։
Պայմանավորվածություն չկա, բայց դա էական չի։ Տեսել եմ Վասիլի Կանդինսկի հոդվածը։ Այդ հարցը շատ հեշտ է լուծել առանց երկար-բարակ քննարկելու և «ես ճիշտ եմ, դու ճիշտ չես» կամ «ապացուցիր որ այդպես է» վիճաբանության։ Օրինակ գրել ես Վասիլի Կանդինսկի անունով հոդված, հետո որևէ տեղ, թեկուզ քո քննարկման էջում գրում ես «Կանդինսկի, Վասիլի» առնում ես հոդվածանվան չակերտների մեջ [[ ]], հիշում ես։ Հետո մտնում ես դատարկ «Կանդինսկի, Վասիլի» հոդվածի մեջ և Redirect ես տալիս ու որպես ռեդիրեքտի վերնագիր գրում ես արդեն գրածդ հոդվածի Վասիլի Կանդինսկի, անունը և հիշում ես էջը։ Վերջ։ Հոդվածանվան երկու ձևն էլ պահպանվեց, և դեռ մի էջ էլ ավելացավ վիքիի էջացանկին։ Ուստի ով հավաքի Կանդինսկի միանգամից հուշումի տողում կտեսնի Կանդինսկի, Վասիլի, ով հավաքի Վասիլի կտեսնի Վասիլի և այլ ազգանունների թվում նաև Վասիլի Կանդինսկի։ Որոնումը, ճիշտ ես, ամեն դեպքում տալիս է հոդվածանունը, բայց երբ երկու ձևն էլ կա, հուշումի տողից միանգամից ընտրում ես այն, ինչ պետք էր քեզ, առանց տարբերակների էջ մտնելու։ Քանի որ հայերեն վիքիում Վասիլի բացի Կանդինսկիից ուրիշ բան չկա և Մինաս էլի բացի Մինաս Ավետիսյանից ուրիշ բան չկա, ապա առայժմ հեշտ է։ Վաղ թե ուշ մեկը ստիպված է լինելու բոլոր անձնանունների համար երկրորդ էջ սարքել։ Բայց դա այնքան էական չի, որ հիմա ժամանակ ծախսվի դա ապացուցելու վրա։
Հարցերը
  • Ինչպե՞ս են օգտվում կաղապարներից և կատեգորիաներից։ Նաև ՏԵՂԵԿԱՔՐՏերից։

Կախված է այն բանից, թե ինչ կաղապար ես ուզում օգտագործել և թե արդյոք գիտես թե քեզ որ կաղապարն է պետք։ Հավատա, որ մի քանի անգամ նույն կաղապարը օգտագործելուց հետո ինքնըստինքյան անգիր կհիշես, բայց կարող ես նաև մի նոր էջ բացել քո քննարկման էջին կից ու մեջը հավաքել այն բոլոր կաղապարներն ու տեղեկաքարտերը, որոնք քեզ առավել հաճախ են պետք գալու։ Որոշ կաղապարներ շատ լավ են սարքված։ Ես սկսել եմ թարգմանել մի ահռելի մեծ հոդված Վիքիփեդիա:Կաղապարների օգտագործման ուղեցույց, բայց քանի որ չեմ ուզում դա մենակ անել (լավ կլինի HTML իմացողի հետ միասին, նույնիսկ մի քանի հոգով, իսկ ես դեռ նոր եմ սկսել HTML սովորել ու եթե նկատել ես այստեղ ցանկացած քննարկում կարող է հայկական հարցի կարգավիճակ ստանալ) և մի քանի ուրիշ գործեր ուշադրությունս շեղեցին, առայժմ դադար եմ տվել։ Կոնկրետ հարցրու կաղապարի մասին։

Կատեգորիաներից օգտվելը շատ ավելի հեշտ է քան կաղապարներից։ Եթե արդեն գիտես, թե որ կատեգորիայի ես ուզում վերագրել հոդվածդ, (կարող ես ընտրել կատեգորիաների ցանկից տես Կատեգորիաներ) հոդվածի ամենաներքևում ուրիշ լեզուներով վիքիների հղումնրից առաջ գրում ես կատեգորիան Կատեգորի:բլա բլա և եթե նման կատեգորիա կա, ապա այն միանգամից կկապտի։ Չմոռանաս որ «:» նշանը հայերեն վերջակետ չի, պետք է ֆոնտը փոխես հայերենից, որ ծրագիրը ճանաչի։ Եթե ընտրածդ կատեգորիան դեռ չկա, ապա այն կլինի կարմիր։ Այդ դեպքում սեղմում ես կատեգորիայի կարմիր անվան վրա, բացվում է էջ, որտեղ գրված է նման կատեգորիա դեռ չկա և կա տեքստային բան գրելու պատուհան։ Այդ տեքստային պատուհանի մեջ նույնությամբ գրում ես միայն քո կատեգորիայի անունը՝ Կատեգորի:բլա բլա (չակերտները չմոռանաս, և հիշում ես այդ էջը, երբ կատեգորիայի անունը հիշվում է կատեգորիայի էջում, այն սկսում է ավտոմատ ճանաչել բոլոր այն հոդվածները, որոնց տրված է այդ կատեգորիան և բերում այբբենական կարգով շարում է դրանք իր մեջ։ Ռեֆլիստ ի փոխարեն հիմա կա {{Ծանցանկ}} նույն բանն է։ Ֆակտից դեռ ոչ մի անգամ չեմ օգտվել։ Տեղեկաքարտերի մեծ մասը կիսատ է, համենայն դեպս ինձ չի գոհացնում և ես դեռ պատրաստվում եմ մի քանիսի վրա աշխատել։ Բայց Նավբոքսերը բավականին օգտագործելի են այն ֆորմատով, որը ես եմ պատճենել անգլերեն վիքիից և իմ կարծիքով դրանց թարգմանելը միայն շփոթություն է առաջացնելու։ Տես իմ իմ քննարկման էջում Պահարան ա։ Մտիր խմբագրման ռեժիմ, որ տեսնես որը ինչպես է գրված։ Հանգիստ կարող ես քո ուզած նոր կաղապարը ստեղծել, գրում ես անունը չակերտների մեջ {{}}, ասենք ուզում ես գրել Կաղապար:20րդ դարի ավանգարդիստ նկարիչները, հետո խմբագրման ռեժիմում էջի ամենաներքևում գտնում ես քո նոր բացած կաղապարի կարմիր անունը մտնում ես (խմբագրել) և դատարկ պատուհանում քոփի փեյստ ես անում որևէ քեզ հարմար նավբոքսի տեքստը։ Եթե հենց հիմա նայես էջի տակ կտեսնես որ այդ կաղապարը կարմիր հայտնվել է էջի կաղապարների ցանկում։ Զուտ տրամաբանորեն կարող ես վերնագրերը և անունները փոխելով նոր նավբոքս կաղապար ստեղծել։ Կարող ենք միասին ստեղծել որևէ նման տեղեկաքարտ կաղապար, որ տեսնես թե ինչքան հեշտ է ու հարմար։ --Lilit Gabyan 19:38, 17 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Ալեքս խնդրում եմ զգույշ արտահայտվիր Քաոջոքեր մասնակցին դիմելիս։ Ես համոզված չեմ, որովհետև նրան չեմ տեսել, բայց բոլոր արածների ու գրածների ոճից ենթադրում եմ, որ it is a she.—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Lilit Gabyan (քննարկումներդրում) 22:09, 17 Մայիսի 2010.
Նախազգուշացում՝ որևէ Վիքիփեդիայի մասնակցի անձնական հատկանիշների մասին հասարակական տարածքում ենթադրություններ կամ նույնիսկ տեղեկություններ տարածելը հակասում են Վիքիփեդիայի կանոններին: Մյուս համարժեք վերաբերմունքը հանգեցնելու է անմիջական արգելափակման: Chaojoker 18:46, 18 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Հասկացա"ր։ --Lilit Gabyan 09:41, 19 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Հրատապ խմբագրել

Ալեքս, ծանոթացեք Խորհրդարանի վերջին քննարկումներին, հատկապես իմ բացած երկու վերջին նոր քննարկումներին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 08:20, 18 Մայիսի 2010 (UTC) Ծանոթացա --Alex 21:45, 18 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Է-մակ գրելու ձևը խմբագրել

Ալեքս մտնում ես իմ քննարկման էջը և գործիքներ սյունակից (էջի ձախից) գտնում ես Էլ-նամակ ուղարկել մասնակցին։ --Lilit Gabyan 09:05, 18 Մայիսի 2010 (UTC) Հ.Գ. Ուղղակի խուսափիր խորհրդարանում որևէ բան գրել միառժամանակ։ Եթե հոդված գրելու հետ կապված հարց ունես, դիմիր կոնկրետ մարդկանց։ Ժամանակը ափսոս է։Պատասխանել


Նոր կաղապար սարքելը խմբագրել

Ինչպե՞ս են նոր կաղապար սարքում։ --Alex 09:18, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Նույն կերպ, ինչ հոդվածները, պարզապես սկզբում Կաղապար: (օրինակ՝
Alex alex
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
, սեղմելով այս լինկի վրա կարող էս ստեղծել այդ կաղապարը)։ Սակայն կաղապարի կառուցվածքը մի քիչ ավելի բարդ է, քանի սովորական հոդվածինը, ավելի հեշտ է այլ լեզուներից վերցնելը ու թարգմանել/փոփոխելը, քան սկզբից ստեղծելը։ Քեզ ինչպիսի՞ կաղապար է պետք։--Vacio 09:29, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Չէղավ...--Alex 18:29, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել
Alex alex, ի՞նչ կաղապար եք ուզում սարքել: Եթե կարողանաք նշել, ավելի հեշտ կլինի օգնել: Chaojoker 06:58, 26 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Շատ զգացված եմ։ Շնորհակալություն --Lilit Gabyan 19:41, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Կրկին ողջույն, Ալեքս։ Քո ստեղծած փորձնական կաղապարը ես դրել եմ արագ ջնջման քանի որ այն գտնվում էր հոդվածների անվանացանկում։ Կաղապարների անվանացանկը սկսվում է Կաղապար:-ով։ Եթե ցանկանում ես կաղապար ստեղծել {{ և }} միջև գրի նոր կաղապարի քո ուզած անվանում, սեղմիր նախադիտել և ապա կլկիկ արա կարմի լինկի վրա (կարմիր հղում է հայտնվում եթե չկա այդպիսի կաղապար։ Օրինակ «փորձնական» անվանումով կաղապար կարող ես ստեղել մուտքագրելով {{փորձնական}}, որը նախադիտելիս դառնում է Սա փորձնական կաղապար է։ Հետագայում պետք է ջնջել։։ Կլիկ անելով վերջինիս վրա, կարող ես սկսել ստեղծել քո փորձնական կաղապարը։ --Vacio 09:56, 26 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Շատ լավ։ Հիմա նորից կփորձեմ։--Alex 10:31, 26 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Նկատեցի՞ր, որ վերևում նախկին կարմիր հղումը այժմ փոխարինվեց փորձնական կաղապարի մեջ քո մուտքագրած նախադասությամբ։ --Vacio 10:13, 26 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Հա, արդեն եղավ։ Հիմա մնաց նկար դնելը և մնացածը։ Ես ուզում եմ մի կաղապար ստեղծել, որը կպիտակավորի շատ լեզվական սխալներով հոդվածները։ Դրանք այնպիսի հոդվածներ են, որի ջնջելը անիմաստ և ափսոս է, բայց գրված են ուղղագրական և ոճական սխալներով։ ասենք կարելի է անունը դնել Կաղապար:Ուղղագրություն --Alex 10:31, 26 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Աշխարհի լեզուների ցանկ Ամբողջը էջի ջնջումը խմբագրել

Խնդրում եմ միջամտել Նույնիսկ բացատրելուց հետո, որ դա իմ սկսած նախագծի համար անհրաժեշտ ցանկ է Chaojoker ադմինը ջնջել է Աշխարհի լեզուների ցանկ (ամբողջը) հոդվածը, որի համար ես հատուկ երկու նոր կաղապար եմ ստեղծել և բավականին երկար ժամանակ ծախսել։ Կարո՞ղ եք դուք ինձ բացատրել, թե ադմինը ինչ իրավասություն ունի որոշելու որևէ հոդվածի հատկապես մասնագիտական բնույթի հոդվածի լինել չլինելու ճակատագիրը երբ ինքը դրանից ակնհայտորեն բան չի հասկանում։ Եվ վերջապես սա ի՞նչ հալածանք է, ես արդեն չգիտեմ ինչ որակավորում տալ դրան։ Ուրիշ ջնջելու կամ խմբագրելու բան չունի։ Եթե չեք ուզում որ ես խորհրդարանում նոր քննարկման թեմա բացեմ, ինչի արդյունքը կարող է լինել ևս մեկ ժամանակի և արդյունավետության կորուստով ու առանց այն էլ աբսուրդ մթնոլորտի շիկացումով քննարկում, որի հետևանքները այս անգամ արդեն կարող են շատ ավելի վատ և հոռետեսական լինել քան բոլոր նախորդները միասին վերցրած խնդրում եմ միջամտեք և վերականգնեք իմ հոդվածը։ Ես ոչ ուզում եմ բանավիճել այդ մասին, ոչ էլ արդեն դրա ուժն ունեմ, անկեղծորեն։ Սա արդեն խայտառակության գագաթնակետն է։ Հնարավոր է ես ինչ-որ մեկին վրդովվեցրել եմ իմ խմբագրումներով։ Բայց ես ոչ մեկի հոդվածը չեմ ջնջել։ Սա ոչ թե զուտ անձնական վիրավորանք է արդեն այլ բացարձակ միանշանակ և ադմինական վանդալություն ուղղված կոնկրետ անձի դեմ։ Սա ուրիշ որակավորում չի կարող ունենալ։ --Lilit Gabyan 20:52, 25 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

հարց խմբագրել

Hi Alex, I saw you started the article on Գանգուբայ Հանգալ. I wanted to ask for help in starting an article on the Armenian Wikipedia about Ram Narayan. Can you please help and translate the introduction? Thank you very much! Regards Hekerui 14:09, 1 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

hi, would you Like me to translate RAN NARAYAN into armenian? --Alex 10:01, 8 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Yes, please translate the introduction. Thank you Hekerui 15:35, 8 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Ok, I will do it. I heared Narayan in Youtube, I liked it very much. It will be a pleasure for me to translate his article. Best regards.--Alex 23:39, 8 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Thank you! I worked a little bit on the page, too. Can you check whether the categories are correct? Hekerui 11:19, 11 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Everythink is OK))) thank you very much, I tryed my best )))--Alex 19:23, 17 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում: խմբագրել

Ողջույն Alex alex, պատկերասրահներին և թանգարաններին անդրադառնալով, մեծ գործ ես անում, շնորհակալություն։ Մի խնդրանք հարկավոր չէ բեռնել նկարներ ուրիշ կայքերից, եթե դրա թույլատրությունը չկա։ Եթե նկարի տակ կայքի կամ կազմակերպության պատկերանիշն է, կամ կայքի հասցեն, ապա այդ նկարը վիքիյում օգտագործելը հեղինակային իրավունքների խախտում է։ Ես հեռացրի Սարյանի տուն-թանգարանի նկարը, քանի որ նա այդպիսին էր։ --beko 14:32, 19 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Մինչև բեռնելը ես Ազգային պատկերասրահի էջի քննարկման էջում հարցը բարձրացրել եմ։ Նկարների վրա ոչ մի պատկերանիշ չկա։ հենց նոր նորից ստուգեցի։ Հարցն այն է, որ վերոհիշյալ նկարները կախված են պատկերասրահում և շատ տարբեր տեղեր ազատ օգտագործվում են։ Չեմ կարծում, որ դա հեղինակային իրավունքների խախտում է։ Ի վերջո յուրաքանչյուր մարդ կարող է դրանք ֆոտոնկարել։ Վերցնենք թեկուզ Մոնա Լիզայի նկարը, եթե բեռնենք Լուվրի էջից, դա խախտու՞մ կլինի։ Չեմ կարծում։ Աշխարհի ամեն այնկյունում այդ նկարը կարելի է հեշտությամբ գտնել։ Այդ տրամաբանությամբ եմ նկարները բեռնել։ Նույնն էլ վերաբերվում է Սարյանի տան շենքին։ --Alex 17:31, 19 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Սարյանի տուն-թանգարանի շենքի նկարի վրա imagasevice.com կայքի ջրանիշն էր, այլապես ես չէի հեռացնի։ Ահա այն կայքում։ --beko 18:42, 19 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Այո, արդեն նկատել եմ))) ինձ թվաց պատկերասրահի նկարները ի նկատի ունեք։ Եթե Սարյանի տուն-թանգարանի Ֆոտո կարողանայիք ձեռք բերել, շատ լավ կլիներ։--Alex 18:44, 19 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Կաշխատեմ մյուս շաբաթ նկարել։ --beko 18:52, 19 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Եթե այդ կողմերում լինք, խնդրում եմ նաև Երվանդ Քոչարի թանգարանի շենքը նկարեք։ Սարյանի և Մաշտոցի Պողոտայի հատման կետում` Թամանյանի արձանից ոչ հեռու։ Դիմացը Վիլիամ Սարոյանի արձանն է։--Alex 14:24, 20 Օգոստոսի 2010 (UTC) ինչպես նաև Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը։ Մաշտոցի պողոտայի վրա։Պատասխանել
Ինչ—ինչ, բայց Երևանը լավ գիտեմ, հատկապես թանգարանները: Մի օր կտրամադրեմ այդ գործին, կարող է մի քիչ ուշանա, բայց հաստատ կլինի:--beko 16:22, 26 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Քարտեզ խմբագրել

Կրկին ողջույն Ալեքս, կոորդինատների դեպքում դժվար բան չկա, ուղղակի օրինակ անգլալեզու վիքից դրանք նայես ու քոփիփաստով լրացնես կամ այլ կայքերից, ես արդեն ուղղեցի Ջաջուռ հոդվածում:6AND5 19:41, 25 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Արդեն նկատեցի, շնորհակալություն։ Եթե Պանդուխտի քննարկման էջում գրածս հարցով էլ օգնես, շատ շնորհակալ կլինեմ։ --Alex 19:45, 25 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Ֆոտոների պահով արդեն պատասխանել եմ, տեսանյութի պահով վաղը կնայեմ: 6AND5 19:50, 25 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Պոլ Գոգեն խմբագրել

Ողջույն հարգելի մասնակից Alex alex: Ցանկանում եմ հարցնել, դուք զբաղվում եք Գոգենի հոդվածով? Hovhannes Vardumyan 16:02, 1 Սեպտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ողջույն Alex alex, ենթավերնագրերի արանքում այդքան մեծ տարածքներ թողնելը անիմաստ է։ Ի դեպ Գոգենի ռուսերեն հոդվածի՝ որից կատարվել է թարգմանությունը, հղումը տվել եմ Գոգենի քննարկման էջում։--beko 13:35, 5 Սեպտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Alex alex ինչպես ի վեջո վարվել Գոգենի հոդվածի հետ, որովհետև արդեն մի քանի օր փոփոխություն չկա: Hovhannes Vardumyan 16:23, 9 Սեպտեմբերի 2010 (UTC)Պատասխանել


Թանգարաններ խմբագրել

Ողջույն Alex alex, թանգարանների մասին չեմ մոռացել, պարզապես ժամանակս չի ներում։ Մի արևոտ օր այդ գործին եմ նվիրելու։--beko 18:54, 31 Հոկտեմբերի 2010 (UTC) Շնորհակալ եմ, Բեկո ջան, դրա համար մի անհանգստացի, մոտ ժամանակներս եթե Հայաստանում լինեմ` ինքս էլկզբաղվեմ դրանով։--Alex_alex 19:16, 31 Հոկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Meta խմբագրել

Requests for comment/Armenian Wikipedia tolerance--PPerviz 23:51, 13 Նոյեմբերի 2010 (UTC)Պատասխանել

  Վիքիմեդալ
Հարգելի Alex, նվիրում եմ Ձեզ այս մեդալը Հայերեն Վիքիփեդիան

զարգացնելու համար: 6AND5 20:43, 15 Նոյեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Պատկերները Վիքիպահեստում խմբագրել

Ողջույն, Alex alex: Եթե քո բեռնած պատկերները դու ես նկարել, ապա կարող ես դրանց բեռնել Վիքիպահեստում, այդպիսով բոլոր Վիքինախագծերին հնարավորություն տալով օգտվել դրանցից: Եթե հարցեր լինեն դրա ինչպիսության մասին, խնդրեմ մի հապաղիր հարցնել: Chaojoker 08:21, 1 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ողջույն խմբագրել

Ողջույն Ալեքս, ողջունելու համար անհրաժեշտ է ուղղակի տեղադրել այս կաղապարը. {{subst:ողջույն|մասնակցի անուն|~~~~}} կամ {{subst:ողջույն}}, վերջինիս դեպքում անունդ չի պահպանվի:6AND5 21:48, 1 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել


Քո հոդվածները խմբագրել

Գնահատում եմ քո կարևոր աշխատանքը, բայց որ դա ավելի լավ լինի, պետք է նշես հոդվածներում կատեգորիան, տեղադրես անավարտի համապատասխան կաղապարը և սկսես հոդվածները հետևյալ կերպով՝ «Բերդ — քաղաք Հայաստանում»: Օք?--Պանդուխտ 14:16, 14 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ողջույն կաղապարը խմբագրել

Alex ales, «Ողջույն» կաղապարը նորից մի փոքր փոփոխվել է։ Խնդրում եմ այն տեղադրես հետևյալ ձևաչափով՝ {{subst:ողջույն|Alex alex}} (առանց --~~~~-ի)։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 14:10, 20 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ի դեպ հարկավոր է քննարկման էջում տեղադրել:--6AND5 15:32, 20 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Պատկերնի բեռնումը խմբագրել

Ողջույն, Alex alex: Քո բեռնած պատկերը, ինչպես երևում է, քո սեփական աշխատնքը չե (չափսն է փոքր և արտոնագրի կաղապար չկա): Քանի որ «Քարվաճառ» հոդվածում արդեն լուսանկար գոյություն ունի և այն դեռ փոքր ցանկալի է չբեռնել երկրորդ անազատ կաղապարը, մանավանդ տեղադրելով այն ահարմար տեղում: Եթե հոդվածի համար պատկեր չեր եղել, ապա դա ուրիշ բան է, բայց խորհուրդ եմ տալիս նման դեպքերի համար անազատ պատկերներ չբեռնել:--Պանդուխտ 15:22, 19 Փետրվարի 2011 (UTC)

Բեռնել եմ փոքր չափսի, ինչպես որ թույլատրվում է։ Չնայած այլ պատկեր կա Քարվաճառի, բայց այդ պատկերում ոչ մի բան չի երևում քաղաքից։--Alex_alex 15:26, 19 Փետրվարի 2011 (UTC)
Սկզբնական պատկերում փողոցն է, իսկ քո բեռնած պատկերում ժայռեր են:--Պանդուխտ 17:18, 19 Փետրվարի 2011 (UTC)

ՀՀ գյուղեր խմբագրել

Հոդվածների վերնագրերում մարզի անվանումը պետք է գրել փակագծերում՝ Կողես (Լոռու մարզ):--Պանդուխտ 21:39, 19 Փետրվարի 2011 (UTC)

Եվ կխնդրեի քարտեզի չափը ընտրել 250 պիքսել:--Պանդուխտ 21:40, 19 Փետրվարի 2011 (UTC)
Լավ։ Այդ դեպքում սակայն պետք է գյուղերի ցանկում բոլոր գյուղերը փոխել։ Հոդվածի անվանումը ոչ թե ես եմ որոշել, այլ հղվել եմ «Լոռում մարզի գյուղերի ցանկին»։--Alex_alex 21:43, 19 Փետրվարի 2011 (UTC)

Ողջույն Alex alex: Ես քեզնից նվեն եմ ստացել, բրոնզե Վիքիմեդալ, կասե՞ս ինձ թե ինչ է դա իրենից ներկայացնում. ուղղակի սինվո՞լ է, թե՞ ուրիշ բան էլ կա:

Բարև, Armdesant։ Մասնակցային էջում գրառում կատարելիս վերջում ավելացրեք ստորագրություն( ~ ~ ~ ~), որպեսզի պարզ լինի, թե ումից է գրությունը։ Վիքիմեդալը ցույց է տալիս որևէ մասնակցի վերաբերմունքը մի այլ մասնակցի, այո, սինվոլիկ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ միացել եք նախագծին և այդքան բարձրորակ հոդվածներ եք տեղադրել։ --Alex_alex 22:20, 24 Փետրվարի 2011 (UTC)

Շնորհակալություն ցուցաբերված վերաբերմունքի համար: Ապագայում նախատեսում եմ էլ ավելի զարգացնել հայերեն հանրագիտարանը:Շնորհակալություն աջակցելու համար:

Տեղեկաքարտ Վանք խմբագրել

Բարև, Alex alex: Ուսումնասիրեցի ԱնգլաՎիքիի en:Template:Infobox monastery-ն: Իմաստ չկա այն հայերեն թարգմանել, քանի որ {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} ավելի մեծ է, լիքը և որակավոր: Այսինք, եթե ուզում ես վանքի մասին հոդված ստեղծել կամ հոդվածում կաղապար տեղադրել, ապա օգտագործիր {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}-ը: Իսկ եկեղեցու մասին շուտով կասեմ:--Պանդուխտ 17:53, 3 Մարտի 2011 (UTC)Պատասխանել

Ըստ կաղապարի «Եկեղեցու» և վանքի տարբերությունը ո՞րն է։ Գոյություն ունեն արդեն պատրաստի կաղապարներ` ահա դրանք։




Alex alex
[[Պատկեր:
 
|250px| | link=Պատկեր:
 
| alt=]]




Alex alex
 
Հիմնական տվյալներ

Հեղինակային իրավունքների խախտման փաստ խմբագրել

Ողջույն, Alex alex, Առցանց բանկային գործ հոդվածը արագ ջնջման նշելիս նշել ես «Հեղինակային իրավունքի խախտում»: Կարող ե՞ս խնդրեմ նշել թե ինչ աղբյուրից է պատճենում պարունակում կամ ինչպե՞ս է խախտում հեղինակային իրավունքները: Chaojoker 05:23, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ինձ չհաջողվեց պարզել աղբյուրը: Բայց տեքստի ոճից կարելի է եզրակացնել, որ սա որևէ թերթի հոդվածից է պատճենահանված կամ որևէ գրքից: Ես նշել էի նաև երկրորդ պատճառը` չի համապատասխանում վիքի չափանիշներին: Քանի որ ամբողջ հոդվածը գրված է ոչ հանրագիտարանային ձևով և լուրջ կասկածներ կան հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ, պետք է առանց այլևայլությունների անմիջապես ջնջել այն: --Alex_alex 08:12, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Alex alex, եթե պատճենման փաստ չկա, և մասնակիցը պատճենումների պատմություն չունի, չի կարելի զուտ ենթադրության հիման վրա հոդվածն արագ ջնջել: Տոնի և ոճի վերաբերյալ համաձայն եմ, և դրա համար հոդվածն արդեն պիտակվել է տոն կաղապարով, բայց անձամբ չեմ գտնում, որ եթե չեզոք է, սակայն տոնը կամ ոճը խնդիր ունի, օրինակ այս դեպքում, կարիք կա այն արագ ջնջել, երբ հնարավոր է այն բարելավվել և հանրագիտարանային դարձնել: Եթե դեռ համոզված ես, որ արժի այն ջնջել, խնդրում եմ այն պիտակիր {{ջնջել}} պիտակով, և պատճառներն արտահայտիր ՎՓ:ՋԵՀ էջում: Եթե համայնքն ևս համաձայն լինի, կարելի է ջնջել: Chaojoker 08:24, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Քաոջոկեր. ես միշտ կողմ եմ հանդես գալիս հոդվածը բարելավելուն, բացի մի դեպքից, երբ հոդվածը ամբողջովին անհարիր է հանրագիտարանին, այսինքն երբ «բարելավելը» այլևս անհնար է, պետք է ջնջել, նորից գրել: Այդ դեպքում տրամաբանական է ջնջելը: Սա այդ դեպքն է: Այս հոդվածում ի՞նչն է ինձ ստիպում մտածել Հ.Ի-ի խախտման մասին: Այն, որ հոդվածը գրավծ չէ որպես հանրագիտարանային նյութ: Սա փաստ է: Դա էր պատճառը, որ ես պիտակեցի «արագ ջնջման», որը ավելի կարևոր է նմանատիպ հոդվածների դեպքում, քան, օրինակ կարճ հոդվածների դեպքում, որովհետև կարճերը սովորաբար գրված են լինում վիքիի համար, և բարելավման հնարավորությունը ավելի մեծ է լինում (այն գրողի կողմից):

Եթե այս հոդվածը գրել է գրանցված մասնակից, ապա նրան կարելի է տեղեկացնել իր քննարկման էջում: Իսկ հոդվածը ջնջել--Alex_alex 08:31, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Alex alex, այն, որ հոդվածը գրված չէ որպես հանրագիտարանային նյութ չի ապացուցում, որ ՀԻ-ի խախտում է: Հնարավոր է մասնակիցն այն գրել է իր ներկայացման համար, կամ գրել է որպես տնային աշխատանք, հետո որոշել այն նաև ներդնել Վիքիփեդիայում: Այս հոդվածն արագ ջնջման չափանիշներին չի համապատասխանում: Եվ նաև խնդրում եմ ապագայում զերծ մնալ առանց աղբյուրի հստակ նշելու հոդվածն որպես ՀԻ խախտում պիտակել արագ ջնջման: Բոլոր դեպքերում, երբ կասկածում եք, որ կարող է ՀԻ խախտում լինել կամ հոդվածը պետք է ջնջվի ոչ արագ ջնջման չափանիշներին համապատասխանող պատճառներով, վարվեք ինչպես նշեցի նախկին գրառման մեջ, որի ընթացքում կարող եք ևս տեղեկացնել գրող մասնակցին (կամ ԱյՓի հասցեին): Chaojoker 08:52, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Կրկնեմ. Նույնիսկ եթե հոդվածը չի խախտում ՀԻ-ին (սակայն ամենայն հավանականությամբ խախտում է), նույնիսկ այդ դեպքում հոդվածը պետք է արաջ ջնջել, քանի որ հոդվածը բարելավման ենթակա չէ, այլ ենթակա է զրոյից սկսած նորից գրելու: Ուստի տրամաբանական է այն ամբողջովին ջնջել: Սա իմ տրամաբանությունն է: Բայց եթե այն ձեզ չի համոզում, խնդրում եմ վարվել, ինչպես ճիշտ կհամարեք:--Alex_alex 09:14, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Հոդվածի հեղինակը օգտվել է Кондрашов Ю. Н. “Введение в проектирование автоматизированных банковских систем” , учебное пособие, М.: Финансы и статистика, 1996г. հոդվածից, որը ռեֆերատի տեսքով կա համացանցում: Կարծում եմ պարզապես թարգմանություն է քանի որ տեքստում կան տառասխալներ Պարզապես տոնը հանրագիտարանային չէ և հարկավոր է ուղղել:--Bekoքննարկում 10:07, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ նյութի բառացի թարգմանությունն առանց շարահյուսության փոփոխության ևս ՀԻ խախտում է, սակայն այս դեպքում անձամբ չեմ կարող ստուգել շարահյուսության համապատասխանումը կամ աղբյուրի ՀԻ իրավիճակը: Կփորձեմ տոնն որոշ չափով փոխել: Chaojoker 10:20, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Խնդրում եմ հոդվածներից հետո տեղադրեք նաև կատեգորիաներ:

Խոջալու խմբագրել

Ողջույն Ալեքս Քննարկում:Խոջալուի արյունահեղություն առաջարկել եմ հոդվածը բաժանել երկու մասի՝ դեպքերի և դրանց վերաբերյալ մեկնաբանությունների։ Հուսով եմ կարձագանքես։ --vacio 15:01, 14 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

քվեարկություն խմբագրել

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը: ERJANIK 09:43, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Alex alex, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Ջնջվել է պատկերներ խմբագրել

 

Հարգելի՛ Alex alex։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Հեղինակային իրավունքի խախտման պատճառով, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 08:42, 18 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Յուրահատուկ շքանշան
Բարի վերադարձ, հարգելի Alex alex: Ուրախ եմ Վիքիպեդիայում երկար փորձ ունեցող մասնակցին կրկին խմբագրելուց տեսնել: Հուսամ կծանոթանանք :) ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:44, 30 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Քննարկումների հեռացում խմբագրել

Ողջույն, հարգելի մասնակից։ Ըստ մասնակցային էջերի կանոնակարգի՝ քննարկումները չի թույլատրվում հեռացնել։ Դրանք կարող եք արխիվացնել, եթե քննարկման ավարտից անցել է 30 օր։--Լիլիթ (քննարկում) 04:35, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել