Ողջույն, հարգելի' Արտաշես, եթե կարծում եք, թե օգնել կարելի է, օգնեք, բարելավեմ, եթե ոչ, ջնջե'ք։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 14:22, 3 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն, հարգելի Անահիտ Բաղդասարյան։ Կարճ էջերը պիտակավորելը և հոդվածի հեղինակին ծանուցելը կանոնակարգային պահանջ են։ Հոդվածի ծավալն ավելացնել դժվար թե կարողանամ։ Միայն հուշեմ, որ կարող եք ռուսերեն վիքիի նույն հոդվածից թարգմանել 1-2 բաժին, և խնդիր չի լինի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:29, 3 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի 23artashes,կասեք խնդրեմ՝հոդվածները որոնք որակվել կարճ հոդվածներ ու ըստ այդմ ջնջվել են ,կարո՞ղ են հետ բերվել և լրացվել: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Aureli Turner (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Aureli Turner։ Նախ մի խնդրանք. քննարկման էջերում անպայման ստորագրեք` սեղմելով Թ և Շ տառերի կողքի մատիտը։ Հիմա Ձեր հարցի վերաբերյալ։ Հնարավոր է վերականգնել, բայց միայն Ձեր սևագրության էջում։ Այնտեղ կարգի կբերեք, կլրացնեք ծավալը, նոր կտեղափոխեք հիմնական տիրույթ։ Խնդրում եմ նշել, թե որ հոդվածներն են։ --23artashes (քննարկում) 08:30, 12 Հունվարի 2017 (UTC)
Լավ,շնորհկալ եմ սխալներս մատնանշելու համար: Հոդվածը՝ Գրեգ Լեյք: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Aureli Turner (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Aureli Turner, կրկին չեք ստորագրել։ Հոդվածը վերականգնել եմ Ձեր սևագրության էջում։ Աշխատեք, ծավալը հասցրեք գոնե 3000 բայթի, նոր տեղափոխեք հիմնական տիրույթ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:50, 13 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն, հարգելի 23artashes, Պատկեր:3b52419r.jpg ջնջել եք Բարնումի ազդեցություն հոդվածից, մեկնաբանությամբ, որ առկա է վիքիպահեստում: Եթե դժվար չէ, տեղադրեք ազատ պատկերը, խնդրեմ:Սիրով--Ապատ63 (քննարկում) 20:04, 19 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալություն: Իրականում, ես չգիտեմ վիքիպահեստում ինչպես փնտրել ինձ անհրաժեշտ նկարկերը:--Ապատ63 (քննարկում) 20:56, 19 Հունվարի 2017 (UTC)
Հարգելի Ապատ63։ Որոնման դաշտում գրեք բանալի բառը (գերադասելի է անգլերեն), եղածը ցույց կտա։ --23artashes (քննարկում) 21:12, 19 Հունվարի 2017 (UTC)
Այսուհետ կնայեմ մինչև ոչ ազատ պատկեր ներբեռնելը: Շնորհակալություն--Ապատ63 (քննարկում) 21:31, 19 Հունվարի 2017 (UTC)
 

Հարգելի՛ 23artashes, Ձեր խմբագրած «Վարդան Մամիկոնեան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 09:36, 22 Փետրվարի 2017 (UTC)

Ռուսաստանի շքանշան խմբագրել

  Ռուսական շքանշան
Հարգելի՛ 23artashes, այս շքանշանը ձեզ Ռուսաստանին նվիրված հոդվածներ զարգացնելու համար։----Omicroñ'R 14:19, 27 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալություն, Նորայր ջան։ --23artashes (քննարկում) 14:20, 27 Փետրվարի 2017 (UTC)

Վաստակավոր Ադմինիստրատոր խմբագրել

  Վաստակավոր Ադմինիստրատոր
Արտաշես ջան, այս կայքը հուշում է, որ վերջերս արել ես 10 000-րդ ադմինական գործողությունը։ Շնորհակալություն տարիներ շարունակ Վիքիպեդիան ավելի լավը դարձնելու համար։ Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց շնորհակալություն կհայտնեմ 100 000-րդ ադմինական գործողության համար ;)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:46, 10 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Հաճելի անակնկալ էր։ --23artashes (քննարկում) 13:12, 10 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Վիքիբառարան խմբագրել

Հարգելի 23artashes, ուզում եմ խմբագրումներ կատարել Վիքիբառարանում, բայց կարծես չեմ կարողանում գտնել, թե ինչպես: Խնդրում եմ օգնել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լուսինե Ղազարյան18 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Լուսինե Ղազարյան18։ Վիքիբառարանում խմբագրելու գործիքները նույնն են, ինչ Վիքիպեդիայում: Մտեք այս հղումով և խմբագրեք ինչպես Վիքիպեդիայում: --23artashes (քննարկում) 09:26, 2 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes ուզում եմ խմբագրումներ կատարել ֆիլմերի վերաբերյալ բայց չեմ կարողանում գտնել դրանք Վիկիպեդիայում, խնդրում եմ օգնել ինձ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Լուսինե Ղազարյան18 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Լուսինե Ղազարյան18, ֆիլմերի մասին արդեն գոյություն ունեցող հոդվածները կարող եք գտնել այս կատեգորիայում։ --23artashes (քննարկում) 08:49, 4 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Призовые - Узнай Россию. Начни с Дона խմբագրել

Добрый день! От лица организаторов конкурса «Узнай Россию. Начни с Дона» поздравляю Вас с завоеванием призового места! Узнать о занятом Вами месте и прилагающихся призовых можно на странице конкурса. Для перечисления полагающихся Вам призовых сумм, прошу Вас перейти по ссылки ниже для заполнения формы для оплаты. Просьба не затягивать с заполнением формы. https://docs.google.com/forms/d/1GrMSMivSbMNWVolZ3LbA5CACaAj5ZvM6DpDa2J_yh20/viewform?edit_requested=true

С уважением Дмитрий Жуков. (jukoff@wikimedia.ru) 16.05.2017 JukoFF (քննարկում) 09:16, 16 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Նոր ԱԺ խմբագրել

ՀՀ-ում արդեն կա նոր ԱԺ, նոր նախագահով, բայց հայկակակն և ռուսական Վիքիպեդիքներում Գալուստ Սահակյանը դեռ ԱԺ նահագահ է, իսկ նոր նախագահ Բաբլոյանի մասին շատ քիչ բան է գրված, ռուսականում էլ ոչնչ գրված չէ վերջինիս մասին: Վիքիպեդիան կարծես թե հետ է ընկել իրադարձություններից: 217.76.1.22 07:18, 26 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որտեղ կարող է խմբագրել յուրաքանչյուր մարդ։ Ուրախ կլինենք, եթե Ձեր կողմից նկատած թերությունները ուղղեք։ Շնորհակալություն բացթողումը նկատելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 12:07, 27 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Էռնեստո Վալվերդե խմբագրել

«Էռնեստո Վալվերդե էջը հարգելի Արտաշես կլրացվի՝ ժամանակի սղության պատճառով այն ստեղծվել է կիսատ։ Շնորհակալություն ուշադրության համար։--Xachatur25 (քննարկում) 10:27, 16 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Xachatur25, խնդիր չկա։ Պարզապես նման դեպքերում աշխատեք հոդվածները ստեղծել սևագրության էջում և նվազագույն ծավալն ապահովելուց հետո նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։ Այնքան էլ հաճելի չէ բացել հոդվածը և տեսնել միայն տեղեկաքարտ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 10:35, 16 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Թարգմանություն խմբագրել

Բարև Ձեզ, հարգելի 23artashes: Բարձր գնահատելով Ձեր ներդրումը, այնուամենայնիվ ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ հարկավոր է մինչև վերջ թարգմանել հոդվածը, այդ թվում նաև՝ ծանոթագրությունները: Օրինակ, Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Դոնի Ռոստով) հոդվածում Դուք թողել եք ծանոթագրության «Малаховский» հապավումը և չեք թարգմանել բուն ծանոթագրությունը՝ ռուսերենից հայերեն: Կարծում եմ, հայ ընթերցողը պարտավոր չէ ռուսերեն իմանալ: Նախապես շնորհակալություն, հարգելի 23artashes: --֎ Պանդուխտ 01:15, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Իսկ ինչո՞ւ պետք է թարգմանել հայերեն։ Մենք իրավունք չունենք հայերեն թարգմանել մի գրքի անուն, որը հայերեն լույս չի տեսել։ Հայերեն Վիքիպեդիայում ծանոթագրությունները պարտադիր թարգմանելու որևէ կանոն չկա։ Բացի այդ, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա եթե հայ ընթերցողը պարտավոր չէ ռուսերեն իմանալ, ուրեմն ընդհանրապես ռուսերեն կամ այլալեզու աղբյուրներ չպետք է օգտագործվեն հոդվածներում, բացի հայերենից։--Լիլիթ (քննարկում) 20:04, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Ողջույն բոլորին: Ներեցեք, որ ընդհատում եմ, բայց հարգելի Պանդուխտ, Դուք գրել եք հոդվածներ, որտեղ անգլերենից հայերեն չեք թարգմանում, օրինակ, կուսակցությունների անունները (տես այստեղ, Եվրոպամետ քաղաքական կուսակցություններ ԵՄ անդամ երկրներում բաժինը թարգմանել եմ ես): Բացի այդ հոդվածը, հանդիպել եմ Ձեր կողմից գրված նաև այլ հոդվածներ, որտեղ հոդվածի ոչ ամբողջական հատվածն է թարգմանվել հայերեն: Կխնդրեի Ձեզ ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքի վրա: Համաձայն եմ Լիլիթի տեսակետի հետ:--Armen (քննարկում) 20:10, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Ներողություն եմ խնդրում միջամտելու համար, սակայն նույն տրամաբանությամբ եթե գրքի կամ հոդվածի վերնագիրը փոխեցինք, իսկ ի՞նչ պիտի անենք բովանդակության հետ: Մոտեցումը գիտական չէ:--Arsog (1985) 20:14, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Pandukht։ Ծանոթագրությունները, հատկապես՝ գրքերի անվանումները, թարգմանելու կարիք չկա։ Եթե մարդը ռուսերեն կամ որևէ այլ օտար լեզու չգիտի, այդ ծանոթագրությունն էլ նրան պետք չէ և նա չի գնա այդ հղումով։ Ամեն դեպքում, եթե համարում եք, որ դրանք պետք է պարտադիր թարգմանվեն, կարող եք քննարկում բացել խորհրդարանում։ --23artashes (քննարկում) 20:18, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի Լիլիթ և Armen: Ծանոթագրությունների մասին՝ ընդունված է, օրինակ, եթե կայքը, որին հղում է կատարվում, այլալեզու է, թարգմանել հղումը տվյալ լեզվով և մոտը {{ref-en}} կամ {{ref-ru}} կամ մեկ այլ լեզվի կաղապար տեղադրել, որ ընթերցողը, օրինակ, կարողանա կարդալ աղբյուրի անվանումը բայց միաժամանակ տեղեկանա, որ այն այլ լեզվով է, միգուցե իրեն ոչ մատչելի, և իզուր հղում չկատարի, փորձելով ծանոթանալ աղբյուրին: Կարծում եմ, այդ ամեն չանելը հայերենի նկատմամբ թերահավատության արտացոլում է մեր բոլորի կողմից: Կրելով խորհրդային և հետխորհրդային օկուպացիոն կնիքը, մենք չենք կարողանում տարանջատել հայկական ինքնությունը ռուսականից, արդյունքում առանց գիտակցելու (կամ որոշ դեպքերում՝ գիտակցելով) զոհաբերում ենք ամենից բացի նաև հայոց լեզուն:
Ինչ վերաբերվում է իմ կողմից հոդվածների չթարգմանված մասերին, ապա՝ այո, դա հնարավոր է, որովհետև նյութը, որը ուզում եմ հասցնել հայ ընթերցողին, շատ է: Եթե նկատում եք նման դեպքեր, ապա շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տեղեկացնեք դրա մասին՝ ես էլ կուղղեմ այդ թերությունը: Նշյալ հոդվածի դեպքում՝ եթե նկատել եք, կուսակցությունների այն մասը, որոնց անվանումները հեշտ են թարգմանվում և հոդված ստեղծելիս խնդիր չի առաջանա և հղում ճիշտը կաշխատի, թարգմանել եմ: Մնացյալ կուսակցությունների անվանումները, իմ կարծիքով, չարժէ թարգմանել, որովհետև ադ թարգմանությունները պետք է համապատասխանեցնել ստեղծվելիք հոդվածներին, ինչը ես պատրաստվում եմ անել, իսկ հոդվածը գրելիս յուրաքանչյուր կուսակցության համար հարկավոր է մանրակրկտորեն և հնարավորինս ճիշտ թարգմանել կուսակցության անվանումը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման տրամաբանությունը տեղին է, եթե համայնքը լինի այն կարծիքին, որ պետք է թարգմանել՝ ես կանեմ դա, բայց այդ դեպքում հետագայում հարկավոր կլինի անգամ ուղղել այդ անվանումները:
Բացի այդ, հարկավոր է տարբերել անգլերենը և ռուսերենը, որոնք ունեն տարբեր կարգավիճակ, «քաշային» դաս և պատմություն Հայաստանում, հատկապես վերջին իրադարաձությունների լույս տակ:--֎ Պանդուխտ 20:36, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Լավ, հարգելի 23artashes, կարծում եմ արժի այդպես վարվել:--֎ Պանդուխտ 20:38, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Պանդուխտ ջան, ես Եվրոպամետություն հոդվածը, որպես օրինակ, բերել եմ նրա համար, որ Դուք նշում եք, որ հայ ընթերցողը պարտավոր չէ իմանալ ռուսերեն: Նույն տրամաբանությամբ հայ ընթերցողը պարտավոր չէ իմանալ անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ էլ թուրքերեն: Կարծում եմ, որ եթե հոդված ենք թարգմանում, պետք է թարգմանվի հոդվածի բուն բովանդակությունը ամբողջությամբ: Շատերը կարող են Քեզ հետ համաձայն չլինել՝ Հայաստանում ռուսերենի «քաշային դասի» հարցի վերաբերյալ: Եկեք ավելի շատ դիտարկենք բուն հոդվածները, այլ ոչ թե, գոնե Վիքիպեդիայում, ընկնենք քաղաքական աժիոտաժների (ճիշտ բառը հայերեն չգիտեմ) հետևից:--Armen (քննարկում) 20:51, 30 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել
Armen ջան, համաձայն եմ ձեզ և ընդունում եմ, որ հայ ընթերցողը պարտավոր չէ իմանալ նաև անգլերեն, բայց միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ եթե հայ ընթերցողը հայերենից բացի ինչ-որ լեզու իմանալու կարիք ունենա, ապա այդ դեպքում առաջին տեղում (հայերենից հետո) կանգնած է անգլերենը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի միջազգային լեզուն: Ամեն դեպքում, չեմ ծանրաբեռնում հարգելի 23artashes-ի քննարկման էջը և, կարծում եմ, քննարկումը կարող ենք շարունակել խորհրդարանում:--֎ Պանդուխտ 11:01, 8 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Ռոզի Սոնառո խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Ռոզի Սոնառո մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ 37.157.222.218 09:26, 31 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

Ինչու՞ եք այդպես կարծում--Ավետիսյան91 (քննարկում) 11:00, 31 Օգոստոսի 2017 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Մարշալ Բաղրամյան խմբագրել

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված Մարշալ Բաղրամյան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Atheist Armenian 16:00, 5 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Յուրահատուկ շքանշան
Յարգելի 23Արտաշէս: Գործընկերների աշխատանքը ճիշտ գնահատելու և երախտագէտ լինելու կարողութեան համար, ընդունէք, խնդրեմ, այս պարգևը: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանից, բարեկամաբար: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:08, 2 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ --23artashes (քննարկում) 08:29, 2 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հոդվածի Պատճենում խմբագրել

Հարգելի Արտաշես Մարտին Շահբազյան էջը ջնջել էին քանի որ պատճենված էր և այո պատճենված էր ոչ իտերնետային կայքերից այլ գրքից և գրքից պատճենելու համար ուն էի թույլատվություն կասես ինչպես վարվեմ: --Մայիս Քարամյան (քննարկում) 18:37, 4 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Մայիս Քարամյան, գրքից պատճենելու համար թույլտվությունը հատուկ ձև ունի։ Սակայն չեմ կարծում, որ այս դեպքում իմաստ ունի այդ հարցով զբաղվել, քանի որ Ձեր պատճենածը հանրագիտարանային հոդված լինել չի կարող։ «Կիև էի մեկնում, մտածում էի՝ ապարատս տանե՞մ, թե՞ ոչ: Կինս ասաց. «Ա՛յ մարդ, դե՛, հանգիստ գնա՛, գոնե այս անգամ 3-4 օր հանգստացի՛ր»: Չգիտեմ ինչու լսեցի նրան, չվերցրեցի ֆոտոխցիկս...», «Առաջին 4 ժամը չէի կարողանում նկարել. շատ ցավալի էր, արցունքները թափվում էին աչքերիցս, չէի կարողանում ֆոկուս բռնել: Հետո աստիճանաբար համակերպվեցի, արտասվելով սկսեցի նկարել: Նույնիսկ առաջարկում էին՝ օղի խմեմ, որ մի քիչ թուլանամ» և նմանատիպ նախադասությունները Վիքիպեդիայում լինել չեն կարող, դրանք հանրագիտարանային չեն։ Կարող եք վերաշարադրել լուսանկարչի կենսագրական տվյալները, կյանքի կարևոր դրվագները, սակայն ոճը պետք է լինի հանրագիտարանային։ Ձեր գրած տեսքով հոդվածը վերականգնման ենթակա չէ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:58, 5 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Ինգո Արմենիա խմբագրել

Հարգելի Արտաշես, խնդրում եմ վերականգնել Ձեր կողմից ջնջված ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ էջի ողջ նյութը, քանի որ ես հանդիսանում եմ ընկերության աշխատակից և կայքում համապատասխան նյութերի հեղինակ, որոնց հիման վրա էլ ստեղծվել էր Վիքիպեդիայում համապատասխան էջը։ Սպասում եմ Ձեր կողմից արագ արձագանքի և նյութերի վերականգնման։ Շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է Irenaabgaryan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Irenaabgaryan, դատելով այս գրառումից հետո Ձեր արած խմբագրումներից՝ պարզ է, որ նկատել եք, որ Ինգո Արմենիա հոդվածը ոչ թե ջնջվել էր, այլ պարզապես վերանվանվել, քանի որ Վիքիպեդիայում վերնագրերը մեծատառերով չեն գրվում։ Բայց, ըստ կանոնակարգի, այն պետք է ջնջվեր, քանի որ նոյեմբերի 13-ի զգուշացումից անցել է 7 օր։ Այդ ընթացքում պետք է ավելացվեր հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ընկերության կայքը և սոցիալական ցանցերը Վիքիպեդիայում աղբյուր չեն համարվում։ Հոդված գրելու հիմք չէ նաև տվյալ ընկերությունում աշխատելը և ինչ-ինչ տեղեկությունների տիրապետելը։ Ավելին (մեջբերում «Խուսափեք տարածված սխալներից» էջից)՝ «Գերադասելի է չստեղծել հոդվածներ այն կազմակերպությունների մասին, որտեղ Դուք աշխատում եք։ Նախ` Դուք կարող եք խնդիրներ ունենալ չեզոք տեսակետ արտահայտելիս, երկրորդը՝ դա կարող է Ձեր հոդվածը ջնջելու պատճառ լինել։ Եթե ձեր ընկերությունն այդչափ նշանավոր է, նրա մասին կարող է գրել մեկ այլ ոք»։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել հետևյալ էջերը. Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ, Վիքիպեդիա:Խուսափեք տարածված սխալներից էջերը։ Եթե կարճ ժամանակում նշված հոդվածում չավելացվի հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, այն կջնջվի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:33, 21 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել


«Узнай Россию. Начни с Дона — 2 Тур»! խմբագրել

Здравствуйте!

Поздравляю вас, с победой в конкурсе «Узнай Россию. Начни с Дона — 2 Тур»!

Финальный список победителей на странице конкурса.


Настало время получения призов, и для этого вам необходимо заполнить электронную форму, расположенную по ссылке ниже:

https://docs.google.com/forms/u/0/d/17JtUscwTeTjDvQ2lNFOyUkHWqolLinE_gb5FFCAfoJk/edit?usp=forms_home&ths=true

Просьба заполнить форму максимально полно и корректно, это облегчит и ускорит денежный перевод.

С уважением Дмитрий Жуков (НП «Викимедиа.РУ»)

jukoff@wikimedia.ru JukoFF (քննարկում) 17:57, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Սիրալիրության շքանշան
Trvum e Artashes23-in siralirutyuan hamar. NAIRA G-YAN (քննարկում) 10:57, 25 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Return to the user page of "23artashes/Պահոց (2017)".