'

Արտյոմ Շատոխին ()[1], ավելի հայտնի Boulevárd Depó մականվան ու PowerPúff Luv ալտեր էգոյի տակ, ռուս հիփ հոփ կատարող, երգերի հեղինակ, YungRussia խոշոր ստեղծագործական միության հիմնադիր ու նախկին մասնակից[2][3][4][5][6]։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է թողարկել 4 ստուդիական ալբոմ, 3 միքսթեյփ, 6 մինի ալբոմ ու շատ սինլգներ։

Կենսագրություն և երաժշտական կարիերա խմբագրել

Վաղ շրջան․ երիտասարդություն, կարիերայի սկիզբ խմբագրել

Ծնվել է 1991 թվականի հունիսի 1-ին Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում[7]։ Կյանքի որոշ մասը ապրել է Կոմսոմոլսկ նա Ամուրե քաղաքում, բայց հետո իր ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք։ Ուսուցումը անցել է տեղի գիմնազիայում, հետաքրքրվում էր գրաֆիտիների նկարչությամբ, ու մտնում էր «Never Been Crew» (կարճ NBC) «փողոցային նկարիչների» թիմի կազմը։ Այնտեղ նրա մականունը Depo էր։ Զուգահեռաբար ինքն իրեն փորձում էր երգեր գրելու մեջ։ Իր առաջին ձայնագրումները Արտյոմը անում էր ձայնի վատ որակով էժան միկրոֆոնի վրա։ Հետո նա որոշում է փոխել մականունը Depo Blvrd-ի վրա, քանի որ ապրում էր Ուֆայի բուլվարներից մեկում։ Գրեթե այդ ժամանակ էլ նրա ընկերներից մեկը՝ Gera Pkhat-ը բերում է նրան ձայնագրման ստուդիա, որտեղ Արտյոմը ձայնագրում է իր առաջին որակյալ երգերը այդ ժամանակի հայտնի ամերիկյան ռեփ հիթերի ինստրումենտալների տակ։ 2009 թվականին որոշում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ձայնագրում ու թողարկում է իր առաջին ոչ պաշտոնական Places Of Distributions միքսթեյփը։ Հետո ծանոթանում է Ուֆայից մի ուրիշ տղայից հետ, i61 մականունով, ու նրանք և Gera Pkhat-ը ստեղծում են «L’Squad» երաժշտական կոլեկտիվը, որի մեջ մտնում էին նաև 43ai, Agressive Ivan։ Նրանք թողարկում են Music Make U Move երգի համար երաժշտական տեսահոլովակ, որը հիթ դարձավ Ուֆայում։ Ավարտելով գիմնազիան, ընդունվում է բուհերից մեկի իրավաբանական մասնաճյուղ, բայց չի ավարտում ուսուցումը։ Որպեսզի ապահովի իր ֆինանսական իրավիճակը սկսում է խոհարար աշխատել, քանի որ նա շատ էր սիրում այդ մասնագիտությունը։

«YungRussia» միություն՝ «Sweet Dreams» միքսթեյփ խմբագրել

2012-2013 թվականներին թողարկում է EvilTwin և Dopey միքսթեյփները։ 2014 թվականի մայիսի 2-ին թողարկվում է Rapp առաջին ստուդիական ալբոմը, որին մասնակցել են որպես հյուրեր Jeembo և i61։ Դրա վրա ձայնագրումը Արտյոմը բնութագրում է «weedwave» բառով։ 2014 թվականին Արտյոմը հիմնադրում է «YungRussia» ստեղծագործական միությունը, որին հետագայում միացան «Dead Dynasty», «Dopeclvb» и «Sabbat Cult» միությունները։ Հետագայում միությունը սկսում է ակտիվորեն գաստրոլներով հանգես գալ միասին, իսկ «YungRussia»-ի ամենավառ մասնակիցները Արտյոմից բացի դառնում են Pharaoh, Mnogoznaal, Thomas Mraz, GONE.Fludd, Jeembo և ուրիշները։

2015-2016 թվականներին Արտյոմը թողարկում է 4 համատեղ մինի ալբոմ՝ Paywall և Плакшери Pharaoh-ի հետ ու Rare Gods-ի երկու մաս i61-ի հետ[8][9][10]։ 2015 թվականի ապրիլի 21-ին թողարկվում է Champagne Squirt սինգլի վրա տեսահոլովակ Pharaoh-ի հետ համատեղ[11]։ Այդ հոլովակը վիրուսային է դարձել համացանցում 2015 թվականի երկրորդ կեսին ու նույնպես դարձել է ծաղրանքի ու մեմերի համար օբյեկտ, ինչից հետո Արտյոմը լայն հռչակ է ստացել։ Գրեթե այդ ժամանակ էլ «YungRussia» միությունը ուղևորվում է «Showcase Tour» ընդհանուր շրջագայության։ 2015 թվականի աշնանը թողարվել է Otricala երկրորդ ալբոմը, որի վրա որպես հյուրեր եղել են i61, Pharaoh, Glebasta Spal, Jeembo և Tveth։ Լույս տեսավ նաև Топский Павел երգի վրա տեսահոլովակը, որը նվիրված էր նրա մոտ ընկերոջը[12]։

2016 թվականի սեպտեմբերի 11-ին լույս է տեսնում 5 минут назад երգի վրա տեսահոլովակը, որը Pharaoh-ի հետ համատեղ Плакшери նախագծի մեջ էր մտել[13][14]։ Կոմպոզիցիան դարձավ տարվա հիթերից մեկը, իսկ տեսոհոլովակը զբաղեցրեց YouTube վիդեոհոսթինգում 2016 թվականի դիտումներով ամենաարագ զարգացող երաժշտական վիդեոների մեջ իններորդ հորիզոնականը[15]։ Աշնանը «YungRussia» միությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա հիմնադիրներից մեկը՝ Դանիելը, հայտնեց դրա մասին «ВКонтакте»-ում միության պաշտոնական խմբում։ Նա բացատրում է իր որոշումը դրանով, որ մասնակիցները արդեն հասել են իրենց նպատակներին ու իրավունք ունեն քանդել միությունը[16]։ «YungRussia» հոկտեմբերին ուղևորվեց իր «Harvest Time» հրաժեշտի շրջագայությանը։

2017 թվականի մայիսի 11-ին թողարկվեց Sport մինի ալբոմը, որի ձայնագրման մեջ մասնակցել են նաև i61, Die4r և Stealthtank[17]։ 2017 թվականի հուլիսի 21-ին թողարկվեց Sweet Dreams երրորդ ալբոմը Sinodasi, Pharaoh և Glebasta Spal երգիչների հյուրակամ քառյակներով[18]։ 2017 թվականի օոգոստոսի 22-ին Արտյոմը թողարկեց Sweet Dreams միքսթեյփից Carousel կոմպոզիցիայի համար տեսաոհոլովակը, ինտերակտիվ ոճում կատարված[19]։

Ալբոմ «Rapp2»՝ ներկա ժամանակ խմբագրել

2018 թվականի ապրիլի 19-ին թողարկվել է երկար սպասված Rapp2 չորրորդ ալբոմը, որը առաջին մասին շարունակությունն է[20][21]։ Երաժշտական ռելիզի ձայնագրման մեջ մասնակցել են նաև Summer of Haze, i61, Лауд, Ic3peak, Big Baby Tape, OFFMi և ուրիշները։ 2018 թվականի մայիսի 11-ին Արտյոմը Кащенко երգի համար տեսահոլովակ է թողարկում իր ալտեր էգո PowerPuff Luv-ի մասնակցությամբ[22]։ Հոլովակը նկարահանվել է հոգեբուժական հիվանդանոցում, այնտեղ նկարահանվել են նաև Արտյոմի ընկերները՝ Jeembo, Acid Drop King, Pkhat և i61։

2019 թվականի փետրվարի 22-ին կայացավ երկար սպասված երկրորդ մինի ալբոմի ռելիզը Stay Ugly վերնագրով, որը կազմված էր 6 մենակատար կոմպոզիցիաներից[23]։ Դա թողարկվել է Warner Music Russia լեյբլի վրա[24][25][26]։ Ռելիզից հետո․Stay Ugly-ն առաջին տեղ զբաղեցրեց iTunes, Apple Music և ВКонтакте ալբոմային հիթշքերթներում[27], ու ստացել է դրական արձագանք տարբեր հրատարակությունների ու լսողների կողմից[28][29]։ 2019 թվականի մարտի 29-ին թողարկել է այդ մինի ալբոմից No Flag երգի վրա տեսահոլավակ[30][31]։ Կամեո դերով այնտեղ հանդես եկան Lovesomemama, Հասկին և Եֆիմ Բարաշկովը (այն ժամանակ հայտնի որպես Acid Drop King)[32]։

Կոնֆլիկտներ խմբագրել

Ժակ Էնթոնի խմբագրել

2016 թվականին իր Instagram էջում Արտյոմը նկար է տեղադրել, որտեղ նա իբր թե թրջվում է Ժակ Էնթոնիի «Reigun Records» լեյբլի խորհդանշով միկրոավտոբուսի վրա։ Հետագայում Ժակը գրել է մի քանի զայրացած տվիտեր իր Twitter էջում, որտեղ սպառնում էր սպանել Արտյոմին[33]։ Մի տարի անց Ժակը «Вписка» շոուի ժամանակ պատմել է Արտյոմի հետ հանդիպման մասին հավաքույթներից մեկի ժամանակ։ Ժակը հայտնել է, որ նրանք լավ շփվեցին ու նա բարկացած չէ Արտյոմի վրա այդ կոնֆլիկտի պատճառով[34]։

Pharaoh խմբագրել

2018 թվականի փետրվարի 9-ին Pharaoh-ը ելույթ ունեցավ ռուսական ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի ծննդյան օրվա կապակցությամբ։ Հետո Արտյոմը գրել է իր Twitter-ում․

  Գնդակահարեք ինձ, եթե ես մի անգամ էլ համաձայնվեմ կորպորատիվներում ելույթ ունանալ։  

Երկու արտիստների լսողներն էլ համարել են, որ տվիտը ուղղված է Գլեբին, բացի այց, կատարողները երկար ժամանակ է արդեն չէին շփվում[35]։ 2018 թվականի գարնանը Արտյոմը մասնակցեց «Узнать за 10 секунд» շոուին։ Հաղորդավարի միացրած երգերից մեկը Գլեբի Одним целым երգն էր։ Արտյոմը սկսեց բախտաբերի անուններ ասել, ինչից հետո նա ասել է․

  Լավ, ես կատակում եմ, ես գիտեմ, թե ով է երգում։  

Չնայած դրան, որ նա այդպես էլ անուն չասեց, պատասխանը հաշվեցին[36]։ Գլեբն էլ ասել է, որ ոչ մեկի հետ չի վիճել ու Արտյոմը ինքն է նեղանում անհասկանալի բաների համար։ Գլեբը դրական արձագանքեց Արտյոմի մասին «Vogue» ամսագրի համար հարցազրույցի ժամանակ, անվանելով նրան իր ընկերը[37]։

Oxxxymiron խմբագրել

2018 թվականի մայիսին Միրոնը իր Twitter էջում համեմատել է «Booking Machine»-ի արտիստներ Thomas Mraz և Markul Sangria սինգլի վերնագիրն ու շապիկը ավելի ուշ թողարկված Pharrell Williams-ի Sangria Wine-ի հետ, թեթևակի ծաղրելով իր արևմտյան կոլեգաներին։ Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը գժվել է։ Միրոնն էլ պատասխանել է, որ վաղուց է գժվել, ու որ սա միայն կատակ էր ու նրա մեղադրանքները պլագիատի մեջ պետք չէ լուրջ ընդունել։ Ինչի վրա Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը հաճախ է լուրջ արտահայտվում այդպիսի թեմաներից։ Սրանով երկու արտիստների երկխոսությունը ավարտվեց։

Kizaru խմբագրել

Կոնֆլիկտը սկսվեց դրանով, որ 2016 թվականի սկզբից Kizaru-ն սկսել է վատ արտահայտվել «YungRussia» միության ու նրա մասնակիցների մասին Periscope-ում իր եթերների ժամանակ։ Ի պատասխան դրան, 2016 թվականի հուլիսին Արտյոմը տեղադրել է իր Instagram էջում Pokemon Go խաղից մի էկրանակադր, որի վրա երևում է, որ կերպարը, որը շիկամուկի նման էր, վերանվանվել է Kizaru։ Հենց այդ օրն էլ, Օլեգը զայրացած մեկնաբանություն է թողել, որտեղ նա վիրավորում ու սպառնում էր Արտյոմին։ Դրան պատասխան չհետևեց։ 2 տարի անց, 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Kizaru-ն տեղադրել է տվիտ, որտեղ պատմել է, որ հետախուզություն պատճառով նա չի կարողանում անգամ ԱՁ բացի։ Boulevard Depo-ն պատասխանեց, եթե դու Բարսելոնայում ես, ռուսական հետախուզությունը իմաստ չունի։ Դրանից հետո Instagram-ում ընդհառում սկսեց արտիստների մեջ, որի ժամանակ Արտյոմը գրել է, որ Kizaru-ն փորձում է «հայփել» իր դիրքից ելնելով, իսկ Օլեգը Արտյոմին մի քանի անգամ աննորմալ անվանեց։ Վերջում Արտյոմը խնդրում է, որ Օլեգը արգելափի իրեն Twitter-ում և վերջինս անում է դա։

Flesh խմբագրել

2018 թվականի աշնանը Flesh-ը թողարկել է երաժշտական տեսահոլովակ Space Jam կոմպոզիցիայի համար, ինչից հետո Պավելը լսողների կողմից քննադատության և պլագիատի մեղադրանքների է արժանացել։ Պլագիատում կասկածվում էին Playboi Carti What և Machine Gun Kelly Wild Boy երգերի տեսահոլովակները։ Իր Twitter էջում Պավելը պոստ է տեղադրել, որտեղ նա մասամբ ժխտում է մեղադրանքները ու առաջարկում է յուրաքանչյուր անվանված արտիստին երկու նմանօրինակ գտնել, ինչից հետո Արտյոմը նրան «դեպի հեռուներ ուղարկեց»։ Պավելը պատասխանել է որ միշտ հարգում էր «YungRussia» շարժումը, բայց Արտյոմը իրավունք չունի նրա հետ այդպես խոսել։ Արտյոմն էլ գրել է, որ i61-ը սողորացրել է Պավելին ամեն ինչ սովորացրեց, ու անվանեց Պավելին «տզրուկ, ով ուրիշների ոճը կորզում է, ու որին երկրի կեսը դրա համար էլ չի սիրում»։ Պավելը ընդունում է, որ i61-ի հետ համագործակցությունը նրան մեծ փորձ է տվել, ու առաջարկում է Արտյոմին լսել իր նոր ալբոմը ու անկեղծ կարծիք հայտնել դրա մասին։ Ի վերջո, Պավելը ընդունել է, որ Արտյոմի հետ երկխոսության ժամանակ մի քիչ չափն անցել է, ու, որ Ռուսաստանում դեռ կան իքնօրինակ ոճով արտիստներ։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Տարեթիվ Ստուդիական ալբոմ
2014 Rapp
2015 Otricala
2017 Sweet Dreams
2018 Rapp2

Միքսթեյփներ խմբագրել

Տարեթիվ Միքսթեյփ
2009 Place Of Distribution
2012 EvilTwin
2013 Dopey

Մինի ալբոմներ խմբագրել

Տարեթիվ Մինի ալբոմ
2015 Paywall (Pharaoh-ի հետ)
2016 Плакшери (Pharaoh-ի հետ)
Rare Gods. Vol.1 (i61-ի հետ)
Rare Gods. Vol.2 (i61-ի հետ)
2017 Sport
2019 Stay Ugly

Սինգլներ խմբագրել

Տարեթիվ Սինգլ
2012 Iraq (i61 մասնակցությամբ)
2013 PvrpleBlvck (Jeembo մասնակցությամբ)
R N SI’KR XW (Jeembo մասնակցությամբ)
2014 Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ)
Iraq (i61, Glebasta Spal, Basic Boy, Killah Tveth և Jeembo մասնակցությամբ)
CO2 (Jeembo մասնակցությամբ)
2015 My OCB Is So Hard
No War (i61, Cold$iemens և Killah Tveth մասնակցությամբ)
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ)
2016 Like a chief like a Heston (i61 մասնակցությամբ)
C:\404 Rus (i61 և Hash Tag մասնակցությամբ)
2017 Rapper Tears
Супер-магазин (i61 մասնակցությամբ)
BloodBorne
2018 Боимся лишь себя (Delta Arthur մասնակցությամբ)

Մասնակցություն ուրիշ արտիստների ռելիզներում խմբագրել

Տարեթիվ Արտիստ Երաժշտական ռելիզ Երգ
2014 Kreem Creme De La Creme Грязь
2015 i61 Shelby Vol.2 (Infinity) Fresh Soft
Velial Squad Afterdeath 420
2016 Thomas Mraz May13 Gloucoma
Gera Pkhat Forfree Crazy Again
2017 Tveth Capital Metro
Sapa13 The Seventh Fibonacci Number OG
Velial Squad Market Playaz Market Place
Kreem No Chill Разговор будет короткий
i61 и Лауд ЯМолодойПридурок Супер-магазин
Pharaoh Pink Phloyd Louis Vuitton Kiss
Basic Boy Supernormal. Vol.1 Я убегаю домой
Ic3peak Сладкая жизнь Зеркало
2018 044 Rose Альбом 044 Мама мия
Big Baby Tape Hoodrich Tales Dead Heat
Батерс Критикал хит Мясная лавка
Saluki Улицы, дома Реприза
OG Prince The Decox Soundtrack 2 Low Life
Goddeem Sensual Dolls
Big Baby Tape Dragonborn Konichiwa
Jeembo Gravewalker M.O.D.
Лауд ТанецГолосЗвук 3 My Life My Rules
2019 Saluki Властелин калек Властелин калек
i61 Hi-Lyte (Prologue To Angelwave) Reference
Pkhat Volk Walk AFK

Տեսահոլովակներ խմբագրել

«L'Squad»-ի կազմում խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2009 Music Make U Move Внеальбомный Не известно

Սոլո տեսահոլովակներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2012 Moon (Ivan Cros մասնակցությամբ) Внеальбомный Ivan Cros
2013 Ирак Внеальбомный
Нас не догонят Dopey
2015 Neonbones Rapp ISKRA
Мамина куртка (при участии i61) Otricala Brynbryn
Топский Павел VISNU
2016 Rare M3xxx Error Rare Gods. Vol.2 Նիկիտա Բույանով
Rare First Basement (при участии i61) Nickie Zimov, i61, Boulevard Depo
2017 Carousel Sweet Dreams VISNU
2018 Кащенко (при участии PowerPuff Luv) Rapp2 Դիմա Իցկով
2019 No Flag Stay Ugly Օրհան Աբուլով և Ալիսա Գավուրա
Druг Porno Prince

Որպես հյուր խմբագրել

Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2014 Грязь (Kreem մասնակցությամբ) Creme De La Creme Իվան Քրոս
2015 Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ) Внеальбомный VISNU
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ) Unfollow Նիկիտա Բրուս
2016 Crazy Again (Gera Pkhat մասնակցությամբ) Forfree Ալեքսեյ Ռոժկով
5 минут назад (Pharaoh մասնակցությամբ) Плакшери Kosmodrome
2019 Выход силой (OFFMi մասնակցությամբ) Внеальбомный Անդրեյ Լիսանով
Esquire Cypher (Big Baby Tape, i61, OFFMi ու Բաթերսի մասնակցությամբ) Внеальбомный Esquire Russia

Շրջագայություններ խմբագրել

«YungRussia»-ի կազմում խմբագրել

Տարեթիվ Շրջագայություն
2015 Showcase Tour
2016 Harvest Time

Սոլո խմբագրել

Տարեթիվ Շրջագայություն
2018 Rapp2 Tour
2019 Rapp2 Tour 2
  1. «Try the TIDAL Web Player» (անգլերեն). listen.tidal.com. Վերցված է 2019-05-02-ին.
  2. Boulevard Depo: дорогой и фантастически печальный — Рамблер
  3. Молодые и перспективные: 11 артистов, которые изменят русский рэп — Rap.ru
  4. «Ищите меня в Кащенко»: клип Boulevard Depo про психиатрическую больницуАфиша Daily
  5. Кто есть кто в YUNGRUSSIA. Гид по московскому шоукейсу молодых и дерзких — The Flow
  6. От «Антихайпа» до YungRussia: Словарь нового русского рэпа — The Village
  7. «Нас уважают за то, что мы топили за свое»: интервью Boulevard DepoАфиша Daily
  8. Pharaoh & Boulevard Depo «Плакшери». Слушай и качай совместный альбом наиболее обсуждаемых героев объединения YungRussia — The Flow
  9. Boulevard Depo x i61 «Rare Gods 1» — Rap.ru
  10. Boulevard Depo, i61 «Rare Gods 2». Психоделический рэп-трип от участников объединения YungRussia — The Flow
  11. Pharaoh, Boulevard Depo «Champagne Squirt». Это они шутят или серьезно? Помогите разобраться, мы не можем — The Flow
  12. Boulevard Depo «Топский Павел». Соавтор интернет-хита про сквирт шампанского в лицо записал свой аналог песни «Мой лучший друг» — The Flow
  13. Pharaoh и Boulevard Depo выпустили клип на трек «5 минут назад» — Life.ru
  14. Pharaoh и Boulevard Depo выпустили клип «5 минут назад»Афиша Daily
  15. Лучшие видео в российском YouTube за 2016 год — The Village
  16. Объединение YUNGRUSSIA прекратило свое существование(չաշխատող հղում) — Сова
  17. Boulevard Depo выпустил EP «Sport». Посмотрели бы на лица ценителей ЗОЖ-рэпа, которые могут включить его из-за одного названия — The Flow
  18. Boulevard Depo «Sweet Dreams» — Rap.ru
  19. Boulevard Depo выпустил интерактивный клип «Carousel». В песнях артиста можно часто услышать, как он что-то крутит и скручивает. Теперь это предлагается сделать и вам — в смысле, камерой при просмотре повертеть — The Flow
  20. Boulevard Depo выпустил альбом «Rapp 2»Афиша Daily
  21. 15 лучших альбомов полугодия — The Village
  22. Boulevard Depo «Кащенко» — самое безумное видео дня — Rap.ru
  23. Boulevard Depo представил новый EP «Stay Ugly» — Сова
  24. Boulevard Depo «Stay Ugly». 6 треков, среди которых есть «Loot». Вероятно, это тот самый куплет, предназначавшийся для оригинальной версии хита Big Baby Tape про бу — The Flow
  25. Boulevard Depo «STAY UGLY» — Fast Food Music
  26. Boulevard Depo — «STAY UGLY»: новый мини-альбом — Сова
  27. Музыкальные чарты за неделю: лидируют Artik & Asti, Фейс, Мэйби Бэйби и другие — Intermedia.ru
  28. Рецензия на «STAY UGLY» — экскурсия по внутреннему миру уфимского сюрреалиста — Studio 21
  29. По фактам: 12 лучших русских альбомов первой четверти 2019 года — Ридус
  30. Boulevard Depo стал жертвой «полиции нравов» в клипе «No Flag» — Studio 21
  31. Boulevard Depo и Хаски в образе жертв цензуры в клипе «No Flag»Афиша Daily
  32. Хаски, пытки и цензура в новом клипе Boulevard Depo на песню «No Flag» — The Village
  33. Boulevard Depo спровоцировал конфликт с Жаком-Энтони в Instagram — Trap.ru
  34. Вписка и Жак Энтони: конфликт с Boulevard Depo, клип за 2 миллиона, кто его настоящий отец — The Flow
  35. Pharaoh раскрыл правду о конфликте с Boulevard DepoТНТ MUSIC
  36. Boulevard Depo угадывает треки Pharaoh, Элджея, Markul, 6ix9ine и ещё 31 хитАфиша Daily
  37. «…Тогда я ещё думал, что это важно, переживал, даже писал своему другу Boulevard Depo, спрашивал, как на это все реагировать. Тёма посоветовал послать всех на фиг и просто делать то, что самому в кайф»Vogue