Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն (Dyutsaznagirk Association of Bogatyrs Non-Governmental Organization), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն[1], որը զբաղվում է ազգությամբ հայերի սխրանքների և ինքնատիպ ուժային, ինտելեկտուալ և բացառիկ ռեկորդների գրանցմամբ։ 1990 թվականից հավաքագրված տեղեկությունները ներկայացվում են «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածու աշխատության մեջ։

Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն
ՏեսակՀասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
Հապավում«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա ՀԿ
Հիմնադրված1990թ-ից
նախագահՎարդան Թովմասյան
ԾանոթագրություններՀայկական ռեկորդներ

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ։ Անվանվել է Արտասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողով, որը արձանագրում էր հայազգիների ինքնատիպ ուժային ռեկորդները։ 2013թ-ից հանձնաժողովը վերանվանվել է Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպութուն, որն, արդեն, ոչ միայն գրանցում է ուժային ռեկորդները, այլ նաև ինտելեկտուալ, մշակութային և բացառիկ ռեկորդները։ 2012թ-ին ստեղծվել է նաև «Դյուցազնագիր» հիմնադրամը։

Ազգությամբ հայերի սխրանքները և ինքնատիպ ռեկորդները որևէ տեղ պահպանելու և հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը պատճառ է եղել ստեղծելու մի հանձնաժողով, որը կգրանցեր այդ ռեկորդները[2][3][4][5][6][7][8][9][10][11]։ Հանձնաժողովի անդամները թղթային տեսքով շուրջ քսան տարի գրանցել և հավաքագրել են հայ ազգի ներկայացուցիչների տարբեր ռեկորդներ։ Այդ ամենը տպագրելու նպատակով հետագայում ստեղծվեց «Դյուցազնագիրքը»։ Գրքի առաջին հատորը հրատարակվել է 2012 թվականին։ Այն ներառում է 1991-2011 թվականներին կազմակերպության կողմից արձանագրված ռեկորդները[12]։ Երկրորդ հատորը լույս է տեսել 2015 թվականին և ամփոփում է 2012-2015 թվականներին հավաքագրված տեղեկությունները[12]։

1990թ-ից մինչև 1995 թվականը կազմակերպության նախագահն է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Միքայել Իսպիրյանը, 1995-1997 թվականներին` ԽՍՀՄ սպորտի վարպետ Արթուր Գևորգյանը, իսկ 1997 թվականից մինչ օրս նախագահում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Վարդան Թովմասյանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Կազմակերպության մասին տեղեկություններ Սփյուռ տեղեկատվական կայքում։". Արխիվացված է the original 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Retrieved 2021 թ․ հոկտեմբերի 13.
  2. "Դավիթ Ֆահրադյանը Գինեսի վեցակի ռեկորդակիր է".
  3. "Առաջին ծրագիր, գինեսի ռեկորդակիրներներ Բենիկ Իսրայելյան և Ռոման Սահրադյանը".
  4. "В школу отправлять страшно: 5-летний вундеркинд из Эчмиадзина готовится к рекорду Гиннесса".
  5. "3153 մետր բարձրություն, ուժեղ քամի, բաց երկինք և ռեկորդ. DJ Alber Ensso-ն Արագած լեռան վրա".
  6. "Ամենափրկիչ, Սևանա լճի ջրասույզ, հազարավոր մարդկային կյանքեր փրկած Վահե Մելքոնյանի աստվածային շնորհը".
  7. "Հերթական արցախցին, ով հայտնի է իր ուժով".
  8. "Ամենաարագ «պտույտների արքան»".
  9. "Ովքեր են Դյուցազնագրքի իրական հերոսներն ու ինչպես տարբերակել իրականը՝ կեղծից".
  10. "Վարազդատ Հակոբյանը ձեռքով տեղաշարժեց չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով".
  11. "Վահե Խաչատրյանը դաջվածքի եզակի մասնագետ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. հերթական ռեկորդը".
  12. 12,0 12,1 "Համահավաք գրացուցակ".

Աղբյուրներ խմբագրել