Լիպարիտ Սարգսյան խմբագրել

Բարև Ձեզ։ Լիպարիտ Սարգսյանի ճշգրիտ մահվան օրն է 6 հունվարի 2023թ․ խնդրում եմ կարատել ուղղում հոդվածում։ Հարգանքով՝ Նարեկ Սարգսյան 2A00:CC47:4141:DA00:A067:77ED:6240:D5CF 08:33, 8 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի Նարեկ, շնորհակալություն ճշտելու համար։ Ուղղել եմ։ 23artashes (քննարկում) 08:41, 8 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ֆեկայի մասով!!! խմբագրել

Հարգելի ադմիններ, Ֆեկայի վիկիպեդիան պետք է լինի: Ֆեկան չի կարող լինել ոչ նշանակալի: Հայրենիքի համար ու հայի ցավը արտահայտող հիանալի ստեղծագործություններ ունի: Անգամ ռուսները իրենց բլոգերների վիկիներն են ավելացնում։ Մի ջնջեք խնդրու. եմ։ Եթե չեք ճանաչում՝ ապա ինքներդ նայեք յութուբում, թե ինչարժեքավոր արտիստա։ Ես էլի կավելացնեմ նյութեր իրենից, միայն թե մի ջնջեք խնդրում եմ։ 185.150.164.67 00:57, 16 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի անանուն մասնակից։ Վիքիպեդիան ունի կանոններ, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր մասնակիցները։ Նշված հոդվածն այդ տեսքով գոյություն ունենալ չէր կարող։ Այն չէր բավարաում նվազագույն պահանջներին, չուներ երկրորդական վստահելի աղբյուրներ, բացարձակ վիքիֆիկացված չէր։ Եթե ցանկանում եք, որ հոդվածը լինի, պետք է վստահելի աղբյուրներով ապացուցեք անձի նշանակալիությունը, սեփական ճաշակով Վիքիպեդիայում հոդվածներ չեն գրվում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:18, 16 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Arthour խմբագրել

Հարգելի Արտաշես,

Arthour-ը ով միջազգային կարգի դիզայներ է, ունի բոլոր չափանիշները չի կարող լինել ոչ նշանակալի։ Խնդրում եմ ասեք ի՞նչն է թերի։ Այնտեղ նշված են պետական պարգևներ, միջազգային մրցանակներ, աղբյուրներ, հոդվածներ, կայք։ 45.159.74.196 06:49, 28 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Արագ ջնջման կաղապարը, որը, ի դեպ, տեղադրվել էր դրսից, քանի որ այլ լեզուներով ևս տվյալ անձի հոդվածը եղել է և ջնջվել է որպես վիքիսփամ, հանեցի, սակայն հոդվածը ներկայացրել եմ ջնջման որպես ոչ նշանակալի։ Եթե ասելիք ունեք այս թեմայով, գրանցվեք Վիքիպեդիայում և մասնակցեք ջնջման ներկայացված հոդվածների էջի քննարկմանը։ Վիքիհամայնքը կորոշի՝ նշանակալի է անձը, թե ոչ։ Ըստ իս՝ նա չի համապատասխանում նշանակալիության չափանիշներից և ոչ մեկին։ Այսքանը, շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:26, 28 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Սիրելի Արտաշես,
կից երկու կայք, որոնցից մեկը հայկական է և տեղադրվում է կայքի ստեղծողի կողմից և միջազգային կայք համարվող՝ Spotify-ը, որտեղ տեղադրված է հեղինակի կենսագրությունը:
https://imusic.am/ar/3Zlz7FMi1
https://open.spotify.com/artist/4CtAE1Yb4GoeuJzsKsogi9?si=59jCsiW2QIG7m3lWb9lATQ Lilit0023 (քննարկում) 09:44, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
+ https://www.babelio.com/monprofil.php?id_user=1507881 Lilit0023 (քննարկում) 09:56, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Լիլիթ, ինձ գրել պետք չէ, որոշողը ես չեմ։ Ձեր փաստարկները գրեք ջնջման ներկայացված հոդվածների էջում։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 10:02, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Արգելափակված է և չեմ կարողանում գրել Lilit0023 (քննարկում) 10:06, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Ի՞նչն է արգելափակված։ -- 23artashes (քննարկում) 10:07, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Գրված է՝ էջը պաշտպանված է խմբագրումներից Lilit0023 (քննարկում) 10:07, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Ո՞ր էջը։ Հղումը կամ էջի անվանումը գրեք։ -- 23artashes (քննարկում) 10:09, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Երբ իջնում եմ, որ Արթուրի էջում պատասխանեմ Ձեզ գրում է էջը պաշտպանված է խմբագրումներից
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%8B%D5%B6%D5%BB%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80#Arthour Lilit0023 (քննարկում) 10:10, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Լավ, պարզ է, նոր գրանցված մասնակից եք, դրանից է։ Ձեր գրածը ես կտեղափոխեմ այնտեղ։ -- 23artashes (քննարկում) 10:12, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Lilit0023 (քննարկում) 10:13, 29 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի Արտաշես խմբագրել

Առաջարկում եմ այս էջը գրել հայերեն

https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B2%D0%B5%D1%82%D0%B8%D1%81%D1%8F%D0%BD,_%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD_%D0%90%D0%B7%D0%B0%D1%82%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 91.215.201.1 21:28, 2 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի անանուն մասնակից։ Սիրով կգրեի, բայց, ցավոք, հոդվածում վստահելի աղբյուրների պակաս կա։ Եթե կարողանաք ավելացնել, կգրեմ։ --23artashes (քննարկում) 07:10, 3 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Դափնե խմբագրել

Բարև Ձեզ, կխնդրեի մանրամասնել՝ ինչ խմբագրումներ անեմ իմ հոդվածի մեջ, որպեսզի համապատասխանի Վիքիպեդիայի ձևաչափերին։ Աստղիկ Խարազյան (քննարկում) 17:24, 6 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, հարգելի Աստղիկ Խարազյան, ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ «Դափնե» անունով հոդված չկա։ --23artashes (քննարկում) 17:47, 6 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
Ստեղծել էի, ջնջել եք:
Երվանդ Ոսկանի գործերից էր: 91.103.248.39 18:57, 6 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Աստղիկ Խարազյան, հոդվածը պետք է որևէ տեղից պատճենված չլինի, պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով վստահելի երկրորդական աղբյուրներ, պետք է լինի վիքիֆիկացված։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:17, 6 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Վարսենիկ Դանիելյան խմբագրել

Բարև Ձեզ, Հելեն Ալինգհեմ հոդվածում աղբյուրներ ավելացվել են, անաղբյուր կաղապարը ես հեռացնե՞մ, թե Դուք կհանեք: Varsenik Danielyan (քննարկում) 12:38, 13 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի Վարսենիկ, շնորհակալություն արագ արձագանքելու համար։ Ես արդեն հեռացրել եմ պիտակը։-- 23artashes (քննարկում) 12:42, 13 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Erik 32 atam խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Erik 32 atam մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 12:39, 17 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Փոխհատուցում խմբագրել

Կարող եք վերադարձնել այս էջի գումարը Սուսովան Սոնու Ռոյ կամ կարող եմ վերստեղծել այս էջը: 2401:4900:314A:8EA6:0:5B:12CD:5401 13:26, 20 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի անանուն մասնակից։ Ինչպես Ձեր այս հարցն է մեքենայական թարգմանությամբ գրված և սկիզբն անհասկանալի է, այնպես էլ այդ հոդվածն էր։ Ո՛չ, չեք կարող վերստեղծել, եթե կրկին պետք է լինի մեքենայական թարգմանություն։ Իսկ ինձ այդ թեման չի հետաքրքրում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:48, 20 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Բարեվ ձեզ, ինչ պետք է անել խմբագրել

Հարգելի՛ Narekyan, Ձեր ստեղծած «Կապոեյրա» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ անաղբյուր։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--ԲեքոՔննարկում 07:39, 9 Մայիսի 2023 (UTC)[reply]Պատասխանել

Բարեվ ձեզ , ինչպես ավելացնել աղբյուր, ես օգտագործել եմ այլ լեզվիծ թարգմանություն: Narekyan (քննարկում) 08:48, 9 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ, հարգելի Narekyan։ Աղբյուրները դրվում են ծանոթագրությունների տեսքով այսպես` [1]։ Այն լեզվում, որից Դուք թարգմանել եք, աղբյուրներ չկան։ Խորհուրդ եմ տալիս աղբյուրները վերցնել անգլերեն Վիքիպեդիայից և տեղափոխել հայերեն հոդվածի համապատասխան հատվածներ։ --23artashes (քննարկում) 13:11, 9 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Фотография խմբագրել

Здравствуйте! Вы удалили фотографию моего отца, которая была сфотографирована в 1970-1971 г. Как её оформить, чтобы вы её не удаляли?-- Zara-arush (talk) 19:47, 10 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, հարգելի Zara-arush։ Լուսանկարը որպես ոչ ազատ պատկեր բեռնելու համար անպայման պետք է լրացնեք այս էջում տրված «Ոչ ազատ պատկեր» կաղապարի բոլոր տողերը։ Նկարի երկար կողմի չափսն էլ չպետք է լինի 600 px-ից մեծ։ Այդքանն անելուց հետո կարող եք պատկերը տեղադրել էջում, իսկ այս պահին հոդվածում եղած նկարն անպայման ներկայացրեք արագ ջնջման։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:50, 11 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Посмотрите, пожалуйста, если необходимо, напишите, пожалуйста, исправлю.-- Zara-arush (talk) 19:17, 15 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Уважаемая Zara-arush, посмотрел, нормально, ничего исправлять не надо. --23artashes (քննարկում) 20:02, 15 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Բովանդակության հեռացում խմբագրել

Արտաշես ջան, ողջո՛ւյն, ինչպե՞ս ես:

Ուզում եմ ուշադրությունդ հրավիրել այս երկու հոդվածների վրա (BitPass, Փողի հաղորդիչ), որոնց բովանդակությունը ջնջվել է երեք օր առաջ, երբ վատ թարգմանությամբ ծանուցում էի ուղարկել: Մասնակիցը, կարծես, նոր խմբագիր է: Ես չգիտեմ՝ որն է ճիշտ. ջնջե՞լ, թե՞ մասնակցին զգուշացնել: Երկու դեպքում էլ, ես նման իրավունք չունեմ: Շնորհակալ կլինեմ, եթե օգնես ինձ: TonJ (քննարկում) 10:02, 18 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Բարև, TonJ ջան։ Շնորհակալություն, լավ եմ։ Ջնջեցի։ Այո, համեմատաբար նոր խմբագիր է, պիտակելուցդ հետո երևի ցանկացել է արագ ջնջել, սակայն ձևը չի իմացել, այդպես է արել։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար։ -- 23artashes (քննարկում) 10:06, 18 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Հովհաննես_Արամյանց խմբագրել

Ողջո՛ւյն, սխալ տեղեկություն պարունակող աղբյուրի հիշատակումը տեքստում տեղադրվել է սխալմամբ, քանի որ նորեկ եմ։ Գրողի մասին հանրագիտարանային տեղեկություն այս պահին չկա, բայց կխնդրեի հոդվածը պահպանել 1 ամիս ժամկետով, որի ընթացքում լույս կտեսնի հեղինակի գիրքն ու այդ մասին հստակ և փաստարկային տեղեկություն կավելացվի հոդվածում։ Waltherson (քննարկում) 19:32, 25 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի Waltherson, շնորհակալություն արձագանքի համար, սակայն այն պետք է լիներ ոչ թե իմ քննարկման էջում, այլ այն էջում, որտեղ ես կատարել եմ գրառումը։ Դա անհրաժեշտ է, որ հարցով հետաքրքրված մասնակիցները ևս տեսնեն մեր երկխոսությունը, քանի որ հոդվածը թողնել-ջնջելու հարցը որոշում է հենց վիքիհամայնքը, ոչ թե ես կամ կամ այլ մասնակից։ Ինչ վերաբերում է մեկ ամիս հետո լույս տեսնելիք գրքին, նշեմ, որ այն, միևնույն է, աղբյուր չի կարող դառնալ, քանի որ Վիքիպեդիայում աղբյուրները պետք է լինեն երկրորդական, այսինքն՝ դրանք չեն կարող լինել հոդվածի առարկա անձի գրքերը, կայքերը, բլոգները և այլն։ Այնպես որ, աղբյուրներն անհրաժեշտ են, ընդ որում, ես հիմա պիտակում եմ այդ հոդվածը որպես անաղբյուր, և այն մեկ շաբաթ հետո, անկախ քննարկումից, կջնջվի, եթե աղբյուր չավելացվի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 20:01, 25 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

«Էլեանորա Հելին»-ից «Էլեանոր Հելին» առանց վերահղում թողնելու ‎ (հետ շրջել) :( խմբագրել

Արտաշես ջան, կներես բայց անվանափախել ու վերահղումն էլ ջնջել, երբ հին էջին դեռևս կային 213 էջեր, որ հղվում են, պետք չէր: Նման դեպքերում ամեն տեղ էր պետք փոխել... կամ ասել ինձ ինքս փոխեի: Ahaik (քննարկում) 11:44, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Ahaik ջան, կներես, բայց նման նախորդ փորձից ելնելով, բոլորը փոխել եմ․ կա՛մ ես եմ փոխել, կա՛մ Բեքոբոտը։ Բեքոյին խնդրեցի, արեց։ -- 23artashes (քննարկում) 11:49, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հա եթե խնդրել ես փոխի, որեմն ՕԿ... Նորմալ է, Արտաշես ջան, ասում էի էլի եստեղ եմ, կարող ես ինձ էլ ասել :) Ahaik (քննարկում) 11:53, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Բայց ոնց որ մի բան այն չէ։ Փոխելու ժամանակ սրանք չէր բերում։ Կանե՞ս դու։ -- 23artashes (քննարկում) 11:54, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հա ես էլ նկատեցի, մտածեցի Բեկոյի մոտ ինչ որ բան կանգնել է փոխելուց... ասեցի թողեմ իրեն: :) Կսպասեմ մի քիչ, չանի, ես կանեմ Ahaik (քննարկում) 14:03, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Եղավ, Ahaik ջան։ Մոռացա նշել, որ ուրախ եմ ակտիվ վերադարձիդ համար։ -- 23artashes (քննարկում) 14:07, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Ես էլ :) Հազիվ մի քիչ ազատ ժամանակ է առաջանումAhaik (քննարկում) 14:08, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Բարև, ժողովուրդ։ Եկա ասեմ, որ բոլորը փոխեցի։--ԲեքոՔննարկում 14:11, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Մերսի եղբայր Ahaik (քննարկում) 15:35, 13 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Երևանի տրամվայ խմբագրել

Ինտերնետում չկարողացա գտնել կաբելի գործարանի և Մալաթիա դիսպետչերական կետի ճիշտ հասցեները և տրամվայի շրջապտույտի վայրերը։ Արլիս կայքով մոտավոր (ոչ այդքան ճիշտ) իմացա կաբելի գործարանի հնարավոր հասցեն (հնարավոր է լինի Բագրատունյաց 55, մետրոյի Գործարանային կայարանի մոտ), իսկ Շահումյան 9-րդ փողոցի անվանումը նույնպես չկարողացա գտնել, «Մալաթիա» դիսպետչերական կետի տրամվայի շրջադարձի կետը ըստ տրամվայի քարտեզների գտնվում էր «Մալաթիա Մոլ» առևտրի կենտրոնի տեղում (Սեբաստիայի 141/8), հայտնի է նաև «Վեգա» հիպերմարկետ։

Եվ նաև կար տրամվայի №11 երթուղի, որը նույնիսկ չկարողացա գտնել։ Հնարավոր է' կար նաև տրամվայի ցանցի ընդլայնման նախագծեր (օրինակ՝ տրամվայի երկարացում դեպի Նոր Նորք (Գայի պողոտա), Աջափնյակ, ՀԱԹ, Դավթաշեն և այլն, նոր երթուղիներ և այլն, այս վերջին տարիներին որոշները խոսում են Երևանի տրամվայի ցանցի վերականգման մասին)։

217.76.10.179 07:53, 25 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ։ Ավելի արդյունավետ շփվելու համար առաջարկում եմ գրանցվել Վիքիպեդիայում։ Հիմա անդրադառնամ Ձեր հարցերին։
  1. Կաբելի գործարանի հասցեն խորհրդային հասցեների տեղեկատուում Թամանցիների 65 է։ Քանի որ Բագրատունյաց պողոտան ձևավորվել է Թամանցիների փողոցի հաշվին, հնարավոր է՝ լինի հենց Ձեր գտած հասցեն։
  2. Տրամվայի շրջադարձը Սեբաստիայի փողոցում էր։
  3. Մալաթիա դիսպետչերական կետը հնարավոր է նույն Սեբաստիայի փողոցում էր։
  4. Շահումյան 9-րդ փողոցը ես էլ չգտա։ Տեղեկատվում այն կա, բայց ներկայիս քարտեզների վրա, կարծես, բացակայում է կամ անվանափոխվել է։ Նկարագրությունը հետևյալն է. սկսվում է Շահումյանի 1 և Վարուժանի փողոցների հանգույցից, եռաբլրի հյուսիսարևմտյան ստորոտով, Մեծարենցի և Բատիկյան փողոցների վերջից, հասնում տրամվայի շրջադարձ, հատում Սեբաստիայի և Ծերենցի փողոցները, հասնում Ջիվանու փողոց։ Եթե այս նկարագրությամբ պարզեք, թե ներկայիս որ փողոցն է, խնդրում եմ տեղեկացնել։
  5. №11 երթուղի տեղեկատուում չկա։
  6. Ցանցի ընդլայնման նախագծերից տեղյակ չեմ։
Այսքանը։ Եթե կարողացա փոքր-ինչ օգնել, ուրախ կլինեմ։ -- 23artashes (քննարկում) 20:53, 25 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Ես նույնպես չկարողացա գտնել Բագրատունյաց (Թամանցիների) 65 շենք քարտեզում (քարտեզում 55/x շենքերից հետո այն 67 շենքից է սկսվում։ ԽՍՀՄ-ի տարիներին Բագրատունյաց պողոտան ողջ երկայնքով էր անվանվել Թամանցիների փողոց՝ որը սկսվում էր Իսակով-Սեբաստիա փողոցների հանգույցից, իսկ այսօր (այժմ)՝ ըստ փողոցների ճակատների վրա ամրացված ցուցատախտակների, Թամանցիների փողոցի վրա է նշված «Բագրատունյաց», անգամ Արտաշատի խճուղու սկզբնամասում կան Բագրատունյաց-ով հասցեավորված շենքեր։ Սակայն կարողացա գտնել կաբելի գործարանի շենքը (քարտեզի վրա նշված է Հայկաբել, ինչը գործարանի ֆիրմային անունն է), Թամանցիների 55/9 շենքն է գործարանը։
Շահումյանի 9-րդ փողոցը այժմ Միքայելյան փողոց է անվանված։ Պարզեզի նկարագիրը քարտեզով, որ այդ փողոցն է։ 217.76.12.174 17:26, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Ըստ քաղաքապետարանի կայքի՝ Բագրատունյաց փողոց է վերանվանվել Թամանցիների փողոցի Երևանյան լճից մինչև Գ. Նժդեհի հրապարակ ընկած հատվածը (https://www.yerevan.am/uploads/media/default/0001/29/8d73ca144990a63c4cda3afa2b2fe9740d6bf84a.pdf)։ -- 23artashes (քննարկում) 17:52, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Գտել եմ տրամվայի քարտեզ (1989թ. դրությամբ, ռուսերեն) https://transphoto.org/photo/394775/?gid=2167
Նշված են երթուղիների գծերը 1977 և 1989 թվականի դրությամբ, և կար 11 համարի տրամվայի երթուղի։
Գարեգին Նժդեհի հրապարակով էլ էին անցնում տրամվայ մինչեւ 1980-ական թվականները։

Շրջապտույտի որը տրամվայի ժամանակ և տրամվայից հետո

  1. Արտաշիսյան փողոցի շրջապտույտը այժմ շուկա է, նաեւ կառուցվել են խանութ/սպասարկման-շինություններ
  2. «Քանաքեռ» շրջապտույտը (Դավիթ Անհաղթի փողոց) այժմ հնարավոր է լինի Եվրոպական համալսարանի բակում
  3. Զեյթունի շրջապտույտը (այդտեղ էին վերջանում №1, №5, №7 երթուղիները՝ դրա տեղում կառուցվել է «Երևան Սիթի» երկհարկանի սուպերմարկետը
  4. Մալաթիայի շրջապտույտը ում՝ «Վեգա» հիպերմարկետը
  5. Սասունցի Դավթի փողոցի շրջապտույտը ում՝ գազալցակայան (ԱԳԼՃԿ)
  6. Նույնը նաև Անվադողերի Գործարանի շրջապտույտում
  7. Տիտոգրադյան-Խաղաղ Դոն շրջապտույտում («Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ), սակայն կան տեսանելի պահպանված ռելսեր, սակայն մեծ մասը ասֆալտի կամ բետոնի տակ է։

Լուսանկարներ կան, կարող եք որոնել որոնողական համակարգով (օրինակ Գուգլ-ով կամ այլ համարժեքով) կան տրամվայի և դրանց գծերի լուսանկարներ։ Փողոցների մեծ մասում երթևեկելի գոտու կենտրոնում են տեղադրված, մեծ մասում չեն երթևեկում ավտոմեքենաներ, սակայն օրինակ Պռոշյան, Պարոնյան փողոցներում երթևեկում են ավտոմեքենաներ և բաժանող գիծը երթևեկելիի կենտրոնում է գծված։ Նաև որոշ փողոցներում օրինակ՝ Խանջյան փողոցում ստանձնված է ավտոմոբիլային և տրամվայի գծերը՝ մոտ 2 մետր բաժանիչ գծով։ Այդ ժամանակ ողջ երկայնքով երթևեկելի 4 գոտի էր, այժմ 6։ 217.76.12.174 18:14, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Քարտեզի համար շնորհակալություն։ Իհարկե, փողոցների անուններում ճչացող տառասխալները սարսափելի են, բայց մարդն օգտակար գործ է արել։ Իսկ տրամվայի գծերը, տրամվայները և երթուղիներից մի քանիսը ես շատ լավ եմ հիշում։ -- 23artashes (քննարկում) 19:39, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Prime Commercial խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Prime Commercial մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 07:46, 27 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Rima 2009-ի ստեղծած հոդվածների վերաբերյալ խմբագրել

Արտաշես ջան, ինչպես հասկացա հետաքրքրված ես Մասնակից:Rima 2009-ի ստեղծած հոդվածներով, կխնդրեմ ուշադրություն դարձնես նրա ստեղծած վերջին հոդվածներին․ որոնք որ նայել եմ, բոլորը գրեթե նույնությամբ պատճենված են։ Նույնիսկ եթե հեղինակային իրավունքի խնդիր չկա, ապա միևնույն է, այդքան էլ ճիշտ չէ աղբյուրից տեքստը քոփի փասթ անել ու 2-3 բառ ավելացնելով դնել ՀՎ հոդվածում։ Գարդմանահայ (քննարկում) 12:22, 4 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

@Գարդմանահայ ջան, ես ոչ մեկի հոդվածներով հատուկ հետաքրքրված չեմ։ Այս հոդվածները ստեղծվում են վիքիակումբների հետ անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում։ Դու շատ լավ տեղյակ ես, որ «Հայկական Հանրագիտարան» հրատարակչությունը համապատասխան պայմանագրով թույլ է տվել իր հրատարակած հանրագիտարաններն օգտագործել Հայերեն Վիքիպեդիայում։ Մենք այդպիսի տասնյակ հազարավոր հոդվածներ ունենք ՀՍՀ-ից, ՂԱՊ-ից, Հայաստանի բնաշխարհ-ից և այլ հանրագիտարաններից։ Այնպես որ, կարծում եմ, դիտարկումդ այնքան էլ տեղին չէ։ -- 23artashes (քննարկում) 12:49, 4 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Ես տեղյակ չէի կոնկրետ այս հանրագիտարանի մասով։ Ինչպես ասում են եթե ամեն ինչ նորմալ է, ապա ամեն ինչ նորմալ է ։-)) --Գարդմանահայ (քննարկում) 18:56, 4 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Նշված հրատարակչության ցանկացած գիրք լույս տեսնելուց մեկ տարի հետո, ըստ պայմանագրի, կարող ենք ազատ օգտագործել։ -- 23artashes (քննարկում) 19:08, 4 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

Խաչատուր Սուքիասյան խմբագրել

Բարև Ձեզ: Հարգելի Արտաշես, Խաչատուր Սուքիասյանի մասին հոդվածում նշված է նաև մականուն, որը ժարգոնային, խոսակցական մակարդակի տեղեկատվություն է և կարծում եմ, որ նշված աղբյուրները չեն կարող դիտարկվել որպես հավաստի: Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս կարող ենք հեռացնել այդ տեղեկատվությունը, քանի որ դա նաև վատ է անդրադառնում որոնողական համակարգերում որոնման արդյունքերի վրա, ինչպես նաև այն համարվում է ոչ ցանկալի տեղեկատվություն նշված անձի համար: Նշեմ, որ մեր կողմից երկու անգամ փորձ է արվել հեռացնել, սակայն մեզ համար անհայտ խմբագրի կողմից ավելացվել է: 45.159.72.251 09:03, 13 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակից, ցավոք չենք կարող հեռացնել այդ մականունը, քանի որ այն հակասում է նախագծի կանոնակարգին։ Այս պարագայում որևէ նշանակություն չունի հոդվածի անձի դիրքորոշումը որևէ ինֆորմացիայի առկայության վերաբերյալ։ Քանի որ մականունը լայնորեն տարածված է, լուսաբանված է զանգվածային լրատվամիջոցներով, դրանով հնարավոր է նույնականացնել անձին, ուստի այն, ըստ կանոնակարգի, չենք կարող հեռացնել հոդվածից։ Ավետիսյան91 (քննարկում) 10:25, 13 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

խնդրանք-բացատրություն խմբագրել

ողջույն հարգելի Մասնակից:23artashes, օրինակ Փիթեր Ֆաչինելի էջը վերահղում էր, ու էլի նման էջեր ես ստեղծում եմ մասնավորապես օգտվելով Պորտալ:Արվեստ/Կարմիր հղումներ‎, որպեսզի կարմիր հղումը վերահղում լինի եղած հոդվածին, ասենք հայերեն տառադարձման տարատեսակ կերպերի հետ կապված, այդ հոդվածների մի մասը ջնջվել է քո կողմից, դրանք այդպես պետք է լինի? գուցե մի բան կա որ չգիտեմ, կամ տեխնիկապես կամ այլ հարցի հետ կապված: ERJANIK (քննարկում) 17:49, 7 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, ողջույն։ Այդ հարցով դիմիր Lilitik22 մասնակցին, որը վերջին շաբաթներին անվանափոխում է այդ հոդվածները առանց վերահղում թողնելու։ Ես ջնջել եմ դրա հետևանքով առաջացած կոտրված վերահղումները։ Հավատա, որ դրանք թողնելն իմաստ չունի, իսկ հարյուրավոր վերահղումները վերականգնելը, կներես, ժամանակի կորուստ է։ Դիմիր Լիլիթին՝ խնդրելով, որ վերանվանելիս վերահղումը թողնի։ -- 23artashes (քննարկում) 18:07, 7 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Մասնակից:Lilitik22 ջան, խնդրեմ կարձագանքես: --ERJANIK (քննարկում) 19:09, 7 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, ERJANIK ջան։ Վերջին մի քանի ամիսը վիքիտվյալներում թարգմանում եմ մեր վիքիում գրված ֆիլմերի հոդվածների տեղեկաքարտերի չթարգմանված տարրերը ու դերասանների մի շարք անուն, ազգանուններ, որոնք արդեն հոդված ունեն, սխալ են տառադարձված։ Հիմնականում սխալը գալիս է նրանից, որ օրինակ ամերիկյան դերասանի անուն, ազգանունը տառադարձվում է ռուսերենից, ոչ թե բնօրինակից։ Նման դեպքերում ես վերանվանում եմ և սխալ անուն, ազգանունը՝ ջնջում։ Չեմ կարծում, որ սխալ անվանումով պետք է վերահղում թողնել, քանի որ ստացվում է՝ այդ սխալն էլ է ճիշտ տարբերակ։--Լիլիթ (քննարկում) 11:20, 8 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
հա, եղավ, Լիլիթ ջան, շնորհակալություն։ --ERJANIK (քննարկում) 19:07, 12 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
ուղղակի չգիտեմ, արդյոք ճիշտ է նման զանգվածային փոփոխությունները առանց վերանվաման քննարկման, օրինակ Գրեգորի Փեք, Փեք տառադարձումով ես երբևի չեմ կարդացել կամ լսել որևէ տեղ, գուգլով փնտրելուց էլ չի բերում բացի վիքիպեդիայի մի քանի օր առաջվա հղումից, և երկրորդ, նման դեպքերում նախկին անվանումների հղումների հոդվածներում պետք է սկսել փոփոխությունները, չգիտեմ ոնց կլինի, արդյոք դա միանշանակ ճիշտ որոշում է?, խնդրեմ մի արձագանքես Լիլիթ ջան: --ERJANIK (քննարկում) 20:08, 12 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
ERJANIK ջան, եթե մարդու ազգանունը Փեք է, մենք ինչո՞ւ պետք է ռուսերենից տառադարձենք գրենք Պեկ։ Կարող ես լսել օրինակ այս վիդեոն։ Ընդհանրապես Youtube-ում անգլալեզու ցանկացած վիդեո կարող ես նայել դերասանի մասին, ոչ մի տեղ համոզված եմ՝ չես գտնի Պեկ։ Նույնն էլ մյուս դերասանների դեպքում։ Միայն հանրահայտ որոշ դերասանների պարագայում է հնարավոր աղբյուրներ գտնել, բայց այդ աղբյուրների ճշգրիտ լինելն էլ պետք է քննարկենք, քանի որ էլի հիմնականում ռուսերենից են տառադարձում։ Ինչ վերաբերում է զանգվածային փոխելուն՝ առանց քննարկման, կարծում եմ՝ էստեղ քննարկելու բան չկա, քանի որ երկակի գրությունների մասին չի հարցը, որ քննարկենք՝ ընտրենք, թե որն է ավելի ճիշտ կամ որն է ավելի նպատակահարմար։ Սա լեզվական հարց է։ Ամեն մի դերասանի մասին որ քննարկում բացվի ու սկսեմ համոզել, որ անգլերենում պ չկա, փ է, կ չկա ք է, կամ որ դեպքում կարելի է գրել նաև պ կամ կ, մի տարի կանցնի, հոդվածներն էլ էդպես կմնան։ Պետք է պահել տվյալ լեզվից տառադարձելու յուրահատկությունները. նույն կանոններով չի կարելի տառադարձել օրինակ ամերիկացի, իսպանացի, ռուս դերասանների անուն, ազգանունները։ Իսպաներենում ու ռուսերենում էլ փ ու ք չկա, պ ու կ է և այլն։ Եթե կարծում ես, որ պետք չի վերանվանել, սխալն ուղղել, կարող եմ էդպես թողնել հոդվածները, բայց մի սխալը մյուս սխալին է հանգեցնում ու էդպես տարածվում։--Լիլիթ (քննարկում) 08:28, 13 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
ERJANIK ջան, որպեսզի երկար-բարակ գործ չբացվի, վերահղումները կթողնեմ։--Լիլիթ (քննարկում) 09:44, 13 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
շնորհակալություն Լիլիթ ջան, ուղղակի կոնկրետ Պեկ-ի հետ կապված, իմ կարծքով Պեկ-ը շատ ավելի տարածված է ու ինքն էլ հայտնի դերասան է, համաձայն եմ այն հարցով որ ռուսերենի ազդեցության հետևանք է, բայց դե ունենք այն ինչ ունենք, միշտ մտածել եմ որ վիքպեդիայում պետք է լինի առավել տարածվածը, այլ հարց է որ տառադարձման կանոններին չիհամապատասխանում, իսկ ընդհանուր ուղղակի ես կարմիր հղումներ չունենալու համար վերահղումներ եմ տալիս եղած հոդվածին, որ հետագայում էլ ասենք չստացվի որ օրինակ որևէ անփորձ մասնակից փորձի ստեղծի նոր հոդված տվյալ անունով: --ERJANIK (քննարկում) 15:08, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Պեկը վերահղեցի Փեքին, ERJANIK ջան։--Լիլիթ (քննարկում) 20:11, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Ուկր․համալսարան խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Ուկր․համալսարան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 12:29, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Ողջույն հարգելի 23artashes ջան, ինչպե՞ս ես: Ես կարող եմ «Նախընտրելի թեմաներ» վիքինախագծի առաջարկվող ցանկերից հոդվածներ գրեմ բայց որպես մրցույթի մասնակից չդիտարկվեմ?

Շնորհակալ եմ, հարգանքով՝ Արշո (քննարկում) 11:16, 11 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, Արշո ջան։ Շնորհակալություն, լավ եմ։ Ոչ, այդ նախագիծը բացառապես «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համար է։ Մենք ունենք բազմաթիվ ցանկեր, որտեղից կարող ես ընտրել և թարգմանել հոդվածներ։ Այս ցանկերը եկ թողնենք երեխաներին  ։ -- 23artashes (քննարկում) 10:16, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Նկատեցի, որ մի քանի խմբագիրներ որոնք ակումբական չեն ստորագրել են մի քանի հոդվածի դիմաց դրա համար կարծեցի, որ թույլտվություն կա։
Խնդիր չկա, շատ շնորհակալ եմ 23artashes ջան։ Արշո (քննարկում) 10:21, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Արշո ջան, ստորագրողների մեջ այդպիսի մարդ չկա։ Բոլորը կա՛մ ակումբականներ են, կա՛մ ակումբավարներ։ Վերջիններս ևս ակումբների անդամներ են։ -- 23artashes (քննարկում) 10:26, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի խմբագիր կարող եք հինավորել ինչու եք ջնջել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պաշտանական էջը՞ խմբագրել

Հարգելի խմբագիր 23artashes խնդրում եմ որպիսի հինավորեք ինչու ջնջեցիք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պաշտոնական էջը որը մենք ստեղծել էինք խնդրում եմ մանրամասն ներկայացնեք ըստ հոդվածների

Հարգանքներով Արմեն ArmMinasyan (քննարկում) 11:31, 14 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հիմնավորեմ, հարգելի ArmMinasyan։
* Հոդվածը ջնջելիս համառոտ նշել էի պատճառները՝ գովազդ + անաղբյուր։ Վիքիպեդիայում ցանկացած հոդված պետք է ունենա հեղինակավոր երկրորդական աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով։ Ձեր հոդվածում ծանոթագրություններ առհասարակ չկային։ Կային միայն արտաքին հղումներ, որոնք աղբյուրներ չեն համարվում։ Ընդ որում, նկատի ունեցեք, որ բանկի կայքը, սոցցանցերի էջերը, բլոգները աղբյուր չեն։ Խնդրում եմ ծանոթանալ այս էջին։
* Վիքիպեդիան բիզնեսը գովազդելու հարթակ չէ։ Եթե որպես անաղբյուր հոդվածը, ըստ կանոնակարգի, 7 օր կարող էր մնալ՝ այդ ընթացքում աղբյուներ ավելացնելու պայմանով, ապա որպես գովազդային այն արագ ջնջվեց։ Մեջբերեմ մի քանի հատվածներ հոդվածից, որոնք գովազդային բնույթ էին կրում. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ տարբեր ցուցանիշներով, իսկ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում առաջատարներից է», «Բանկի առաքելությունն է եղել Հայաստանի Հանրապետության զարգացմանը նպաստելը, մեր պետականության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելը: Այս գաղափարախոսության շուրջ են կյանքի կոչվում Բանկը հաճախորդին մոտեցնելու, տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու, մեր երկրում գործող տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու ամենօրյա քայլերը»։ Վերջին մեջբերումը, ինչպես նաև որոշ այլ նախադասություններ, նաև ոչ հանրագիտարանային են։
* Եվ, վերջապես, նյութը պատճենված է այստեղից, իսկ դա հեղինակային իրավունքների խախտում է։ Նույնիսկ եթե այդ տեքստի հեղինակը անձամբ Դուք եք, այն իրավունք չունեք նույնությամբ պատճենելու Վիքիպեդիայում, քանի որ էջի ներքևում դրված է © նշանը, որով պաշտպանվում են բոլոր իրավունքները։ Նման հոդվածներն անմիջապես ջնջվում են, իսկ տեղադրող մասնակիցը զգուշացվում է։ Խախտումը կրկնելու դեպքում նա արգելափակվում է։ Իմ թերացումն է, որ Ձեզ չեմ զգուշացրել։
Այսքանը։ Եթե կարողանաք շտկել նշված խնդիրները, հոդվածը կարող եք հրապարակել։ Բայց նախ խորհուրդ կտամ աշխատել սևագրության էջում, ցույց տալ որևէ փորձառու վիքիխմբագրի, նոր միայն հրապարակել։ Շնորհակալություն։ Հարգանքով՝ --23artashes (քննարկում) 13:54, 14 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ շատ բարի մենք հիմա աշխատում ենք նյութերի վրա փորձենք մաքսիմալ արագ վերացնել խնդիրները Ձեզ Շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար Հարգանքով ՝ Արմեն ArmMinasyan (քննարկում) 10:32, 16 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Տեղեկացում խմբագրել

Հարգելի՛ 23artashes, խնդրում եմ վերադարձնես վատ թարգմանության կաղապարը այս հոդվածում։ Միգուցե չեք տեսել, որ կան սխալներ, հատկապես նկարներում, օրինակ՝ Զուգարանի դիմաց՝ Перед туалетом կամ Поцелуй двух подруг.՝ Համբուրիր երկու ընկերուհիներին: --Valen1988 (քննարկում) 11:55, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Valen1988 ջան, վերադարձի, իրոք չէի նկատել։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 12:00, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ շատ 23artashes ջան։ ։) --Valen1988 (քննարկում) 12:04, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Ասալա խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Ասալա մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 20:48, 28 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

  Արված է։ Ավետիսյան91 ջան, շնորհակալություն տեղեկացնելու համար։ -- 23artashes (քննարկում) 06:09, 29 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Նախալովկա_(Դոնի_Ռոստով)» խմբագրել

 

Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Նախալովկա_(Դոնի_Ռոստով)» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 11:46, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ջնջած հոդվածների վերաբերյալ խմբագրել

Հարգելի @23artashes, դուք Հեղինակային իրավունքի խաղտման պատճառաբանությամբ ջնջեցիք իմ ստեղծած 4 հոդվածները: Իհա՛րկե, գիտեք, որ երկու հոդվածներս՝ Տաթևիկ Փիրումյան և Մարթա Սիմոնյան, վերջինս՝ դուք, ջնջման էր ներկայացվել, ոչ նշանակալի լինելու պատճառով և քննարկման էջում, ես նշանակալիության վերաբերյալ հարցերին պատասխանել եմ, և քննարկումները փակելով, հնարավորություն չտվեցիք վերջնականապես որոշել դրանց նշանակալիություն: Ես հոդվածները նորից կստեղծեմ(այս անգամ՝ առանց հեղինակային իրավունքի խաղտման, չնայած, որ հոդվածներում, նաև եղել են իմ կողմից գրված տեքստեր, որոնք պատճենված չեն եղել, որևէ տեղից, բայց ինչևէ), սակայն այդ երկու հոդվածների նշանակալիության հարցը այդպես էլ անորոշ կմնա: POitor քննարկում 12:57, 23 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի POitor, երբ ջնջման էի ներկայացնում այդ հոդվածները, չէի նկատել, որ դրանք պատճենված են, այլապես անմիջապես կջնջեի։ Վիքիպեդիան պետք է հարգի ուրիշի աշխատանքը և նրա հեղինակային իրավունքը։ Եթե կրկին ստեղծելու եք, ապա նկատի ունեցեք, որ աղբյուրի տեքստերը պետք է վերաշարադրեք, այլապես հոդվածը կրկին կջնջվի, Դուք էլ կարգելափակվեք։ Ինչ վերաբերում է նշանակալիությանը, ապա տվյալ հոդվածների վերաբերյալ քննարկումը կվերաբացվի, և դրանց մնալ֊չմնալու հարցը պետք է որոշի համայնքը։ -- 23artashes (քննարկում) 14:33, 23 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @23artashes, ողջույն, ուզում եմ իմանալ, հնառավո՞ր է ջնջված Մարթա Սիմոնյան հոդվածի տեքստը տեղափոխել իմ սևագրության էջ, քանի որ հոդվածի ամբողջ նյութը վերցված չի եղել միայն Ձեր կողմից նշված կայքից: POitor քննարկում 15:52, 29 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Արված է՝ Մասնակից:POitor/Մարթա Սիմոնյան -- 23artashes (քննարկում) 16:18, 29 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ POitor քննարկում 16:28, 29 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Կրկին ողջույն, ես հոդվածի խմբագրումն ավարտեցի, խնդրում եմ այն տեղափոխել հիմնական էջ: POitor քննարկում 19:33, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Դուք տեղափոխեք, եթե ես անեմ, որպես հոդվածը ստեղծող իմ անունը կերևա։ -- 23artashes (քննարկում) 20:23, 30 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ես փորձեցի, բայց ավտոմատ համակարգը թույլ չի տալիս POitor քննարկում 10:50, 31 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Պատճառը չգիտեմ, բայց շրջանցելու համար առաջարկում եմ ստեղծել հայրանունով, ես հետո կանվանափոխեմ։ -- 23artashes (քննարկում) 12:15, 31 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի POitor, եթե տեղափոխման գործիքով եք փորձում ստեղծել, ապա ամեն դեպքում չեք կարողանա. համայնքի որոշմամբ այդ հնարավորությունն անջատված է։ Վերնագիրը գրեք որոնման դաշտում, Ձեզ կառաջարկվի ստեղծել հոդված այդ անունով (կարմիր հղում), որտեղ էլ տեղափոխեք ավազարկղի բովանդակությունը։ -- 23artashes (քննարկում) 12:22, 31 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, հարգելի՛ @23artashes: Եվ խնդրում եմ Գլոբբինգ հոդվածը ևս տեղափոխել իմ սևագրություն: POitor քննարկում 17:28, 31 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @POitor, վերականգնեցի Ձեր ավազարկղում։ -- 23artashes (քննարկում) 18:13, 2 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ շատ: POitor քննարկում 09:06, 3 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Հարգելի -- @23artashes ձեզ ցանկանում եմ խնդրել որ օգնեք ինձ ուղղել բոլոր սխալներս չեմ ցանկանում որ հոդվածս հեռացվի:Շնորհակալ կլինեմ ձեզ: Manooooo202201 (քննարկում) 16:15, 23 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց իմ հոդվածի վերաբերյալ խմբագրել

Հարգելի @23artashes, կարծես թե ձեզանից հաղորդագրոություն եմ ստացել, որ եթե աղբյուրներ չավելացնեմ իմ հոդվածում, ապա հնարավոր է, որ այն կջնջվի ձեր կողմից: Ես արդեն իսկ ավելացրել եմ մի քանի աղբյուր, կխնդրեի, որպեսզի վերանայեիք հոդվածս, որպեսզի իմանամ անհրաժեշտ են այլ փոփոխություններ թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ: ARMENIAN HERO (քննարկում) 23:37, 26 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի @ARMENIAN HERO, Էդուարդ Շուխյան հոդվածը շարունակում է լինել անաղբյուր, քանի որ Դուք ավելացրել եք ոչ թե աղբյուրներ, այլ ընդամենը արտաքին հղումներ, որոնք ընթերցողին ոչինչ չեն ասում։ Աղբյուրները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով՝ դրված բոլոր պարբերություններից հետո։ Այն, ինչ գրված է հոդվածում, պետք է հաստատվի հեղինակավոր աղբյուրներով։ Այսինքն՝ եթե գրված է, օրինակ, որ նա եղել է Էջմիածնի քաղաքային խորհրդի դեպուտատ, պետք է այդ պարբերությունից հետո լինի աղբյուր, որ հնարավոր լինի ստուգել։ Եթե ամեն ինչ մնա հոդվածում եղած ձևով, ցանկացած մարդ կարող է ավելացնել իր ուզած միտքը, որը կարող է իրականությանը չհամապատասխանել։ Եվս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս ընթերցել Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ էջը և անել համապատասխան փոփոխությունները, որպեսզի 7 օրը լրանալուց հետո ադմինիստրատորներից մեկը այն չջնջի։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 03:56, 27 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @23artashes, Էդուարդ Շուխյան հոդվածում մենք չհասցրեցինք անել անհրաժեշտ շտկումները, և այն հիմա ջնջվել է, խնդրում ենք հնարավորության դեպքում այն նորից հասանելի դարձնել, և մեր կողմից կարվեն ձեր կողմից նշված անհրաժեշտ խմբագրումները։ Rubenarius (քննարկում) 17:55, 2 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի @Rubenarius, վերականգնեցի Ձեր ավազարկղում։ Աշխատեք այնտեղ, ավելացրեք աղբյուրները, նոր միայն հրապարակեք։ -- 23artashes (քննարկում) 18:06, 2 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Rubenarius (քննարկում) 19:14, 2 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի @23artashes, մատնանշված ուղղումները հոդվածում կատարվել են, տեղադրվել են ծանոթագրությունները, խնդրում եմ ստուգել և համապատասխանության դեպքում հրապարակել։ Rubenarius (քննարկում) 06:23, 3 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի @Rubenarius, նայեցի։ Հոդվածի բովանդակությունը ստուգելի չէ։ Նշված երեք ծանոթագրություններից առաջինում գործարանի պատմությունն է, որտեղ Էդուարդ Շուխյանի մասին ոչ մի տեղեկություն չգտա։ Նույնը 2-րդում է՝ միայն թանգարանի մասին է։ Միայն շքանշանների վերաբերյալ աղբյուրով նման ծավալի հոդված լինել չի կարող։ Խնդրում եմ գտնել կենսագրությունը հաստատող հեղինակավոր աղբյուրներ և ավելացնել հոդվածում։ --23artashes (քննարկում) 07:07, 3 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Rubenarius (քննարկում) 08:26, 3 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի @23artashes23artashes , հոդվածում ավելացվեցին ծանոթագրություններ արխիվային փաստաթղթերից։ Rubenarius (քննարկում) 17:48, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Հարգելի Rubenarius, ցավում եմ, բայց բլոգը, սոցցանցերը որպես աղբյուր օգտագործվել չեն կարող։ Այդպիսին են Վիքիպեդիայի կանոնները։ Անհրաժեշտ են վստահելի, հեղինակավոր երկրորդական աղբյուրներ։ -- 23artashes (քննարկում) 06:29, 12 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Shtap Avtovajarq խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Shtap Avtovajarq մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:06, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Աշոտ ջան, շնորհակալություն տեղյակ պահելու համար։ Արված է։ -- 23artashes (քննարկում) 15:08, 26 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Return to the user page of "23artashes/Պահոց (2023)".