Մասնակից:Voskanyan/Յուրա Անդրեասյան
Յուրա Նիկոլայի Անդրեասյան | |
---|---|
25 սեպտեմբերի, 1960 - 28 դեկտեմբերի, 1995 | |
Ծննդավայր | Գյունե Ճարտար, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Ալիբալի |
Պաշտոն | տանկի նշանառու |
Յուրա Անդրեասյան (25 սեպտեմբերի, 1960, Գյունե Ճարտար, Մարտունու շրջան - 28 դեկտեմբերի, 1995, Ալիբալի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՅուրա Անդրեասյանը ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ստացել մեխանիզատորի մասնագիտություն։ Ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Որպես Տ-72 տանկի նշանառու մասնակցել է Մարտունու, Ալիբալիի, Մարտակերտի, Հադրութի, Աղդամի, Միրբաշիրի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1995 թ. դեկտեմբերի 28-ին Ալիբալիում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Յուրա Անդրեասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Սեպտեմբերի 25 ծնունդներ
Կատեգորիա:1960 ծնունդներ
Կատեգորիա:Դեկտեմբերի 28 մահեր
Կատեգորիա:1995 մահեր
Կատեգորիա:Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ