Մասնակից:Aureli Turner/Գրեգ Լեյք

Aureli Turner/Գրեգ Լեյք

Գրեգ Լեյք (անգլ.՝ Greg Lake, լրիվ անունը՝ Գրեգորի Սթյուարթ Լեյք, անգլ.՝ Gregory Stuart Lake, ), բրիտանացի բաս-կիթառահար, կիթառահար, վոկալիստ, երգերի հեղինակ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է որպես KIng Crimson և Emerson, Lake & Palmer խմբերի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Գրեգ Լեյքը ծնվել ու մեծացել է նավահանգստային Բոռնմուտի ամենաաղքատ մասում։ Առաջին կիթառը նա նվեր է ստացել մորից՝ ծննդյան 12-ամյակի օրը։ Կիթառի առաջին դասերը ստացել է տեղացի ուսուցչից։ Հենց այդ դասերի ժամանակ է նա ծանոթացել հետագայում իր լավ ընկեր դարձած Ռոբերտ Ֆրիպի հետ։ Մինչև 1968 թվականը նա հանդես է եկել տեղի մի շարք խմբերում։ 1968 թվականին նա վերջապես կանգ առավ The Gods խմբում։ Շուտով նա առաջարկ է ստանում անդամակցելու Ռոբերտ Ֆրիպիի նոր նախագծին՝ King Crimsonին, որը և ընդունում է։

Ծանոթագրություններ խմբագրել