Գետահովտի քաղաքակրթությունը Առաջին մեծ քաղաքակրթությունը` շումերականը, զարգացել է Ք. ա. մոտ 5000 թ. Տիգրիս և Եփրատ գետերի միջև: Հետագայում այդ տարածքը կոչվել է Միջագետք (այժմ` Իրաք): Այդ ընթացքում այլ քաղաքակրթություններ հաստատվեցին Եգիպտոսում` Նեղոս գետի ափին, և Պակիստանում` Ինդոս գետի ափին:

Ինդոսի բնակիչների կառուցած քաղաքները խմբագրել

1920-ական թվականներին Ինդոսի հովտում հայտնաբերվել են երկու քաղաքներ` Մոհենջո-Դարոն և Հարապպան: Դրանք գոյություն են ունեցել Ք.ա. մոտ 2000 թ. և կառուցվել են ցանցային եղանակով, ինչպես այժմյան ամերիկյան քաղաքները:

Հողագործություն խմբագրել

Ինդուսի հովտի հողագործները աճեցնում էին ցորեն, գարի, արմավ, բամբակ և այլն: Ամեն քաղաք ուներ լավ օդափոխվող վիթխարի շտեմարան, որտեղ բերքահավաքից հետո մթերում էին հացահատիկը:

Գետահովտի տները խմբագրել

Հնադարյան մարդկանց մեծ մասը տներ կառուցում էին շրջակայքի նյութերից: Քանի որ շումերները չունեին քար և ծառ, տները կառուցում էին եղեգից, հետագայում արևի տակ չորացրած ցեխի աղյուսներից: Ինդոսում տները կառուցում էին ներքին բակերի շուրջը: Յուրաքանչյուր տուն ուներ մի քանի սենյակ, արտաքնոց և ջրհոր: Ինդոսի քաղաքակրթությունը գոյատևեց 800 տարի և անհետացավ Ք.ա. մոտ 1800 թ.:

Շումերների տաճարները խմբագրել

Շումերները տաճարներ կառուցել են յուրաքանչյուր քաղաք-պետության կենտրոնում: Ք.ա. 2000 թ. տաճարները վերածվել էին զիկկուրատ կոչվող մեծ աշտարակների, ինչպիսին Ուրում աշտարակն էր: Թագավորը, որը նաև բարձրաստիճան քուրմ էր, կրոնական ծիսակատարությունները և զոհաբերությունները անցկացնում էր աշտարակի վերին մասում:

Կատեգորիա:Հին Միջագետքի ազգեր Կատեգորիա: Շումեր Կատեգորիա:Քաղաքներ Կատեգորիա:Տաճարներ Կատեգորիա:Մշակաբույսեր