Վահան Քուրքջյան
Վահան Քուրքջյան (1863[1], Հալեպ, Օսմանյան կայսրություն - 1961[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ գրող, պատմաբան, ուսուցիչ և համայնքային ղեկավար[2][3]։
Վահան Քուրքջյան | |
---|---|
Ծնվել է | 1863[1] |
Ծննդավայր | Հալեպ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1961[1] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
1904 թվականին Կահիրեում հրատարակել է հայկական «Լուսաբեր» թերթը[4], որի էջերում Վահան Քուրքջյանը ու մյուս մտավորականները հայ ժողովրդին ազգային միության կոչ էին անում։ Ի վերջո, այս գաղափարը նյութականացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տեսքով։ 1907 թվականին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և իրավագիտություն սովորել Բոստոնի համալսարանում։ Երկու տարի անց նա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաջին ամերիկյան բաժանմունքը հիմնեց Բոստոնում։ Իր ստեղծման օրվանից նա անքակտելիորեն կապված է եղել այս կազմակերպության հետ՝ զբաղեցնելով նրա գործադիր տնօրենի պաշտոնը մինչև 1930 թվականին իր հրաժարականը։ Քուրքջյանը հաճախ է հոդվածներ տպագրել հայկական թերթերում և հրատարակել մի շարք գրքեր ու գրքույկներ, որոնցից առավել հիշարժան է նրա «Հայոց Պատմությունը»[5]։
ՀրատարակություններԽմբագրել
- A History of Armenia
- Armenian General Benevolent Union of America, 1964
- Indo-European Publishing, 2008, 978-1-60444-012-6
- The Armenian Kingdom of Cilicia, Creative Media Partners, LLC, May 24, 2016
- Վահան Մամիկոնեան հայրենեաց ազատարար, կեանք և գործունէութիւն, պատմական և աշխարհագրական ծանօթութիւններ ; պատկերներով և քարտէսով զարդարուած, Ներսօ տպարան, 1917[6]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «History of Armenia by Vahan Kurkjian»։ penelope.uchicago.edu։ Վերցված է 2023-01-25
- ↑ «Յուշարար, Պաշտօնաթերթ»։ Յուշարար։ Թիվ 11 համար, Նոյեմբեր 1954
- ↑ Kurkjian Vahan M. (2012-02)։ A History of Armeni (անգլերեն)։ Bibliotech Press։ ISBN 978-1-61895-055-0
- ↑ «Kurkjian, Vahan M. [WorldCat Identities]»
- ↑ «Վահան Մամիկոնեան հայրենեաց ազատարար ։ կեանք եւ գործունէութիւն, պատմական եւ աշխարհագրական ծանօթութիւններ ; պատկերներով եւ քարտէսով զարդարուած»։ www.worldcat.org (անգլերեն)։ Վերցված է 2023-01-25