Հարց Ռիգել-ից (02:13, 1 հունվարի 2023) խմբագրել

Ողջույն, շնորհավոր 2023 թվական, մաղթում եմ աշխատանքային բեղուն տարի։ Կարող եմ արդյոք հոդվածի հղումներ բաժնում տեղադրել pdf ֆայլեր, այն աշխատությունները, որի հեղինակն է հոդվածում հիշատակված կերպարը։ Հակառակ դեպքում հոդվածը կջնջվի։ Նախապես շնորհակալություն --Ռիգել (քննարկում) 02:13, 1 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Շնորհակալություն, շնորհավոր նաև Ձեր նոր տարին։ Իհարկե կարող եք, ցանկացած աշխատության թվային տարբերակը նույնպես համարվում է ինֆորմացիայի աղբյուր։ Ավետիսյան91 (քննարկում) 06:32, 1 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց ArdemiBabu-ից (12:54, 7 հունվարի 2023) խմբագրել

Բարև ձեզ, կօգնե՞ք գտնել անգլերեն փոքր հոդված, որը կարող եմ թարգմանել հայերեն, կարող եմ նաև արեւմտահայերէնից հայերեն թարգմանել։ --ArdemiBabu (քննարկում) 12:54, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Բարև, հարգելի ArdemiBabu։ Նշեք թե ինչ հետաքրքրություններ ունեք, կառաջարկեմ հոդվածների ցանկ։ Ավետիսյան91 (քննարկում) 18:33, 7 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Harutyun Soghomonyan-ից (11:29, 21 հունվարի 2023) խմբագրել

Ողջույն սիրելի մենթոր։ Ես հրապարակել եմ Չարլի Քոքս դերասանի մասին հոդվածի թարգմանությունս, բայց անկարգ ալգորիթմների պատճառով «Մրցանակներ և անվանակարգեր» ցուցակում կոդը փչացել է և սխալ է ցույց տալիս, իսկ կարգավորելու ձևից տեղյակ չեմ։ Կարող ե՞ք օգնել։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%89%D5%A1%D6%80%D5%AC%D5%AB_%D5%94%D5%B8%D6%84%D5%BD --Harutyun Soghomonyan (քննարկում) 11:29, 21 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Harutyun Soghomonyan։ Կարծես հիմա ճիշտ է ամեն ինչ, ստուգեք։ Ավետիսյան91 (քննարկում) 11:37, 21 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Harutyun Soghomonyan-ից (20:08, 21 հունվարի 2023) խմբագրել

Կրկին ողջույն, հարգելի մենթոր։ Ցանկանալով ընդլայնել հայերեն Վիքիպեդիայի հոդվածների շարքը, ես կուզեի իմանալ արդյո՞ք կա որևէ գործիք կամ կայք որի շնորհիվ հնարավոր է տեսնել վիճակագրություն թե հայաստանից օգտատերերը որ հոդվածներն են ավելի հաճախ կարդում որոնք չունեն հայերեն թարգմանություն, որպեսզի ես իմանամ թե որ հոդվածներն են ավելի արդյունավետ թարգմանության համար։ Նախապես շնորհակալություն։ --Harutyun Soghomonyan (քննարկում) 20:08, 21 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի Harutyun Soghomonyan, Կոնկրետ նման վիճակագրություն այս պահին դժվար է գտնել, բայց կառաջարկեմ վիճակագրություններ, որոնցով կարելի է որոշակի պատկեր ստանալ։ Սա այն հոդվածներն են, որոնք ամենից շատ միջլեզվային հղում ունեն (ամենաշատ լեզուներով առկա են), բայց հայերենում բացակայում են՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող հոդվածներ ըստ միջլեզվային հղումների քանակի։ Այստեղ կարող եք գտնել ամենաշատ դիտված հոդվածները, օրինակ անգլերեն վիքիպեդիայի դիտումները դեկտեմբեր ամսվա համար՝ Topviews Analysis։ Գործիքի պարամետրեր փոխելով կարելի է այլ արդյունքներ ստանալ։ Մեկ այլ գործիքով կարելի է ստուգել կոնկրետ կատեգորիայով հոդվածները, որոնք բացակայում են հայերենում։ Օրինակ գտնենք բոլոր այն բրիտանացի կինոարտադրողներին, որոնք անգլերեն հոդվածն ունեն, բայց հայերենում չկա. ահա՝ հղումը. depth պարամերտրը մեծացնելով կմտնի ենթակատեգորիաների մեջ նաև։ Գործիքները շատ են։ Ավետիսյան91 (քննարկում) 20:20, 21 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալություն! Harutyun Soghomonyan (քննարկում) 09:08, 22 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Harutyun Soghomonyan-ից (14:14, 22 հունվարի 2023) խմբագրել

Ավետիսյան91, բարի օր, ինչպե՞ս է կարելի թարգմանված հոդվածի կաղապարում բնօրինակ հոդվածի կաղապարի պատկերը օգտագործելու համար հեղինակային իրավունքները ձեռք բերել, նախապես շնորհակալություն։ --Harutyun Soghomonyan (քննարկում) 14:14, 22 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Harutyun Soghomonyan։ Այստեղ կարևոր չէ պատկերը կաղապարում է, թե՝ կաղապարից դուրս։ Վիքինախագծերում պատկերները լինում են ազատ (օգտագործման համար) և ոչ ազատ։ Ազատ պատկերներն առանց որևէ հավելյալ արտոնագրի կարող ենք տեղադրել բոլոր վիքինախագծերում։ Ոչ ազատ պատկերների օգտագործման համար առաջարկում եմ ծանոթանալ այս նյութին՝ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում։ Ավետիսյան91 (քննարկում) 14:23, 22 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Harutyun Soghomonyan-ից (17:35, 22 հունվարի 2023) խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել Վիքիպեդիայի բոտերին որևէ հոդվածում սխալներ ուղղելու համար: --Harutyun Soghomonyan (քննարկում) 17:35, 22 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Դիմելով այստեղ՝ Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ։ Ավետիսյան91 (քննարկում) 19:24, 22 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ։ Այսինքն պետք է այդ էջում սեղմեմ «Ավելացնել նոր քննարկում» կոճակին և հա՞յտ ներկայացնեմ, թե ինչ էջում ինչն է պետք ուղղել։ Harutyun Soghomonyan (քննարկում) 08:31, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Այո։ Դա քննարկում է. տեղյակ եք պահում բոտապահ մասնակիցներին, որ նկատել եք X խնդիրը, որը գլոբալ է ու հնարավոր է բոտի միջոցով արագ ուղղել, ով կարող է՝ թող աշխատացնի իր բոտը։ Օրինակ մի 5000+ հոդվածում գտել եք ՝ ապորինի բառը, որը պետք է լինի ապօրինի։ Ավետիսյան91 (քննարկում) 08:36, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Իսկ եթե խնդիրը միայն մեկ հոդվածում է և տեխնիկական? Ուղղակի ևս մեկ հոդված եմ թարգմանել և մրցանակների բաժինը կրկին գունավորման փոխարեն ցույց է տալիս կոդը, ինչպես նաև հղումների բաժնում որոշ տեղեր գրված է «քաղվածելու սխալ»։ Նման դեպքերում նույնպես պետք է բոտապահների էջում քննարկում ստեղծե՞մ, թե պետք է այլ կերպ վարվել: Harutyun Soghomonyan (քննարկում) 09:27, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Ես նման խնդիրներ հանդիպելիս փորձում եմ ինքս գտնել պատճառը և շտկել համապատասխան կաղապարից, իսկ եթե չի ստացվում, գրում եմ խորհրդարանում, որ մյուսներն օգնեն։ Ավետիսյան91 (քննարկում) 09:28, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Լավ, շնորհակալություն։ «Կփորփրեմ» կոդը ։D Harutyun Soghomonyan (քննարկում) 09:31, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Միայն. հաշվի առեք, որ կաղապարում փոփոխություն կատարելով այն կազդի հազարավոր հոդվածների վրա, ուստի, որպես նոր մասնակից, պետք է զգույշ լինել։ Ավետիսյան91 (քննարկում) 09:33, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Եղավ, ուշադիր կլինեմ։ Ինձ հաջողվեց սխալները ուղղել, պարզապես պետք է կոդի որոշ հատվածներում "enter" սեղմեի որպեսզի նոր տողից սկսվի: Harutyun Soghomonyan (քննարկում) 10:40, 23 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Վահան_Քուրքջյան» խմբագրել

 

Հարգելի Ավետիսյան91/Պահոց, Ձեր ստեղծած «Վահան_Քուրքջյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 04:52, 25 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

23artashes ջան, հիմնական տեղեությունները փաստող աղբյուրներն ավելացրել եմ։ Ավետիսյան91 (քննարկում) 06:55, 25 հունվարի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Ավետիսյան ջան։ --23artashes (քննարկում) 06:58, 25 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Martin8595-ից (11:43, 2 փետրվարի 2023) խմբագրել

barev dzez inchpes karox em nor ban avelacnel wikipedia um --Martin8595 (քննարկում) 11:43, 2 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն։ Հարգելի Martin8595, Վիքիպեդիայում հայերենը գրում ենք հայատառ։ Խմբագրելու համար կարող եք ծանոթանալ այս նյութերին՝ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը և Օգնություն:Առաջին քայլերը: Ավետիսյան91 (քննարկում) 12:33, 2 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Elina Ishkhanyan-ից (22:09, 4 փետրվարի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ես կատարոմ էի փոփոխություններ, բայց պահպանելու կոճակը սեղմելուց հետո գրվեց, որ առկա է ընդհատում և անհետացավ իմ կատարած տարբերակը, խնդրում եմ ասեք, ինչպես կարող եմ հետ բերել կատարածս աշխատանքը։ --Elina Ishkhanyan (քննարկում) 22:09, 4 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Elina Ishkhanyan։ Խմբագրման ընդհարում տեղի է ունենում, երբ այդ պահին մեկ այլ մասնակից խմբագրում է հոդվածը՝ համակարգը չի կարողանում պահպանել ձեր խմբագրումը, սակայն այդ պահին առաջարկում է պատճենել ձեր փոփոխությունը, որը կարող եք նորից անել թարմացումից հետո։ Այս պահին չեք կարող հետ բերել, քանի որ այն պահպանված չէ։ Ավետիսյան91 (քննարկում) 07:05, 5 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Ադանա-ից (21:21, 27 Մարտի 2023) խմբագրել

Բարև ձեզ, ինչպե՞ս կարելի է ստեղծել էջեր ցանկալի թեմաների և մարդկանց մասին։ --Ադանա (քննարկում) 21:21, 27 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ադանա։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութի «Ինչպես նոր հոդված ստեղծել» բաժնին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 05:44, 28 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտ գիտնական խմբագրել

Տեղեկաքարտ գիտնականը պետք է հոդվածի ներքևում լինի, թե վերևում( առաջին անգամ հոդված ստեղծելիս) և արդյոք հնարավոր է հոդվածը ստեղծելուց հետո խմբագրելու միջոցով ավելացնել վերոնշյալ տեղեկաքարտը։ Ադանա (քննարկում) 21:26, 28 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ադանա։ Տեղեկաքարտերը սովորաբար լինում են հոդվածի ամենասկզբում։ Ավելացնելու համար պարզապես տտեղադրեք այդ կաղապարը և լրացրեք պարամետրերը։ Միշտ հնարավոր է հրապարակումից հետո ավելացնել/հեռացնել/փոփոխել հոդվածի բովանդակությունը։ Ավետիսյան91 (քննարկում) 11:41, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
շնորհակալություն, իմ փոխարեն ինչ-որ մեկը արդեն ավելացրել է տեղեկաքարտ, բայց այլ բնագավառի։ Ես ցանկանում եմ, որ այն լինի տեղեկաքարտ գիտնական, քանի որ այդ բնագավառի անձի մասին է իմ հոդվածը։ Կխնդրեի օգնել։ Ադանա (քննարկում) 11:43, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
Ենթադրում եմ, որ խոսքը Սաթենիկ Վարդանյան հոդվածի մասին է։ Կարող եք պարզապես {{Տեղեկաքարտ Անձ}} կաղապարը փոխարինել {{Տեղեկաքարտ Գիտնական}} կաղապարով։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:46, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
Այո, ճիշտ եք։ Շնորհակալություն։ Ադանա (քննարկում) 12:08, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Ani Abgaryan-ից (11:38, 30 Մարտի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ես ավազարկղ 2-ի նյութը հրապարակել եմ, բայց Բրյուսովի հետ համագործակցությունը չի բերում։ --Ani Abgaryan (քննարկում) 11:38, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ani Abgaryan։ Եթե նկատի ունեք այս հոդվածը՝ Մասնակից:Ani Abgaryan/Ավազարկղ2, ապա այն դեռ ավազարկղում է։ Եթե ավարտուն տեսքի է, կարող եք ստեղծել հոդվածը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:44, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Ani Abgaryan, այդ հոդվածը Դուք հրապարակել եք առանց համակարգ մուտք գործելու, այսինքն՝ այն Ձեր անունով չէ։ Պետք էր ուշադիր լինել։ Բացի այդ, հոդվածը պիտակել են որպես վատ թարգմանված։ Եթե 7 օրվա ընթացքում թարգմանության որակը չբարելավվի, այն կջնջվի։ --23artashes (քննարկում) 12:00, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Լիանա127-ից (15:11, 5 Ապրիլի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք ինչպե՞ս կարելի է Վիքիպեդիայում նոր էջ ստեղծել։ --Լիանա127 (քննարկում) 15:11, 5 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Լիանա127։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 15:15, 5 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Salmasteci-ից (20:51, 13 Ապրիլի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, հնարավո՞ր է Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով էջի տեղեկաքարտի անվանումը սև գույնից փեխել սպիտակի --Salmasteci (քննարկում) 20:51, 13 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Salmasteci։ Այս պահին կարելի է փոխել միայն անվանման հետին գույնը՝ փոփոխելով տեղեկաքարտի «| bgcolour =» պարամետրի արժեքը (կամ դատարկ թողնելով)։ Ավետիսյան91 (քննարկում) 08:52, 14 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Susannaharutyunian-ից (14:18, 29 Ապրիլի 2023) խմբագրել

Բարև ձեզ։ Վիքիպեդիա եմ խմբագրում և հեռացնում են, նշելով, որ չի համապատասխանում Վիքիպեդիայի նվազագույն պահանջներին, ինչպե՞ս վերացնեմ խնդիրը։ Շնորհակալություն --Susannaharutyunian (քննարկում) 14:18, 29 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Susannaharutyunian։ Հավանաբար կանոնակարգի այս կետերից մեկով է ջնջվում՝ Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ։ Ավետիսյան91 (քննարկում) 05:06, 30 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Նկարի տեղադրում խմբագրել

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, որպեսզի կարողանամ գլխավոր նկար տեղադրել Վիկիպեդիայի՝ անձի տեղեկաքարտի հատվածում։ Ադանա (քննարկում) 22:01, 18 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Ադանա բարև ձեզ, իսկ տվյալ անձի նկար կա վիքիպահեստ նախագծում?, օրինակ ապրող անձանց մասով ազատ արտոնագրով նկար պետք է լինի վիքիպահեստ նախագծում, որպեսզի կարողանաք դնել հոդվածում: --ERJANIK (քննարկում) 01:22, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Բարև ձեզ, այո կա։ Ադանա (քննարկում) 20:47, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
նկարը ցույց է տալիս, որ դրվել է , օրինակ գուգլով փնտրելիս, բայց երբ հղումով մտնում ես վիկիպեդիայի այդ անձի էջը, այդ ժամանակ միայն տեղեկաքարտն է առանց նկարի Ադանա (քննարկում) 19:19, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Կարծում եմ խոսքը Սաթենիկ Վարդանյան հոդվածի մասին է։ Վիքիպահեստում կա՞ նրա նկարը։ Հղում տվեք, տեղադրեմ հոդվածում։ Ավետիսյան91 (քննարկում) 19:22, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Առավոտյան ես տեղադրել էի նկարը, սակայն հետո այն ջնջել են Վիքիպահեստի ադմինները։ Հարգելի Ադանա, բեռնեք այնպիսի նկար, որի հեղինակը Դուք եք, այլապես այն կրկին կջնջեն, Ձեզ էլ կարող է արգելափակեն։ --23artashes (քննարկում) 20:21, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն նախազգուշացման համար, բայց ես չեմ հասկանում, թե ինչ ասել է՝ հեղինակը եթե ես եմ.. ինչպե՞ս պիտի նկարի հեղինակը ես լինեմ, եթե օրինակ բոլոր հայտնիների նկարներն էլ տարբեր մարդիկ են նկարել, բայց տեղադրողը այլ մեկն է։ Ես չեմ կարող որևէ նկարի հեղինակը լինել։
Ուղղեք ինձ, եթե որևէ բան սխալ եմ հասկացել։ Ադանա (քննարկում) 22:15, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Satenik V. Vardanyan jpg Ադանա (քննարկում) 22:16, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Ադանա, նկարը պետք է ինքներդ արած լինեք, որ կարողանաք բեռնել պահեստ, այլապես կխախտեք նկարողի հեղինակային իրավունքները։ Ավետիսյան91 (քննարկում) 06:10, 21 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց ArmenianEdesia-ից (15:10, 19 Մայիսի 2023) խմբագրել

էս ինչ ավազարկղ բառ է :) իմ անվան կողքը --ArmenianEdesia (քննարկում) 15:10, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի ArmenianEdesia։ Ավազարկղերը «Սևագրության» էջեր են։ Հոդվածը մինչ ավարտուն տեսքի բերելը կարող եք աշխատել հենց ավազարկղում։ Ավետիսյան91 (քննարկում) 15:13, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Ավետիսյան, քանի որ ինձ համար շատ խրթին է այս տարածքը, սակայն հոդվածը համարում եմ ավարտուն, կարո՞ղ եմ Ձեզ խնդրել դուք այն տեղադրեք։) ArmenianEdesia (քննարկում) 16:48, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
կարծես արեցի ArmenianEdesia (քննարկում) 16:53, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Շատ լավ։ Ստացվել է։ Սակայն որոշակի խնդիրներ կան, որոնց պատճառով հավանական է, որ հոդվածը ջնջվի։ Մինչ հոդվածը նայեմ, կառաջարկեմ ծանոթանաք այս նյութին՝ Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան։ Ավետիսյան91 (քննարկում) 16:57, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Question from Susannaharutyunian on Մասնակից:Susannaharutyunian/Ավազարկղ (08:30, 20 Մայիսի 2023) խմբագրել

Բարև ձեզ։ Ինչպե՞ս իմ հոդվածը ավազարկղից,տեղափոխեմ Վիքիպեդիա(Հոդվածս ՝մյուսներին երևա) --Susannaharutyunian (քննարկում) 08:30, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Susannaharutyunian։ Եթե վստահ եք, որ հոդվածն ավարտուն տեսքի է, ապա կարող եք բովանդակությունը պատճենել ամբողջությամբ (Ctrl+A, Ctrl+C), տեղափոխել (տեղադրել) հիմնական անվանատարածքում (Ctrl+V) և ստեղծել էջը։ Հիմնական անվանատարածք գնալու համար հոդվածի անվանումը որոնեք նախագծում, եթե այն առկա չէ, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Ավելին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 08:40, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Մեկ հարց ունեմ; Ըստ ձեզ ես բավականաչափ ակտիվ եմ, որ գնամ վիքիճամբար?)) Susannaharutyunian (քննարկում) 12:54, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել
Վիքիճամբարի մասնակիցների ընտրությունը կատարում են «Վիքիմեդիա Հայաստանի» համապատասխան աշխատակիցները։ Ուստի ինքս չեմ կարող գնահատել։ Սակայն կարող եմ առաջարկել Ձեր ակտիվության ստուգման այս գործիքը՝ wikiscan։ Ավետիսյան91 (քննարկում) 13:01, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել

Question from Ալեքսանյան Սամվել on Օգնություն:Ողջույն, նորեկներ (12:23, 15 Հունիսի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, քանի՞ նկար կարող եմ տեղադրել իմ նոր հոդվածում, քանի՞ նկարի հնարավաորություն է տալիս վիքիպեդյան տեղադրել հոդվածում: --Ալեքսանյան Սամվել (քննարկում) 12:23, 15 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ալեքսանյան Սամվել։ Ազատ պատկերների կոնկրետ սահմանափակում չկա, սակայն զկբունքն այն է, որ պատկերները հոդվածը լուսաբանելու համար են և դրանց քանակը չպետք է այնքան շատ լինի, որ հոդվածը վերածի պատկերասրահի։ Իսկ ոչ ազատ պատկեր ընդամենը 1 հատ կարելի է օգտագործել։ Ավելին՝ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 12:58, 15 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Question from Ալեքսանյան Սամվել on Մասնակցի քննարկում:Ալեքսանյան Սամվել (06:35, 20 Հունիսի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ իմ հոդվածում ավելացնել տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրներ: --Ալեքսանյան Սամվել (քննարկում) 06:35, 20 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ալեքսանյան Սամվել։ Թե ինչ են վստահելի աղբյուրները, կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ։ Վիզուալ և տեքստային խմբագրիչներում կան հեշտ գործիքներ, որոնց միջոցով ավելացնում ենք հղումները։ Ավետիսյան91 (քննարկում) 18:26, 20 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Կարո՞ղ եք ինձ մեկ օրինակ բերել վստահելի աղբյուրի: Ալեքսանյան Սամվել (քննարկում) 06:07, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հեղինակավոր, երկրորդական աղբյուրները համարվում են վստահելի։ Օրինակ հայտնի լրատվական կայքերը՝ civilnet, azatutyun, aravot, hetq և այլն, համալսարանների կայքերը, պաշտոնական կայքերը, գիտական աղբյուրները։ Ոչ վստահելի են բլոգերային կայքերը, դեղին մամուլը և այլն։ Եթե կոնկրետ աղբյուրներ ունեք, տեղադրեք, քննարկենք։ Ավետիսյան91 (քննարկում) 06:13, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Իմ հոդվածը վերաբերում է Սյունյաց երկիր թերթին, որը Սյունիքի մարզի միակ մարզային թերթն է, թողել եմ հղում թե՛ կայքին, թե՛ ֆեյսբուքյան էջին, թե՛ էլեկտրոնային հասցեին: Ինչո՞ւ դա չի համարվում վստահելի աղբյուր: Ալեքսանյան Սամվել (քննարկում) 08:03, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Եթե հոդվածը թերթի մասին է, ապա թերթի կայքը կամ ֆեյսբուքյան էջը չեն կարող համարվել վստահելի աղբյուրներ ինքն իր համար։ Գտեք այլ կայքեր, որտեղ ինֆորմացիա է ներկայացված «Սյունյաց երկիր» թերթի մասին։ Նույն սկզբունքով անձի մասին հոդվածում աղբյուր չենք համար իր ինքնակենսագրական կայքը։ Ավետիսյան91 (քննարկում) 08:12, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հայաստանի Հանրապետություն օրաթերթը անդրադարձել է մեր հոդվածներին, դա կարո՞ղ է համարվել վստահելի աղբյուր: Ալեքսանյան Սամվել (քննարկում) 08:27, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Կարծում եմ՝ այո։ Ավետիսյան91 (քննարկում) 08:41, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Կարող ե՞ք օգնել, որ տեղադրեմ: Ալեքսանյան Սամվել (քննարկում) 08:50, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Նկատեցի, որ հոդվածը պիտակել է 23artashes մասնակիցը, ճիշտ կլինի, որ իրեն դիմեք առավել մանրամասն օգնելու հարցում։ Միայն ասեմ ինչպես են ավելացնում աղբյուրը. բերված ինֆորմացիայից անմիջապես հետո տեղադրում եք աղբյուրը՝ օգտվելով համապատասխան գործիքից, որը առկա է թե՛ վիզուալ խմբագրման, թե՛ տեքստային խմբագրման դեպքում։ Ավետիսյան91 (քննարկում) 08:59, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Օրինակ ի՞նչ աղբյուրում է գրված, որ թերթը հիմնադրվել է 2003թ հոկտեմբերի 1-ին կամ ով է հիմնադիրը, ինչ ճանապարհ է անցել։ Ու այդպես բոլոր բերված ինֆորմացիաները պետք է հավաստվեն վստահելի աղբյուրներով։ Հենց այնպես չենք կարող սեփական մտքեր շարադրել որպես հանրագիտարանային հոդված։ Ավետիսյան91 (քննարկում) 09:02, 21 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Anavean-ից (07:29, 7 Հուլիսի 2023) խմբագրել

Բարև Ձեզː Ես Սարիբեկ Սուքիասյանի մասին գրել եմ հոդված, որն արդեն իսկ հաստատվել է, և այժմ ուզում եմ իմանալ, ինչպե՞ս կարող եմ այնպես անել, որ վիկիպեդիայի ներսում որոնման դաշտում իր անուն ազգանվան տակ համառոտ գրվի նաև իր պաշտոնըː Նույն խնդիրը նաև google համակարգում որոնելիս, առաջնային ինֆորմացիան, որը ցույց է տալիս դա այն է, որ նա 2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ...., ինչպե՞ս կարող եմ այնպես անել, որ իմ ուզած նախադասությունը համառոտ նկարագրության մեջ երևաː Նախապես շնորհակալություն --Anavean (քննարկում) 07:29, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

Վիկիպեդիայի ներսում կարգավորեցի, շնորհակալ եմ, իսկ google որոնողական համակարգում այժմ կարճ նկարագիրը հետևյալն է՝ Սարիբեկ ՍուքիասյանԽմբագրել. Կարդալ այլ լեզվով; Հսկել · Խմբագրել. Սարիբեկ Ալբերտի ...ː Խնդրում եմ օգնեք ինչպես փոխեմː Anavean (քննարկում) 11:05, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Anavean, գուգլ որոնողական համակարգում էջերի ինդեքսիացիայի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Փորձեք որոնման արդյունքները ստուգել որոշակի ժամանակ անց, քանի որ Վիքիպեդիայի հոդվածի հետ խնդիր կարծես թե չկա։ Ավետիսյան91 (քննարկում) 11:09, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
իսկ անհրաժեշտ է ավելացնել որևիցե կոդ? այժմ երբ որոնում եմ օրինակ Սարիբեկ Սուքիասյան wikipedia ներքևում հենց սա է գրում՝ Սարիբեկ ՍուքիասյանԽմբագրել. Կարդալ այլ լեզվով; Հսկել · Խմբագրել. Սարիբեկ Ալբերտի ...ː գուցե որևիցե կոդ պետք է ավելացնեմ կարճ նկարագրի? Anavean (քննարկում) 11:14, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Ոչ, կարիք չկա։ Որոշ ժամանակ անց գուգլի ինդեքսացիան փոփոխություն կկատարի, դա վիքիպեդիայի հետ կապ չունի։ Ավետիսյան91 (քննարկում) 11:22, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Լավ շնորհակալ եմː Եվս մեկ հարց, ես նաև ուզում եմ անգլերեն թարգմանությունն ունենալ, ես պետք է այստեղ Add languages հատվածում խմբագրումներն անեմ թե en.wikipedia.org այս կայքում? Anavean (քննարկում) 11:25, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Կարելի էր նաև բովանդակային թարգմանչի օգնոթյամբ անել՝ ահա հղումը, սակայն, ինչպես նկատում եմ, նոր խմբագիր եք և դրանով էջը չի հրապարակվի։ Նույն հայերենի սկզբունքով հոդվածը ստեղծեք en.wikipedia.org կայքում: Հարցերի դեպքում էլ արդեն դիմել անգլերեն վիքիպեդիայի համայնքին։ Ավետիսյան91 (քննարկում) 11:29, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
իսկ եթե նոր խմբագիր չլինեմ, դիմեմ փորձնակ մասնագետի, այդժամ հնարավոր է այդ տարբերակով՝ ավելի արագ լինելու նպատակով? Anavean (քննարկում) 11:41, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Դա արագացնում է միայն թարգմանության պրոցեսը։ Հոդված ստեղծելու սկզբունքը մնում է նույնը։ Ծանոթացեք՝ en:Help:Your first article։ Ավետիսյան91 (քննարկում) 11:49, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել
Շատ լավ, շնորհակալ եմ շատ Anavean (քննարկում) 11:53, 7 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Pertsh1982-ից (10:00, 9 Օգոստոսի 2023) խմբագրել

Ողջույն հոդվածի վերնագրում տառի բացթողում կա, ոնց կառիլ ք ուղղել? --Pertsh1982 (քննարկում) 10:00, 9 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Pertsh1982։ Նշեք հոդվածի անվանումը, փոփոխությունը կկատարենք։ Ավետիսյան91 (քննարկում) 12:10, 10 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Մալվինա Պողոսյան-ից (10:56, 10 Օգոստոսի 2023) խմբագրել

Ողջույն, ցանկանում եմ ստեղծել հոդված, սակայն վերնագիր չեմ կարողանում դնել --Մալվինա Պողոսյան (քննարկում) 10:56, 10 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Մալվինա Պողոսյան։ Հոդվածի անվանումը գրեք որոնման դաշտում, եթե այն առկա չէ հանրագիտարանում, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Մանրամասն ծանոթացեք այստեղ՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Ավետիսյան91 (քննարկում) 12:12, 10 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Բարեկամուհի-ից (13:02, 26 Օգոստոսի 2023) խմբագրել

Ողջույն, ինչպե՞ս հոդված ավելացնել --Բարեկամուհի (քննարկում) 13:02, 26 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Բարև, հարգելի Բարեկամուհի։ Ծանոթացեք այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 17:40, 26 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Իսկ որպեսզի ես, արդեն գիտակս որոշ թեմաներում)), չփորձեմ ուսումնասիրել այստեղ հոդված գրելու գազտնիքները, կա՞ մեկը, ով ինձ կարող է օգնել հոդվածներ հրատարակել։ Բարեկամուհի (քննարկում) 12:09, 27 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել
Առաջարկածս նյութում հենց հոդված հրապարակելու քայլերն են։ Այն է. նախ աշխատել սևագրության էջում (Ավազարկղ), որից հետո երբ վստահ եք, որ այն համապատասխանում է Վիքիպեդիայի չափանիշներին, կարող եք տեղափոխել հիմնական անվանատարածք։ Հոդված ստեղծելու համար անվանումը գրել կայքի որոնման դաշտում։ Եթե այդ անվանումով հոդված առկա չէ, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Փորձեք. հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 12:39, 27 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Khachatur1985-ից (11:38, 17 Սեպտեմբերի 2023) խմբագրել

Ողջուն։ Ես ստեղծել եմ նոր հոդված Վիքիպեդիայում, հիմա ցանկանում եմ ավելացնել լուսանկարներ և թարգամնել տեքստը, բայց կաքը թույլ չի տալիս։ Ի՞նչ պետք է անեմ։ Շնորհակալություն --Khachatur1985 (քննարկում) 11:38, 17 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Khachatur1985։ Նկարները փնտրեք Վիքիպահեստում, որից հետո նկարի հղումը տեղադրեք հոդվածում այս ֆորմատով՝ [[Պատկեր:Պատկերի անունը.jpg|աջից|մինի|Պատկերի նկարագրությունը]]։ Կարող եք նաև ինքներդ բեռնել, եթե նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ։ Բեռնել այս հղումով՝ UploadWizard։ Թարգմանելու սահմանափակում չունեք։ Ավետիսյան91 (քննարկում) 12:04, 17 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Անինա-ից (10:03, 10 Հոկտեմբերի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ինչպես իմ էջում նկար տեղադրեմ --Անինա (քննարկում) 10:03, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Բարև, հարգելի Անինա։ Վիքիպեդիայի էջերում պատկեր տեղադրելու համար պետք է նախ այդ պատկերը գտնել վիքիպահեստում։ Որից հետո պատկերի հղումը՝ օրինակ Hacker-Pschorr Oktoberfest Girl Remix.jpg պատճենում եք և տեղափոխում Վիքիպեդիայի համապատասխան էջ՝ [[Պատկեր:Hacker-Pschorr Oktoberfest Girl Remix.jpg|300px]] ֆորմատով, որտեղ 300px-ը նկարի լայնության չափն է, կարող եք փոփոխել։ Կարող եք նաև Ձեր ստեղծած պատկերները բեռնել վիքիպահեստ և նույն ձև օգտագործել։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 10:16, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Ալեքսանյան Սամվել-ից (12:07, 18 Հոկտեմբերի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ նյութ տեղադրել, կօգնե՞ք --Ալեքսանյան Սամվել (քննարկում) 12:07, 18 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Բարև հարգելի Ալեքսանյան Սամվել։ Իհարկե, գրեք Ձեր հարցը այստեղ։ Եթե նորեկ եք, կառաջարկեմ ծանոթանալ նաև այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Ավետիսյան91 (քննարկում) 12:09, 18 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ես չգիտեմ ինչ են վստահելի աղբյուրները, և ինչպես դրանք ավելացնել նյութում Ալեքսանյան Սամվել (քննարկում) 12:14, 18 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Ալեքսանյան Սամվել, աղբյուրը համարվում է վստահելի, եթե այն հեղինակավոր էլեկտրոնային կամ տպագիր գիրք, թերթ, լրատվական է։ Վստահելի են օրինակ հեղինակավոր անձանց կողմից տպագրված գրքեր, հոդվածները, թերթերը, վստահելի են մեծ լսարան ունեցող պրոֆեսիոնալ լրատվական կայքերը։ Եթե ունեք կոնկրետ աղբյուրները, նշեք, օրինակով ներկայացնենք։ Իսկ աղբյուրների ավելացման համար Վիքիպեդիայում կան գործիքներ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:39, 6 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Նաիրա Դավթյան-ից (10:26, 6 Նոյեմբերի 2023) խմբագրել

Ողջույն, ինչպես կարող եմ ստեղծել հոդված --Նաիրա Դավթյան (քննարկում) 10:26, 6 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Նաիրա Դավթյան։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութին, իսկ հարցերի դեպքում գրեք, կպատասխանեմ՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Ավետիսյան91 (քննարկում) 11:34, 6 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Հարց Մկրտիչ Մկրտչյան-ից (08:13, 8 Նոյեմբերի 2023) խմբագրել

Բարև Ձեզ, ես ուզում եմ էջ ստեղծել զոհված հետախույզ Մկրտիչ Հարությունյանի անունով, սակայն չեմ կարողանում ներբեռնել նրա լուսանկարը կհուշեք ինչո՞ւմ կարող է լինել խնդիրը. --Մկրտիչ Մկրտչյան (քննարկում) 08:13, 8 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Մկրտիչ Մկրտչյան։ Ազատ արտոնագրով նկար (պատկեր) կարելի է բեռնել, եթե նկարի հեղինակը դուք եք, ձեզ է պատկանում նկարի հեղինակային իրավունքները։ Այլապես այն կհամարվի հեղինակային իրավունքների խախտում։ Որոշ բացառություններ կան և դրա համար սահմանափակումով կարելի է նաև ոչ ազատ պատկեր բեռնել՝ այս հղումով։ Հարցերի դեպքում գրեք։ Ավետիսյան91 (քննարկում) 08:17, 8 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Կասեք ինչպես անել, որպեսզի էջը պրոֆեսիոնալ էջ լինի վիքիհանրագիտարանի՝ իր բոլոր շաբլոններով։ Նկար այդպես էլ չի հաջողվում ներբեռնել և նաև նկարի տակ վիքիիի շաբլոնին համապատասխան աղյուսակով կուզեինք, որ լինի, մեր զոհված ընկերներից մեկի համար է։ --Մկրտիչ Մկրտչյան (քննարկում) 09:13, 8 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Եթե նկատի ունեք այս էջը, ապա այն ձեր մասնակցային էջն է և դեռ հոդված չէ։ Կարելի է ասել թե սևագրություն է։ Նախ պետք է իմանաք, որ հոդվածները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն։ Քանի որ սկսնակ եք, ծանոթացեք նաև այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 09:18, 8 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Ավետիսյան91/Պահոց/2023".