Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ/Պահոց/2021

Add topic
Active discussions

Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

Հարց Sara Sahakyan-ից (10:11, 15 Հունվարի 2021)Խմբագրել

Բարև ձեզ, կներեք ինչպես կարող եմ կենսագրական աղյուսակ ստեղծել հերոսի մասին ? --Sara Sahakyan (քննարկում) 10:11, 15 Հունվարի 2021 (UTC)

ԴիմումԽմբագրել

Ողջույն, ԱշոտՏՆՂ: Դուք ջնջել եք իմ գրած հոդվածը: Կոմիտեի նախագահն Ադրբեջանում՛ Անար Կուլիև: Կարծում եմ `կոմիտեի նախագահը հանրագիտարանային անձ է: Ինձ չեն զգուշացրել: Որքանո՞վ է ճիշտ ձեր որոշումը:--Natella.M (քննարկում) 08:55, 12 Փետրվարի 2021 (UTC)

Ողջույն, @Natella.M։ Հոդվածը ջնջել եմ ըստ քննարկման։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:17, 13 Փետրվարի 2021 (UTC)

Կաղապար:ՈԱՊ-փոխարինումԽմբագրել

Աշոտ ջան, պատկերների էջում երևում է կաղապարի փաստաթղթի մասին ծավալուն տեքստ, որը հավանաբար ավելացել է Կաղապար:ՈԱՊ-փոխարինում էջում քո խմբագրումից հետո, ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ նայել։--Voskanyan (քննարկում) 14:44, 15 Փետրվարի 2021 (UTC)

@Voskanyan ջան, շատ շնորհակալություն։ Իրոք ես էի մեղավոր․ խառնել էի includeonly և noinclude թեգերը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:03, 16 Փետրվարի 2021 (UTC)

Հարց Argam mnatsakanyan 2008-ից (14:07, 20 Փետրվարի 2021)Խմբագրել

inchpes xmbagrel ? --Argam mnatsakanyan 2008 (քննարկում) 14:07, 20 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Argam mnatsakanyan 2008, խնդրում ենք Հայերեն Վիքիպեդիայում հայերենը գրել հայատառ։ Խմբագրման համար կարող եք ծանոթանալ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը ուղեցույցին։ Հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 14:11, 20 Փետրվարի 2021 (UTC)
Օգտակար նյութեր կգտնեք նաև Օգնություն:Դասընթաց հղումով։--Ավետիսյան91 (քննարկում) 14:12, 20 Փետրվարի 2021 (UTC)

անկատեգորիաԽմբագրել

Հարգելի՛ ԱշոտՏՆՂ ջան ողջույն, ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ներդրումների համար, մասնավորապես շնորհակալություն կիսա-անկատեգորիա հոդվածների ցանկի համար, բավականին բարելավել ու բարելավում եմ,մանավանդ հայերի կամ հայկական թեմանորվ հոդվածներին «բախշում» ու ստեղծում եմ կատեգորիաներ: --ERJANIK (քննարկում) 20:00, 25 Փետրվարի 2021 (UTC)

@ERJANIK ջան, ուրախ եմ, որ բոտի սարքած ցանկերից մեկը պետք գալիս ա :)։ Քեզ շնորհակալություն հոդվածներում կատեգորիաներ ավելացնելու համար․ շուտվանից բոտը մինուս բայթով թարմացում չէր արել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:12, 25 Փետրվարի 2021 (UTC)

Հարց Մովսես Բաշյան-ից (04:51, 1 Մարտի 2021)Խմբագրել

Ոնց ավելացն եմ ինֆորմացիան --Մովսես Բաշյան (քննարկում) 04:51, 1 Մարտի 2021 (UTC)

Հարգելի Մովսես Բաշյան, սեղմեք «խմբագրել/խմբագրել կոդը» հղմանը վրա, ավելացրեք ինֆորմացիան, նաև այդ ինֆորմացիան հավաստող վստահելի երկրորդական աղբյուր/ները և պահպանեք խմբագրումը։--Ավետիսյան91 (քննարկում) 14:35, 4 Մարտի 2021 (UTC)

Հարց Գօգաաաաա-ից (14:31, 4 Մարտի 2021)Խմբագրել

Բարև ձեզ դուք հարավարևմտյան ասիան որպես քաղաքակրթության հնագույն օջախ թեմայով wikipedia տեղեկություններ ունեք??? --Գօգաաաաա (քննարկում) 14:31, 4 Մարտի 2021 (UTC)

Հարգելի Գօգաաաաա, որոնման դաշտում գրեք նյութի վերնագիրը և արդյունքը կբերի բոլոր հավանական հոդվածները։ Կոնկրետ Ձեր նշած անվանումով հոդված չկա, այն հանրագիտարանային առումով նշանակալի չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:39, 4 Մարտի 2021 (UTC)
Ողջույն, հարգելի @Գօգաաաաա։ Չեմ կարծում։ Դա ավելի շատ ինչ֊որ կուրսայինի վերնագիր է հիշեցնում։ Բայց ունենք Հարավարևմտյան Ասիա, և Քաղաքականություն հոդվածները, որտեղ հավանաբար կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկությունները կամ ավելի կոնկրետ հոդվածներ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:39, 4 Մարտի 2021 (UTC)

Հարց Նանար Կարապետյան-ից (10:01, 11 Մարտի 2021)Խմբագրել

ես դեռ փորձնական հոդվածներ էի արել իսկ հիմա չեմ գտնում --Նանար Կարապետյան (քննարկում) 10:01, 11 Մարտի 2021 (UTC)

Հարց Նանար Կարապետյան-ից (10:03, 11 Մարտի 2021)Խմբագրել

0 edits so far քից առաջ սա չկար կար իմ գչառումները իսկ հիմա չեմ կարող մնտել օգնեք --Նանար Կարապետյան (քննարկում) 10:03, 11 Մարտի 2021 (UTC)

Question from Նանար Կարապետյան on Մասնակցի քննարկում:Voskanyan (10:14, 11 Մարտի 2021)Խմբագրել

ես փորձնական հոդվածներ էի արել տանջվելով իսկ հիմա չեմ գտնում(պատահականուրյան սկսզբունքով մի բան էի պատճենել և բոլոր փորձնական հոդվածներս ջնջվեց)ին՞չպես կարող եմ ետ բերել --Նանար Կարապետյան (քննարկում) 10:14, 11 Մարտի 2021 (UTC)

Հարգելի՛ Նանար Կարապետյան, Վիքիպեդիայի հիմնական անվանատարածքում փորձնական հոդվածներ չենք ստեղծում։ Դրա համար կարող եք խմբագրումներ կատարել սևագրի էջում։--Voskanyan (քննարկում) 10:18, 11 Մարտի 2021 (UTC)

Question from Նանար Կարապետյան on Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ (10:22, 11 Մարտի 2021)Խմբագրել

0 edits so far ինչու է սա բերում ես մի քանի գրառում ունեմ --Նանար Կարապետյան (քննարկում) 10:22, 11 Մարտի 2021 (UTC)

ԱշբոտՏՆՂ բոտի հետ փոքր խնդիրԽմբագրել

Ողջույն Աշոտ ջան, աչքովս ընկավ բոտիդ այս փոփոխությունը, որը կաղապարի հետ կապը վնասեց։ Իհարկե դժվար շատ լինեն սենց դեպքերը, քանի որ «Կաղապար:» հիմնականում չենք գործածում, բայց մարդ ես կստուգե՞ս։ Մեկ էլ այլ անվանատարածքների ու URL-ների հետ կարող է խնդիր լինել (հիմնական անվանատարածքից դուրս նաև հղումներ այլ լեզուներին՝ ալյա [[:en:Article]])։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:43, 24 Մարտի 2021 (UTC)

Բարև, Ալեքսեյ ջան։ Շատ շնորհակալություն նկատելու համար։ Նման խնդիր կար մոտ 70 հոդվածում։ Մեծ մասի մեղավորը բոտն էր։ Բոտն արդեն «Տ» տառին ա հասել, վերջում մի անգամ էլ կստուգեմ (դժվար մեծ թիվ լինի, եթե մինչև այդ եղածները 100-ի չեն հասել)։ Հաջորդ անգամ վերջակետի բոտը միացնելիս սա հաշվի կառնեմ/կավելացնեմ բացառությունների ցանկում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:47, 24 Մարտի 2021 (UTC)

Հարց Աննա արե-ից (19:42, 23 Ապրիլի 2021)Խմբագրել

Ողջույն: Ես Աննան եմ,և կցանկանայի իմանալ, թե ինչպես իմ նյութում ավելացնել նաև պատկեր: --Աննա արե (քննարկում) 19:42, 23 Ապրիլի 2021 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։Խմբագրել

  Հատուկ շքանշան
Բարև Ձեզ,,առանձնապես ասելու բան չունեմ,,,միայն կարող եմ շնորհակալություն հայտնել Վիքիպեդիա Ազատ Հանրագիտարանին Աննա արե (քննարկում) 10:43, 24 Ապրիլի 2021 (UTC)

Հարց Աննա արե-ից (10:34, 25 Ապրիլի 2021)Խմբագրել

Ողջույն: Կցանկանայի իմանալ ինչպես տեղադրել նյութում սյունակ: --Աննա արե (քննարկում) 10:34, 25 Ապրիլի 2021 (UTC)

Հարց FlyOfSwallow-ից (19:08, 10 Մայիսի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ: Ստացել ենք ծանուցում՝ աղբյուրներ ավելացնելու հետ կապված, մենք ավելացրել ենք վստահելի աղբյուրից հղում, կխնդրենք ստուգել այն: --FlyOfSwallow (քննարկում) 19:08, 10 Մայիսի 2021 (UTC)

Հարց ԼուսինԳասպարյան-ից (16:17, 19 Մայիսի 2021)Խմբագրել

Ողջույն --ԼուսինԳասպարյան (քննարկում) 16:17, 19 Մայիսի 2021 (UTC)

Question from VanessaMikk on Մասնակից:VanessaMikk/Ավազարկղ (22:48, 3 Հունիսի 2021)Խմբագրել

Բարի ուշ երեկո, կներեք, որ անհանգստացնում եմ, ես տարիներ առաջ եմ սովորել կայքից օգտվել, սակայն չօգտագերծելու պատճառով մոռացել եմ, թե ինչպես ենք պահպանում կիսատ հոդվածը շարունակելու նպատակով, ինչպես նաև ինչպես էինք ստեղծում դաշտը, որտեղ բովանդակությունն է էջի վերնագրերի հղումներով, նախապես շնորհակալություն: --VanessaMikk (քննարկում) 22:48, 3 Հունիսի 2021 (UTC)

Հարց Zara200-ից (16:41, 15 Հուլիսի 2021)Խմբագրել

կներեք դուք իսկական մարդ էք --Zara200 (քննարկում) 16:41, 15 Հուլիսի 2021 (UTC)

Zara200 ջան, վստահ չեմ․ կամ իսկական մարդ եմ, կապ ռոբոտ եմ, որին ծրագրավորել են այնպես, որ մտածի՝ իսկական մարդ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:52, 15 Հուլիսի 2021 (UTC)

Հարց Zara200-ից (16:56, 15 Հուլիսի 2021)Խմբագրել

Հա փաստորեն մեր ՂեկավարԸ հիանալի ռոբոտամարդ է:) --Zara200 (քննարկում) 16:56, 15 Հուլիսի 2021 (UTC)

Ես ոչ մեկի ղեկավարը չեմ, Զառա՛ ջան :) ուղղակի երկար ժամանակ խմնագրում եմ Վիքիպեդիայում ու համակարգը որոշել է, որ կարող եմ քո մենթերը լինել (պատասխանել նախագծի մասին հարցերին)։ Վիքիպեդիան ազատ ու հրաշք տեղ ա ^_^ բոլորս առանց ղեկավարի խմբագրում ու օգնում ենք իրար՝ ավելի վստահելի ու օգտակար հանրագիտարան գրելու համար։ Ու ամենակարևորը․ մենք միշտ անհամբեր սպասում ենք հավես նորեկների ^_^ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:18, 15 Հուլիսի 2021 (UTC)

Հարց Մանանա Արշակյան-ից (22:54, 16 Հուլիսի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ․ ես նոր եմ ու ուղղակի ուզում էի բարևել․ Ձեզ լավ օր ։Դ --Մանանա Արշակյան (քննարկում) 22:54, 16 Հուլիսի 2021 (UTC)

Ողջո՜ւյն, Մանանա ջան։ Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:51, 17 Հուլիսի 2021 (UTC)

Հարց Զինաիդա-ից (10:23, 18 Հուլիսի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս նոր նյութ տեղադրել մեկ թերթի ու պարբերականի մասին, որոնք Արցախում են տպագրվում, բայց չկան վիքիպեդիայում։ --Զինաիդա (քննարկում) 10:23, 18 Հուլիսի 2021 (UTC)

Ինչպես ուղղեմ ԱԾԽմբագրել

Հարգելի Աշոտ ջան, Սահականուշ Գրիգորյան էջին թույլ եմ տվել սխալ` պետք է լինի “ծնվել է 1946", ոչ թե “ծնվել է 1944": Նախօրոք շնորհակալ եմ: --Marina Melik-Adamyan (քննարկում) 17:22, 17 Սեպտեմբերի 2021 (UTC)

Ողջույն, հարգելի @Marina Melik-Adamyan ջան :) ԱԾ կաղապարի տվյալները փոխելու համար պետք է մտնել Վիքիդատա՝ աջ կողմի «Վիքիտվյալների տարր» կոճակով (Սահականուշ Գրիգորյան հոդվածի դեպքում հղումը՝ https://www.wikidata.org/wiki/Q97206057)։ Այս հոդվածի դեպքում արդեն ուղղել եմ :)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:30, 17 Սեպտեմբերի 2021 (UTC)

RocketԽմբագրել

Աշոտ ջան, ի~նչ տիեզերային արագությամբ օգնեցիր:

  For a MAC-3 help
For those who reply and help as fast as spacecrafts Marina Melik-Adamyan (քննարկում) 17:37, 17 Սեպտեմբերի 2021 (UTC)

Հարց Արմինե Հարությունյան1-ից (06:33, 20 Օգոստոսի 2021)Խմբագրել

Բարև ձեզ: Ես կաղապարում նկար չեմ կարողանում տեղադրել: Ու"մ կարող եմ զանգահարել, որ բացատրի: --Արմինե Հարությունյան1 (քննարկում) 06:33, 20 Օգոստոսի 2021 (UTC)

Ողջույն, @Արմինե Հարությունյան1 ջան։ Կներես ուշ արձագանքելու համար, ես վերջերս ակտիվ չեմ վիքիում ցավոք :(։ Եթե խդիրը դեռ կա, կարող ես գրել ashotjanibekyan@gmail.com մեյլին, զումով կամ գուգլ միթով կարող ենք խոսել, ցույց տամ ձևը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:28, 17 Սեպտեմբերի 2021 (UTC)

Բարև ձեզ: Ես ստեղծում եմ նոր էջ, որը կոչվում է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն: Էջը կապ ունի Դյուցազնագիրք էջի հետ /ես եմ խմբագրել/, բայց տարբեր են: Առաջինը ասոցիացիան է, մյուսը՝ գիրքը: Ինչպե՞ս պետք է հաստատեն: Ես այն ավարտել եմ, սակայն շարունակ խմբագրելու եմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմինե Հարությունյան1 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Արմինե Հարությունյան, խնդրում եմ աշխատել նույն էջում և տարբեր էջեր չստեղծել Վիքիպեդիա կամ այլ անվանատարածքներում։--Voskanyan (քննարկում) 12:07, 25 Սեպտեմբերի 2021 (UTC)

Հարց Մարիետա Թավաքալյան-ից (18:54, 25 Սեպտեմբերի 2021)Խմբագրել

Ողջույն ես չեմ կարողանում նյութ տեղադրել🙄 --Մարիետա Թավաքալյան (քննարկում) 18:54, 25 Սեպտեմբերի 2021 (UTC)

Ողջո՜ւյն, Մարիետա ջա՛ն։ Հոդված կարելի է ստեղծել այսպես։ Կարո՞ղ ես ավելի մանրամասնել, թե որ մասը չի ստացվում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:53, 25 Սեպտեմբերի 2021 (UTC)

Ես հոդվածը ստեղծում եմ գցում եմ մեկ օր հետո ջնջում են այն պատճառով,որ հանրագիտական բնույթ չի կրում,եթե դա իմ ստեղծագործությունն է և չկա ոչ մի հանրագիտարանում ես ինչպես նշեմ հանրագիտարան... Մարիետա Թավաքալյան (քննարկում) 12:56, 26 Սեպտեմբերի 2021 (UTC)

ԱռաջարկԽմբագրել

Կարող ես բարելավել հետևյալ հոդվածը https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A1%D5%B5%D5%AB_(%D5%AC%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82) ։

Հարց.--Shogher201 (քննարկում) 16:09, 19 Մարտի 2021 (UTC)Խմբագրել

Թարգմանածս հոդվածը չեմ կարողանում կցել այն հոդվածին, որից թարգմանել եմ, քանի որ դրան այլ հոդված է կցված, որի բովանդակությանը չի համապատասխանում: Խնդրում եմ ասեք, ինչպես պետք է վարվեմ?

Հարց Christina Tyan-ից (16:11, 23 Հոկտեմբերի 2021)Խմբագրել

Ինչպես գրեմ հոդված --Christina Tyan (քննարկում) 16:11, 23 Հոկտեմբերի 2021 (UTC)

Հարգելի՛ Christina Tyan, հոդված կարելի է ստեղծել այսպես։--Voskanyan (քննարկում) 16:27, 23 Հոկտեմբերի 2021 (UTC)

Հարց V. Taryan-ից (12:59, 30 Հոկտեմբերի 2021)Խմբագրել

Ողջույն, հարգելի՛ մենթոր: Ես պատահաբար հրապարակել եմ թագմանության պրոցեսի մեջ գտնվող հոդվածը և չեմ կարողանում այն ջնջել: Կարո՞ղ եք օգնել ինձ: Նախապես շնորհակալություն: --V. Taryan (քննարկում) 12:59, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)

Հարգելի V. Taryan, հոդվածը Դուք հրապարակել եք սևագրությունում, այնպես որ ջնջելու կարիք չկա։ Հանգիստ աշխատեք այդ էջում, երբ պատրաստ լինի, նոր կհրապարակեք։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 15:42, 30 Հոկտեմբերի 2021 (UTC)

Հարց Անի Միսակյանն-ից (06:01, 1 Նոյեմբերի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ, նոր տեսա, որ նախորդ հոդվածը գրելու ժամանակ բավականին սխալներ էի թույլ տվել և հոդվածը ջնջվել է, կարող եմ նորից փորձել ստեղծել վերոնշյալ հոդվածը, իhարկե սխալներս ուղղելով: --Անի Միսակյանն (քննարկում) 06:01, 1 Նոյեմբերի 2021 (UTC)

Բարև, @Անի Միսակյանն ջան։ Իհարկե կարող ես, բայց պետք է հոդվածում նշել վստահելի աղբյուրներ։ Անցած անգամ ջնջվել է աղբյուր չունենալու պատճառով։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:06, 1 Նոյեմբերի 2021 (UTC)

Հարց Անի Միսակյանն-ից (07:25, 1 Նոյեմբերի 2021)Խմբագրել

Հարգելի մենթոր, ևս մեկ հարց․ եթե ուզում եմ նկար ավելացնել, որի հեղինակային իրավունքները ինձ չեն պատկանում, բայց նկարում պատկերված անձը տվել է բանավոր թույլատվություն, կարող եմ ավելացնել, թե ամեն դեպքում դա հեղինակային իրավունքների խախտում է․ --Անի Միսակյանն (քննարկում) 07:25, 1 Նոյեմբերի 2021 (UTC)

@Անի Միսակյանն ջան, չես կարող ։ Մինչև բեռնելը խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Բաց կոդով տոմսի հայցի համակարգ էջին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:56, 1 Նոյեմբերի 2021 (UTC)

== Հարց Arakelyan M Alert (0) ==

Հարգելի ԱշոտՏՆՂ, Վանաձորի տարեցների տան վերաբերյալ հոդվածի հիմնական աղբյուրը հետևյալ հղումն է՝ ^ Թրուանց, Անուշ (3 December 2015). "Անդորր ու խաղաղ կեանք [A Calm and Quiet Life]" (in Armenian) (10898). Istanbul: Jamanak. p. 3.աղբյուրը ։ Կցանկանայի իմանալ, արդյո՞ք այն վստահելի աղբյուր է համարվում թե ոչ։

Հարց Darkkartik-ից (19:43, 11 Նոյեմբերի 2021)Խմբագրել

Իմ առաջին նյութը արդյոք լա՞վ է ստացվել։ --Darkkartik (քննարկում) 19:43, 11 Նոյեմբերի 2021 (UTC)

Հարց Անի Միսակյանն-ից (12:07, 23 Նոյեմբերի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ, ես "Ռուբեն Կարապետյան (դիվանագետ)" էջը արդեն վերջնական խմբագրել եմ և նշել եմ "հրապարակել" սակայն գուգլով երբ գրում եմ, վիքիպեդիայի էջը չի գտնում, ինչ կարող եմ անել ? --Անի Միսակյանն (քննարկում) 12:07, 23 Նոյեմբերի 2021 (UTC)

Հարց Armine Budumyan-ից (15:40, 26 Նոյեմբերի 2021)Խմբագրել

Բարև ձեզ, ինչպես կարող եմ հոդված տեղադրել --Armine Budumyan (քննարկում) 15:40, 26 Նոյեմբերի 2021 (UTC)

Ողջո՜ւյն, @Armine Budumyan ջան։ Այսպես՝ https://www.youtube.com/watch?v=zUuj1ax2kg0 ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:53, 26 Նոյեմբերի 2021 (UTC)

Լրատվական գործակալության տեղեկաքարտԽմբագրել

Աշոտ ջան, ողջույն, ինչպե՞ս ես։ Ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես նայել՝ {{Տեղեկաքարտ Լրատվական գործակալություն}} տեղեկաքարտում ինչ խնդիր կա։ Շնորհակալ եմ շատ։ --ջեօ (✡) 12:01, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)

@GeoO ջան, ողջո՜ւյն։ Լավ եմ, ապրես շատ, դո՞ւ։ Եթե ճիշտ հասկացա խնդիրը, ուրեմն ուղղակի տառասխալ կար. label-ի փոխարեն lable։ -- ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:45, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)
Շնորհակալ եմ, Աշոտ ջան, առավոտվանից չարչարվում էի վրան ։Ճ --ջեօ (✡) 17:45, 7 Դեկտեմբերի 2021 (UTC)

Մի հատ հետաքրքիր հարց․․․Խմբագրել

Բարև ձեզ։ Ինչպե՞ս վերբեռնել լուսանկար անհրաժեշտ հոդվածի համար։ --DrStal (քննարկում) 11:38, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)

Ողջույն, @DrStal ջան։ Եթե պատկերի ազատ չէ, ապա այսպես՝ https://www.youtube.com/watch?v=Lv6_-oOua40, եթե ազատ է՝ https://www.youtube.com/watch?v=wj3ymqq0Yeo: Ազատ/ոչ ազատի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում էջում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:35, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)
շնորհակալ եմ :) DrStal (քննարկում) 12:47, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)

Հարց Արփինե Թորոսյան Մհերի-ից (18:55, 18 Դեկտեմբերի 2021)Խմբագրել

խնդրում եմ ջնջեք իմ էջը --Արփինե Թորոսյան Մհերի (քննարկում) 18:55, 18 Դեկտեմբերի 2021 (UTC)

@Արփինե Թորոսյան Մհերի ջան, Վիքիպեդիայում հաշիվը ջնջել հնարավոր չէ։ Կարող եք չմտնել, եթե էլ չեք ցանկանում խմբագրել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:34, 19 Դեկտեմբերի 2021 (UTC)

Question from Melskarapet on Մասնակից:23artashes (05:31, 17 Դեկտեմբերի 2021)Խմբագրել

Բարև Ձեզ Ստանում եմ այսպիսի նամակ՝ "Հարգելի Melskarapet, Ձեր ստեղծած «ՄԱՄՈՒԼ․ամ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում..."

Բայց լրացրել եմ վստահելի մի քանի աղբյուրներ 1) ընկերության պաշտոնական էջից, 2) համաշխարհային կայքերից․․․ 3) պետական կառույցների կայքերից --Melskarapet (քննարկում) 05:31, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)

@Արտաշես ջան, դու ես պիտակել։ Կօգնե՞ս մեզ այստեղ :) ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:22, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)

Քանի որ այստեղ քննարկում կա հոդվածի վերաբերյալ, մի քանի դիտարկում անեմ։ Գրված է «Գործակալությունն անկախ լրատվամիջոց է․․․» և որպես աղբյուր ներկայացված է mamul.am կայքը, այսինքն՝ ստացվում է իրենք իրենց հռչակում են/համարում են անկախ։ Այնինչ այդպիսի պնդման համար պետք է այլ հեղինակավոր աղբյուրներ ներկայացնել կամ էլ նախադասությունը փոխել այսպես՝ «Գործակալությունն իրեն համարում է անկախ լրատվամիջոց է․․․»։ Հոդվածում առկա են հետևյալ նախադասությունները՝ «Կայքում առաջին նյութը տեղադրվել է 2011 թ․ հունիսի 15-ին», «2011 թ․ օգոստոսի 1-ից գործարկվել է կայքի լիարժեք ․․․»։ Այդտեղից պետք է թվատառը/հոծ գրածը դարձնել սովորական գրված։ Բացի նկարի տակ գրվածից հոդվածի այլ մասում չկա գրված, որ ՄԱՄՈՒԼ․ամ-ն mamul.am կայքն է։--Գարդմանահայ (քննարկում) 09:30, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)

Հարգելի Melskarapet, Գարդմանահայը մասամբ պատասխանեց Ձեր հարցին։ Հավելեմ, որ հոդվածի մեծ մասն անաղբյուր է, քանի որ տեղեկությունները հոդվածի առարկա կայքից են, իսկ դա Վիքիպեդիայի կանոններով աղբյուր չէ։ Պետք է ներկայացնեք երկրորդական վստահելի աղբյուրներ` ծանոթագրությունների տեսքով։ Խնդրում եմ ծանոթանալ այս էջին։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 09:44, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)
Ողջույ սիրելի ընկերներ
Ճիշտն ասած առաջնորդվել ենք այս էջի տվյալներով՝ NEWS.am ։ Այստեղ անգամ միայն մեկ հղում է։
Մեր նշածհոդվածում, բացի գործակալության պաշտոնական էջից, հղված են նաև՝ պետական մարմինների և այլ հրապարակումների հղումներ՝ լրատվամիջոցի մասին․․․ Melskarapet (քննարկում) 12:53, 17 Դեկտեմբերի 2021 (UTC)
Կրկնում եմ
Առաջնորդվել եմարդեն առկա News.am էջից։ Նույն սկզբունքով, նույն բովանդակությամբ և այլն։ Կարողեք ստուգել։
Կամ
1) կոնկրետ ցույց տվեք, որինակ այդ ո՞ր վստահելի աղբյուրում է գրված տեղեկատվություն՝ news.am էջինը,
2) որտեղ պետքա գտնվի վստահելի աղբյուրը․ նյութի տակ գրված են պետական կառույցներ որչպես վստահելի աղբյուր։ Melskarapet (քննարկում) 13:07, 23 Դեկտեմբերի 2021 (UTC)
Return to the user page of "ԱշոտՏՆՂ/Պահոց/2021".