Կարիերայի սկիզբ խմբագրել

Մարտին Օ'Նիլը ծնվել է 1952 թվականին իռլանդական աշխատավոր ընտանիքում[1]: Ընտանիքի 4-րդ երեխան էր և մեծացել է 4 եղբոր և 4 քրոջ շրջապատում[1]: Ընտանիքի տղամարդիկ զբաղվում էին կելտական ֆուտբոլով. Մարտինի հայրը խաղացել է տեղի «Կիլրիա» (Pádraig Pearse’s Kilrea) ակումբի կազմում, իսկ նրա եղբայրներ Ջերրին և Լեոն խաղացել են «Կիլրիայի» և «Դերիի» կազմում, հատկապես, որ 1958 թվականին հաղթել են Օլստերայի առաջնությունում և հասել էին Իռլանդական առաջնությունում։ Մարտինը նույնպես խաղացել է «Կիլրիայի» և «Դերիի» երիտասարդական ակումբներում։ Դրանից հետո կելատական ֆուտբոլ է խաղացել Բելֆաստի «Սենտ Կոլում քոլեջի» կազմում[1]։ Մալախիայի քոլեջում սովորելու ժամանակ նա սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Դիստիլերի» կազմում[1]։ Երբ «Սենտ Մալախին» հասավ 1970 թվականի Մակրորիի գավաթի եզրափակիչ, Անտրիմի կոմսության կելտական ֆուտբոլի ասոցացիայի ղեկավարությունը թույլ չտվեց խաղը անցկացնել Բելֆաստի «Կեյսմենտ Պարկում»[1]: Քոլեջների միջև ընդունված որոշման համաձայն, եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվեց Տիրոնի կոմսության տարածք, և «Սենտ Մալախին» հաղթեց եզրափակչում[1]: Վեճային իրավիճակը բարձրացրեց Օ'Նիլի հեղինակությունը:

«Դիստիլլերիի» կազմում նա 1971 թվականին հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի գավաթը, եզրափակչում խփելով 2 գոլ: 1971 թվականին Օ'Նիլը գավաթ ունցողների գավաթի շրջանակներում «Բարսելոնային» գոլ խփեց, սակայն ակումբը պարտվեց 3:1 հաշվով: Այս հաջողություններից հետո 1971 թվականին նրանով սկսեցին հետաքրքրվել «Նոթինգհեմ Ֆորեստի» սկաուտները:

Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել

Մինչև իռլանդական լիգայի «Դիստիլլերի» կազմում հանդես գալը Օ՛Նիլը խաղացել Հարավային Բելֆաստի «Ռոսարիա» ակումբում: «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուց հետո Մարտինը չէր հայտավորվում կարևոր խաղերում: Այդպես էր մինչև 1975 թվականը, երբ թիմը սկսեց ղեկավարել լեգենդար մարզիչ Բրայան Կլաֆը, դարձնելով Օ'Նիլին «կարմիրների» մեկնարկային կիսապաշտպան: Օ'Նիլը մեծ դեր խաղաց «Նոթինգհեմ Ֆորեստի» ոսկե ժամանակշրջանի համար, երբ ակումբը բարձրացավ բարձրագույն առաջնություն՝ 1 անգամ հաղթեց առաջին դիվիզիոնը, 2 անգամ Լիգայի գավաթը և 2 անգամ եվրոպական առաջնությունների չեմպիոնների Գավաթում:

Օ'Նիլը նույնպես հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ թիմի ավագն էր, որը Վալենսիայում հաղթել է դաշտի տերերին։ Հավաքականի կազմում Մարտինը անցկացրել է 62 հանդիպում և խփել է 8 գոլ[1]։

Մարզչական կարիերա խմբագրել

Ֆուտբոլից դուրս խմբագրել

Ֆուտբոլից բացի Օ'Նիլը հետաքրքրվում էր քրեաբանությամբ: Նա մասնակցել է մի քանի խնդիրների լուծմանը Բրիտանիայում: Քրեաբանության մեջ Օ'Նիլը սկսել է աչքի ընկնել 1961 թվականից[2]:

Մարտին Օ'Նիլը պարգևատրվել է Բրիտանական կայսրության մեդալով (OBE) 2004 թվականին ցուցաբերած արդյունքի համար[3]: 2002 թվականին «Նորվիչ Սիթիի» կազմում ընդգրվել է «Հարգանքի դահլիճ»ի կազմում՝ ակումբի երկրպագուների քվեարկությամբ:

Անձնական կյանք խմբագրել

Կնոջ՝ Ժերալդինիայի հետ ապրում է Օքսֆորդշիրում: Ունի երկու աղջիկ՝ Այսլինգն ու Ալանը:

Նվաճումները ֆուտբոլիստի կարգավիճակում խմբագրել

  Հյուսիսային Իռլանդիա

  • Բրիտանիայի տնային առաջնության հաղթող (2): 1980, 1984

  Դիստիլերի

  • Հյուսիսային Իռլանդիայի գավաթի հաղթող։ 1971

  Նոթինգհեմ Ֆորեսթ

  • Անգլո-շոտլանդական գավաթի հաղթող: 1977
  • Առաջին դիվիզիոնի չեմպիոն: 1977-78
  • Լիգայի գավաթի հաղթող (2): 1978, 1979
  • Անգլիայի սուպերգավաթի հաղթող: 1978
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող: 1979, 1980
  • Եվրոպայի սուպերգավաթի հաղթող: 1980

Նվաճումները մարզչի կարգավիճակում խմբագրել

  Ուիկոմ Ուոնդերս

  • Ֆուտբոլային Կոնֆերենցիայի չեմպիոն: 1993
  • Ֆուտբոլային ասոցացիայի գավաթի հաղթող (2): 1991, 1993
  • Երրորդ դիվիզիոնի փլեյ օֆի հաղթող: 1994

  Լեսթեր Սիթի

  • Ակումբին անցկացրել է Պրեմիեր Լիգա: 1995-96
  • Լիգայի Գավաթի հաղթող (2): 1997, 2000

  Սելտիկ

  • Շոտլանդիայի չեմպիոն (3): 2000-01, 2001-02, 2003-04
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող (3): 2001, 2004, 2005
  • Շոտլանդական Լիգայի գավաթի հաղթող: 2000-01
  • ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի մասնակից։ 2002-03

Մարզչական հաջողություններ խմբագրել

  •   Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (8): 1997 թվականի սեպտեմբեր, 1998 թվականի օգոստոս, 1999 թվականի նոյեմբեր, 2007 թվականի ապրիլ, 2007 թվականի նոյեմբեր, 2008 թվականի դեկտեմբեր, 2010 թվականի ապրիլ, 2011 թվականի դեկտեմբեր
  •   Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (9): 2000 թվականի օգոստոս, 2000 թվականի դեկտեմբեր, 2001 թվականի փետրվար, 2001 թվականի օգոստոս, 2002 թվականի ապրիլ, 2002 թվականի նոյեմբեր, 2003 թվականի հոկտեմբոր, 2003 թվականի նոյեմբեր, 2005 թվականի հունվար
  •   Շոտլանդական ասոցացիայի ֆուտբոլային լրոագրողների վարկածով տարվա լավագույն մարզիչ (3): 2000-01, 2001-02, 2003-04

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Ներկայացուցիչներ Նվաճումներ
Խ Հ Ոչ ոքի Պ % հաղթանակ
Ուիկոմ Ուոնդերս   Անգլիա 7 փետրվարի, 1990 թվական 13 հունիսի, 1995 թվական 112 52 32 28 46,43 Կոնֆերենցիայի չեմպիոն, 2 գավաթ
Նորվիչ Սիթի   Անգլիա 13 հունիսի, 1995 թվական 17 նոյեմբերի, 1995 թվականի 20 9 7 4 45
Լեսթեր Սիթի   Անգլիա 21 դեկտեմբերի, 1995 թվական 1 հունիսի, 2000 թվական 223 85 68 70 38,12 2 Լիգայի գավաթ
Սելտիկ   Շոտլանդիա 1 հունիսի, 2000 թվական 31 մայիսի, 2005 թվական 282 213 29 40 75,53 3 գավաթ առաջնությունում, 3 Շոտլանդիայի գավաթ, 1 Լիգայի գավաթ
Աստոն Վիլլա   Անգլիա 5 օգոստոսի, 2006 թվական 9 օգոստոսի, 2010 թվական 190 80 60 50 42,11
Սանդերլենդ   Անգլիա 3 դեկտեմբերի, 2011 թվական 31 մարտի, 2013 թվական 66 21 20 25 31,81
Արդյունքում 893 460 216 217 51,51

2013 թվականի մարտի 31-ի տվյալներով[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել