Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Դոնի Ռոստով)

ծխական ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Николая), 19-րդ դարում կառուցված ծխական ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Գտնվում է Նիկոլայի փողոցում (այժմ՝ Սոցիալիստիչեսկայա) Նիկոլայի նրբանցքի (այժմ՝ Խալտուրինի) խաչմերուկի մոտ։ 1930-ական թվականներին տաճարը քանդվել է[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Никольская церковь в Ростове-на-Дону.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնադրված1822

ՊատմությունԽմբագրել

 
Եկեղեցու ներքին ձևավորումը

1822 թվականին Դոնի Ռոստովի Նիկոլայի փողոցում կառուցվել է փոքր հնգագմբեթ տաճար։ Եկեղեցու երեցփոխ որոշ ժամանակ եղել է ռոստովցի վաճառական Իվան Ֆեոդորովիչ Նեֆյոդովը (Միխայլով), որը նրա բարեկարգման համար նվիրաբերում են իր միջոցները։ XIX դարի կեսերին որոշվեց ընդարձակել տաճարը։ Վերակառուցման նախագիծը կատարվեց 1854 թվականին տիտուլյար խորհրդական Լիկովի կողմից։ 1856 թվականի սեպտեմբերի 27-ին նախագիծը հաստատել է կայսրը, և տաճարի ընդարձակման աշխատանքները սկսվել են։ 1860 թվականին աշխատանքներն ավարտվել են։ Բացի Սուրբ Նիկողայոսի անունով օծված գլխավոր սեղանից, տաճարում հայտնվեցին Տյառնընդառաջի (աջ) և Աստվածածնի Վերափոխման (ձախ) սեղանները[1]։

Հնգագմբեթով պսակված հիմնական ծավալին կցակառուցված էր մեկհարկանի զանգակատնով սեղանատունը։ Տաճարի ներսը զարդարված էր յուղաներկով արված որմնանկարներով։ Տաճարի սրբություններն էին Փրկչի և Նիկողայոս Զմյուռնացու սրբապատկերները[1]։

1895 թվականին տաճարին կից բացվեց եկեղեցական-ծխական դպրոց։ Եկեղեցու երգչախումբը հայտնի էր ոչ միայն Դոնի Ռոստովում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն գոյություն է ունեցել մինչև 1912 թվականը[1]։

1927 թվականին վանքը հանձնվել է նորոգչականների շարժմանը։ 1930-ական թվականների սկզբին տաճարը փակվել է, իսկ 1936 թվականին ամբողջովին քանդվել։ Եկեղեցու տեղում կառուցվել է թիվ 55 միջնակարգ դպրոցի շենքը[1]։

2000 թվականին դպրոցի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով.

  Այս վայրում մինչև 1931 թվականը եղել է Սրբազնագործ և Հրաշագործ Նիկողայոսի անվան տաճարը՝ օծված 1861 թվականին։ Հուշատախտակը փակցվել է Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի տարում[2]։  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 33—34. — ISBN 5-98155-014-7
  2. «Постановление от 26 апреля 2000 г. № 1040 о присвоении почетных званий, установке мемориальных досок, переименовании проспекта Октября»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2013-11-12 

ՀղումներԽմբագրել