Քաջարի աղջնակ

բրոնզե քանդակ

«Քաջարի աղջնակ», Քրիստեն Վիսբալի հեղինակային բրոնզե արձանը, որը ստեղծվել է State Street Global Advisors (SSGA) ընկերության կողմից գովազդային նպատակներով, բայց դարձել է հանրահայտ մշակութային ֆենոմեն։ Արձանը կանգնեցվել է 2017 թվականի մարտի 7-ին՝ կանանց միջազգային օրվա նախօրեին, ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարության խնդրին, այդ թվում նաև կառավարական ոլորտում[1]։ Քանդակագործը կերտել է ծածանվող զգեստով և մազերով աղջիկ։ Արձանի բարձրությունը 1,3 մետր է, իսկ քաշը՝ 110 կիլոգրամ[2]։ 2019 թվականի նոյեմբերին այն տեղադրվել է Մանհեթեն շրջանի Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ։

Քաջարի աղջնակ
տեսակարձան
քանդակագործKristen Visbal?
տարիմարտի 7, 2017
բարձրություն4 ֆուտ
ստեղծման վայրԲալթիմոր
ժանրհանրային արվեստ և site-specific art?
նյութբրոնզ
գտնվում էtraffic island?, Ուոլ Սթրիթ և Գրոհող ցուլ
պատվիրատուState Street Global Advisors
հիմնական թեմաgender representation on corporate boards of directors? և Խիզախություն
մակագրությունKnow the Power of Women in Leadership · SHE Makes a Difference
 Fearless Girl Վիքիպահեստում

«Քաջարի աղջնակը» գովազդել է ինդեքսային ֆոնդը, որի ռազմավարությունը կայացել է ֆոնդային ինդեքսի կրկնման մեջ, որն իր մեջ ներառել է տարբեր նպատակներով կենտրոնացված ընկերություններ, որոնք գլխավորել են հայտնի կանայք։ Ցուցանակի վրա, որտեղ ի սկզբանե եղել է աղջնակի ոտնահետքերը, գրված է եղել՝ «Know the power of women in leadership. SHE makes a difference» («Ճանաչիր ղեկավարության մեջ կանանց ուժը։ Այն նշանակություն ունի»), ընդ որում «SHE»-ն հանդիսանում է «նա» (իգական) դերանունը և NASDAQ-ի գովազդի թիքերը։

Ստեղծում

խմբագրել

State Street Global Advisors-պատվերում ասվել է, որ արձանը պետք է լինի աղջկա կերպար, որի ձեռքերը պետք է հենված լինեն կոնքերին և դունչը պետք է վերև պահած լինի և ունենա 36 դյույմ բարձրություն (91,4 սմ)։ Քանդակագործ Քրիստեն Վիսբոլը մեծացրել է երկարությունը մինչև 50 դյույմ (127 սմ), որպեսզի արձանն ունենա «Հարձակվող ցուլի» համամասնական չափերը։ Վիսբոլը մեկնաբանել է, որ նա «այնպես է արել, որ նրա դիմագծերը նուրբ լինեն։ Այն գրավիչ չէ, նա համարձակ է, հպարտ և ուժեղ, բայց ոչ մարտական»։ Որպես արձանի բնորդներ եղել են երկու աղջիկներ՝ Դելավեր քաղաքից[2]։

Պատմություն

խմբագրել

Ի սկզբանե աղջկա արձանը տեղադրվել է 2017 թվականի մարտի 7-ին՝ Բոուլինգ Գրինում, Բրոդվեյի և Ուայթհոլլ սթրիթի հատման կետում[3], դեմքով արձանը նայում է «Հարձակվող ցլի» արձանին[4]։ Քանի որ արձանը հանդիսացել է ինվեստիցիոն ֆոնդի գովազդ, արձանի տեղադրման թույլտվությունը կրել է ժամանակավոր բնույթ՝ մեկ շաբաթ։ Հետ ժամկետը երկարացվել է մինչև մեկ ամիս։ Ժամկետի երկարացմանն աջակցել է քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն[5], նշելով, որ «Կանանց երթ»-ից հետո Վիզբալի աշխատանքն ունի յուրահատուկ նշանակություն։

Սակայն «Հարձակվող ցլի» արձանի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան հայտարարել է, որ «Քաջարի աղջնակի» արձանը տեղադրվել է առանց իր համաձայնության, համադրել են ակցենտները և իր ստեղծած ցլի արձանի մտահղացման ընկալումը, որը խորհրդանշում է ֆինանսական ագրեսիվ օպտիմիզմը և ծաղկումը։ Նրա իրավաբանն ասել է, որ «Քաջարի աղջնակի» ներկայության դեպքում՝ ցուլն ընկալվում է որպես «արական իշխանության ներկայացուցիչ», ինչը խախտում է քանդակագործի հեղինակային իրավունքները[5]։ Նշանակալի է, որ ինքը Արթուրո դի Մոդիկան՝ 1989 թվականի դեկտեմբերին տեղադրել է իր երեք տոննա կշռով ցուլին՝ փողոցի մեջտեղում առանց որևէ թույլտվության կամ քաղաքական իշխանությունների հետ համաձայնեցման[1]։

Այնուամենայնիվ Նյու Յորքի տասնյակ հազարավոր բնակիչներ դիմում են գրել, որ ցանկանում են «Քաջարի աղջնակի» արձանը մշտական թողնել քաղաքում և այն կանգնեցվել է իր սկզբնական վայրում՝ սկսած 2018 թվականի նոյեմբերի 28-ից[1][6][7]։

2018 թվականի դեկտեմբերի 10-ին հասարակությանը հոդված է ներկայացվել այն մասին, թե որտեղ է այժմ գտնվում արձանը՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի կենտրոնական մուտքի դիմաց (NYSE)[8]: Գտնվելու առաջնային վայրում տեղադրվել է աղջկա ոտնահետքերով սալիկը[9]։

Մրցանակներ

խմբագրել
  • 2017 թվականին «Կաննի առյուծներ» մրցանկաբաշխության ժամանակ, արձանը ստացել է 18 «առյուծ», այդ թվում նաև 4 գրան պրի[10], մրցանկաբաշխության պատմության մեջ դառնալով երկրորդը, որն ստացել է 4 մրցանակ։ Մրցանակներն ըստ կատեգորիաների.
Titanium (նոր գովազդային ֆորմատներ) - գրան պրի
Outdoor (գովազդ) - գրան պրի և մեկ ոսկե
PR (կապ հասարակության հետ) - գրան պրի, մեկ ոսկե, մեկ արթած
Glass (գենդերային խնդիրների բացահայտման համար) - գրան պրի
Promo and Activation - երկու ոսկե, մեկ արթած
Media (ԶԼՄ) - երկու ոսկե
Direct - երկու ոսկե, մեկ արթած, մեկ բրոնզե
Design (դիզայն) - երկու ոսկե
  • 2018 թվականին անկախ կոմերցիոն արտադրողների ասոցիացիան (Association of Independent Commercial Producers, AICP) շնորհել է «Քաջարի աղջնակի» աշխատանքի «Լավագույն» կոչումով (The Most Next Award)[11]:
  • 2018 թվականին Grand Effie-ն շնորհել է ամենաբարձր մրցանակ՝ Effie Awards-ի ժամանակ[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Dobnik, Verena. «Автор «Быка с Уолл-стрит» заявил, что «Бесстрашная девочка» нарушает замысел его скульптуры. Когда-то художник сам поставил быка без разрешения». meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 Dobnik, Verena (2017 թ․ մարտի 26). «Will New York invite the 'Fearless Girl' statue to stay on Wall Street?». USA Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  3. Wiener-Bronner, Danielle (2017 թ․ մարտի 7). «Why a defiant girl is staring down the Wall Street bull». CNNMoney. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  4. «Eight Things You Don't Know About 'Fearless Girl'». Advertising Age.
  5. 5,0 5,1 Smith, Aaron (2017 թ․ ապրիլի 12). «NYC mayor to 'Charging Bull' artist: 'Fearless Girl is staying put.'». CNNMoney.
  6. «Gone Girl: Lower Manhattan 'Fearless Girl' Statue Is 'On The Move'». NPR.org. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «'Fearless Girl' statue moved from spot opposite bull». ABC7 New York. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Li, Yun (2018 թ․ դեկտեմբերի 10). «'Fearless Girl' unveiled in front of NYSE, moved away from 'Charging Bull'». CNBC. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  9. Moyer, Liz (28 ноября 2018). «'Fearless Girl' on the move, but leaves footprints for visitors to stand in her place». CNBC. Վերցված է 28 ноября 2018-ին.
  10. «Fearless Girl's Dominating Run at Cannes Ends With 4 Grand Prix and 18 Total Lions». Adweek (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Staff, Writer (2018 թ․ հունիսի 12). «"Fearless Girl" Earns Best in Show "Most" Distinction At AICP Next Awards». Shoot.com. DCA Business Media LLC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. Sherwood, I-Hsien (2018 թ․ մայիսի 31). «'Fearless Girl' Takes Top Honor at 2018 EFFIE Awards». Advertising Age. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել