Գաութամա Բուդդա (մ.թ.ա. 563 /480 – մ.թ.ա. 483 /400), հայտնի նաև որպես Սիդհարթա Գաութամա [sid̪ːʱɑːrt̪ʰə gəut̪əmə],

Շակյամունի Բուդդա[1] կամ պարզապես Բուդդա՝ պայմանավորված բառի մեջ ճգնավորի (սրամանա) և իմաստունի[2] իմաստային երանգավորումով, որի վրա էլ հիմնված են Բուդդիզմի ուսմունքները:[3] Ենթադրվում է, որ Բուդդան հիմնականում ապրել և ուսուցանել է հնագույն Հնդկաստանի արևելյան մասում մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած ժամանակահատվածում:[4][note 1]

Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ: Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ Մագադայում և Քոսալայում:[5][6]

Գաութաման Բուդդայականության գլխավոր կերպարն է: Բուդդայականության մեջ նա ունի լուսավորյալ ուսուցչի հռչակ, մեկը, ով հասել է Բուդդայության լիակատար աստիճանին, սփռել է իր խոհերը՝ օգնելու զգացական էակներին՝ վերջակետ դնելու վերածնությանը և տառապանքին:

Մայա Դեվի տաճար (Maya Devi temple)

Բուդդիստները հարում են այն կարծիքին, որ Բուդդայի կյանքի վերաբերյալ տեղեկությունները, զրույցներ և վանական կանոններ ամփոովել են միայն վերջինիս մահվանից հետո և այդպես պահպանվել են նրա հետևորդների հիշողության մեջ: Նրան վերաբերող ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են խոսքային ավանդույթի եղանակով և առաջին անգամ գրի են առնվել մոտավորապես 400 տարի անց:

Պատմական Սիդհարթա Գաութամա խմբագրել

 
Հնդկաստանի հնագույն թագավորությունները և քաղաքները Բուդդայի ժամանակ

Գիտնականնները դժվարանում են անհիմն եզրակացություններ անել Բուդդայի կյանքին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ: Նրանցից շատերը ընդունում են, որ նա ապրել, ուսուցանել և ստեղծել է վանական կարգ ու կանոն Մահաջապանդայի դարաշրջանում Բիմբիսարի՝ Մագադա կայսրության տիրակալի թագավորության ժամանակ (մ.թ.ա  558 – 491, կամ 400)[7][8][9] և մահացել է Աջաթասաթրու-ի կառավարման վաղ շրջանում, ով Բիմբիսարի հաջորդն էր՝ այսպիսով դարձնելով իրեն Մահավիրայի` Ջայնիզմի Տիրտանկարայի,[10][11] երիտասարդ ժամանակակիցը: Վեդիկ Բրահմիններից բացի, Բուդդայի կյանքը համընկել է Սրամանա ազդեցիկ մտքի դպրոցների ծաղկման հետ՝ Աջիվիկա [Ājīvika], Կարվակա [Cārvāka] , Ջայնիզմ [Jainism], և Աջնանա [Ajñana]:Ajñana.[12] Բրահմաջալա Սութթան արձանագրում է 62 նմանատիպ մտքի դպրոցների մասին: Այն նաև ազդեցիկ մտածողների ժամանակաշրջան էր՝ Մահավիրա (Պալի Կանոնում[13] որպես Նիգանթա Նատափութթա), Պուրանա Կասապա, Մակխալի Գոսալա, Աջիթա Քեսակամբալի, Պակուդհա Կաչայանա, և Սանյայա Բելաթhապութթա, ինչպես նշվում է Սամանապալլա Սութթայում, որի հայացքներին Բուդդան ամենայն հավանականությամբ ծանոթ է եղել:[14][15][note 2] Իսկապես, Սարիպուտտան և Մոգալանան՝ Բուդդայի երկու գլխավոր աշակերտները նախկինում Սանյայա Բելաթհապուտայի աշակերտներն են եղել: Սկեպտիկ [17] և Պալի կանոնը հաճախ պատկերում է Բուդդային բանավիճելիս հակառակորդ մտքի դպրոցների կողմնակիցների հետ:  Առկա է նաև բանասիրական վկայություն, որը փաստում է, որ երկու վարպետները՝ Ալարա Կալաման և Ուդդակա Ռամապուտտան, իսկապես պատմական կերպարներ են եղել և ամենայն հավանականությամբ սովորացրել են Բուդդային մեդիտացիոն տեխնիկայի երկու տարբեր ձևեր: [18] Այսպիսով, Բուդդան պարզապես այդ ժամանակաշրջանի սրամանա փիլիսոփաներից մեկն էր: [19] Մի ժամանակաշրջանում, երբ մարդու սրբությունը չափվում էր ճգնավորության մակարդակով,[20] Բուդդան ավելի շատ բարեփոխիչ էր սրամանա շարժման մեջ, քան Վեդիկ Բրահմինիզմի հակառակորդը:[21]

Չնայած մեծապես ընդունված է «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների ընդհանուր հաջորդականությունը,[22][Հղում աղբյուրներին] ավելի քիչ փոխզիջում կա ավանդական կենսագրություններում [23][24] պարունակվող շատ մանրամասների ճշմարտացիության վերաբերյալ:

 
Բուդդան Օտգոնբայար Էրշույի կողմից

Գաութամայի կյանքի և մահվան ժամակաշրջանը անորոշ է: 20-րդ դարի վաղ շրջանի շատ պատմաբաններ նրա կյանքի ժամանակաշրջանը թվագրում են մոտավորապես մ.թ.ա 563-483 թթ:[25][26] Վերջերս նրա մահը թվագրվում է ավելի ուշ՝ մ.թ.ա 411-400թթ., մինչդեռ այս հարցին հարող 1988 թ. կայացած գիտաժողովի ժամանակ,[27][28][29] մեծամասնությունը, ով առաջ է քաշել հստակ կարծիքներ, Բուդդայի մահը թվագրել են մ.թ.ա 400 թվականից 20 տարի առաջ կամ հետո: Այնուամենայնիվ, այս այլընտրանքային ժամանակագրությունները չեն ընդունվել բոլոր պատմաբանների կողմից:[25][30][note 1]

Վաղ տեքստերի վկայությունը առաջարկում է, որ Սիդհարթա Գաութաման ծնվել է Շակյա տոհմում, մի համայնքում, որը ծայրամասային էր թե աշխարհագրապես, թե մշակութապես արևելյան Հնդկաստանի աշխարհամասից մ.թ.ա 5-րդ դարում:[35]  Այն կամ փոքր հանրապետություն է եղել, կամ խմբիշխանություն, և նրա հայրը ընտրված ցեղապետ էր կամ օլիգարխ:[35] Բուդդիստական ավանդության համաձայն Գաութաման ծնվել է Լումբինիում, այժմյան Նեպալում , և մեծացել է Կապիլվաստույի Շակյա մարաքաղաքում, որը կամ այսօրվա Տիլաուրակոթն է (Նեպալ), կամ Պիպրահվան (Հնդկաստան):[note 4] He obtained his enlightenment in Bodh Gaya, gave his first sermon in Sarnath, and died in Kushinagar.Նա ձեռք է բերել իր լուսավորյալ կրթությունը Բոդհ Գայայում, իր առաջին քարոզներն է կարդացել Սարնատում և մահացել է Կուշինագարում:

Գաութամայի կյանքին վերաբերող կամ դրանից մի քանի դարեր անց ոչ մի գրային արձանագրություն չի գտնվել: Ասոկայի (մ.թ.ա 269- 232 թթ.) մակագրություններից մեկը նշում է կայսրության՝ Բուդդայի ծննդավայր Լումբինի ուխտագնացության մասին: Մեկ այլ հրովարտակ նշում է մի քանի Դհամա տեքստերի վերնագրեր, որոնք հաստատում են Բուդդիստական ավանդության գոյությունը առնվազն մինչև Մաուրյա դարաշրջան: Այս տեքստերը կարող են համարվել Պալի կանոնի [54][55] [note 5] նախակարապետը: Բուդդիստական ամենահին պահպանված ձեռագրերը Գանդհարան բուդդիստական տեքստերն են , որոնք ըստ արձանագրության արևելյան Աֆղանստանում Հադդայի՝ Ջալալաբադի շրջակա տարածքում են հայտաբերվել և այժմ պահպանվում են Բրիտանիայի գրադարանում: Նրանք շարադրված են Գանդհարի լեզվով Խարոստհի ձեռագրով՝ գրված կեչու թվով 27 փայտի վրա և թվագրվում են մ.թ.ա. առաջին դարից մինչև երրորդ դարը:[57]

Բանասիրական վկայությունների համաձայն, հնդկագետ և Պալի գիտակ Օսկար ֆոն Հինուբերը նշում է, որ որոշ Պալի սուտաներ ներառում են շատ արխայիկ տեղանուններ, շարահյուսություն, և պատմական տվյալներ Բուդդայի կյանքի ժամակաշրջանին մոտ, ներառյալ Մահապարինբանա Սուտան, որն ընդգրկում է Բուդդայի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն հաշվետվություն: Հինուբերը նշում է տեքստի գրման թվական ոչ ավելի ուշ քան մ.թ.ա 350-320 թթ, որը թույլ է տալիս իրադարձությունների ճիշտ պատմական հիշողության մոտավորապես 60 տարի առաջ եթե  Բուդդայի կյանքի ժամանակաշրջանի կարճ ժամանակագրությունը ընդունված է  (բայց նաև հիշեցնում է, որ նման տեքստը սկզբնապես համարվել է ավելի շատ վարքագրություն, քան պատմական իրադարձությունների ճշգրիտ արձանագրություն:[58][59]

Ավանդական կենսագրություններ խմբագրել

Կենսագրական աղբյուրներ խմբագրել

Սիդհարթա Գաութամայի կյանքի մասին աղբյուրները շատ բազմազան են, երբեմն նաև հակասական, ավանդական կենսագրություններ:

 
Մայան հրաշքով ծնունդ է տալիս Սիդհարթային: Սանսկրիտ, գիր արմավենու տերևի վրա, Նալանդա Բիհար, Հնդկաստան, Պալայի ժամանակաշրջան:

Դրանց շարքին են պատկանում Բուդդաքարիտան, Լալիտավիստարա Սուտրան, Մահավաստու և Նինադականտա. [60] Դրանցից Բուդդաքարիտան [61][62][63] ամենավաղ կենսագրությունն է, էպիկական պոեմ՝ գրված Ասվագոսայի կողմից  առաջին դարում:[64] Լալիտավիստրան հաջորդ ամենահին կենսագրությունն է; Մահայանա/ Սարվաստիվադա կենսագրությունը թվագրվում է մինչև 3-րդ հազարամյակ:[65] Մահասամգիկա Լոկոտարավադա ավանդությունից Մահավաստուն մեկ այլ խոշոր կենսագրություն է՝ շարադրված աստիճանաբար մինչև մ.թ.ա. 4-րդ դարը:[65]

Բուդդայի Դարմագուպտակա կենսագրությունը ամենաամբողջական է և ունի Աբհինիսկրամանա Սուտրա վերնագիրը և այս ժամանակաշրջանի՝  մ.թ.ա 3-րդ և 6-րդ դարերն ընդգրկող տարբեր չինական թարգմանություններ: Նիդանակաթան Շրի Լանկայում Տերավադա ավանդույթից է և շարադրվել է Բուդդագհոսայի կողմից 5-րդ դարում: [66]

Կանոնաական աղբյուրներից է գալիս Ջաթակայի պատմությունները, Մահապադանա Սուտտան և Աքարիյաբուտա Սուտան, որոնք ներառում են մի քանի կարծիքներ, որ հնարավոր է հին են, բայց ամբողջական կենսագրություններ չեն: Ջաթակասը պատմում է Գաութամայի նախկին կյանքերի մասին որպես բոդհիսատվա, և դրա առաջին ժողովախուն թվագրվում է վաղ բուդդիստական տեքստերի հետ:[67] Թե Մահապադանա և թե Աքարիյաբութա Սուտտանպատմում են Գաութամայի կյանքի առեղծվածային իրադարձությունների մասին, ինչպես օրինակ՝ բոդհիստավայի ծագումը Տուսիտա դրախտից մինչև մոր արգանդ:

Ավանդական պատկերների բնույթը խմբագրել

 
Մայայի երազը Գաութամայի ծննդի կապակցությամբ

Վաղ բուդդիստական տեքստերում՝ նիկայաներում և ագամաներում, Բուդդան չի պատկերվում որպես ամենագետ և ոչ էլ որպես հավերժական մշտագո էակ:[68] nor is he depicted as being an eternal transcendent (lokottara) being. Բհակհու Անալայոյի համաձայն Բուդդայի ամենագիտությունը  (նրան և նրա կենսագրությունը զրպարտելու աճող միտումի հետ միասին) գտնվել են ավելի ուշ Մահայանա սուտրայում և նաև Պալի հիշատակագրություններում կամ տեքստերում ինչպես օրինակ Մահավաստուն:[68] Սանդակա Սուտտայի մեջ՝ Բուդդայի աշակերտ Անանդան առաջ է քաշում փաստարկ այն ուսուցիչների դեմ, ովքեր կարծում են , որ իրենք ամենագետ են [69], մինչդեռ Տեվիջավաքհագոտա Սուտտայի մեջ Բուդդան հավաստում է, որ երբեք չի հռչակել իրեն ամենագետ, փոխարենը նա համարել է իրեն բարձրագույն գիտելիքների տեր (Abhijñā) [70] : Պալի Նիկայասի ավելի վաղ կենսագրական մատերիալը կենտրոնանում է Բուդդայի կյանքի վրա որպես սրամանա նրա տարբեր ուսուցիչների օգնությամբ լուսավորականության փնտրտուքների, ինչպես օրինակ Ալարա Կալաման և նրա 45 տարեկան կարիերան որպես ուսուցիչ:[71]

Գաութամայի ավանդական կենսագրությունները ընդհանուր առմամբ ներառում են տարբեր հրաշքներ, գուշակություններ և գերբնական իրադարձություններ: Բուդդայի կերպարը այս ավանդական կենսագրություններում հաճախ ունի ամբողջապես մշտագո է կատարելագործված էակ, որն անխորտակելի է աշխարհիկ աշխարհի կողմից:

 
Լումբինիում՝ Նեպալում Գաութամա Բուդդայի ծննդավայրը. սրբավայր նաև շատ ոչ բուդդիստների համար:

Մահավաստուում Գաութամայի մասին ասվում է, որ նա, չնայած աշխարհի հետ ներդաշնակ համապատասխանության մեջ լինելուն, օժտված էր վերերկրային ունակություններով՝ ներառյալ նրա առանց ցավի լույս աշխարհ գալը և առհասարակ բեղնավորումը առանց հարաբերությունների, քնի, ուտելիքի, դեղամիջոցների, լոգանքի հանդեպ պահանջների բացակայությունը, ամենգիտությունը և <<կարման փոխելու>> ունակությունը:[72] Այնուամենայնիվ, Բուդդայի կյանքի վերաբերյալ բնույթով ավելի հասարակ տեղեկություններ հավաքվել են այս ավադական աղբյուրներից: Արդի ժամանակներում փորձեր են կատարվել՝ ձևավորելու Սիդդհարթա Գաութամայի կյանքի մասին աշխարհիկ ըմբռնում՝ նրա վաղ կենսագրականներից փորձելով մի պահ պարզապես անտեսել ավանդական գերբնական տարերը: Անդրեյ Սկիլթոնը գրում է, որ Բուդդան Բուդդիստական ավանդությունների կողմից պատմականորեն երբեք չի համարվել որպես սոսկ մարդ արարած: Հատկանշական է, որ չնայած ժամանակակից Թերավադա ուսմունքներին հակառակ լինելուն (հաճախ որպես արևմուտքի կասկածամիտ աշակերտներին խաղաղացենու միջոց), Բուդդան երբեք չի դիտարկվել միայն որպես մարդու կերպար: Օրինակ՝ Բուդդան շատ հաճախ նկարագրվում է մահապուրսայի՝ գերմարդու 32 հիմնական և և 80 նշաններ ունեցողի կերպարով, սակայն Բուդդան ժխտել է իր Աստված կամ մարդ լինելը, դեռ ավելին, Մահապարինիբբանա Սուտտայում նա հաստատում է, որ նա կարող է հավերժական ապրել եթե միայն նրան ասեին այդեպես անել:[73]

Հին հնդկական ժողովուրդը ընդհանուր առմաբ հետաքրքրված չեն եղել ժամանակագրությամբ՝ ավելի շատ կենտրոնացած լինելով փիլիսոփայության վրա: Բուդդիստական տեքստերը արտացոլում են այս հակումը՝ պարզորոշ պատկերելով այն մասին, թե ինչ է սովորեցրել Բուդդան իր կյանքի իրադարձություններից և ժամանակագրությունից ավելի: Այս տեքստերը պարունակում են Հնդկաստանի մշակույթի և առօրեական կյանքի վերաբերյալ նկարագրություններ, որոնք հաստատում են Ջայնիզմի սուրբ գրությունները և դարձնում են Բուդդայի կյանքը Հնդկաստանի պատմության մեջ ամենավաղ ժամանակաշրջանը, որից սկիզբ են առնում ամենակարևոր իրադարձությունները:[74] Բրիտանացի հեղինակ Կարեն Արմսթրոնգը գրում է այն մասին, որ չնայած շատ քիչ տեղեկություն կա, որ կարող է համարվել պատմականապես հիմնավոր, վստահորեն կարող ենք ասել, որ Սիդդհարթա Գաութաման գոյություն է ունեցել որպես պատմական կերպար: [75] Միքայել Քաիթերսը մի քայլ առաջ է գնում՝ հասատաելով, որ «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների հաջորդականության ամենաընդհանրական նկարագիրը ճշմարիտ է:[76]

Կենսագրություն խմբագրել

Բեղմնավորում և ծնունդ խմբագրել

Բուդդիստական ավանդույթը Բուդդայի ծննդավայր է համարում Լումբինին, որն այսօր գտնվում է այժմյան Նեպալում:[77] [note 4] Նա մեծացել է Կապիլավաստուում, [note 4] որի ներկայիս տեղավայրը ճշգրիտ չէ: [78] Հավանաբար այն կարող է լինել կամ Պիպրահվան, Ուտար Պրադեշը՝ այժմյան Հնդկաստանում [79] կամ էլ Տիլաուրակոթը՝ ներկայիս Նեպալում: [80] Երկու տեղավայրերն էլ պատկանել են Սակյա երկրամասին և գտնվում են իրարից 15 մղոն հեռավորության վրա: [80] Գաութաման ծնվել է որպես Կշատրիյա, [81][note 6] Սուդդհոդանի որդի, << Շակյա տոհմի>> ընտրված առաջնորդ, [4] որի մայրաքաղաքը Կապիլավիստուն էր, և որը Բուդդայի կյանքի ժամանակաշրջանում հետագայում կցվել է զարգացող Կոսալայի թագավորությանը: Գաութաման նրա ընտանեկան անունն է: Նրա մայրը՝Մայան Gautamawasthe(Māyādevī), Սուդդհոդանայի կինը Կոլիյանի արքայադուդտրն էր: Լեգենդի համաձայն Սիդհարթով հղիության գիշերը, թագուհի Մայան երազ է տեսել, որ սպիտակ փիղն իր 6 սպիտակ ժանիքներով մտել է իր աջ կողմը [85][86] և 10 ամիս անց [87] ծնվել է Սիդհարթան: Շակյայի ավանդույթի համաձայն, երբ թագուհի Մայան հղիացել է, ծննդաբերելու համար մեկնել է իր հոր թագավորություն՝ Կապիլավաստու: Այնուամենայնիվ, նրա որդին՝ Բուդդան, ծնվել է ճանապարհին՝ Լումբինիում, մի պարտեզումշալա ծառի տակ:

Բուդդայի ծննդյան օրը մեծ շուքով է նշվել Թերավադայի բոլոր երկրներում, ինչպես օրինակ՝ Վեսակում: [88] Բուդդայի ծննունդը կոչվում է Բուդդա Պուրնիմա Նեպալում, Բանգլադեշում և Հնդկաստանում, քանի որ ենթադրվում է, որ նա ծնվել է լիալուսնի օրը: Բազմաթիվ աղբյուրներ հավաստում են, որ Բուդդայի մայրը մահացել է հենց իր ծննդյան օրը, դրանից մի քանի օր անց կամ 7 օր անց: Բուդդային տվել են Սիդհարթա անունը, որը Պալի լեզվում ունի <<նա, ով հասնում է իր նպատակին>> իմաստը: Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, ճգնավոր մի պայծառատես՝ Ասիտան, ճանապարհորդել է իր բնակավայր լեռից և հայտարարել, որ երեխան կամ մեծ թագավոր (chakravartin) կամ մեծ սադհու: [89] Ավադական տեղեկությունների համաձայն սա պատահել է փոքրիկ Սիդհարթայի՝ Ասիտայի մազերի մեջ ոտքերը դնելով և Ասիտայի՝ նրա ծննդանիշները նայելուց հետո: Սուդդհոդանան հինգերորդ օրը անվանակոչման արարողություն է կազմակերպում և հրավիրում է 8 Բրահմին գիտակների՝ ապագան կարդալու: Բոլորը երկակի կանխագուշակում են արել այն մասին, որ երեխան կամ մեծ թագավոր է դառնալու կամ սուրբ մարդ: [89] Կոնդաննան՝ ամենաերիտասարդը և ավելի ուշ դառնում է Բուդդայից բացի առաջին արհատը միակն էր, ով միանշանակ կանխագուշակել էր, որ Սիդհարթան կդառնար Բուդդա: [90] Չնայած ավելի ուշ տեղ գտած ավանդություններում և լեգենդներում Սուդդհոդանան բնութագրվում է որպես ժառանգական միապետ՝ Իկսվակուի (Պալի՝ Okkāka) Սուրյավանշայի ժառանգորդը, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Սուդդհոդանան ցեղային միության կողմից ընտրված առաջնորդ էր: Վաղ տեքստերն առաջարկում են, որ Գաութաման ծանոթ չի եղել իր ժամանակների գերիշխող կրոնական ուսմունքներին մինչ իր կրոնական փնտրտուքները, որոնք ենթադրաբար մոտիվացված են եղել մարդկության վիճակի համար գոյաբանական մտահոգությամբ: [91] Շակյա տոհմական պետությունը միապետություն չէր և ամենայն հավանականությամբ խմբիշխանության էր կամ հանարապետության տեսակ: [92] Ավելի հավասարապաշտ gana-sangha կառավարման ձևը որպես քաղաքան երկընտրանք հզոր հիերարխիկ թագավորությունների համար, ենթադրաբար ազդեցություն է ունեցել սրամանիկ Յաջնիզմի և բուդդիստական սանգաների զարգացմնա վրա, որտեղ միապետությունները միտված են եղել դեպի Վեդիկ Բրահմանիզմ:[93]

  1. Baroni, 2002, էջ 230
  2. Baroni, 2002, էջ 230
  3. Boeree, C George. «An Introduction to Buddhism». Shippensburg University. Վերցված է 10 September 2011-ին.
  4. 4,0 4,1 4,2 Warder, 2000, էջ 45
  5. Warder, 2000, էջ 45
  6. Skilton, 2004, էջ 41
  7. Rawlinson, Hugh George. (1950) A Concise History of the Indian People, Oxford University Press. p. 46.
  8. Muller, F. Max. (2001) The Dhammapada And Sutta-nipata, Routledge (UK). p. xlvii. 0-7007-1548-7.
  9. India: A History. Revised and Updated, by John Keay: "The date [of Buddha's meeting with Bimbisara] (given the Buddhist 'short chronology') must have been around 400 BCE."
  10. Smith, 1924, էջեր 34, 48
  11. Schumann, 2003, էջեր 1–5
  12. Jayatilleke, 1963, chpt. 1–3
  13. Clasquin-Johnson, Michel. «Will the real Nigantha Nātaputta please stand up? Reflections on the Buddha and his contemporaries». Journal for the Study of Religion. 28 (1): 100–114. ISSN 1011-7601.
  14. Walshe, 1995, էջ 268
  15. Collins, 2009, էջեր 199–200
  16. Berzin, Alexander (April 2007). «Indian Society and Thought before and at the Time of Buddha». Study Buddhism. Վերցված է 20 June 2016-ին.
  17. Nakamura, 1980, էջ 20
  18. Wynne, 2007, ch. 2, էջեր 8–23
  19. Warder, 1998, էջ 45
  20. Roy, 1984, էջ 1
  21. Roy, 1984, էջ 7
  22. Carrithers, 2001
  23. Buswell, 2003, էջ 352
  24. Lopez, 1995, էջ 16
  25. 25,0 25,1 Cousins, 1996, էջեր 57–63
  26. Schumann, 2003, էջեր 10–13
  27. Bechert 1991–1997
  28. Ruegg, 1999, էջեր 82–87
  29. 29,0 29,1 Narain, 1993, էջեր 187–201
  30. Prebish, 2008, էջ 2
  31. Gombrich, 1992
  32. Hartmann, 1991
  33. Gombrich, 2000
  34. Norman, 1997, էջ 33
  35. 35,0 35,1 Gombrich, 1988, էջ 49
  36. Davids, Rhys, ed. (1878), Buddhist birth-stories; Jataka tales. The commentary introd. entitled Nidanakatha; the story of the lineage. Translated from V. Fausböll's ed. of the Pali text by TW Rhys Davids (new & rev. ed.)
  37. «Lumbini, the Birthplace of the Lord Buddha». UNESCO. Վերցված է 26 May 2011-ին.
  38. «The Astamahapratiharya: Buddhist pilgrimage sites». Victoria and Albert Museum. Արխիվացված է օրիգինալից 31 October 2012-ին. Վերցված է 25 December 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. Gethin, 1998, էջ 19
  40. Mahāpātra, 1977
  41. Mohāpātra, 2000, էջ 114
  42. Tripathy, 2014
  43. Hartmann, 1991, էջեր 38–39
  44. Keown, Prebish, էջ 436
  45. Gethin, 1998, էջ 14
  46. Walsh, 1995, էջ 20
  47. Keown, Prebish, էջ 436
  48. Nakamura, 1980, էջ 18
  49. Srivastava, 1979, էջեր 61–74
  50. Srivastava, 1980, էջ 108
  51. Tuladhar, 2002, էջեր 1–7
  52. 52,0 52,1 Huntington, 1986
  53. Keown, Prebish, էջ 436
  54. 54,0 54,1 Dhammika, 1993
  55. Bhikkhu, Thanissaro. «That the True Dhamma Might Last a Long Time: Readings Selected by King Asoka». Access to Insight. Վերցված է 8 January 2016-ին.
  56. Dhammika, 1993
  57. «Ancient Buddhist Scrolls from Gandhara». UW Press. Վերցված է 4 September 2008-ին.
  58. Oskar von Hinüber "Hoary past and hazy memory. On the history of early Buddhist texts", in Journal of the International Association of Buddhist Studies, Volume 29, Number 2: 2006 (2008), pp.198–206
  59. see also: Michael Witzel, (2009), "Moving Targets? Texts, language, archaeology and history in the Late Vedic and early Buddhist periods." in Indo-Iranian Journal 52(2–3): 287–310.
  60. Fowler, 2005, էջ 32
  61. Beal, 1883
  62. Cowell, 1894
  63. Willemen, 2009
  64. Olivelle, Patrick (2008). Life of the Buddha by Ashva-ghosha (1st ed.). New York: New York University Press. էջ xix. ISBN 9780814762165.
  65. 65,0 65,1 Karetzky, 2000, էջ xxi
  66. Swearer, 2004, էջ 177
  67. Schober, 2002, էջ 20
  68. 68,0 68,1 Anålayo, The Buddha and Omniscience, Indian International Journal of Buddhist Studies, 2006, vol. 7 pp. 1–20.
  69. Tan, Piya (trans) (2010). «The Discourse to Sandaka (trans. of Sandaka Sutta, Majjhima Nikāya 2, Majjhima Paṇṇāsaka 3, Paribbājaka Vagga 6)» (PDF). The Dharmafarers. The Minding Centre. էջեր 17–18. Վերցված է 24 September 2015-ին.
  70. MN 71 Tevijjavacchagotta [Tevijjavaccha]
  71. Access to Insight, ed. (2005). «A Sketch of the Buddha's Life: Readings from the Pali Canon». Access to Insight: Readings in Theravāda Buddhism. Access to Insight (Legacy Edition). Վերցված է 24 September 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |editorlink1= ignored (|editor-link1= suggested) (օգնություն)
  72. Jones, 1956
  73. Skilton, 2004, էջ 64-65
  74. Carrithers, 2001, էջ 15
  75. Armstrong, 2000, էջ xii
  76. Carrithers, 2001
  77. Weise, 2013
  78. Trainor, 2010, էջեր 436–437
  79. Nakamura, 1980, էջ 18
  80. 80,0 80,1 Huntington, 1988
  81. Samuel, 2010
  82. 82,0 82,1 Samuel, 2010
  83. Hiltebeitel, 2002
  84. Samuel, 2010
  85. Beal, 1875, էջ 37
  86. Jones, 1952, էջ 11
  87. Beal, 1875, էջ 41
  88. Turpie, 2001, էջ 3
  89. 89,0 89,1 Narada, 1992, էջ 9–12
  90. Narada, 1992, էջ 11-12
  91. Hamilton, 2000, էջ 47
  92. Gombrich, 1988
  93. Thapar, 2002, էջ 146


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found