Zvito99/Ավազարկղ

Յոկոսուկա (ճապ․՝横須賀市), նավահանգիստ և կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզում, Միուրա թերակղզում։ Տեղակայված է Տոկիոյի ծոցի և Սագամիի ծոցի միջև, Կանագավա պրեֆեկտուրայի Կանտո տարածաշրջանում, Յոկոհամայից՝ 16 կմ, Տոկիոյից 70 կմ հարավ։ Տարածքը կազմում է 100,70 կմ², բնակչությունը՝ 407 545 (2014 թ, օգոստոսի 1)։ Մեծ Տոկիո ագլոմերացիայի՝ բնակչության թվով 11-երրորդ քաղաքն է։ Քաղաքապետն է Կացուակի Կամաձին։

Ճապոնիայի առևտրային և ձկնորսական կարևոր նահանգիստներից մեկն է։ Նավաշինության և ավտոմոբիլաշինության կենտրոն է։ Քաղաքում գտնվում է Ճապոնիայի պաշտպանության ազգային ակադեմիան (NDA), Ճապոնիայի պաշտպանության ծովային ուժերի երկրորդ ուսումնարանը, նավահանգիստների և օդանավակայանների գիտահետազոտական կենտրոնը (Port and Airport Research Institute, PARI)։ Հանդիսանում է Տոկիո-Յոկոհամա ագլոմերացիայի արբանյակ- քաղաք։

Միկասա այգում է գտնվում «Միկասա» նավ-թանգարանը։

Պատմություն խմբագրել

 
«Սեյկի» հրազենային նավը՝ կառուցված 1875 թ-ին Յոկոսուկայում

Էդոյի ժամանակաշրջանում՝ 1865 թվականին, ձկնորսական գյուղի տեղում Տոկուգավա սյոգունությունը Օգուրի Տադամասի (1827—1868) նախաձեռնությամբ սկսել է արվեստանոցների կառուցումը ( 横須賀製作所)՝ ներգրավելով ֆրանսիացի ինժիներների՝ ներառյալ Լեոնս Վերնին (1837—1908),1871 թվականին կառուցվել է առաջին չոր նավամատույցը և ստեղծվել է Յոկոսուկայի նավաշինարանը (横須賀造船所), որը պատկանում էր ազգային աշխատանքների նախարարությանը։ 1872 թվականին ստեղծվել է նավատորմի նախարարությունը, որը ստանում է նավահանգիստ և ոչ մեծ ծովակալություն Յոկոսուկայում։ 1873 թվականին սկսվել և 1875 թվականին կառուցվել է հրազենային «Սեյկի» նավը՝ (清輝, Seiki) 897տ տարողությամբ։ 1884 թվականին ստեղծվել է Յոկոսուկայի ռազմածովային շրջանը, 1903 թվականին նավաշինարանը վերակազմավորվել է Ճապոնական կայսերական նավատորմի (大日本帝國海軍) Յոկոսուկայի ռազմածովային զինանոցի (横須賀海軍工廠)։ Յոկոսուկայում եղել է ռազմական դպրոց։

1917 թվականի հունվարի 14-ին այստեղ տեղի է ունեցել քաղաքի պատմության մեջ ամենամեծ աղետը․ Յոկոսուկա նավահանգստում պայթեց և խորտակվեց ճապոնական «Ցուկուբա»(筑波) հածանավը՝ համանուն շարքի առաջատար նավը, զոհվեցին 305 զինծառայողներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո քաղաքում տեղակայվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազա, ավելի ուշ՝ նաև Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը։

 
Sumitomo Heavy Industries ընկերության Յոկոսուկայի նավաշինարանը

1960 թվականին այստեղ շահագործման է հանձնվել մեծ ջերմաէլեկտրակայան։

1971 թվականին Sumitomo Heavy Industries կազմակերպության կողմից Յոկոսուկա քաղաքի Օպամա շրջանում կառուցվել է Օպամա նավաշինարանը (追浜造船所, Oppama Shipyard)։ 1997 թվականի հունիսին նավաշինական ձեռնարկությունը վերանվանվել է Յոկոսուկայի նավաշինարան (横須賀製造所, Yokosuka Works)։ Նավաշինարանը հագեցած է չոր նավամատույցով՝ 2100000 տ տարողությամբ (560×80×12,6մ ), որտեղ կարող են կառուցվել միաժամանակ երկու նավ, երկու կամուրջ կռունկներով՝ բարձրացման 300 տ հզորությամբ և սարքավորումներ տեղադրելու համար։ Այստեղ արտադրվում են լցանավեր, բեռնատար նավեր, կործանիչներ և վերանորոգվում են բոլոր տեսակի նավերը։ Նավաշինարանի ընդհանուր տարածքը 550000 մ² է։

1996-1997 թվականներին այստեղ ստեղծվել է Յոկոսուկայի հետազոտությունների պարկը (Yokosuka Research Park, YRP), որտեղ կենտրոնացվել են բջջային կապի հետ կապված ճապոնական խոշոր ընկերությունների հոտազոտական կենտրոնները։

Երկվորյակ քաղաքներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել


Գրականություն խմբագրել

Йокосука // Евклид — Ибсен. — М. : Советская энциклопедия, 1972. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 9).