Սահականուշ Գրիգորյան

գիտնական-լեզվաբան

Սահականուշ Սեդրակի Գրիգորյան (օգոստոսի 6, 1946(1946-08-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գիտնական-լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայտնի ճարտարապետ Սասուն Գրիգորյանի քույրը։

Սահականուշ Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 6, 1946(1946-08-06) (77 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1969) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունլեզվաբան
ԾնողներՍեդրակ Գրիգորյան, Հռիփսիմե Տաթևյան

Կենսագրություն խմբագրել

Սահականուշ Գրիգորյանը միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրիի թիվ 2 ռուսական դպրոցում։ 1969թ ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը։ 1979թ մասնակցել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտին կից դասախոսների Բարձրագույն մանկավարժական երկամյա դասընթացներին և ստացել բուհի ավագ դասախոսի որակավորում։ 1987թ ընդունվել է մեկամյա ասպիրանտուրայի դասընթացներ Մոսկվայում, 1988թ պաշտպանելով թեկնածուական թեզը անգլերեն լեզվից և ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Աշխատանք և գիտական գործունեություն խմբագրել

1969 թվականից Սահականուշ Գրիգորյանը աշխատել է Գ.Սունդուկյանի անվան թիվ 20 դպրոցում և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում՝ դասավանդելով անգլերեն լեզու։ 1972 թվականին նրան հրավիրել են Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ որպես օտար լեզուների ամբիոնի դասախոս։ 1990 թվականին ընտրվել է նույն ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ։ 2003-2013 թվականները եղել է օտար լեզուների ֆակուլտետի դեկան[1]։ Ս.Գրիգորյանը 22 գիտական աշխատությունների հեղինակ է[2][3]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Սահականուշ Գրիգորյանի ավանդը նշանակալի է միջբուհական միջազգային կապերի հաստատման գործում։ 1998թ IREX «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում նա անցկացրել է ԱՄՆ-ի բուհերում դասընթացներ, այնուհետև վերադարձել Գյումրի և Շիրակի մազի գյուղերի ուսուցիչների համար կազմակերպել և համակարգել կիրակնօրյա դպրոցի աշխատանքը։

1999- 2013 թվականներին[4] Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը նրա անմիջական ջանքերի շնորհիվ փոխհամագործության եռամյա պայմանագիր կնքեց Ֆլորիդայի նահանգի մայրաքաղաք Թալահասիի Գյուղատնտեսության և մեքենայացման համալսարանի հետ։ Այդ պայմանագրի շնորհիվ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի լրագրության բաժնում ստեղծվեց բարձրակարգ հեռուստառադիոստուդիա ուսանողների համար, ինչպես նաև 1000 կտոր մասնագիտական գրականություն ունեցող գրադարան և ժամանակակից համակարգիչներով համալրված լսարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գագիկ Վարդանյան. «Շիրակ աշխարհ». Երևան, Զանգակ-97, 2009, էջ 222-223.
  2. http://shirak.asj-oa.am/308/1/bovandakutyun.pdf(չաշխատող հղում) Սահականուշ Գրիգորյան “Բառի հարակից նշանակության համակարգային բնույթի շուրջ":
  3. http://shirakcenter.sci.am/11_2006.html Արխիվացված 2020-05-13 Wayback Machine Սահականուշ Գրիգորյան “Բառակազմական բաղադրիչների հուզազգացական իմաստ հաղորդելու հնարավորությունները անգլերենի անձնանիշ բառերի կազմության մեջ:”
  4. https://en.168.am/2013/11/09/624.html University Rector Urged to Apologize.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. https://en.168.am/2013/11/09/624.html University Rector Urged to Apologize.