Ողջույն խմբագրել


  Բարի գալո՜ւստ։
  Welcome message in English
Ողջույն Լիանա Ս., բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

 
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով vaciobot 12:15, 26 Ապրիլի 2012 (UTC)Պատասխանել

ողջույն խմբագրել

Ողջույն հարգելի Լիանա Ս., շնորհակալություն իմ ստեղծած Այս հրաշալի կյանքը հոդվածում ուղղումներ կատարելու համար: Կներեք, պարզապես մի բան հարցնեմ, տեսել ե՞ք այդ ֆիլմը, թե ուղղակի սխալները ուղղեցիք: ERJANIK 08:47, 4 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Ողջո′ւյն, հարգելի Երջանիկ: Ցավոք ֆիլմը չեմ դիտել, պարզապես սրբագրել եմ հոդվածը: Ձեր ներողամտությունն եմ հայցում, եթե ինչ-որ բան այն չէ: Ես նորեկ եմ և դեռևս լավ չեմ տիրապետում Վիքիպեդիայի գաղտնիքներին, բայց անկեղծ հիացած եմ մասնակիցների ներդրումներով:

Հասկացա, եղավ, չէ, իհարկե ներողամտության կարիք չկա, ինչպես արդեն ասեցի վերևում, ես եմ շնորհակալ: Եթե կոնկրետ հարցեր կունենաք Վիքիպեդիայում, կարող եք գրել ինձ այստեղ կամ իմ քննարկման էջում, սիրով կօգնեմ: Եվ որևէ բան գրելուց քննարկման էջում, ստորագրեք դնելով չորս թիլդա նշան, ահա այսպես` ~~~~: Հոդվածներում չստորագրեք: ERJANIK 05:34, 5 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ պատրաստակամության համար:

Եղավ, բայց կրկին մոռացաք ստորագրեիք  : ERJANIK 12:09, 5 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիանա, կներեք մի բան հարցնեմ, կարելի է իմանալ, ո՞վ եք մասնագիտությամբ, բանասե՞ր: Շատ օգտակար ուղղումներ եք կատարել իմ հոդվածներում: Շնորհակալ եմ: Իսկ ինչու ինքներդ հոդված չեք ստեղծում: Փորձեք, համոզված եմ, որ լավ կստացվի: Ինչպես մի անգամ ասել եմ, պատրաստ եմ վիքիօգնություն ցուցաբերել: Հարգանքներով ERJANIK 16:28, 11 Մայիսի 2012 (UTC):Պատասխանել

Ողջո՜ւյն Երջանիկ: Ճիշտ եք կռահել, ես լեզվաբան եմ: Շատ ուրախ եմ օգտակար լինելու համար: Ցավոք ժամանակս չի ներում ավելի երկար մնալ կայքում ու աշխատել: Իսկ հոդված տեղադրելը մեծ պատասխանատվություն է, դեռ չեմ համարձակվում, բացի այդ էլ չեմ ուզում առանց նրբություններին տիրապետելու անորակ հոդվածներ ստեղծել: Առայժմ ես միայն կսրբագրեմ: Շնորհակալ եմ, որ Ձեզ պես պատրաստակամ մարդիկ կան, միշտ հիացել եմ վիրտուալ հանրագիտարանների վրա աշխատողներով: Ձեզ նորանոր հաջողություններ, ես էլ հաճույքով կկարդամ եղած հոդվածները: Լիանա Ս. (talk) 13:38, 13 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Եղավ, շնորհակալություն լավ խոսքերի համար: Իսկ նոր հոդված, Դուք կարող եք ստեղծել, ես կօգնեմ նրբությունների հետ կապված: ERJANIK 17:35, 13 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Երջանիկ, հաշվի կառնեմ: Լիանա Ս. (talk) 04:21, 14 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր տարի խմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Լիանա Ս.,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։