Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ7

Գրոհող ցուլ (անգլ.՝ Charging Bull, հայտնի որպես Ուոլ Սթրիթի ցուլ) , 3200 կգ–անոց բրոնզե արձան՝ ստեղծված իտալական ծագում ունեցող՝ ամերիկացի քանդակագործի կողմից։ Տեղակայված է Բոուլինգ Գրին պուրակից հյուսիս՝ Նյու Յորքի Ֆինանսական թաղամասում, Նյու Յորքի ֆոնդային բորսայից երկու թաղամաս հարավ։ Արձանը (3,4 մետր բարձրությամբ և 4,9 մետր երկարությամբ[1]) պատկերում է հարձակման պատրաստ, հզոր, զայրացած ցուլին, որը խորհրդանշում է ագրեսիվ ֆինանսական լավատեսությունն ու բարգավաճումը (բորսայական ժարգոնով «Ցուլերը» թրեյդերներ են, որոնք կենտրոնացած են տնտեսական աճի և արժեթղթերի գների աճի վրա)։Ըստ որոշ հաշվարկների՝ ամեն օր մոտ հազար զբոսաշրջիկ գալիս քանդակը է դիտելու։[2] Գրոհող ցուլը Նյու Յորքի[2] և Ուոլ Սթրիթր ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է։[3]

«Մանհեթենի հուշարձաններ. պատմական ուղեցույց» գրքում Դիաննա Դյուրանտը նկարագրում է քանդակը այսպես.

Բրոնզե ցուլը կռացավ և գլուխը թեքեց, մի կողմ թեքվեց, նրա բոլոր մկանները լարված էին, պոչը մտրակի պես կոր, իսկ երկար սուր եղջյուրները ցույց էին տալիս, որ պետք չէ գործ ունենալ նման վտանգավոր կենդանու հետ։ Նրա ամբողջ տեսքը էներգիա և ուժ է հաղորդում։[4]

Դի Մոդիկի խոսքով, ով 1998 թվականին հարցազրույց է տվե լ«New York Daily News»-ին,[5] այս արձանը պետք է առաջինը լիներ աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված հինգ ցլերի շարքից։ 2010 թվականին Դի Մոդիկը Շանհայում տեղադրեց նմանատիպ ցուլ, որն անվանվեց՝ Շանհայի ցուլ (անգլ․՝ Bund Bull)։ Ըստ քանդակագործի՝ նա «ավելի կարմիր, երիտասարդ և ուժեղ է», քան Գրոհող ցուլը, թեև չափսերով շատ չէ տարբերվում։

Ստեղծում և տեղադրում

խմբագրել

Դի Մոդիկան 360,000 դոլար է ծախսել քանդակը ձուլելու և տեղադրելու համար 1987 թվականի ֆոնդային բորսայի վթարից հետո՝ որպես «ամերիկյան ժողովրդի ուժի և հզորության» խորհրդանիշ։[1] Արձանի ստեղծումը հենց քանդակագործի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե քաղաքի պատվերը։ Դա փողոցային արվեստի ակտ էր. 1989 թվականի դեկտեմբերի 15-ին Դի Մոդիկան ցուլին բեռնատարով տեղափոխեց Ստորին Մանհեթեն և դրեց այն հսկայական ծառի ստորոտին Նյու Յորքի ֆոնդային բորսայի դիմաց՝ որպես Սուրբ Ծննդյան նվեր Նյու Յորքի բնակիչներին։ Այդ օրը մարդկանց ամբոխներ եկան հիանալու ցուլով, և երբ նրանք կանգնեցին հուշարձանի առջև, Դի Մոդիկան նրանց թռուցիկներ բաժանեց, որտեղ նկարագրում էր քանդակագործական կոմպոզիցիան և այն պատճառները, որոնք դրդեցին նրան ստեղծել այս հուշարձանը։[1]

Ոստիկաններն առգրավել են առանց իշխանությունների թույլտվության տեղադրած քանդակը և հեռացրել փողոցից։ Հետագա հանրային բողոքի պատճառով Նյու Յորքի զբոսայգիների և հանգստի վարչությունը ցուլ տեղադրեց ֆոնդային բորսայի շենքից երկու թաղամաս հարավ՝ Բոուլինգ Գրին հրապարակում, դեպի Բրոդվեյ։ [6]

Սեփականություն

խմբագրել

2004 թվականին Դի Մոդիկան, ում դեռ պատկանում է իր քանդակի հեղինակային իրավունքները, հայտարարեց, որ վաճառքի է հանում բրոնզե ցուլը՝ պայմանով, որ գնորդը չի տեղափոխի արձանը ներկայիս վայրից։ 2006 և 2009 թվականներին քանդակագործը դատի է տվել մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Wal-Mart-ին, անօրինական օգուտներ ստանալու համար՝ օգտագործելով արձանի պատկերները իրենց գովազդային արշավներում և վաճառելով ցլի կրկնօրինակները:[7] 2009 թվականին Դի Մոդիկան դատի է տվել Random House-ին Lehman Brothers-ի ֆինանսական ստորաբաժանումների փլուզման մասին գրքի շապիկի վրա ցլի լուսանկարն օգտագործելու համար։[8]

Քանի որ արձանը չի պատկանում Նյու Յորքի քաղաքապետարանին, այն կանգնած է իր ներկայիս վայրում՝ 1989 թվականին տրված հատուկ թույլտվության շնորհիվ, որի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ «հուշարձանի այս վայրը ժամանակավոր է»։[9] Կարծիք կա, սակայն, որ հուշարձանը հավերժ կմնա այստեղ։ Օրինակ, մեջբերում 1998 թվականին New York Daily News-ի հոդվածից. «Նոր վայրը կարծես մշտական ​​է»:[5] Կամ մեջբերում Arth Montly ամսագրից. «Նյու Յորքի իշխանությունները և հասարակությունը կարծում են, որ հուշարձանը Ստորին Մանհեթենի մշտական ​​տարրն է»։[10]

Զբոսաշրջության վայր

խմբագրել

Հենց որ քանդակը տեղադրվեց Բոուլինգ Գրինում, այն անմիջապես մեծ տարածում գտավ։[11] Այդ ժամանակից ի վեր այն եղել է քաղաքի ամենահայտնի և լուսանկարված օբյեկտներից մեկը: Նրա հայտնիությունը անգամ համեմատել են Ազատության արձանի հետ։[12] Քաղաքի զբոսայգիների հանձնաժողովի անդամ՝ Հենրի Սթերնը, 1993 թվականին, երբ արձանը առաջին անգամ հայտնվեց ֆինանսական թաղամասում, ասաց. «Մարդիկ ուղղակի խենթանում են ցլի համար, այն ամբողջությամբ գրավում է նրանց երևակայությունը»:[11]

Արձանի հայտնիությունը միջազգային է։ 2007-ին թերթերը նշում էին, որ ցուլի համար հավաքված է զբոսաշրջիկների անվերջ շարք Հնդկաստանից, Միացյալ Թագավորությունից, Հարավային Աֆրիկայից, Վենեսուելայից և Չինաստանից և, իհարկե, հենց Միացյալ Նահանգներից։[13] Բոլիվուդյան հանրահայտ «Կգա վաղը, թե՝ ոչ» («Կալ Հո Նաա Հո») ֆիլմում, ֆիլմի երաժշտական ​​տեսարաններից մեկը նկարահանվել է ցլի առջև, ինչը մեծացրել է նրա ճանաչումը հնդիկների շրջանում։ Լրագրողների հետ զրուցած զբոսաշրջիկներից մեկն ասել է, որ հենց այս արձանն է եղել իր ճանապարհորդության պատճառը։[2]

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 D. McFadden, Robert (1989-12-16). «SoHo Gift to Wall St.: A 3½-Ton Bronze Bull». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին. Վերցված է 2007-10-01-ին.
  2. 2,0 2,1 2,2 Pinto Nick, ««Bull!»». Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն), article, September 1, 2007, The Tribeca Trib, retrieved June 13, 2009
  3. Greenfield, Beth and Robert Reid, Ginger Adams Otis, New York City Արխիվացված է Դեկտեմբեր 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:, p 120, publisher: Lonely Planet, 2006, ISBN 1-74059-798-2, ISBN 978-1-74059-798-2 retrieved via Google Books on June 13, 2009
  4. Durante, Dianne L., Outdoor monuments of Manhattan: a historical guide, NYU Press, 2007, ISBN 0-8147-1987-2, 9780814719879, retrieved via Google Books on June 13, 2009
  5. 5,0 5,1 Singleton, Don, ««Rock Solid»». {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն), article, May 3, 1998, New York Daily News, retrieved June 13, 2009
  6. «Wall St.'s Bronze Bull Moves 2 Blocks South». New York Times. 1989-12-20. Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին. Վերցված է 2007-10-01-ին.
  7. «Sculptor of Manhattan 'Charging Bull' statue sues Wal-Mart, others to protect its image». Associated Press. 2006-09-21. Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին. Վերցված է 2007-07-20-ին.
  8. Bray, Chad (2009-07-29). «Artist Sues Random House Over Use Of Wall St Bull Image». Dow Jones Newswires. Արխիվացված է օրիգինալից 2009-08-03-ին. Վերցված է 2009-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Wall St.'s Bronze Bull Moves 2 Blocks South» Արխիվացված է Ապրիլ 16, 2017 Wayback Machine-ի միջոցով:, Associated Press article, as printed in The New York Times, December 20, 2009, retrieved June 13, 2009
  10. Lydiate, Henry, ««Public sculpture.(COPYRIGHT)», article, November 1, 2006, Art Monthly, retrieved via the «Access My Library» website, June 13, 2009». Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 Lambert, Bruce, «Neighborhood Report: Lower Manhattan; A Campaign To Save a Bull» Արխիվացված է Հունիս 14, 2017 Wayback Machine-ի միջոցով:, article, The New York Times, October 3, 1993, retrieved June 13, 2009
  12. Dunlap, David W. «The Bronze Bull Is for Sale, but There Are a Few Conditions» Արխիվացված է Ապրիլ 26, 2017 Wayback Machine-ի միջոցով:, article, The New York Times, December 21, 2004, retrieved June 13, 2009
  13. Sommers, Carl, «Q and A» Արխիվացված է Հուլիս 18, 2018 Wayback Machine-ի միջոցով:, May 26, 1991, The New York Times, October 3, 1993, retrieved June 13, 2009

Категория:Бронзовые скульптуры Категория:Скульптуры 1989 года Категория:Скульптурные изображения быков и коров