Քննարկում:Խոջալուի արյունահեղություն

Active discussions

ՊաշտպանելԽմբագրել

Հոդվածը պաշտպանված լինելու կարիք ունի, քանի որ առաջին խմբագրումներից անմիջապես հետո սկսել է ենթարկվել հարձակումների և վանդալությունների։ Հավանականություն կա, որ վանդալությունները կշարունակվեն։ --Alex_alex 15:47, 26 Փետրվարի 2011 (UTC)

Պատկերներ ավելացնելը պե՞տք է արդյոք վանդալություն համարել։ Իմ կարծիքով Հաագայի կամ Բաքվի հուշարձանները կարելի է թողնել հոդվածում։ --Vacio 18:13, 26 Փետրվարի 2011 (UTC)
Այո, վանդալություն է, որովհետև խոջալուի դեպքերին վերագրվող պատկերների մի մասը կապ չունի Խոջալուի հետ, մյուս մասը` զրպարտաբար ներկայացվում է, որպես «հայերի վայրագություններ»։
Կասկածեսի պատկերները պետք չէ ներառել, համաձայն եմ։ Սակայն դա վանդալություն չի կարելի կոչել։ Իսկ հուշատձանները կասկածելի չեն։ --Vacio 20:02, 26 Փետրվարի 2011 (UTC)

Հոդվածի անվանումըԽմբագրել

Այս հոդվածի ներկա վերանգիրը pov է պարունակում, որը բացարձակապես անընդունելի է։ Առաջարկում եմ այն վերանվանել գոնե «Խոջալուի դեպքեր» կամ առաջարկել այլ տարբերակ։ Ոչ ոք չի ժխտում, որ եղել է արյունալի դեպք և պետք չէ հոդված գրել «իբր թե» տեղի ունեցած դեպքերի մասին։ --Vacio 18:09, 26 Փետրվարի 2011 (UTC)
Հոդվածը ադրբեջանական զեղծարարության մասին է։ Խնդրում եմ առաջարկությամբ հանդես գալուց առաջ ծանոթանալ հոդվածի բովանդակային ուղղվածությանը։ Զեղծարարությունը այլ բան է, դեպքը` այլ։ --Alex_alex 19:44, 26 Փետրվարի 2011 (UTC)
Հմմմ, տրամաբանությունը, միջլեզվային հղումները և ներկայիս բովանդակությունը այլ բան են ասում։ Բացի այդ քո նշած «ուղվածությունը» OR է և վիքիփեդիայում նման ուղվածություններից պետք է խուսափել։ --Vacio 19:59, 26 Փետրվարի 2011 (UTC)
Նկատի ունեմ, Վիքիփեդիան պետք է ներկայացնի եղած տեսակետները և փաստերը, ոչ թե «ապացուցի» դրանցի մեկի կամ մյուսի ճշմարտությունը կամ կեղծարարությունը։ --Vacio 20:04, 26 Փետրվարի 2011 (UTC)
Համաձայն եմ Vacio–ի հետ, թե հոդվածի անվանումը, թե իր առաջին բառը, ակնհայտորեն ոչ հարգատիրանային–չեզոք են, ու day.az–ական ոճով են գրված։ Եկեք նախ գրենք մեկ հոդված դրա դեպքերի մասին, կողմերի վարկածներով ու վստահելի աղբյուրենրով, երբ այդ զեղծարարության մասը, այնքան ծավալուն դառնա, որ առանձին հոդվածի արժանանա, նոր կմտածենք թե ինչպես այն անվանել։ Այժմյան տեսքը, ոչ ընդունելի է, ոչ էլ իմաստ ունի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:28, 27 Փետրվարի 2011 (UTC)
Ողջունում եմ «Խոջալուի դեպքեր» հոդվածի ստեղծման ձեր մտադրությունը։ Խնդրում եմ այդ հոդվածին վերաբերող քննարկումները շարունակել հենց այդ հոդվածի քննարկման էջում։ --Alex_alex 13:19, 27 Փետրվարի 2011 (UTC)
Ալեքս–Ալեքս, ես ակնկալում եմ ձեզանից, ավելի գործընկերական և կառուցողական մոտեցում։ Այս մոտեցումով դուք ոչ մի դրական արդյունքի չեք հասնի, թե նախագծի համար, թե ձեր։ Նույնը վերաբերվում է «Եհավայի վկաններ» քննարկմանը։ Եթե նպատակ ունեք դիմադրել ադրբեջանական պրոպոգանդային և լուսաբանել իրականությունը, ոչ էլ նման ոճով դրան եք հասնում, հակառակը նման տոնի և ձևի մերժումով ընթերցողի մոտ միայն կասկածներ եք հառուցում։ Խնդրում եմ արձագանքել վերևում արտահայտած իմ ու Վաչագանի մտքերին ու առաջարկներին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:36, 27 Փետրվարի 2011 (UTC)
Հարգելի Ալեքսեյ, եթե վիքիպեդիայի որևէ մասնակցի որևէ գրառման չեմ պատասխանում (նկատի ունեմ ակտիվ ժամանակ), նշանակում է, վերևում արդեն այդ հարցին անդրադարձել եմ։ Վասիո մասնակցի նկատողությունը միջլեզվային հղումների մասին միանգամայն իրավացի է և ուղղված է։ Ներկայիս հոդվածը չի հղվում այլ լեզուներում «Իրադարձությունների» հոդվածներին։ Մի փոքր տեխնիկական խնդիր կար, որորվհետև մի ԲՈՏ նորից ավելացրել էր միջլեզվային հղումները, սակայն հիմա կրկին ուղղված է։--Alex_alex 13:51, 27 Փետրվարի 2011 (UTC) «Եհովայի վկաների» հարցին անդրադարձել եմ այդ էջի քննարկման բաժնում։ --Alex_alex 13:51, 27 Փետրվարի 2011 (UTC)

ԱղբյուրներԽմբագրել

Խնդրում եմ այսպիսի հոդվածներում խուսափել http://xocali.net և նման կարգի կայքէջերի գործածումից, քանի որ վերջինս ունի զուտ քարոզչական նպատակ։ Նախընտրելի է օգտագործել, աղբյուրներ, որոնք ունեն վերուծական հիմք և քիչ թե շատ հեղինակավոր են։ --vacio 15:24, 6 Նոյեմբերի 2011 (UTC)

Հարգելի Վասիո, իմ` հոդվածի ստեղծման առաջին տարբերակը շրջանառության դնելուց ի վեր հոդվածը տարաբնույթ քննարկումների առիթ է հանդիսացել: Ես բազմիցս նշել եմ և նշում եմ, որ հոդվածը ստեղծվել է ոչ թե այդ այդ դեպքերի մասին, այլ այդ դեպքերի` ադրբեջանական քարոզչության: Նախատեսված է, որ հոդվածը այնքանով անդրադառնա այդ իրադարձություններին, որքանով որ այն անհրաժեշտ է` ադրբեջանական քարոզչության մասին հոդվածը գրելու համար (միջլեզվային հղումները սխալ են, անհրաժեշտ է փոխել, տեխնիկական խնդիր կա):

Սակայն ցավոք սրտի ձեր և այլ մասնակիցների մեջ դժվարություններ կան հասկանալու այս պարզունակ միտքը. ի հակառակ սրան, դուք բերում եք փաստարկներ որոնք որևէ կապ չունեն իմ պնդման հետ, ուր մնաց` հերքեն կամ հաստատեն այն: Հոդվածը քարոզչական է այնքան, ինչքան որևէ երևույթի մասին ցանկացած այլ հոդված. ուստի հոդվածի պակասավոր լիենելու և վիքիպեդիայի օրենքներին չհամապատասխանելու ձեր պնդումները անտեղի են: Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես և` որ դուք թեկուզ վիճելի հոդվածում առանց քննարկելու կատարում եք սեփական պատկերացումներին համապատասխան անպատասխանատու փոփոխություններ (սա առաջին դեպքը չէ), նպատակահարմար եմ համարում դիմել ադմինիստրատորներից մեկին` հոդվածի պարունակությունը ջնջելու խնդրանքով:

Այսուհետև խնդրում եմ առանց քննարկելու և ապավինելով վիքիօրենքների միայն ձեր իմացություններին` զերծ մնալ իմ խմբագրած հոդվածների խմբագրումից` ի շահ վիքիպեդիայի:--Alex_alex 20:48, 11 Նոյեմբերի 2011 (UTC)

Հարգելի մասնակիցներ, քանի որ հնարավոր է չեզոքության պահպանումը մի քիչ դժվար լինի այս հոդվածում, և դա այս հոդվածի գրելը քիչ մը դժվար է դարձնում, և հնարավոր է տարաձայնություններ առաջանան, առաջարկում եմ վարվել հետևյալ կերպ՝
  • Բոլոր ավելացրած նյութերը հաստատել հնարավորինս չեզոք և հեղինակություն վայելող աղբյուրներով։
  • Ցանկացած փաստ, որը տարաձայնելի է, նշել {{փաստ}} կաղապարով։ Եթե ներկայացվում է վստահելի աղբյուր՝ հեռացնել կաղապարը․ եթե մինչ երկու շաբաթ փաստ չի ներկայացվում՝ ջնջել նախադասությունը կամ տեղեկությունը, իսկ եթե ավելացվում է ոչ վստահելի աղբյուր՝ այն քննարկել քննարկման էջում և համաձայնության գալ նախքան այն հեռացնելը, թողնելը, կամ տեղեկությունը կամ աղբյուրը փոխարինելը։
  • Հոդվածում չեզոք և վստահելի աղբյուրներից նյութեր ավելացնելիս նախապես քննարկել հարկավոր չէ, բայց ուրիշի ավելացրած նյութերը հեռացնել միայն եթե արդեն արվել են վերում նշված քայլերը և համաձայնություն կա։
Քանի որ տարաձայնությունների լինելը շատ հավանական է (և արդեն կան), կոչ եմ անում բոլորիս հնարավորինս հարգանքով և փաստերի վրա հիմնվելով քննարկենք, առանց անձնական դիտողությունների դիմելու, և հիշենք բոլորս էլ այստեղ ենք որովհետև հետաքրքրված են հնարավորինս բարձրորակ հանրագիտարանի կազմելու մեջ օգնելու համար։ Բարի խմբագրումներ, Chaojoker 03:39, 12 Նոյեմբերի 2011 (UTC)


Հարգելի Քաոջոկեր: Ողջունում եմ վեճերը հարթելու ձեր պատրաստակամությունը: Տվյալ դեպքում իմ մոտեցումը հետևյալն է. սույն հոդվածում իմ արած բոլոր խմբագրումները ես նպատակահարմար եմ համարում ջնջել: Վերջինները կազմում են հոդվածի գրեթե ամբողջ պարունակությունը. Ուստի դիմում եմ Ձեզ` հոդվածը ջնջելու խնդրանքով: --Alex_alex 09:36, 12 Նոյեմբերի 2011 (UTC)
Alex alex, խնդրում եմ հստակեցրեք թե ինչ նկատի ունեք «անպատասխանատու» խմբագրումներ ասելով։ Եթե նկատի ունեք անվանափոխությունը, ապա որպես խնդրի լուծում կարող եմ առաջարկել ունենալ երկու առանձին հոդված. մեկը փաստացիորեն կատարված դեպքերի մասին, մյուսը դրանց մեկնաբանության։ Տվյալ դեպքում ելնելով հոդվածի բովանդակությունից և նրանում տեղադրված լեզվային հղումներից, տրամաբանական համարեցի, որ այն պետք է լիներ կատարված դեպքերի մասին և ոչ թե դրանց վերաբերյալ զեղծարարության մասին։ Բացի այդ, եթե ընդունելի է վերոհիշյալ առաջարկը, երկորդ հոդվածը պետք է ունենա չեզոք վերնագիր (օրինակ Խոջալու դեպքերի ադրբեջանական մեկնաբանությունները) և հոդվածը, ինչպես Քաոջոքերն է նշում, պետք է հիմնված լինի հեղինակավոր աղբյուրների վրա։--vacio 09:46, 12 Նոյեմբերի 2011 (UTC)
http://xocali.net կայքը եթե չլիներ, բազմաթիվ մարդիկ, դեպքերի վերաբերյալ հոդվածներում օգտագործվող նկարները համացանցում դիտելով կկարծեին, թե նայում են Խոջալույում նկարված նկարներ, բայց հենց այդ կայքը ապացուցեց, որ դրանց մեծ մասը ոչ մի կապ չունեն Խոջալուի դեպքերի հետ: Այնպես որ այն ոչ թե քարոզչական է, այլ կեղծիքը բացահայտող և հետևաբար Վիքիպեդիայի աղբյուր հանդիսացող: Չնայած ճաշակի հարց է... --Gardmanahay (քննարկում) 14:04, 10 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Քրդե՞րԽմբագրել

Որտեղի՞ց է վերցված տեղեկությունը, որ քաղաքի բնակիչները/զոհերը քրդեն են։ --vacio 17:18, 8 Նոյեմբերի 2013 (UTC)

Vacio ջան, գիտեմ, որ աղբյուրը պետք է նշել, ուղղակի այս պահին չեմ կարողանում հիշել այն գրականությունը, որտեղից որ կարդացել եմ: Նաև Հ1-ն է բովանդակալից հաղորդում պատրաստել, որտեղ բազմաթիվ ականատեսներ պնդում էին, որ զոհերը հիմնականում քրդեր են եղել, քանզի թուրքերին նախորոք ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայր: Աղբյուրները կփնտրեմ ու հենց գտա, կտեղադրեմ:--Gardmanahay (քննարկում) 17:23, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Այդ դեպքում՝ պետք է աղբյուրը գտնել, նոր տեղեկություն ավելացնել։ Մանավանդ որ վավերագրական ֆիլմը ոչ միշտ կարող է վստահելի աղբյուր լինել։ --vacio 10:14, 10 Նոյեմբերի 2013 (UTC)
Վավերագրական ֆիլմ չի եղել, այլ փաստավավերագրական, որի հերոսները տվյալ դեպքերի ականատեսներ էին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից:--Gardmanahay (քննարկում) 13:28, 10 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Return to "Խոջալուի արյունահեղություն" page.