Վանականը սկրիպտորիայում



Սկրիպտորիա(գրչատուն) խմբագրել

Սկրիպտորիա (լատ. scriptorium-ը scriptor-ից է ՝ «գրիչ, դպիր, վերաշարադրիչ»), վանական համալիրներին, վանքրին կից ձեռագրերի արտագրության արվեստանոց։ Առաջին գրչատները ստեղծվել են VI-VII դարերում Իտալիայի հարավում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իսպանիայում։ Կարլ Մեծի դարաշրջանում ամենամեծ փառքը վայելում էր Տուր քաղաքի Սուրբ Մարտինի վանքի սկրիպտորիան, որի աբբան գիտնական, բանաստեղծ, աստվածաբան Ալքուինն էր ։


Սկզբում Գիրքը (ինչպես անտիկ դարաշրջանի վերջում) գրել են ծնկներին դրած՝ թելադրանքի միջոցով, քանի որ չկային համապատասխան սեղաններ։ Բայց հետագայում՝ հավանաբար VII դարում, վանքերում հայտնվեցին առաջին սեղանները։ Համենայնդեպս այդ ժամանակաշրջանով են թվագրվում պատկերագրական արվեստի առաջին օրինակները, որոնք պատկերում են սեղանների մոտ նստած գեղագիրներին։ VIII-IX դարերում նման պատկերներն առավել հաճախ են հանդիպում։ XIII դարում գրչատներն անկում են ապրում, քանի որ գրքի արտադրությամբ սկսում են զբաղվել քաղաքային արհեստավորները։

Գրականություն խմբագրել

Добиаш-Рождественская О.А. Мастерские письма на заре западного Средневековья и их сокровища в Ленинграде. Л., 1930.

Добиаш-Рождественская О.А. из жизни мастерских письма (преимущественно на французском севере) // Средневековый быт. Сб. статей. Л., 1928.

Киселёва Л.И. О чём рассказывают средневековые рукописи. Л., 1978.

Люблинская А.Д. Латинская палеография. М., 1969.

Return to the user page of "ՄԱՍՆԱԿԻՑ/Ավազարկղ 1".