Մահավիրա
Ջինա Մահավիրա (մոտ մ. թ. ա. 599[1], միգուցե Kundalpur, Vajji - մոտ մ. թ. ա. 527, Pawapuri, Magadha, Vajji), կրոնական քարոզիչ։ Հնդկական աղբյուրներում հայտնի է նաև Նիգհատա Նատապուտա անունով, ապրել է մ.թ.ա. VI դարում։
Մահավիրա հինդի՝ महावीर | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 599[1] |
Ծննդավայր | միգուցե Kundalpur, Vajji |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 527 |
Մահվան վայր | Pawapuri, Magadha, Vajji |
Քաղաքացիություն | Videha |
Ազգություն | kshatriya? |
Կրոն | Ջայնիզմ[2] |
Մասնագիտություն | փիլիսոփա, վանական և հոգևոր ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Siddhartha?[3], մայր՝ Trishala?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Tirthankara? |
Mahavira Վիքիպահեստում |
Կրոնական ուղղություն
խմբագրելՋայնիզմի և ջայնիստական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա Բուդդա Գաութամայի ժամանակակիցն է։
Կենսագրություն
խմբագրելՍերել է հայտնի տոհմից. հայրը Սիդհարտհն էր՝ լիչհավ և տրիշալ ցեղերի առաջնորդը, քույրը Չատակին էր՝ առաջնորդը Վայշալի քաղաքի։ Նրա ավագ եղբայրը Նանդիվարդհանան էր։ Ծնվելուց հետո նրան անվանակոչել են Վարդհամանա։ Մահավիրա անունը, որը սանսկրիտից նշանակում է հռչակավոր ռազմիկ, ստացել է երիտասարդ հասակում՝ կոբրաներին և կատաղած փղին հնազանդեցնելու համար։ Ջինա նշանակում է հաղթող։ Դա այն մարդն է, ով հաղթել է իր կարմային և դուրս է եկել կյանքի և մահվան շրջապտույտից։ Մահավիրան ծնվել է մ.թ.ա. 599 թվականին Քունդապուրում՝ Վայշալի քաղաքի արվարձանում, մահացել է մ.թ.ա. 527 թվականին Պավապուրում։ Ծագումով ազնվական ընտանիքից է, Կշատրի կաստայի ներկայացուցիչն է։ Համաձայն կրոնական լեգենդի, Մահավիրան ստանում է փայլուն կրթություն, ցուցաբերում է բացառիկ ունակություններ և խիզախութուն։
Ծագում
խմբագրելԾնողների մահվանից երկու տարի անց, համաձայն ավագ եղբոր որոշման, հեռանում է աշխարհիկ կյանքից և երեսում տարեկանում դառնում է թափառղ ասկետ։ Նա ուսումնասիրում է տարբեր կրոնական ուղղություններ և, ինչպես խոսվում է ջայնիստական լեգենդներում, հասնում է պայծառատեսության։ Դրանից հետո նա ստեղծում է սեփական ուսմունքը, որը, չնայած իր ներքին բարդությունների, ամրապնդվեց Հնդկաստանում և դրա տարածքից դուրս։ Մինչև այսօր էլ կրոնական այս ուղղությունը աշխարհում ունի մի֊քանի միլիոն հետևորդ։ Նրա ուսմունքի հիմնական սկզբունքը հանդիսանում էր ահիմսկան։ Մահավիրան մահացավ (հայտնվում է նիրվանայի թմբիրի մեջ, ինչպես արտահայտվում են իր հետևորդները) լուսաբացից կես ժամ առաջ Պավա քաղաքում (ժամանակակից Պատնա քաղաքի մոտակայքում) յոթանասունվեց տարեկան հասակում[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաք Վայշալի
-
Բուդդայի աղոթատեղին Վայշալիում
-
Ջայնիզմի խորհրդանիշ
-
Մահավիրան աղոթքի ժամանակ
-
Ջայնիզմի հինգ խրատները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bell A. MahaviraJAINA TEACHER (բրիտ․ անգլ.) // Encyclopædia Britannica — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ https://archive.org/details/Philosophy.of.India.by.Heinrich.Zimmer — P. 181.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://books.google.co.in/books?id=ilFkAgAAQBAJ&redir_esc=y — P. 52.
- ↑ Статья «Махавира» в словаре «Индуизм. Джайнизм. Сикхизм»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահավիրա» հոդվածին։ |